Տիեզերական ճառագայթներ
Տիեզերական ճառագայթում, տիեզերական ճառագայթներ, տիեզերական տարածությունից Երկիր հասնող բարձր էներգիայի (մոտավորապես 106-ից մինչև 1022 էվ) կայուն մասնիկների և միջուկների (առաջնային տիեզերական ճառագայթում), ինչպես նաև մթնոլորտի ատոմների միջուկների հետ այդ մասնիկների փոխազդեցության ժամանակ ծնվող տարրական մասնիկների (երկրորդային տիեզերական ճառագայթում ) հոսքը։
Տիեզերական ճառագայթման լրիվ հոսքն ու ինտենսիվությունը մթնոլորտի ներքին շերտերում համապատասխանաբար կազմում են 0,6 (սմ2/վրկ)-1 և 0,2 (սմ2/վրկ․ )-1։ Առաջնային տիեզերական ճառագայթում ժամանակի ընթացքում կարելի է համարել անփոփոխ, իսկ տարածության մեջ՝ իզոտրոպ։ Այն կազմված է պրոտոններից (բոլոր առաջնային մասնիկների և միջուկների մոտավորապես 90%-ը), a-մասնիկներից (շուրջ 7%) և ատոմային այլ միջուկներից (ընդհուպ մինչև ամենածանր միջուկները), ինչպես նաև ոչ մեծ քանակության էլեկտրոններից, պոզիտրոններից, նեյտրինոներից։ Տիեզերական ճառագայթման էներգիայի խտությունն արևամերձ տարածությունում կազմում է 0,9 էվ/սմ3։ Առաջնային տիեզերական ճառագայթման հադրոնների էներգիայի ինտեգրալ բաշխումը (տարբեր մեթոդներով ստացված արդյունքներ) առաջնային տիեզերական ճառագայթման ճնշող մասը Երկիր է գալիս Գալակտիկայից, և միայն չնչին մասն է կապված Արեգակի ակտիվության հետ։ Հնարավոր է, որ 1016քէ/-ից բարձր էներգիայով տիեզերական ճառագայթները գալիս են Մետագալակտիկայից։ ժամանակակից տեսական պատկերացումների համաձայն, լիցքավորված մասնիկներն արագացվում են պայթյունների ժամանակ առաջացած հարվածային ալիքներով։ Ուժեղ մագնիսական դաշտերը պտտեցնում են ռելյատիվիստական էլեկտրոնները և առաջ բերում ինտենսիվ սինխրոտրոնային ճառագայթում։ Գերբարձր էներգիաների տիեզերական ճառագայթման հզոր աղբյուր կարող են լինել ցուչսարները և, ըստ երևույթին, քվազարները, որոշ գալակտիկաների և ռադիոգալակտիկաների միջուկները։ Արագացված լիցքավորված մասնիկները Երկիր են հասնում միջին հաշվով 30—50 միլիոն տարում։ Մթնոլորտի վերին շերտերի ատոմների միջուկների հետ առաջնային տիեզերական ճառագայթման փոխազդեցության հետևանքով Երկրի մակերևույթ է հասնում երկրորդային տիեզերական ճառագայթում։ Տիեզերական ճառագայթում գերբարձր էներգիայի մասնիկների ու միջուկների բնական աղբյուր է և հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարրական մասնիկների կառուցվածքն ու փոխազդեցությունները։ Շատ տարրական մասնիկներ հայտնագործվել են տիեզերական ճառագայթում հետազոտելիս։ 1011 էվ-ից բարձր էներգիաների տիրույթում տիեզերական ճառագայթում բացառիկ աղբյուր է, որի միջոցով կարելի է նորանոր տեղեկություններ ստանալ մյուոնների, պիոնների, կաոնների և տարրական այլ մասնիկների հատկությունների ու բնութագրական մեծությունների, ինչպես նաև միջուկ-միջուկ փոխազդեցությունների վերաբերյալ։ Ավելին, քանի դեռ չեն ստեղծվել 1016 էվ/լ գերազանցող էներգիաների տիրույթում աշխատող արագացուցիչներ, տիեզերական ճառագայթում կմնա մասնիկների և դաշտերի ու դրանց փոխազդեցությունների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 713)։ |