Տենզինգ Նորգայ կամ Շերպա Տենզինգ, ծնունդով՝ Նամգյալ Վանգդի (անգլ.՝ Tenzing Norgay, ոչ վաղ քան մայիսի 1, 1914 և ոչ ուշ քան մայիսի 31, 1914, Tengboche, Sagarmatha Zone, Kingdom of Nepal և Ü-Tsang, Tibet - մայիսի 9, 1986(1986-05-09)[1][2][3][…], Դարջիլինգ, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան[4][5][6]), նեպալցի շերպ, ալպինիստ։ Այն երկու մարդկանցից մեկը (Էդմունդ Հիլարիի հետ), ովքեր առաջինը նվաճեցին աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (Ջոմոլունգմա

Տենզինգ Նորգայ
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մայիսի 1, 1914 և ոչ ուշ քան մայիսի 31, 1914
ԾննդավայրTengboche, Sagarmatha Zone, Kingdom of Nepal կամ Ü-Tsang, Tibet
Մահացել էմայիսի 9, 1986(1986-05-09)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԴարջիլինգ, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան[4][5][6]
Քաղաքացիություն Նեպալ[7][8][9] և  Հնդկաստան
ԿրոնՏիբեթական բուդդայականություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, Լեռնային ուղեկցորդ, ինքնակենսագիր և լեռնագնաց
ԱմուսինDawa Phuti?[10], Ang Lahmu? և Dakku?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋամլինգ Թենզինգ Նորգայ
Ստորագրություն
Изображение автографа
 Tenzing Norgay Վիքիպահեստում

Ծագում և անվան ստուգաբանություն խմբագրել

Տենզինգ Նորգայը ծնվել է Նեպալի լեռնային շերպական Կխումբու տարածքում։ Հետագայում, երբ արդեն մեծ էր, նա տեղափոխվել է Դարջիլինգ (Հնդկաստան)։ Ամենայն hավանականության նա իրականում ծնվել է Տիբեթում։ Ծնվելուց հետո նա ստացել է Նամգյալ Վանգդի անվանումը։ Այնուհետև, նրա խոսքով, լամայի խորհրդով, ծնողները անվանակոչել են Տենզինգ Նորգայ, ինչը նշանակում է «Կրոնի երջանիկ հարուստ հետևորդ»։ Տարբեր ժամանակներում կոչել են Խումժուն, Բոտիա։ Տոհմական անունն է Գանգ Լա («ձնառատ լեռնանցք»)։ Հատուկ նշանակություն չի տվել իր իրական տարիքին, անուններին և նրանց տառադարձությանը (շերպերն այդ ժամանակ կենցաղում չեն կիրառել գրեր և ճշգրիտ օրացույց)։ Նա իր ծննդյան ամսաթիվը որոշել է մոտավորապես, ըստ եղանակի և բերքահավաքի մասին մոր հիշողությունների։ Ըստ տիբեթյան օրացույցի նա ծնվել է Նապաստակի տարում, հետևաբար նրա ծննդյան տարեթիվը համարվում է 1914 թվականը

Փառքից և հարստությունից հետո Նորգայը իրավաբանական և բանկային փաստաթղթային նպատակներից ելնելով ստիպված է եղել ընտրել իր անվան լատինատառ ստանդարտ ձև՝ Tenzing Norgay։ Այս անձնանունը կազմված էր երկու բառից։ Շերպերը ազգանուն և հայրանուն չեն գրում, իսկ ցեղի անունը պահպանվում է ընտանիքների հիշողության մեջ։ Tenzing Norgay - ածանցյալները, որում անվանման մասերը օգտագործվել են որպես եվրոպական ազգանուն կամ փոխվել են, օրինակ «միստր Նորգայ» կամ «Նորգայ Տենզինգ», լայնորեն տարածված սխալ է։ Ինքն իրեն անվանել է ուղղակի Տենցինգ։ Արշավախմբերին մասնակցած շերպերի շարքում, համանման անունների տարածվածության պատճառով, բավականին շատ տարբեր Տենզինգներ են եղել[11]։

