Ավան վարչական շրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)
Ավան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում։ 2013 թվականի հունվարի 1֊ի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 50.300 մարդ[2]։ Տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | շրջան |
Մտնում է | Երևանի մեջ |
Ներառում է | 4 թաղամաս |
ԲԾՄ | 1275 ± 1 մետր |
Ղեկավար | Արա Դանիելյան |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն ([[2015[1]]]) | 53 100 |
Տարածք | 8,37 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | UTC+4 |
yerevan.am/en/districts/avan/ |
ԱնվանումԽմբագրել
Ավան բառը հայերենում փոխառված է պահլավերենից, ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Անցյալում, սովորաբար, «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Այսօր Երևանի վարչական շրջաններից մեկի կարգավիճակն ունեցող Ավանը հնում եղել է ինքնուրույն բնակավայր՝ Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում և դեռ 7-րդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։
Ընդհանուր նկարագիրԽմբագրել
Ավան վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին[3]։
Շրջանը բաժանված է 4 թաղամասերի՝ Հին Ավան, Նոր Ավան (Դանիել Վարուժան, Պետրոս Դուրյան, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սայաթ Նովա, Վալերի Բրյուսով, Հովհաննես Թումանյան, ՆահապետՔուչակ, Գրիգոր Նարեկացի), Ավան-Առինջ, Աղի Հանք։
ԵկեղեցիներԽմբագրել
- Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի
- Սուրբ Հովհաննես եկեղեցի
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Ավան
ՀուշարձաններԽմբագրել
- Նարեկ (հուշարձան, Երևան)
- Ավետիք Իսահակյանի կիսանդրի (Իսահակյան թաղամաս)
- «Սուրբ ընտանիք» քանդակ (Ավան-Առինջ)
Փողոցներ և այգիներԽմբագրել
- Հրաչյա Աճառյան փողոց
- Նվեր Սաֆարյան փողոց
- Մարշալ Բաբաջանյան փողոց
- Մարշալ Խուդյակովի փողոց
- Ալմաթիի փողոց
- Թամրուչի փողոց
- Դուշանբեի փողոց
- Ավանի այգի
- Երևանի բուսաբանական այգի
- Ընտանիք այգի
ՊատկերասրահԽմբագրել
«Նարեկ» հուշարձանը Նարեկացի թաղամասում (քանդակագործ՝ Համլետ Մատինյան)
«Ընտանիք» զբոսայգու «Սուրբ ընտանիք» հուշարձանը
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Avan district at GEOnet Names Server Archived 2021-04-21 at the Wayback Machine.
- Report of the results of the 2001 Armenian Census, National Statistical Service of the Republic of Armenia
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 603)։ |