Լամա (տիբեթերեն՝ བླ་མ་, Վայլի: bla ma), տիբեթական բուդդիզմում կրոնական ուսուցիչ։

Կալմիկ լամա

Լամա անվանումը համապատասխանում է սանսկրիտական «Գուրու» հասկացությանը և կարող է օգտագործվել վանականին հարգանքով դիմելու համար, նրա համար, որ ընդգծվի նրա հոգևոր կատարելությունը ու հմտությունները[1][2] or heads of monasteries. կամ կարող է լինել տիբեթցի լամաների հիերարխիայի կրոնական տիտղոսի բաղկացուցիչ մասը, ինչպես՝ Դալայ-լամա, Պանչեն-լամա, ինչպես նաև հյուսիսային բուդդիզմի հիերարխիայի տիտղոս (Բուրյաթիա, Տիվան, Ալթայ)՝ Համբո-լամա, Կամբը-լամա։

Հնարավոր է, որ տիբեթական բուդդիզմը ոչ ճիշտ ընկալման պատճառով, լամա տերմինը պատմականորեն, ինչպես նաև սխալմամբ օգտագործվել է բոլոր տիբեթական բուդդիզմի ներկայացուցիչներին արևմտյան գիտնականների կողմից։ Նաև տիբեթական բուդդիզմը հաճախ անվանվել է լաամիզմ, քանի որ արևմտյան գիտնականները և ճամփորդները չէին ընդունում այդ տեսակը, որպես բուդդիզմի մի մաս։ Այժմ լամաիզմ տերմինը համարվում է սխալ։

ՆշանակությունԽմբագրել

Անվանումը օգտագործվում է վանականերին պատիվ ցուցաբերելու համար Նյինգմա, Կագյու և Սակյա դպրոցներում: Արևմուտքում լամաներին անվանում են նրանց, ովքեր զգալի ձեռքբերումներ են ունեցել հոգևոր կատարելագործման մեջ։

 
Լամա պար, Դարամսալա, Հնդկաստան 1980 թվական
 
Մոնղոլական Լամա, 1981 թվական
 
ֆրանսիական ծագում ունեցով տիբեթական Լամա

Լամայի դերըԽմբագրել

Լամայի դերը աշակերտի բացահայտումն է, նրա ուսման պրակտիկան[3]։

«Բուդդիստ ուսուցիչը պետք է ունենա անկեղծ կարեկցանքի հատկանիշներ և Դհարմայի խորը գիտելիքներ։ Բացի այդ, լաման ոչ միայն կիսվում է իր գիտելիքներով, այլև նա պետք է գործարկի այն, ինչ սովորում է, վստահի և նրան, ինչ հաղորդում է մյուսներին» - նշում է Տրինլե Տհաե Դորջեն։

ՌինպոչէԽմբագրել

Ռինպոչէ (նաև ռիմպոչէ) (տիբեթերեն՝ རིན་པོ་ཆེ་, վայլի՝ rin po che[4]), բառացի նշանակում է «թանկարժեք», հարգալից տիտղոս բարձրագույն լամաների համար Բոնում և տիբեթական բուդդիզմում։ Ռինպոչէ տիտղոսը ավելանում է լամայի անվանը։ Տիբեթում և Բութանում ռինպոչէ բառը, նշանակում է Պադմացամբխավու, որին անվանում են «Գուրու Ռինպոչէ»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lama:definition at About.com
  2. Marcotte Amanda (2000-01-14)։ «Who Are the Tibetan Lamas?»։ Slate.com։ Վերցված է 2013-07-17 
  3. «Le rôle du lama extérieur est donc de révéler au disciple, grâce aux enseignements et à la pratique, le lama intérieur qui n’est autre que la nature de bouddha en lui. Dès qu’il l’a réalisé, le disciple n’est plus jamais séparé du maître et toutes les circonstances deviennent des rappels du maître intérieur.» — Philippe Cornu Dictionnaire encyclopédique du Bouddhisme. — Paris: éditions du Seuil, 2001.— P. 346. (ISBN 2-02-036234-1)
  4. «Online Etymology Dictionary»։ Etymonline.com։ Վերցված է 2013-07-17