Ցիսանա Բեժանի Տատիշվիլի (վրացերեն՝ ცისანა ტატიშვილი, դեկտեմբերի 30, 1937(1937-12-30), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2017(2017-09-23)[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979

Ցիսանա Տատիշվիլի
Ցիսանա Տատիշվիլի.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրացերեն՝ ცისანა ტატიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 30, 1937(1937-12-30)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Մահացել էսեպտեմբերի 23, 2017(2017-09-23)[1] (79 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Փայլատակման պրեզիդենտական օրդեն, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվի շքանշան և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Ցիսանա Տատիշվիլին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։

1963 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Կարտվելիշվիլիի ղեկավարությամբ (սովորել է նաև Դ. Մչեդլիձեի մոտ)[2]։

1963-1992 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում (Մոսկվա), Կոմիշե օպերում (Բեռլին)[3]։

Հանդես է եկել որպես երգչուհի, կատարել է այնպիսի մոնումենտալ ստեղծագործություններ, ինչպիսիք են Լյուդվիգ վան Բեթհովենի «Սիմֆոնիա № 9»-ը, Լյուդվիգ Բեթհովենի «Ռեքվիեմը»։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում է Պյոտր Չայկովսկու և Սերգեյ Ռախմանինովի ռոմանսների, գերմանացի ու իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների, Օթար Թաքթաքիշվիլու և Ալեքսեյ Մաճավարիանու կամերային ստեղծագործությունների կատարումներ։

Ցիսանա Տատիշվիլին համերգային շրջագայություններ է կատարել արտասահմանում (ԳԴՀ, Լեհաստան, Չեխոսլովակիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեդիա)[4]։

Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։ Հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է[5]։

2010 թվականին Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց տեղադրվել է Ցիսանա Տատիշվիլիին նվիրված աստղ։

Ցիսանա Տատիշվիլիի ամուսինը՝ Գեորգի Տոտիբաձեն (1928-2010), եղել է նկարիչ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։

Ցիսանա Տատիշվիլին մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Թբիլիսիում։ Թաղվել է Դիդուբեի պանթեոնում։

Ճանաչում և մրցանակներԽմբագրել

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
  • Վրացական ԽՍՀ Զ. Փալիաշվիլու անվան պետական մրցանակ (1979)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակ (1987)
  • Պատվո շքանշան (2010)
  • Նախագահական շքանշան «Փայլ» (Վրաստան, 2012)
  • Շվեյցարական մեդալ
  • «Արվեստն ինքն անմահություն է» մրցանակ («Մզեչաբուկի» արվեստների միջազգային ասոցիացիա և Մարիա Կալասի միություն)[6]
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2012)[7]

ԴերերգերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել