Գողություն, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով համարվում է հանցագործություն[1]։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։

Paul-Charles Chocarne-Moreau, The Cunning Thief, 1931

Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ

  • հափշտակության մասին հայտնի չի եղել գույքի սեփականատիրոջը կամ երրորդ անձի. եթե նույնիսկ սեփականատերը չի իմացել այն մասին, որ իր սեփականությունը հափշտակել են (օրինակ, ապրանքային ավելցուկը, որը դեռևս չի հայտնաբերվել գույքագրմամբ)
  • հափշտակությունը կատարվել է միայն այնպիսի անձանց ներկայությամբ, որոնցից հանցագործը հակառակ գործողություններ չի սպասել (նրա հարազատները կամ ծանոթները)
  • հափշտակությանը ներկա գտնված անձիք չեն գիտակցել կատարված գործողության հակաիրավական լինելը, (օրինակ այցելուների ներկայությամբ թանգարանից նկարի գողությունը՝ այն վերականգնելու նպատակով պատից հանելու միջոցով)[2]։

Սուբյեկտիվ մեղսայնության տեսանկյունից գողությունը որակավորվում է որպես գողություն այն դեպքերում, երբ գողություն կատարած անձը, մտածել է, որ գաղտնի է գործել, եթե անգամ օբյեկտիվորեն նրա գործողությունները գաղտնի չեն եղել։

Օբյեկտ֊ այն հասարակական հարաբերություններն են որոնց դեմ ուղղված է գործողությունը, այսինքն սեփականությունը՝ անկախ պատկանելիության կոնկրետ ձևից, գույքը (գողության առարկան)

Օբյեկտիվ կողմը բնութագրվում է գաղտնի հափշտակությամբ (ուրիշի գույքի գաղտնի, ոչ բռնի վերցնելը ) Սուբյեկտիվ կողմը ուղղակի դիտավորությամբ մեղքն է, դրա հետ մեկտեղ շահադիտական դրդապատճառը. նպատակ է հետապնդում անօրինական ճանապարհով վերցնել գույքը։ Գողությունը համարվում է ավարտված հանցագործություն այն պահից, երբ մեղավորը վերցրել է ուրիշի գույքը և իրական հնարավորություն է ստացել այն օգտագործել իր հայեցողությամբ, անկախ այն բանից, թե կարողացել է նա իրացնել այդ հնարավորությունը, թե ոչ[3]։

ԳողությունԽմբագրել

Գողությունը և գաղտնի հափշտակությունը հոմանիշներ են։ Սկզբում ռուսաց լեզվում գողությունը նշանակել է պետական շահերին հակառակվելը, հանցագործություն իշխանության դեմ։ Օրինակ «Պուգաչովը գող է և ինքնահռչակ», «Կեղծ Դմիտրի IIը գող է»։ Մարդը, որը զբաղվել է հափշտակությամբ, անվանել են գող, իսկ զբաղմունքը՝ հափշտակություն։ Գողության նկատմամբ հիվանդագին ձգտումը ոչ թե հանուն վարձատրության, այլ հոգեկան դրդապատճառներից ելնելով հանդիսանում է հայտնի հոգեկան հիվանդություն՝ կլեպտոմանիա[4]։

Հափշտակության ձևերի որակավորումը (Հայաստանում)Խմբագրել

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածԽմբագրել

Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղությամբ հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

  • Գողությունը, որը կատարվել է՝
  1. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  2. խոշոր չափերով,
  3. պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։

  • Գողությունը, որը կատարվել է՝
  1. առանձնապես խոշոր չափերով,
  2. բնակարան ապօրինի մուտք գործելով,
  3. կազմակերպված խմբի կողմից,

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա[5]։

ԾանոթագրություններԽմբագրել