Անանիա Շիրակացու մեդալ
Անանիա Շիրակացու մեդալ, Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հուլիսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված, նույն օրը Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Հայաստանի ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։
Անանիա Շիրակացու մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հուլիսի 26, 1993 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Մխիթար Հերացու մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Մովսես Խորենացու մեդալ | ||||
Anania Shirakatsi Medal Վիքիպահեստում |
Մեդալի կարգավիճակը
խմբագրել1993-2014 թթ.
խմբագրել1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում էր տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Մեդալով պարգևատրվողները
խմբագրել1993-2014 թթ.
խմբագրել1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները[1]։
Պարգևատրման միջնորդությունը
խմբագրել1993-2014 թթ.
խմբագրել1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։
Կրելու կարգը
խմբագրել1993-2014 թթ.
խմբագրել1993-2014 թվականներին Անանիա Շիրակացու մեդալ մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Հերացու մեդալից հետո։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։
Այսպիսով, 2014 թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ Մխիթար Հերացու մեդալի, վերջինս՝ Անանիա Շիրակացու մեդալի, իսկ Անանիա Շիրակացու մեդալը՝ Մովսես Խորենացու մեդալի նկատմամբ։
Մեդալի նկարագրությունը
խմբագրել1993-2014 թթ.
խմբագրել1993-2014 թթ. հանձնվող Անանիա Շիրակացու մեդալը 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ է, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա։ Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք։
Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։
Մեդալն ունի լայն երիզ, որի մեջ պատկերված են, վերևի մասում՝ աստղեր, ներքևի մասում՝ մակագրություն՝ «Անանիա Շիրակացի»։
Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։
Ժապավենը հնգակող է, որի երկու կողերը ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է՝ թունդ կապույտ երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։
Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։
Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։
Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը։
Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած դիրքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա, դիմացը՝ գիրք և աստղազարդ երկինք։
Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»։
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը ծիրանագույն է՝ մուգ կապույտ երիզներով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։
Պարգևատրման վիճակագրությունը
խմբագրելՄեդալով պարգևատրվել է 570 անձ, որոնցից 281-ը ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր)։
281 պարգևատրվածներից 253-ը ՀՀ, 27-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 27 օտարերկրյա քաղաքացիներից 8-ը Ռուսաստանի Դաշնության, 6-ը՝ ԱՄՆ, 5-ը՝ Ֆրանսիայի, 1-ական՝ Գերմանիայի, Արգենտինայի, Կանադայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի, Իտալիայի քաղաքացիներ են։
281 պարգևատրվածներից 262-ը տղամարդ են, 19-ը՝ կին։
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2008 թ. - 23,
- 2009 թ. - 16,
- 2010 թ. - 46,
- 2011 թ. - 92,
- 2012 թ. - 33,
- 2013 թ. - 38,
- 2014 թ. - 15,
- 2015 թ. - 18 անձ։
Մեդալակիրներ
խմբագրելՀիմնական հոդված՝ Անանիա Շիրակացու մեդալակիրների ցանկ
Ashot Osipyan
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ↑ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