Վերելքի փորձառնություն խմբագրել

Մինչև 1953 թվականը, Էվերեստի գագաթ իր պատմական վերելքը, Տենզինգն արդեն ուներ հիմալայան էքսպեդիցիաների մասնակցության փորձ։ 1953 թվականին Տենզինգը և ևս 16 շերպեր արդեն ներգրավված են եղել Էրիկ Շիպթոնի բրիտանական էքսպեդիցիային։ 1963 թվականին (երբ նա աշխատել է մարդաբան Ջոն Մորիսի հետ), իսկ 1938 թվականին Տենզինգ Նորգայը, որը դեռևս երիտասարդ բեռնակիր էր, մասնակցել է Էվերեստի անգլիական էքսպեդիցիաներին՝ լեռան «տիբեթյան» (հյուսիսային) կողմից։ Նրանցից վերջինում նա հասել է 8290 մ բարձրության։

1940 թվականներին նա ապրել է Չիտրալի բնիկ իշխանության տարածքում (այժմ Պակիստան)։ 1947 թվականին նա ուղեկցել է կանադացի ալպինիստ Էրլ Դենմանին, ով առանց իշխանությունների թույլտվության փորձել է մուտք գործել Տիբեթ և բարձրանալ Էվերեստ։

1950 թվականին Տենզինգը մասնակցել է Քաշմիրում գտնվող Նանգա Պարբատ (8125 մ) լեռը բարձրանալու մի քանի անգլիացի ալպինիստների ողբերգականորեն ավարտված փորձին։ 1951 թվականին ֆրանսիական էքսպեդիցիայի կազմում նա բարձրացել է հնդկական Հիմալայներում գտնվող արևելյան Նանդա Դևի (7434 մ) գագաթը։ Արշավախումբը նախատեսել էր ուղիղ գագաթաերթով հասնել գագաթ, որը չի հաջողվել, եղել են զոհեր։ Հետագայում նա այս էքսպեդիցիան համարել է բոլորից ամենադժվարն ու վտանգավորը, որոնց ինքը մասնակցել է։ 1952 թվականի նա, որպես սիրդար (վարձու շերպ-բեռնակրերի ավագ) մասնակցել է երկու շվեյցարական էքսպեդիցիայի հարավից դեպի Էվերեստ լեռ։

Դրանցից առաջինի ընթացքում նա Ռայմոնդ Լամբերտի հետ հասել է Հարավարևելյան լեռնաշղթայի մոտ 8500 մ բարձրության, որտեղից նրանք հոգնածությունից ու ստիպված հետ են դարձել հոգնածության ու անդիմադրելի վատ եղանակի պատճառով[12][13]։

1953 թվականին բրիտանական պատմական էքսպեդիցիայում նա համատեղել է սիրդարի և էքսպեդիցիայի վերելքն հաղթահարող թիմի լիիրավ անդամի պաշտոնը։ Մասամբ, 1952 թվականի լեռնագնացության փորձից ելնելով էր նա ստացել այդ առաջարկը, քանի որ բրիտանական էքսպեդիցիան օգտագործել էր նմանատիպ երթուղի։ Պարտականությունների նման համատեղումը Տենզինգը համարել է ահավոր հոգսաշատ և հոգնեցուցիչ, սակայն անգլիական էքսպեդիցիայի դեպքում, նրա խոսքերով, նա այլ ելք չի ունեցել։

Նրան ամենից շատ դուր է եկել շվեյցարացիների հետ աշխատելը․ նրանք էքսպեդիցիայի ընթացքում բարձր են պահել ընկերության ոգին։ Եվ հակառակը, բրիտանացիները նրա կարծիքով, իրենց պահել են քաղաքավարի, բայց չոր, պաշտոնական և մի քիչ տիրակալի պես, որը դժվարացնում էր վարձված շերպ բեռնակիրների հետ հարաբերությունները, որոնց համար Տենզինգը միջնորդի դեր էր կատարում։ Մասնավորապես, էքսպեդիցիայի նախապատրաստվելու ընթացքում կոնֆլիկտ էր առաջացել, երբ մի խումբ բեռնակիրների տեղավորել են հյուպատոսարանի ավտոտնակում, և նրանք վրեժ են լուծել նման վերաբերմունքի համար միզելով այգում։ Հետևաբար, մնացած բոլոր հավասար պայմանաների դեպքում, նա գերադասել է շվեյցարացիներին, չնայած անգլիացիների հետ ևս կարողացել է լավ և արդյունավետ հարաբերություններ կառուցել։ 1953 թվականին Նա էքսպեդիցիային մասնակցել է ֆինանսական պատճառներով, ինչպես նաև նա համարել է, որ գործնականորեն դատապարտված է հաջողության։

