«Մեռած գլուխ» ջոկատներ
«Մեռած գլուխ» ջոկատներ[2] (գերմ.՝ SS-Totenkopfverbände, SS-TV), էսէսական ստորաբաժանում, որի վրա էր դրված Երրորդ ռայխի համակենտրոնացման ճամբարներում սահմանված կարգի ու կանոնի ապահովումը[3]։
«Մեռած գլուխ» ջոկատներ | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Հիմնադրված | հունիս 1934 |
Լուծարված | մայիսի 8, 1945 |
Գլխադասային գրասենյակ | Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Թեոդոր Էյկե |
Վերադաս կազմակերպություն | ՍՍ |
Անձնակազմ | 22 033 մարդ |
Կամավորներ | 22 033[1] |
Ստորաբաժանումները տեղաբաշխվել են համակենտրոնացման ու մահվան ճամբարներում, որոնք գտնվել են ինչպես բուն Գերմանիայի տարածքում (Դախաու, Բուխենվալդ), այնպես էլ գերմանացիների գրաված Լեհաստանում (Աուշվից), Ավստրիայում (Մաուտհաուզեն) և այլուր։
SS-TV ստորաբաժանումները էսէս-ի անկախ ստորաբաժանումներ էին՝ իրենց հատուկ հրամանատարական կառուցվածքով ու հաստիքակազմով և Գերմանիայի անվտանգության կայսերական գլխավոր վարչության ու էսէս-ի վարչատնտեսական գլխավոր վարչության հետ մեկտեղ պատասխանատվություն են կրում հոլոքոստի և ճամբարներում կալանված բազմազգ հազարավոր մարդկանց զանգվածային գենոցիդի կազմակերպման ու իրականացման համար։
«Մեռած գլուխ» խորհրդանշանը (գանգ և խաչված ոսկրեր) SS-TV-ի ծառայողները կրում էին ոչ միայն գլխարկի կոկարդի, այլ նաև համազգեստի լամբակների վրա։
Պատմություն
խմբագրելSS-TV-ի հիմնադրման սկիզբ համարվում է 1933 թվականի հունիսի 26ը, երբ էսէս-ի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերը էսէս-ի օբերֆյուրեր Թեոդոր Էյկեին նշանակել է Դախաուում գտնվող նացիստական առաջին համակենտրոնացման ճամբարի պետ։ 1934 թվականի մայիսին Էյկեն նշանակվել է էսէս-ի համակենտրոնացման ճամբարների վերահսկիչ և էսէս-ի պարեկային ստորաբաժանումների հրամանատար (գերմ.՝ Inspekteur der Konzentrationslager und SS-Wachverbände) և հուլիսի 4-ից անցել իր պարտականությունների կատարմանը։ 1938 թվականից վերահսկիչ այդ մարմնի կենտրոնական ղեկավար կառույցը տեղակայվել է Օրանիենբուրգում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո SS-TV-ի ծառայողներից կազմավորվել է էսէս-ի առաջին մարտական միավորումներից մեկը՝ «Մեռած գլուխ» տանկային դիվիզիան։
1940 թվականին SS-TV-ն ներառվել է էսէս-ի գլխավոր վարչատնտեսական վարչության կազմում՝ օբերգրուպենֆյուրեր Օսվալդ Պոլի հրամանատարությամբ։ 1945 թվականին Գերմանիայի կրած պարտությունից հետո ստորաբաժանումը լուծարվել է, նրա անդամներից շատերը պատերազմից հետո հետապնդվել են ծառայության ընթացքում կատարած հանցագործությունների պատճառով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://books.google.com/books?id=QYU4QJsUWLYC
- ↑ И. Т. Сабиров. Становление германского фашизма Արխիվացված 2017-05-17 Wayback Machine. Елабуга, 2009.
- ↑ Пленков О. Ю. Третий Рейх. Война: кризис и крах. — СПб.: Издательский Дом "Нева", 2005. — 512 с.
Գրականություն
խմբագրել- McNab, Chris (2001). The SS: 1923—1945, Amber Books Ltd. ISBN 978-1-906626-49-5.
- Padfield, Peter (2001) [1990]. Himmler: Reichsführer-SS, Cassel & Co, London, ISBN 0-304-35839-8.
- Stein, George H. (1984). The Waffen SS: Hitler’s Elite Guard at War, 1939—1945. Cornell University Press, ISBN 0-8014-9275-0.
- Sydnor, Jr., Charles W. (1990). Soldiers of Destruction: the SS Death’s Head Division, 1933—1945. Princeton University Press, ISBN 0-691-00853-1.