Փառքի շքանշան (Հայաստան)

(Վերահղված է Փառքի շքանշանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի շքանշան (այլ կիրառումներ)

Փառքի շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2010 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2011 թ. հունվարի 11-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2011 թ. հունվարի 29-ին ուժի մեջ մտած «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում շքանշանի կարգավիճակը, պարգևատրվողների շրջանակը և կրելու կարգը մնացել են անփոփոխ։

Փառքի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակշքանշան
ՊարգևատրողՀայաստանի Նախագահ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 22, 2010
Հերթականություն
Ավագ պարգևՀայաստանի ազգային հերոս
Կրտսեր պարգևՏիգրան Մեծի շքանշան
 Order of Glory (Armenia) Վիքիպահեստում

Շքանշանի կարգավիճակը

խմբագրել
 
ՀՀ Փառքի շքանշան

Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար[1]։

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Շքանշանով պարգևատրվողները

խմբագրել

Շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները)։

Պարգևատրման միջնորդությունը

խմբագրել

2011-2014 թթ.

խմբագրել

2011 թ. ընդունված օրենքի համաձայն, Փառքի շքանշանով պարգևատրելու միջնորդության ընթացակարգ սահմանված չէր։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Փառքի շքանշանով պարգևատրելու միջնորդության ներկայացման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության վարչապետին[2]։

Կրելու կարգը

խմբագրել

Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա՝աջից ձախ հաջորդականությամբ։

Շքանշանի նկարագրությունը

խմբագրել

Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է Փառքի շքանշանի նկարագրությունը։ Փառքի շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է։ Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ։ Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով։ Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է սպիտակ արծնով։ Շքանշանը ոսկե պատված է 999 հարգի ոսկով։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ՝ ժապավենին ամրանալու համար։ Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը՝ 110 մմ։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկը մուգ կարմիր է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձեւ պատվանդան՝ ութաթև աստղով[3]։

Պարգևատրման վիճակագրությունը

խմբագրել
Հ/Հ
Ազգանուն, Անուն, Հայրանուն
Լուսանկարը
Երկիրը
Շքանշանով պարգևատրման ամսաթիվը
Պաշտոնը պարգևատրման օրվա դրությամբ
Կյանքի տարիները, ծննդյան և մահվան վայրերը
Պարգևատրման հիմքը
1
Դմիտրի Անատոլիի ՄԵԴՎԵԴԵՎ
  Ռուսաստանի Դաշնություն
4 հոկտեմբերի 2011[4]
Ռուսաստանի Դաշնության Նախագահ
ծնվ. 14 մայիսի 1966 թ., Լենինգրադ
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար
2
Նիկոլա ՍԱՐԿՈԶԻ
  Ֆրանսիա
5 հոկտեմբերի 2011[5]
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ
ծնվ. 28 հունվարի 1955 թ., Փարիզ
Հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար
3
Ֆրանսուա ՕԼԱՆԴ
  Ֆրանսիա
12 մայիսի 2014[6]
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ
ծնվ. 12 օգոստոսի 1954 թ., Ռուան
Հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար
4
Տոմիսլավ ՆԻԿՈԼԻՉ
  Սերբիա
11 հոկտեմբերի 2014[7]
Սերբիայի Հանրապետության Նախագահ
ծնվ. 15 փետրվարի 1952 թ., Կրագուևաց
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության

Ծանոթագրություններ

խմբագրել