Որպես լեռնային ուղեկցորդ և ալպինիստ, նա շատ բարձր հեղինակություն է ունեցել իր փորձի, հանրահայտ դիմացկունության և բնավորության գծերի շնորհիվ, ինչը թույլ է տվել նրան նվազագույնի հասցնել հնարավոր կոնֆլիկտները։ Ժայռամագլցման տեխնիկային Տենզինգը ամբողջովին չի տիրապետել և հատուկ դա չի սովորել։ Դրա փոխարեն, նա լավ կարողացել է բանակցել է բեռնակիրների և տեղի բնակիչների հետ, կազմակերպել է կազմակերպել ապրանքների առաքումը, ճամբարները, արահետները և ապահովագրությունը, ինչը լիովին համապատասխանել է էքսպեդիցիայում նրա դերին։

Կյանքը վերելքների արանքում խմբագրել

 
Էվերեստի Հյուսիսային երեսը, որը երևում է Տիբեթի բազային ճամբար տանող արահետից:18․08․2006թ

Տենզինգը սիրել է լեռներ, նախընտրել է գումար վաստակել մագլցումների միջոցով։ Չնայած արշավներ հազվադեպ են կազմակերպվել, և շատերն են ցանկացել վարձվել որպես բեռնակիր։ Էքսպեդիցիաների արանքում մի կերպ գլուխը պահել է ամենատարբեր վաստակներով, օրավարձով աշխատել է պլանտացիաներում, զբաղվել է մանրածախ առևտրով, ժամանակավոր որպես ուղեկցորդ կամ էքսկուրսավար։ Այս ամենի հետ միասին մի այլ անգամ, Նեպալի և Տիբեթի մշակույթի հայտնի գիտակ, իտալացի պրոֆեսոր Ջուզեպե Տուչին նրան վարձել է որպես «ծառա ամեն ինչի համար» դեպի Տիբեթ կատարած հետազոտական ուղևորության ժամանակ։ Լհասայում մի անգամ ներկա է գտնվել պրոֆեսորին մոտիկից ճանաչող երիտասարդ Դալայ Լամա XIV-ի հետ ընկերական հանդիպմանը, հանդիպել է Հենրիխ Հարերի և Պիտեր Աուֆշնայթերի հետ։ Հետագայում նա այդ ճանապարհորդությունը զրուցասեր և ծայրաստիճան եռանդուն պրոֆեսորի հետ համարել է, շատ ուսանելի և նույնիսկ ուխտագնացություն։ Պատերազմի սկզբում առաջացած դժվար ժամանակներում անգլիացի ծանոթների օգնությամբ նա աշխատանքի է անցել բրիտանական ռազմաբազայում որպես խոհարար։ Տենզինգն անընդհատ կարիքի մեջ է եղել և կայուն եկամուտ ունեցել է միայն 1953 թվականի հայտնի էքսպեդիցիայից հետո։

Վերելք դեպի Էվերեստ խմբագրել

 
Տենզինգը և Հիլարին

Պատմական վերելքը տեղի է ունեցել 1953 թվականի մայիսի 29-ին։ Տենզինգը Էդմունդ Հիլարիի հետ միասին բարձրացել է Էվերեստ լեռը Ջոն Հանթի գլխավորած

 
«Կարող ես բարձրանալ գագաթ առ գագաթ» պաստառ Հիմալայան լեռնագնացության ինստիտուտում, Դարջելինգ, 2011

բրիտանական արշավախմբի կազմում։ Վերելքի ժամանակը համընկել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թագադրման հետ։ Տենզինգն Էվերեստի գագաթի իրենց նվաճման մասին գրել է․

  Առաջին բանը, որ արեցինք, այն էր ինչ անում են բոլոր ալպինիստները՝ բարձրանալով լեռան գագաթը, իրար ձեռք սեղմեցինք։ Բայց մի թե հնարավոր էր սրանով սահմանափակվել Էվերեստի վրա։ Ես սկսեցի ձեռքերս թափահարել, հետո բռնեցի Հիլարիին, և սկսեցինք իրար մեջքի վրա խփել...

