Օթար Թաքթաքիշվիլի
Օթար Թաքթաքիշվիլի (վրաց.՝ ოთარ თაქთაქიშვილი, հուլիսի 27, 1924[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 21, 1989, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974)։ Վրացական ԽՍՀ օրհներգի հեղինակն է։
Օթար Թաքթաքիշվիլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ოთარ თაქთაქიშვილი |
Ծնվել է | հուլիսի 27, 1924[1][2] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 21, 1989 (64 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ և կոնցերտմայստեր |
Աշխատավայր | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1947) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Otar Taktakishvili Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕթար Թաքթաքիշվիլին աբխազական ազնվական Վասիլի Չաչիբայայի և վրացական իշխանուհի Ելիզավետա Թաքթաքիշվիլիի[3] որդին է։ Կրել է մոր ազգանունը։ Երաժշտական կրթությունը ստացել է Թբիլիսի նախ երաժշտական դպրոցում, ապա ուսումնարանում։ 1947 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, իսկ ասպիրանտուրան 1950 թվականին Սերգեյ Բարխուդարյանի կոմպոզիցիայի բաժնում։ 1952 թվականից դասավանդել է պոլիֆոնիա և գործիքագիտություն, 1959 թվականից դոցենտ էր, իսկ 1966 թվականից պրոֆեսոր։ 1962-1965 թվականներին եղել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտորը։
Դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին (1945) մասնակցել է Վրաստանի օրհներգի ստեղծման համար Վրաստանի կոմպոզիտորների միության հայտարարած մրցույթին, շահել է այն։
1944-1946 պատերազմական տարիներին աշխատել է, որպես կոնցերտմեյստր և դիրիժոր Ռադիոհաղորդակցության կոմիտեում։ Եղել է Վրացական ԽՍՀ պետական երգչախմբային կապելայի կոնցերտմեյստեր և դիրիժոր (1947-1952) և գեղարվեստական ղեկավար (1952-1956)։ 1952 թվականից, իր ստեղծագործությունները կատարելիս, որպես դիրիժոր ղեկավարել է հանրապետության առաջավոր երաժշտական տարբեր համույթներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Тактакишвили Отар Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Дворянские роды Российской империи.- Т.4.- Москва, 1998.- С.208
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Թաքթաքիշվիլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 153)։ |