Գեորգի Թոթիբաձե (վրաց.՝ გოგი კონსტანტინეს ძე თოთიბაძე), հոկտեմբերի 29, 1928(1928-10-29), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2010(2010-04-08), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային, վրացի գեղանկարիչ, գծանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1983 թվական), պրոֆեսոր (1959 թվականից), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1975 թվականից):

Գեորգի Թոթիբաձե
վրաց.՝ გოგი კონსტანტინეს ძე თოთიბაძე
Ծնվել էհոկտեմբերի 29, 1928(1928-10-29)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 8, 2010(2010-04-08) (81 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գրաֆիկական դիզայներ
ՈւսուցիչՈւչա Ջափարիձե[1]
ԱշակերտներGeorgy Georgevich Totibadze
Պարգևներ
Պաշտոնթղթակից անդամ և ռեկտոր
ԱմուսինՑիսանա Տատիշվիլի և Nana Apollonovna Kutateladze?
ԶավակներGeorgy Georgevich Totibadze, Maria Georgievna Totibadze? և Կոնստանտին Թոթիբաձե
ստորագրություն
Изображение автографа
 Georgy Konstantinovich Totibadze Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գեորգին ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում և ապրել է ծնողների և ավագ քրոջ` Նանայի հետ Զանդուկելի փողոցի 11 հասցեում: Նրա հայրը` Կոնստանտին Թոթիբաձեն ֆիզիկա է դասավանդել գիմնազիայում, իսկ մայրը` Ելենա Կունդադձեն վրացերեն է դասավանդել: Հեղափոխությունից առաջ նրա պապը` Անտոն Թոթիբաձեն (1865 - 1938 թվականներ) եղել է Կովկասի կայսերական փոխանորդ, Վորոնցով–Դաշկովի ընտանիքի հոգևորական, այնուհետև` Սիոնի տաճարի և Քաշվեթիեկեղեցու վանահայր[2]:

1942 թվականին Գեորգին սկսել է նկարել Թբիլիսիի Պիոներ պալատի գծանկարչության և գեղանկարչության խմբակում, որը գտնվել է Ռուստավելի պողոտայում:

1947 թվականից սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (Ուչա Ջափարիձեի դասարան), որը ավարտել է 1953 թվականին:

1959 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիային կից ասպիրանտուրան, և այդ տարվանից դասավանդել է որպես պրոֆեսոր:

1972-1982 թվականներին որպես ռեկտոր գլխավորել է ակադեմիան[3]:

Նաև ղեկավարել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցում: 1975 թվականից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ:

Թաղված է Դիդուբեի պանթեոնում:

Ստեղծագործություն

խմբագրել

1970-ական թվականներին մասնակցել է Թբիլիսիի «Փիրոսմանի» ռեստորանի սրահի նկարազարդմանը:

Նկարչի աշխատանքներից են` «Դեպի նոր Սամգորի երկիր» (1953 թվական), Մարիա Կավտարաձեի (1956 թվական) և Ն. Ամիրաջիբիի (1957 թվական) դիմանկարները, «Ռուստավյան մետաղագործություն» (1958 թվական), «Թեյի տնկադաշտերում» (1962 թվական), «Թամարա» (1967 թվական), «Թեյաբույծները», «Գուրիայի ապստամբությունը 1841 թվականին» (երկուսն էլ` 1970 թվական), գեներալ-մայորի դիմանկարներ` Ն. Տավարտկիլաձեի, (1979-80 թվականներ), երգչուհի Դինա Ջիտովայի (գունամատիտ, 1985 թվական), Ելենա Օբրազցովայի (գունամատիտ, 1990 թվական) պաշտոնաթողությունները, «Կախետինյան խաղողագործները» ավտոլիտոգրաֆների շարքը (1979 թվական), «Թամադա» (1967 թվական) և «Երկար կյանք» (1988 թվական)` Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում[4]:

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին ամուսնության ժամանակ կինը եղել է Նանա Քութաթելաձեն (1946-2015 թվականներ, Փարիզ)` Ապոլոն Քութաթելաձեի և Մարիա Եվդոկիմովայի դուստրը:
  • Որդին` Գեորգին (ծն. 1967 թվական) նկարիչ է[5], սպորտսմեն, ունի կարատեի երկրի առաջնության հինգ ոսկե մեդալ, Ճապոնիայի հեղինակությանը վերաբերող միջազգային մրցախաղի արծաթե և համաշխարհային առաջնության երկու բրոնզե մրցանակ: Կինը` Իրինան, ում հետ միասին սովորել են 1905 թվականի անվան բարձրագույն գեղարվեստի դպրոցում։ Ավելի ուշ Գեորգին տեղափոխվել է Թբիլիսիի արվեստի ակադեմիայում: Ամուսնու հետ եկել է և Իրինան (ստացել է կարմիր դիպլոմ), Գեորգին դիպլոմ չի ստացել: Երեխաները` Նանան, Մանանան և Վարվառան[6]: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
  • Որդին` Կոնստանտին Թոթիբաձեն (ծն. 1969 թվական)` նկարիչ է[7][8], սպորտսմեն, Ռուսաստանի եռակի չեմպիոն, կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Կինը` Օլգա Շեստերիկովան է[9]: Երեխաները` Մուսյան (1996 թվական)[10][11], Նինան, Թամարան, Անտոնը (1993 թվական)[12], Դավիթը և Գոգին: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
  • Դուստրը` Մարիան (ծն. 1972 թվական) դիզայներ է, մոդելագործ[13]: Ապրում և աշխատում է Փարիզում[14]:
  • Երկրորդ ամուսնության ժամանակ կինը եղել է Ցիսանա Տատիշվիլին (1937-2017 թվականներ)` օպերային երգչուհի (սոպրանո):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://rah.ru/the_academy_today/the_members_of_the_academie/member.php?ID=17353
  2. «Пока все дома — дом четвертый» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-03-ին.
  3. «ზურაბ ნიჟარაძე». Российская академия художеств. Արխիվացված է օրիգինալից 2018-02-04-ին. Վերցված է 2018-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «George Totibadze». exhib.internet-academy.org.ge. Արխիվացված է օրիգինալից 2018-02-07-ին. Վերցված է 2018-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «PHILLIPS: Gogi Totibadze» (անգլերեն). Phillips. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Счастливое число». Elle. 2010-04-02. Արխիվացված է օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Застольная живопись братьев Тотибадзе». Արխիվացված է օրիգինալից 2018-02-18-ին. Վերցված է 2018-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Phillips: UK010612, Kostya Totibadze» (անգլերեն). Phillips. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ольга Шестерикова (Тотибадзе)». Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Musia Totibadze (2016-12-19). «Муся Тотибадзе — Танцуй, Виталик!». Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2018-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «ცეცხლისფერთმიანი მუსია თოთიბაძე Chanel Haute Couture-ს სინჯებზე». What I See | Online Magazine (անգլերեն). 2014-04-29. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  12. «Художник Антон Тотибадзе: «Эта шаурма шикарная, мне нравится её форма — она как женщина»». Արխիվացված է օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Cinema De Mes Nuits, осень-зима 2016». Harper’s Bazaar - модный женский журнал. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  14. «Культовые героини мирового кино в дебютной коллекции бренда Cinema de Mes Nuits» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Թոթիբաձե» հոդվածին։