Կարեն Կարապետյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Կարապետյան (այլ կիրառումներ)
Կարեն Վիլհելմի Կարապետյան (ծնվ.՝ 1963, օգոստոսի 14, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ) ՀՀ պետական գործիչ, ՀՀ առաջին փոխվարչապետ (2018 թվական, ապրիլի 18 - 2018 թվական, մայիսի 11)[4]: ՀՀ վարչապետ (2016 թվականի սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր (2010)[5], նախագահի առաջին տեղակալ[6]։
Կարեն Վիլհելմի Կարապետյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 17, 2010[1] - հոկտեմբերի 28, 2011[1] | |||
Նախորդող | Գագիկ Բեգլարյան | ||
Հաջորդող | Տարոն Մարգարյան | ||
| |||
սեպտեմբերի 13, 2016[2] - ապրիլի 17, 2018[2] | |||
Նախորդող | Հովիկ Աբրահամյան | ||
Հաջորդող | Սերժ Սարգսյան | ||
| |||
ապրիլի 9, 2018[3] - մայիսի 11, 2018 | |||
Նախորդող | պաշտոնը նախկինում չի եղել | ||
Հաջորդող | Արարատ Միրզոյան | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1963 (57 տարեկան) | ||
Ծննդավայր | ![]() | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Պարգևներ |
Անանիա Շիրակացու մեդալ, Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» շքանշան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալ | ||
ԿենսագրությունԽմբագրել
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում:
ԿրթությունԽմբագրել
Կարեն Կարապետյանը 1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կարեն Կարապետյանը 32 գիտական աշխատանքների հեղինակ է:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
Կարեն Կարապետյանը 1985-1990 թվականներին եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թվականներին եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թվականներին եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թվականներին՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թվականներին` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2011-2016 թվականներին «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է[7][8]:
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Երևանի քաղաքապետԽմբագրել
2010-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ[9]։
ՀՀ ՎարչապետԽմբագրել
2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի ՆՀ-834-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ[5]։
2018 թվականի ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը[10]։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը[11]։
2018 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը եղել է վարչապետի պաշտոնակատար։
Կուսակցական գործունեությունԽմբագրել
2016 թվականի նոյեմբերի 24-ին կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին[12][13], նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարում ստացավ կուսակցության անդամատոմս[14], իսկ հունվարի 26-ին ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ[15]։ 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու դուրս եկել քաղաքականությունից։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երեք երեխա: Որդին՝ Տիգրան Կարապետյան (ամուսնացել է 2015 թվականին), դուստրը՝ Մանե Կարապետյան (ամուսնացել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ), կրտսեր որդին` Գոռ Կարապետյան[16]։
ՊարգևներԽմբագրել
- «Անանիա Շիրակացի» մեդալ (Հայաստան, 2006)
- «Անանիա Շիրակացի» մեդալ (Արցախ, 2008)
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախ, 2016)[17]
ԱղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Երևանի նախկին քաղաքապետները»։ Վերցված է 2018-04-18
- ↑ 2,0 2,1 «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18
- ↑ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-04-18
- ↑ 5,0 5,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-13
- ↑ «Կարեն Կարապետյանն ընտրվել է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-01-26
- ↑ «Կարեն Կարապետյանի մասին «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»ի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-02-14
- ↑ Երևանի քաղաքապետեր
- ↑ Կարեն Կարապետյանն ընտրվեց քաղաքապետ
- ↑ «Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը»։ 09.04.2018
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը»։ 09.04.2018
- ↑ Կարեն Կարապետյանը նշեց ՀՀԿ-ին անդամակցելու 7 պատճառ
- ↑ Վարչապետը դիմում է գրել ՀՀԿ-ին անդամակցելու
- ↑ Հայտնի է ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմը. ընտրվել են նաև Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը
- ↑ Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ
- ↑ «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2016-09-27
- ↑ «Բակո Սահակյանը պարգևատրել է Կարեն Կարապետյանին | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն»։ artsakhpress.am։ Վերցված է 2016-11-17
Նախորդող Գագիկ Բեգլարյան |
Երևանի քաղաքապետ 2010 - 2011 |
Հաջորդող Տարոն Մարգարյան |
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյան 2016 - 2018 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
Նախորդող Պաշտոնը հիմնվել է |
Առաջին փոխվարչապետ 2018 - 2018 |
Հաջորդող Արարատ Միրզոյան |