Տարոն Մարգարյան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական և կուսակցական գործիչ[2], Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Պատիվ ունեմ» դաշինքից (2021-ից), Երևանի քաղաքապետ (2011-2018)։
Տարոն Մարգարյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
օգոստոսի 2, 2021 | ||||
| ||||
օգոստոսի 28, 2021 | ||||
| ||||
նոյեմբերի 15, 2011 - հուլիսի 9, 2018[1] | ||||
Նախորդող | Կարեն Կարապետյան | |||
Հաջորդող | Հայկ Մարության | |||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (2001) | |||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | ապրիլի 17, 1978 (46 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Հայր | Անդրանիկ Մարգարյան | |||
Կայք՝ | margaryan.am | |||
Պարգևներ | ||||
Կենսագրություն
խմբագրելԹաղապետություն և վաղ կարիերա
խմբագրել2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում։
Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]։ 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]։
Երևանի քաղաքապետ
խմբագրելՏարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից[5]՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին[6]։
2013 թվականին գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը[7]՝ 2013 թ. «Ավելի լավ Երևան» կարգախոսով[8]։
Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել[9]՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 6 անդամ[10]։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք[փա՞ստ]։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։
2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց[1]։
Հասարակական կարծիք
խմբագրելՏարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին առավել հաճախ քննադատության պատճառ են դարձել ճարտարապետական խնդիրները, մասնավորապես հին շենքերի քանդման դեպքերը, որոնցից կարելի է առանձնացնել Կենտրոնական ծածկած շուկայի (Փակ շուկա) կամ թիվ 1 տպարանի շենքի քանդումը[11]՝ պայթեցման եղանակով։ Վերջին դեպքում թեև կառույցի մասնավորեցումն ու շինարարության թույլտվությունը առկա է եղել մինչ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը[12], սակայն հանրությունը քաղաքապետարանին քննադատել է պայթեցումն ամեն գնով չկանխելու համար[13]։
Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում[14]։ 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո[15]։
2013 թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության[16] է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար[17], սակայն հիմնախնդիրը[18] լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան Սանիթեք ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը[19]։ «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով[20], աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով։ Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը[21]։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև[22]։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ[23][24]։ Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր։ Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել։ Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները։
Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև[25] բանակում ծառայած չլինելու համար[26]։ Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված[4]։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
- ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
- ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
- «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
- Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
- ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
- ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
- Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
- ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
- ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
- Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
- Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
- Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
- «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար։
Ընտանիք և անձնական կյանք
խմբագրելՀայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միակ որդին ամուսնացած է Գոհար Սարգսյանի հետ, ով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի քույրն է։ Ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր։ Ընտանիքը հիմնականում հանրային գործունեություն չի ծավալում, իսկ կինը՝ Գոհար Սարգսյանը ամեն տարի մայրության և գեղեցկության տոնին այցելում է ծննդատներ և նվերներ բաժանում մայրացած կանանց[27]։
Ֆինանսական կարողություն
խմբագրելՀամաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2016 թվականի դրությամբ Տարոն Մարգարյանն ունի 250 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո[28]։ Ըստ տարբեր աղբյուրների, Տարոն Մարգարյանը բնակվում է Ավան վարչական շրջանում գտնվող իր առանձնատանը[29]։
Հասարակական գործունեություն և բարեգործություն
խմբագրել2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ և Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ է[30]։
2010 թվականին ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է։
2012 թվականից ԵՃՇՊՀ խորհրդի նախագահն է։ Նույն համալսարանում էլ սահմանել է «Անդրանիկ Մարգարյանի անվան» կրթաթոշակ, որը շնորհվում է ամեն տարի։ 2014 թվականից հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[31] և այդ առիթով կառուցել է արդեն թվով 11 նոր շախմատի դպրոցներ Երևանի բոլոր վարչական շրջաններում[32]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Պաշտոնական. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել». Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Տարոն Մարգարյան». Հայաստանի Հանրապետական կուսակցության կայք. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 «yerevan.am | Քաղաքապետ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Երևանի 54-րդ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է». Արմենպրես. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Կարեն Կարապետյանը հաստատել է, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից». mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Ավելի Լավ Երևան - Նախընտրական ծրագիր» (PDF).
- ↑ «ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Times.am | ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները». www.times.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Պայթեցնելով քանդվել է Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանը». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Արեյանը վստահեցնում է՝ տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն չեն տվել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/». 1in.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama». life.panorama.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի». www.civilnet.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ ««Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երևանում». mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ ««Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Երևանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից
- ↑ «Ամբողջությամբ լուծվել է Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ». news.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը». hraparak.am.
- ↑ «Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան». news.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Տարոն Մարգարյանի հպարտությունը». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Տարոն Մարգարյանի կինն այցելել է ծննդատներ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով». www.ethics.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Հայ պաշտոնյաների շքեղ առանձնատները (ֆոտոշարք) - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը». blognews.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Կոմիտեներ». www.ffa.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Տարոն Մարգարյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա». chessfed.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.