Արևը փայլում էր, իսկ երկինքը՝ ես ամբողջ կյանքիս ընթացքում չէի տեսել այդպիսի կապույտ երկինք ... Ես նայում էի ներքև ու ճանաչում այն տեղերը, որոնք տեսել էի անցած էքսպեդիցիաներին...մեր անցած երկար ճանապարհը...հայրենի երկրիս ձորերն ու բլուրները...Բոլոր կողմերից մեզ շրջապատել էին հսկա Հիմալայները՝ աշխարհի ամենահսկա գագաթները, նույնիսկ ինքը՝ Կանչենջանգան փոքր բլուրներ էր թվում։ Երբեք չէի տեսել նման տեսարան և երբեք այլևս չէի տեսնելու՝ վայրի, հիասքանչ և սարսափելի։

Բայց ես սարսափ չէի զգում։ Չափազանց շատ եմ սիրում սարերը, սիրում եմ Էվերեստը։ Այդ վիթխարի պահի, որին սպասել էի ամբողջ կյանքում, իմ սարն ինձ թվում էր ոչ թե սառույցով ծածկված անկենդան քարե զանգված, այլ ինչ-որ ջերմ, կենդանի և ընկերասեր բան։ Նա կարծես թուխս լիներ, իսկ մնացած գագաթները ճուտիկներ՝ թաքնված նրա թևերի տակ։ Ինձ թվում էր, որ ես ինքս կարող եմ թևերս բացել և դրանցով ծածկել իմ սիրելի լեռները։

 

Էվերեստ բարձրանալու համար Տենզինգ Նորգայը պարգևատրվել է Նեպալյան Աստղով և Բրիտանական Գեորգի մեդալ մրցանակով։

Կյանքը «Էվերեստից հետո» խմբագրել

 
Տենզինգ Նորգայի արձանը Հիմալայան լեռնագնացության ինստիտուտում, Արևմտյան Բենգալիա, Դարջիլինգ քաղաք, Հնդկաստան

Էվերեստ բարձրանալուց հետո Տենզինգ Նորգայը դադարել է մասնակցել Հիմալայան էքսպեդիցիաներին։ Հնդկաստանում և ամբողջ Ասիայում պաշտամունքային կերպար դառնալուց հետո նա ներգրավվել է քաղաքական խաղերի մեջ, ինչը նրա հեղինակությունը արատավորել է իր նախկին գործընկերների աչքերում։ Նրա անվան շուրջ քաղաքական չարաշահումները բարդ էին նրանով, որ նա ծնվել էր Նեպալում, ապրել էր Հնդկաստանում և հաջողությունների էր հասել բրիտանացիների հետ, էքսպեդիցիան զուգադիպել էր թագուհու թագադրմանը։ Նա վարձվել էր բրիտանացիների կողմից (բեռնակիրների պատասխանատու և գագաթի նվաճման խմբի կապավոր)։ Նա կրում էր ինչպես անգլիական, այնպես էլ շվեյցարական տարբեր հանդերձանքներ, ըստ հարմարության՝ դրանք ընտրելով հապճեպորեն։ Նրան հաճախակի տրվող հարցերից են եղել․ «Ո՞վ էր առաջինը», «Ինչո՞ւ էր դա Հիլարին, և ոչ դու» հարցերը, որոնք նրան զայրացնում էին, թեև նման հարցերը աբսուրդային են, երբ խոսքը գագաթին հասնելու կապաշար ձևի մասին է։ Մյուս կողմից, նախկինում աննկատ իր անձի նկատմամբ առաջացած մեծ ուշադրության գնով, նա ձեռք էր բերել բարեկեցություն և ի վերջո կարողացել էր կառուցել իր սեփական տունը։

1954 թվականին Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Տենզինգը Դարջիլինգում հիմնել է Հիմալայան լեռնագնացության ինստիտուտը (GIA), որի մշտական տնօրենն է եղել մինչև1976 թվականին կենսաթոշակի անցնելը։ Ինստիտուտը զբաղվել է լեռնագնացության մեթոդների և տեխնիկայի մշակմամբ, պատրաստել է հնդիկ պրոֆեսիոնալ ալպինիստներ (այդ թվում նաև բանակի համար)։ Ուսումնական գործընթացի կազմակերպման իրավասություն ունենալու համար Տենզինգը վերապատրաստվել է Շվեյցարիայում։

1975 թվականին Բութանի թագավոր Ջիգմա Սինգա Վանգչուկի թույլտվությամբ, նա ուղեկցելէ առաջին անգամ երկրի թույլտվությունը ստացած ԱՄՆ-ից ժամանած էքսկուրսիոն խմբին, որին նա նաև ներկայացրել է Սիկհիմի վերջին թագավորին։

