Ալեքսանդր Գալիչ

խորհրդային երաժիշտ, գրող

Ալեքսանդր Գալիչ[6] (ռուս.՝ Александр Аркадьевич Галич, իսկական ազգանունը՝ Գինզբուրգ, ռուս.՝ Ги́нзбург, հոկտեմբերի 19, 1918(1918-10-19)[1][2][3][…], Դնեպր, Makhnovshchina[4] - դեկտեմբերի 15, 1977(1977-12-15)[1][3][5][…], Փարիզ[3]), ռուս բանաստեղծ, սցենարիստ, դրամատուրգ, արձակագիր, երգերի հեղինակ և կատարող[7]։

Ալեքսանդր Գալիչ
Ծննդյան անունռուս.՝ Александр Аронович Гинзбург
Ծնվել էհոկտեմբերի 19, 1918(1918-10-19)[1][2][3][…]
ԾննդավայրԴնեպր, Makhnovshchina[4]
Վախճանվել էդեկտեմբերի 15, 1977(1977-12-15)[1][3][5][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[3]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Գրական անունГалич
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, սցենարիստ, երգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար, երգերի հեղինակ և Շանսոնիե
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերհեղինակային երգ և պիես
 Alexandre Galitch Վիքիպահեստում

«Գալիչ» գրական ծածկանունն ընտրել է իր ազգանվան «Գ», անվան «Ալ» սկզբնատառերի և հայրանվան վերջին «իչ» տառերի միացումից։ Ծնվել է Եկատերինոսլավում (այժմ՝ Դնեպրոպետրովսկ), հրեա մտավորականների ընտանիքում։ 1920 թվականին Գալիչի ընտանիքը տեղափոխվում է Սևաստոպոլ, իսկ 1923 թվականին՝ Մոսկվա։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1932 թվականին՝ Ալեքսանդր Գինզբուրգ անուն-ազգանունով։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գալիչը գրեթե միաժամանակ ընդունվում է Գորկու անվան գրականության ինստիտուտ և Ստանիսլավսկու օպերային-դրամատիկական ստուդիա, բայց շուտով թողնում է և՛ ինստիտուտը, և՛ ստուդիան։ Ապա ուսումը շարունակում է Ա. Արբուզովի և Վ. Պլուչեկի թատրոն-ստուդիայում (1939)։ 1940 թվականի փետրվարին ստուդիան ներկայացնում է «Քաղաքն արշալույսին» ներկայացումը, որի հեղինակներից մեկը Գալիչն էր։ Նա պիեսի և ներկայացման համար գրել էր նաև երգեր[8]։

Երբ սկսվում է պատերազմը, Գալիչին զորակոչում են բանակ։ Բայց բժշկական հանձնաժողովը նրա մոտ սրտի բնածին արատ է հայտնաբերում և ազատում է ծառայությունից։ Գալիչը երկրաբանահետախուզական խմբի հետ ուղևորվում է հարավ, որտեղ, Գրոզնի քաղաքում, սկսում է աշխատել տեղական դրամատիկական թատրոնում մինչև 1941 թվականի դեկտեմբերը։ Ապա նա ուղևորվում է Տաշքենդ, որտեղ Արբուզովն իր երբեմնի ուսանողների հետ սկսել էր թատերական խումբ ձևավորել։

1950-ականների վերջերից Գալիչն սկսում է երգեր գրել և նվագել կիթառով[9]։

Շարունակելով ինչ-որ չափով Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսային ավանդույթներն ու արվեստը՝ Գալիչը դարձավ ռուսական հեղինակային երգի ժանրի վառ ներկայացուցիչներից մեկը (Վլադիմիր Վիսոցկու և Բուլատ Օկուջավայի հետ մեկտեղ)։ Նրա առաջին երգերը թեև քաղաքական առումով «անվնաս» էին, այդուհանդերձ խորթ էին խորհրդային գեղագիտությանը[10]։ Այդպես սկսվեց արմատական բեկումը նրա ստեղծագործության մեջ։ Դրան նպաստեց նաև «Մատրոսկայա տիշինա» պիեսի հետ կապված պատմությունը, որը Գալիչը գրել էր «Սովրեմեննիկ» նոր ստեղծվող թատրոնի համար, բայց ներկայացումը չբեմադրվեց, հեղինակին հայտարարեցին, թե նա աղավաղված է ներկայացնում հրեաների դերը Հայրենական մեծ պատերազմում[11]։

Ալեքսանդր Գալիչը հայերեն խմբագրել

  • Ամպերը; Ոսկեխույզների վալսը; Հարցրեք, տղաներ; Սխալը; Ժիվագոյի հիշատակին; Ելից երգ; Ամեն ինչ այնպես անժամանակ; Բնանկար; Կարդալով «Լիտերատուրնայա գազետա»; Վերջին երգ; Յոթ ցանկապատից անդին; Ներկարարների, հնոցպանի և հարաբերականության տեսության մասին։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 79-105։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. ТЕАТР. ЖИВОПИСЬ. КИНО. МУЗЫКА. Russian Institute of Theatre Arts - GITIS.
  7. Ткачева, Марина (2018). «Творчество Даши Намдакова в контексте современной художественной культуры». Известия Байкальского государственного университета. 28 (1): 150–158. doi:10.17150/2500-2759.2018.28(1).150-158. ISSN 2500-2759.
  8. Julia, Kurysheva (2018 թ․ սեպտեմբերի 1). «The boundaries of the concepts of international journalism». Век информации (сетевое издание). 2 (4(5)). doi:10.33941/age-info.com24(5)2018005. ISSN 2618-9291.
  9. Komogortseva, T.V. (2019). «The implementation of the organizational and environmental block in the model of spiritual and moral education in an Orthodox-oriented environment (for example, MAOU School No. 20 named after Cyril and Methodius)». CONFERENCE MATERIALS. LJournal. doi:10.18411/sr-10-06-2019-59.
  10. Aronov, Mikhail.; Аронов, Михаил. (2012). Aleksandr Galich : polnai︠a︡ biografii︠a︡ ([2-e izd., ispr. i dop.] ed.). Moskva: Novoe literaturnoe obozrenie. ISBN 978-5-86793-931-1. OCLC 793497346.
  11. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 77-78։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գալիչ» հոդվածին։