Տագանրոգի գեղարվեստի թանգարան

Տագանրոգի գեղարվեստի թանգարան (ռուս.՝ Таганрогский художественный музей), գեղարվեստի թանգարան Տագանրոգում: Հիմնադրվել է 1898 թվականին՝ Տագանրոգի 200-ամյա տարելիցին: Հավաքածուն ունի ավելի քան 7 հազար միավոր:

Տագանրոգի գեղարվեստի թանգարան
Taganrog MuseumArt.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1968
Կոորդինատներ: 47°12′36″ հս․ լ. 38°55′12″ ավ. ե. / 47.21000° հս․. լ. 38.92000° ավ. ե. / 47.21000; 38.92000
Կայքartmuseumtgn.ru

ՊատմությունԽմբագրել

Տագանրոգում թանգարան ստեղծելու գաղափարը պատկանում է Անտոն Չեխովին[1]: Չեխովի խնդրանքով Իլյա Ռեպինը դիմել է Գեղարվեստի ակադեմիայի Խորհրդին՝ խնդրանքով Տագանրոգի քաղաքային թանգարանին փոխանցելու ռուս նկարիչների նկարները: 1902 թվականին Գեղարվեստի ակադեմիան 8 գեղանկարներ է նվիրել Տագանրոգի թանգարանին, որոնց մեջ եղել են այնպիսի նշանակալի աշխատանքներ, ինչպիսիք են Յուլի Ֆեդերսի «Սոճին զառիթափին» և «Լուգա գետը», Սերգեյ Վասիլկովսկու «Զապորոժեցը հետախուզության մեջ»:

Թանգարանին իրենց աշխատանքներն են նվիրել նկարիչ Կ. Ա. Սավիցկին («Հայր»), Պ. Ֆ. Իորդանովը: Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան մի քանի անգամ փոխանցել է իր աշխատանքներից, այդ թվում՝ նկարիչներ Ի. Յա. Բալիբինի, Ա. Կ. Սավրասովի, Բ. Ն. Մեշկովի և այլոց աշխատանքներ: Ա. Ի. Կունիջիի անվան պետերբուրգյան միությունը թանգարանին է հատկացրել Կունիջիի «Ալիքներ», «Ծիածան» և «Գյուղ» էտյուդները:

1920-ական թվականներին թանգարանը համալրվել է պետական թանգարանային ֆոնդի, Կերամիկայի թանգարանի, Ռուսական պետական ​​թանգարանի կողմից փոխանցված ազգայնացված աշխատանքներով, որոնց թվում են հայտնի ռուս նկարիչների՝ Այվազովսկու, Վլադիմիր Մակովսկու, Ն. Յա. Յարոշենկոյի և այլոց աշխատանքներ:

Հայրենական պատերազմի տարիներին թանգարանը կորուստներ է կրել: Կործանվել են Իվան Շիշկինի, Իվան Կրամսկոյի, Իսահակ Լևիտանի և այլոց հայտնի աշխատանքներ, թալանվել է ճենապակու հավաքածուն:

1960-1990 թթ. թանգարանում զգալի ներդրումներ են կատարել մոսկովյան կոլեկցիոներներ Լիդիա Ռուսլանովան, Ի. Ա. Մյասնիկովա-Մամոնտովան, Արամ Աբրահամյանը, Ե. Ֆ. Վիշնևսկին, Լ. Ն. Կագանը և ուրիշներ:

1968 թվականին Տագանրոգի գավառագիտական թանգարանի հավաքածուն առանձնացվել է որպես անկախ թանգարան և կոչվել «Տագանրոգի պատկերասրահ»:

1976[2] թվականին պատկերասրահը 19-րդ դարի երկրորդ կեսի հուշարձան Խանդրինի առանձնատանը բացել է ցուցադրություն:

2003 թվականին Տագանրոգի պատկերասրահը վերանվանվել է Տագանրոգի գեղարվեստի թանգարանի:

2003 թվականին «Ռուսաստանի ոսկե քարտ» նախագծի շրջանակներում Տագանրոգի գեղարվեստի ակադեմիայի հավաքածուից ավելի քան 50 աշխատանքներ ցուցադրվել են Տրետյակովյան պատկերասրահում[3]:

2005 թվականին թանգարանը Վլաչեսլավ Իլյախինսկու ընտանիքից նվեր է ստացել Տագանրոգում ծնված ամերիկացի նկարչի 35 ստեղծագործություններից[4]:

Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակի առթիվ Տագանրոգի գեղարվեստի թանգարանը հրատարակել է «Տագանրոգի գեղարվեստի թանգարան: Գեղանկարչություն. գրաֆիկա: XVIII-XX դարեր» աշխատանքը:

