Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ (սերբ.՝ Председник Републике Србије), Սերբիայի բարձրագույն իշխանության պաշտոն, պետության գլուխ։ Ընտրում են քաղաքացիները։
Սերբիայի նախագահ Председник Републике Србије | |
---|---|
![]() նախագահական դրոշակ | |
Պաշտոնական նստավայր | Նովի Դվոր |
Նշանակվում է | ընտրությունների արդյունքում |
Աշխատավարձ | տարեկան 14,950 ԱՄՆ դոլլար[1] |
Պաշտոնը հայտ է եկել | 1991 թվականի հունվարի 11 |
Առաջինը պաշտոնում | Սլոբոդան Միլոշևիչ |
Կայք | Հղում |
Ներկայումս Սերբիայի նախագահն է Ալեքսանդր Վուչիչը, որը 2017 թվականի ապրիլի ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել։
Սահմանադրական կանոնադրություն
խմբագրելՀամաձայն 2006 թվականի սահմանադրության՝ նախագահը[2].
- ընտրվում է 5 տարով,
- կարող է ընտրվել երկու անգամից ոչ ավելի,
- ներկայացնում է երկիրն աշխարհում,
- Ազգային խորհրդարանում առաջարկում է կառավարության նախագահին,
- իրավունք ունի վետո դնել օրենքներին, որից հետո օրենքը կրկնին քննարկվում է։ Եթե օրենքն ընդունվում է երկրորդ անգամ, ապա նախագահը պարտավոր է այն ստորագրել։
- նշանակում և ետ է կանչում Սերբիայի դեսպաններին կառավարության առաջարկով,
- անձեռնմխելի է
- կարող է արձակել Խորհրդարանը և նշանակել պատգամավորների ընտրություններ,
- համաներում է իրականացնում,
- շքանշաններ է տալիս,
- չի կարող զբաղվել այլ ծառայությամբ և մասնագիտական գործունեությամբ,
- համարվում է ռազմական ուժերի գերագույն ղեկավարը։
Եթե նախագահը հեռանում է պաշտոնից, նրա պարտականություններն իրականացնում է Սերբիայի խորհրդարանի նախագահը։
Խորհրդանիշ
խմբագրելՍերբիայի նախագահն ունի հատուկ դրոշ, որը կոչվում է նախագահական դրոշակ։
Նախագահների ցանկ
խմբագրելՍերբիայի նախագահների ցանկն սկսած 1991 թվականից, երբ այդ պաշտոնը ձևավորվել է։ Ներկայացված են նաև դեմքեր, որոնք կատարել են պետությունը գլխավորողի պարտականությունները։
№ | Լուսանկար | Անուն | Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Նշում | |
---|---|---|---|---|---|---|
1 | Սլոբոդան Միլոշևիչ (սերբ.՝ Слободан Милошевић, Slobodan Milošević) |
1991 հունվարի 11 | 1997 հուլիսի 23 | Սերբիայի սոցիալիստական կուսակցություն | 1989 թվականի մայիսի 8-ից զբաղեցրել է Սերբիայի պրեզիդիումի նախագահի պաշտոնը։ 1990 թվականի դեկտեմբերի 9-ին հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 65,3 %։ Կրկին հաղթել է 1992 թվականի դեկտեմբերի 20-ի ընտրություններում (53,2 %)՚ Հեռացել է պաշտոնից՝ դառնալով Հարավսլավիայի նախագահ։ | |
- | Դրագան Տոմիչ (սերբ.՝ Драган Томић, Dragan Tomić) |
1997 հուլիսի 23 | 1997 դեկտեմբերի 29 | Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Շարունակել է կատարել իր պարտականություններն այն բանից հետո, երբ 1997 թվականի հոկտեմբերի 5-ին չի կայացել նախագահի ընտրության երկրորդ փուլը։ | ||
2 | Միլան Միլուտինովիչ (սերբ.՝ Милан Милутиновић, Milan Milutinović) |
1997 դեկտեմբերի 29 | 2002 դեկտեմբերի 29 | Սերբիայի սոցիալիստական կուսակցություն | Նախագահ է ընտրվել 1997 թվականի դեկտեմբերի 21-ին կրկնական ընտրությունների երկրորդ փուլով՝ հավաքելով 59,2 %։ Հեռացել է պաշտոնից՝ կապված նախագահության ժամկետի լրանալու հետ։ | |
- | Նատաշա Միչիչ (սերբ.՝ Наташа Мићић, Nataša Mićić) |
2002 դեկտեմբերի 29 | 2004 փետրվարի 4 | Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Զբաղեցրել է պաշտոնը՝ կապված նախագահ Միլան Միլուտինովիչի լիազորությունների ժամկետի լրանալու հետ և նոր նախագահ չընտրվելու հետ, քանի որ 2002 թվականի դեկտեմբերի 8-ի կրկնական ընտրություններում ցածր էր ընտրողների մասնակցության տոկոսը (նախնական ընտրությունների հոկտեմբերի 13-ի երկրորդ փուլում ևս ցածր էր մասնակցությունը սահմանված 50 % շեմից)։ Շարունակել է կատարել նախագահի պարտականությունները 2003 թվականի նոյեմբերի 16-ին չկայացած ընտրություններից հետո (պատճառը ընտրողների ցածր մասնակցելիություններ էր)։ | ||
- | Դրագան Մարշիչանին (սերբ.՝ Драган Маршићанин, Dragan Maršićanin) |
2004 փետրվարի 4 | 2004 մարտի 3 | Սերբիայի դեմոկրատական կուսակցություն | Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Հեռացել է պաշտոնից՝ դառնալով էկոնոմիկայի նախարար | |
- | Վոիսլավ Միխայիլովիչ (սերբ.՝ Војислав Михаиловић, Vojislav Mihailović) |
2004 մարտի 3 | 2004 մարտի 4 | Սերբիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, նախագահի պաշտոնակատար։ | ||
- | Պրեդրագ Մարկովիչ (սերբ.՝ Предраг Марковић, Predrag Marković) |
2004 մարտի 4 | 2004 հուլիսի 11 | Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ | ||
3 | Բորիս Տադիչ (սերբ.՝ Борис Тадић, Boris Tadić) |
2004 հուլիսի 11 | 2012 ապրիլի 5 | Սերբիայի դեմոկրատական կուսակցություն | Հաղթել է 2004 թվականի հունիսի 27-ի ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 53,2 %։ Կրկին զբաղեցրել է պաշտոնը՝ հաղթելով 2008 թվականի փետրվարի 3-ի ընտրությունների երկրորդ փուլում (50,3 %)։ Վաղաժամկետ հրաժարական է տվել։ | |
- | Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ (սերբ.՝ Славица Ђукић-Дејановић) |
2012 ապրիլի 5 | 2012 մայիսի 31 | Սերբիայի սոցիալիստական կուսակցություն | Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ | |
4 | Տոմիսլավ Նիկոլիչ (սերբ.՝ Томислав Николић, Tomislav Nikolić) |
2012 մայիսի 31 | 2017 մայիսի 31 | Սերբիայի առաջադիմական կուսակցությոն | Հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում։ | |
5 | Տոմիսլավ Նիկոլիչ |
2017 մայիսի 31 | այժմ պաշտոնավարում է | Սերբիայի առաջադիմական կուսակցությոն | Հաղթել է ընտրություններում։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Infographic: What are the Monthly Salaries of Presidents in the Region - Sarajevo Times». Sarajevo Times. 2018 թ․ փետրվարի 25.
- ↑ Constitution of Serbia - Article 112 Wikisource