Տենզինգ Նորգայը մահացել է 1986 թվականի մայիսի 9-ին, Դարջիլինգում, իր 72-ամյակից մոտ երեք շաբաթ առաջ։ Մահվան պատճառը գլխուղեղի արյունազեղումն էր։ Նրա աճյունը դիակիզել են Հիմալայան լեռնագնացության ինստիտուտում։

Ընտանիք խմբագրել

Տենզինգը ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին կինը՝ Դավա Ֆուտին, մահացել է 1944 թվականին, երիտասարդ տարիքում։ Նրանք ունեցել են որդի, որը մահացել է չորս տարեկանում և երկու դուստր։ Երկրորդ անգամ ամուսնացել է Անգ Լամունի (առաջին կնոջ զարմուհու) հետ՝ հանուն փոքր երեխաների խնամքի։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ Երրորդ կնոջը Դակային, որը իրենից բավականին երիտասարդ էր, տուն է բերել դեռևս երկրորդ կնոջ կենդանության ժամանակ (բազմակնությունը թույլատրվել է շերպերի սովորույթով)։ Նրանք ունեցել են երեք որդի և մեկ դուստր,ով ամուսնացել է ամերիկացի փաստաբան Կլարկ Թրեյնորի հետ։ Դական մահացել է 1992 թվականին։

Փաստեր խմբագրել

Բարձրության նկատմամբ դիմացկունության պատճառով Տենզինգի մասին ասել են, որ նա «երրորդ թոք» ունի։

Նա եղել է պոլիգլոտ․ տիրապետել է շերպերեն, նեպալերեն, տիբեթերեն, հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի մի քանի լեզուների։ Նա կարողացել է խոսել մի քանի եվրոպական լեզուներով, որոնք յուրացրել է էքսպեդիցիաների ընթացքում և պատերազմի ժամանակ ռազմաբազայում որպես խոհարար աշխատելիս։ Միևնույն ժամանակ մինչև հասուն տարիքը անգրագետ է եղել[14]։

Մատենագիտություն խմբագրել

 
Տենզինգ Նորգայի հուշահամալիրը
  • «Man of Everest» (1955)
  • «After Everest» (1977)
  • «Ձյան վագր» (1957, 1961, 1982)
  • «Ձյան վագր։ Էվերեստից հետո» (1988)։

Հիշատակ խմբագրել

  • Ի պատիվ Թենզինգ Նորգայի և Էդմունդ Հիլարիի անվանակոչվել է աշխարհի ամենաբարձր բարձրության վրա գտնվող օդանավակայաններից մեկը՝ Լուկլա քաղաքի օդանավակայանը (Tenzing–Hillary Airport)[15]։
  • 2017 թվականի օգոստոսին նրա պատվին անվանակոչվել է Պլուտոնի վրա գտնվող Տենզինգ լեռները, որոնք հայտնաբերվել են «Նոր հորիզոններ» ամերիկյան հետազոտական տիեզերական ավտոմատ կայանը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.facebook.com/pages/XL-Chafing-Fuel-Gel/112949218745920
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://www.oxforddnb.com/templates/article.jsp?articleid=50064&back=
  5. 5,0 5,1 5,2 http://www.slideshare.net/Tshering_Namgyal_Wangdi
  6. 6,0 6,1 6,2 http://www.goodreads.com/author_blog_posts/6209546-tenzing-norgay-conqueror-of-everest
  7. http://www.nytimes.com/2005/04/17/world/asia/17iht-everest.html?pagewanted=all
  8. http://www.nytimes.com/2005/04/17/international/asia/17sherpa.html?pagewanted=print&position=
  9. http://www.nytimes.com/2005/04/17/international/asia/17sherpa.html
  10. Norgay T., Ullman J. R. Tiger of the Snows
  11. «Тенцинг Норгей» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Karnishina, N. G.; Karnishin, V. Yu. (2017). University proceedings. Volga region. Humanities. doi:10.21685/2072-3024-2017-1-18. ISSN 2072-3024.
  13. «Рудов Г.А. Рецензия на монографию А.Д. Шутова «На руинах великой державы» (М. Изд-во «Вече», 2004, 27 п.л.)». Конфликтология / nota bene. 1 (1): 170–172. 2014-01. doi:10.7256/.2014.1.12847. ISSN 2409-8965.
  14. Тенцинг, 1957
  15. «Nepal to name Everest airport after Edmund Hillary and Tenzing Norgay». International Herald Tribune. 2008 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  16. «Pluto Features Given First Official Names». NASA. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել