Ռոբերտ Սարգսյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Գուրգենի Սարգսյան (հուլիսի 22, 1972(1972-07-22), Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Ռոբերտ Սարգսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Ազգային Ժողովի Պատգամավոր
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 2, 2012
Դրոշ
Դրոշ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։
 2012
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանումի ղեկավար
 2010
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ավան» տարածքային ստորաբաժանումի ղեկավար
 2007
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, անասնաբույծ և ճարտարագետ
Ծննդյան օր հուլիսի 22, 1972(1972-07-22) (51 տարեկան)
Ծննդավայր Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Գուրգեն Սարգսյան
Զավակներ Չորս որդի՝ Դավիթ, Հարություն, Մհեր և Վահե

Կրթություն խմբագրել

Սովորելով և ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ռոբերտ Սարգսյանը 1989 թվականից սովորել և 1994 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով անասնաբույծ-ճարտարագետի մասնագիտացում։

  • 1994-1995 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝ պահեստազորի կապիտան է։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

ՀՀ Բնապահպանության նախարարություն խմբագրել

1999 թվականին աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության արգելոցապարկային համալիրում՝ առաջատար մասնագետ։

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե խմբագրել

  • 2001 թվականին աշխատանքի է անցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման տեղեկատվության ենթաբաժնում՝ առաջին կարգի մասնագետ
  • 2003 թ. թվականին- 2005 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի պետ։
  • 2004 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ։
  • 2007 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
  • 2010 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
  • 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։

Երևանի քաղաքապետարան խմբագրել

2005 թվականին ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ավագանու անդամ։

ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայություն խմբագրել

2005-2007 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով խմբագրել

  • 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների 001 ընտրատարածքից։
  • Հանրապետական խմբակցության անդամ է։
  • 2013 - 2015 թվականներին եղել է Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2015 թվականի սեպտեմբերի 10-ից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Ընտանիք խմբագրել

Ռոբերտ Սարգսյանի 4 որդիներն են՝ Դավիթը, Հարությունը, Մհերը և Վահեն։