Վասիլի Գրոսման
Վասիլի Սեմյոնովիչ Գրոսման (ռուս.՝ Васи́лий Семёнович Гро́ссман, նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1905[1][2] կամ դեկտեմբերի 12, 1905[3], Բերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 14, 1964[1][2][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող։
Վասիլի Գրոսման ռուս.՝ Василий Семёнович Гроссман | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Иосиф Соломонович Гроссман |
Ծնվել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1905[1][2] կամ դեկտեմբերի 12, 1905[3] |
Ծննդավայր | Բերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 14, 1964[1][2][4][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լրագրող, գրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Կյանքը և ճակատագիրը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Donetsk National Medical University? |
Պարգևներ | |
Զավակներ | Yekaterina Vasilyevna Korotkova? |
![]() |
Առաջին վիպակը՝ «Գլյուկաուֆ»-ը (1934), պատկերում է Դոնբասի ածխահատների կյանքը։ «Ստեպան Կոլչուգին» քառահատոր վեպը (1937-1940) ռուսական բանվոր դասակարգի կյանքի համայնապատկերն է։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի շարքերում։ Զինվորական թերթերում, հատկապես «Կրասնայա զվեզդա»-ում տպագրել է ակնարկներ («Գլխավոր հարվածի ուղղությունը» և այլն)։ «Ժողովուրդն անմահ է» (1942) վեպը պատերազմական թեմայով առաջին ծավալուն գործն է։ «Հանուն արդար գործի» (1952) անավարտ վեպի գաղափարական հիմքը խորհրդային ժողովրդի բարոյական ուժն է, բարոյալքված ֆաշիզմի կործանումը։ 1961 թվականին ռուսերենի է թարգմանել Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» վեպը։
Գրոսմանը բազմիցս եղել է Հայաստանում, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, գրել «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը լույս է տեսել հետմահու (1966)։
Վասիլի Գրոսմանը հայերենԽմբագրել
- Գլխավոր հարվածի ուղղությունը (ակնարկ), Ե., Պետհրատ, 1943, 41 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մ. Զաքարյան։
- Ստալինգրադի ճակատամարտը, Ե., Պետհրատ, 1943, 69 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վահե Միքայելյան։
- Ժողովուրդն անմահ է (դրվագներ Հայրենական պատերազմից), Ե., Հայպետհրատ, 1949, 250 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ժ. Հարությունյան։
- Հանուն արդար գործի (վեպ), Ե., Հայպետհրատ, 1958, 843 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Աշիկ Ղազարյան։
- Բարին ընդ ձեզ (տպավորություններ Հայաստանից), Ե., «Հայաստան», 1966, 111 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ռաֆայել Ավագյան։
- Կյանք և ճակատագիր (վեպ), Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2014։ Ռուսերենից թարգմ.՝ Ներսես Աթաբեկյան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Мунблит Г. Н. Гроссман В. С. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 236)։ |