Տրիադա (կազմակերպություն)
Տրիադա (չինարեն ավանդ. 三合會, հեշտ. 三合会 , պինին: sānhéhuì, պալլ.: սանյխեխուեյ)՝ գաղտնի հանցավոր կազմակերպությունների տեսակ Չինաստանում և չինական սփյուռքում: Տրիադան մի կազմակերպություն չէ:
Չինական մաֆիա | |
---|---|
![]() Տրիադայի խորհրդանիշը | |
Գործունեության տարիներ | 17 - րդ դարից մեր օրեր |
Տարածաշրջան | Չինաստան, ԱՄՆ, Թայվան, Հոնկոնգ, Մակաո, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ինդոնեզիա, Մալայզիա, Ռուսաստան, Վիետնամ, Կանադա, Եվրոպա և Օվկիանիա |
Ազգեր | Չինացիներ և Չինաստանի այլ ազգություններ |
Քրեական գործունեություն | Ռեկետ, Շորթում, Պատվիրված սպանություններ, Ապօրինի դրամախաղ, Սպանություն, Անօրինական ներգաղթ, Մեքենաների առևանգում, Մարդկանց առևանգում, Բնակարանների կողոպուտ, Վաշխառություն, Գողոթյուն, Հրկիզում, Խարդախություն, Սուտենյորություն, Զենքի առք ու վաճառք, Թրաֆիքինգ, Փողերի լվացում, Դրամանենգություն |
Triads (underground society) Վիքիպահեստում |
Բոլոր տրիադաներին բնորոշ են ընդհանուր հավատալիքներ և ծեսեր, ինչպիսիք են՝ 3 թվի առեղծվածային նշանակության հանդեպ հավատ, որտեղից և առաջացել է նրանց անվանումը: Խաղաղ ժամանակ շատ նման կազմակերպություններ, ինչպես փոխօգնության եղբայրություն, բայց դրա հետ մեկտեղ դրանցից շատերը կապված են հանցավոր գործունեության հետ:
ՊատմությունԽմբագրել
Սխեմայի համաձայն տրիադաները ի սկզբանե կազմվել են, որպես գաղտնի պարտիզանական ջոկատներ ընդդեմ Ցին դինաստիայի մանչուական կայսրի դեմ: Համարվում է, որ տիրիադան կազմավորվել է Թայվան կղզում, ուր մայրցամաքային Չինաստանից և փախել են մանչուական Մին դինաստիայի կողմնակիցների մնացորդները:
Տրիադաները հզորացել են տայպինական ապստամբության ժամանակ՝ 1850 – 1864 թվականներին: Բռնցքամարտիկների ապստամբությունը գաղտնի ընկերությունների փորձն էր ազատելու Չինաստանը արևմտյան եւ քրիստոնեական ազդեցություններից: Հետագա տարիներին այլ գաղտնի ընկերություններ աջակցել են չինական պետական գործիչ Սուն Յաթ-Սենին, ով ցանկանում էր վերջ դնել հին կայսերական իշխանություններին և հիմնել հանրապետություն:
1945 թվականին կոմունիստները գալով իշխանության, շուտով իրենց առաջ խնդիր դրեցին վերացնել գաղտնի ընկերությունները, որոնց անդամակցելը մայրցամաքային Չինաստանում մինչև օրս պատժվում է մահապատժով: Ինչ վերաբերում է մնացած երկրներին, ապա տրիադան դարձել է չինական ներգաղթի մշտական ուղեկիցը: Տրիադայի գործունեությունը գլոբալ բնույթ է կրում, սակայն նրանք առավել ակտիվ են Ասիայում: Այս հանցավոր խմբավորումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը էթնիկ չինացիներ են:
Ներկայումս տրիադան հայտնի է, որպես մաֆիոզական էությամբ հանցավոր կազմակերպություն, տարածված Թայվանում, ԱՄՆ-ում և չինական այլ ներգաղթի այլ կենտրոններում: Մասնագիտացված է թմրանյութերի առևտրի և այլ հանցավոր գործունեությունների մեջ (ռեկետ, շորթում, սպանություն, գողություն և այլն):
Գործանեություն ՌուսաստանումԽմբագրել
Չիանական մաֆիոզական խմբավորումները տարբերվում են ծայրաստիճան գաղտնիությամբ և ռուսական իրավապահ մարմիններին նրանց մասին բավաական քիչ տեղեկություններ են հայտնի: Տրիադաների հանցագործությունը հաճախ տեղի են ունենում իրենց հայրենակիցների մեջ, ինչի արդյունքում ռեկետը, սպառնալիքները և սպանությունները անգամ չեն մտնում ռուսական քրեական վիճակագրության մեջ: Իրավիճակը բարդանում է չինական համայնքի փակվածությունից, ինչպես նաև չինարենի գիտակների բավարար քանակի բացակայությունից ոստիկանական մարմիններում: Ըստ օպերատիվ տվյալների «Տրիադայի» անդամները տարբերվում են իրենց արտաքին համեստությամբ մինչև ասկետիզմ, խիստ հիերարխիա, կույր հնազանդություն «պարագլխի» նկատմամբ, անգթությամբ և լռության ուխտով: Տրիադան, չնչին բառառությամբ, չի թողնում գրեթե ոչ մի նյութական հետք: «Տրիադայի» հիմնական մասնագիտացումը Ռուսաստանի Հեռավոր Արևելքում՝ անտառների արտահանումը և մաքսանենգությունն է[1]: