Նոր Նորք վարչական շրջան
Նոր Նորք, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի «Բանավան» ու «Մայակ» թաղամասերը։ Ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին[2]։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | շրջան |
Մտնում է | Երևանի մեջ |
Ղեկավար | Հայկ Մհրյան |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն (2015) | 129 900[1] |
Տարածք | 1, 440 հա |
![]() | |
Ժամային գոտի | UTC+4 |
Կոորդինատներ: 40°11′54.000000098788″ հս․ լ. 44°33′55.000000100801″ ավ. ե. / 40.19833333336077175° հս․. լ. 44.56527777780577537° ավ. ե. | |
nor-norq.am |
ՊատմությունԽմբագրել
Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։
Նոր Նորք համայնքում կան 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 20 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 22 մանկապարտեզ, 2 քոլեջ, 1 արհեստագործական ուսումնարան, կենտրանական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 4 մարզադպրոց, ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան, Նանսենի անվան թանգարանը, գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան։
Քաղաքի պատմամշակութային արժեքներից համայնքում կան 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար. 4 խաչքար և 1 ջրանցք։
Նոր Նորքում են գտնվում Ջրաշխարհը, Ավանգարդ-Մոթորսը, Եվրոթերմը, Հայ կոլան, Գապեքսը, Գաջ ԲԲԸ, Ավտոմատիկա, Վան, Կոնեկտ, Էլեկտրոմաշ, Պրոգրես, Լազերային տեխնիկա, Էլտե պիրկալ, Սիգարոն, Նեյրոն, Սելենա և այլ գործարաններ ու ձեռնարկություններ[3]։
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներԽմբագրել
- Գայի պողոտա
- Սուրեն Նազարյանի անվան պուրակ (Երևան)
- Նանսենի անվան այգի (Երևան)
- Թաթուլ Կրպեյանի անվան այգի
- Տիգրան Մեծ զբոսայգի
- Ջրաշխարհ (Երևան)
ՀուշարձաններԽմբագրել
ՏաճարներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ Նոր Նորք վարչական շրջան
- ↑ Նոր Նորք