ՇենքԽմբագրել

1927 թվականից թանգարանը գտնվել է Լ. Դ. Ալերֆակի պալատում, այնուհետև 1870 թվականին կառուցված Ալեքսանդրովսկի փողոցի 56 առանձին շենքում: 1898 թվականից մինչև հեղափոխական իրադարձությունները պատկանել է քաղաքագլխին (1909-1913 թթ.), Երկրորդ գիլդիայի առևտրականին, իրավաբանության թեկնածու Անտոն Խանդրինին:

Թանգարանի մեկ ու կես հարկանի շենքի ճարտարապետական կազմի մեջ կան կլասիցիզմի, վերածննդի, բարոկկոյի տարրեր, ճակատը զարդարված է դեկորով: Շինությունը զարդարում են սյուները, կորնթոսյան սյուները, պատուհանները: Շենքի ճակատը զարդարող քանդակները չեն պահպանվել:

Շենքի ինտերիերը նույնպես զարդարված է եղել դեկորատիվ հարդարանքներով: Տանը եղել են մեծ ջահեր, սալիկապատված բուխարիներ, մանրահատակ, կաղնու փայտից դռներ: Տան բակում եղել է փայտե ծածկապատշգամբ: Երկու կողմերից մուտքը զարդարված է ծաղկամաններով և մետաղյա դարպասներով պատված սյուներով: Առանձնատան սեփականատերն է եղել առևտրական Անտոն Զախարովիչ Խանդրին: Խորհրդային ժամանակաշրջանում կալվածքը ազգայնացվել է: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո շենքը երկար ժամանակ եղել է անօթևան երեխաների հանգրվան: Հայրենական պատերազմի տարիներին՝ գերմանական օկուպացիայի ժամանակ, շենքում է տեղակայվել սննդի մատակարարման գերմանական ռազմական ստորաբաժանումը: 1970-ական թվականներին առանձնատունը հարմարեցվել է պատկերասրահի համար: 1976 թվականին վերականգնելուց հետո շենքը հանձնվել է արվեստի մարզային թանգարանին[5]:

Իր շքեղությամբ հանդերձ՝ Խանդրինի առանձնատունը հնարավություն է տալիս ներկայացնել թանգարանի ֆոնդերում գտնվող նկարների 10% -ը[6]:

2011 թվականին քաղաքապետարանը որոշել է Տագանրոգի արվեստի թանգարանին փոխանցել Պետրովսկի փողոցում գտնվող Ռուսաստանի Սբերբանկի հարավարևմտյան № 1548 տագանրոգյան մասնաճյուղի նախկին շենքը[6]:

ՀավաքածուԽմբագրել

Թանգարանի ֆոնդերն ունեն գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան յոթ հազար ցուցանմուշներ: Այս հավաքածուի ամենաթանկ մաս են կազմում XVIII-XX դարերի ռուս արվեստագետների նկարները, այդ թվում հին ռուս վարպետների՝ Ալեքսեյ Անտրոպովի, Ֆեոդոր Ռոկոտովի, Հենրիկ Սեմիրադսկու, Հովհաննես Այվազովսկու, Վասիլի Տրոպինինի, Իվան Շիշկինի, Ալեքսեյ Սավրասովի, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի, Վասիլի Վերեշչագինի, Կոնստանտին Մակովսկու, Իսահակ Լևիտանի, Կոնստանտին Կորովինի, Նիկոլայ Բոգդանով-Բելսկու և բազմաթիվ այլ մեծ արվեստագետների ստեղծագործություններ ռուսական արվեստի զարգացման տարբեր փուլերում[7][8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Энциклопедия Таганрога. - Ростов-на-Дону: Ростиздат, 2003. - 512 с - ISBN 5-7509-0662-0.
  2. Киричек М. С. Хандрина дом // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 764. - ISBN 978-5-88040-064-5.
  3. Таганрогский художественный музей: каталог. - М.: ГТГ, 2003. - 48 с - ISBN 5-89580-025-4.
  4. Кейзман Б. Двойная дата нашей «Третьяковки» // Новая таганрогская газета. - 2008. - 8 марта.
  5. Таганрог, ул. Александровская, 56
  6. 6,0 6,1 Собств. корр. Искусство - на смену финансам // Таганрогская правда. - 2011. - 30 июня.
  7. Таганрогская картинная галерея: Альбом / Л. В. Зуева. - М.: Изобраз. искусство, 1988. - 176 с. - ISBN 5-85200-011-6.
  8. Таганрогская картинная галерея. Живопись, графика XVIII-XX веков / сост. Л. В. Зуева. - Таганрог: Айкэн, 1998. - 208 с - ISBN 5-900948-05-6.

Արտաքին հղումներԽմբագրել