Բացել գլխավոր ցանկը

Սերգեյ Նիկալաևիչ Ամմոսով (ռուս.՝ Сергей Николаевич Аммосов (Сергей Сергеевич Амо́сов[1]), 24 մայիսի (5 հունիսի), 1837, Մոսկվա, Ռուսական կայսրություն3 (15 նոյեմբերի), 1886, Մոսկվա), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։

Սերգեյ Ամմոսով
ռուս.՝ Сергей Аммосов
Yaroshenko Amosov.jpeg
Ծնվել էհունիսի 5, 1837(1837-06-05)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 15, 1886(1886-11-15) (49 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Sergey Ammosov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սերգեյ Ամմոսովը ծնվել է 1837 թվականի մայիսի 24-ին (նոր տոմարով՝ հունիսի 5-ին) Մոսկվայում։ 1860 թվականից մինչև 1864 թվականը սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որն ավարտելիս ստացել է նկարչի կոչում։ 1869 թվականին ակադեմիական ցուցահանդեսում ներկայացրած «Կուտուզովի մուտքը գյուղ անձրևից հետո» (ռուս.՝ «Въезд в деревню Кутузово после дождя») նկարի համար ստացել է երրորդ աստիճանի դասային նկարչի կոչում։ 1870 թվականին նա ստացել է երկրորդ աստիճանի («Անտառեզր Մոսկվայի մոտ» (ռուս.՝ «Опушка леса в окрестностях Москвы») նկարի համար), իսկ 1872 թվականին՝ առաջին աստիճանի («Պոլտավյան դաշտ» (ռուս.՝ «Полтавское поле») նկարի համար) դասային նկարչի կոչում։

Սերգեյ Ամմոսովը եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ և գործուն մասնակցություն է ունեցել ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին. 1871 թվականից մինչև 1886 թվականը պերեդվիժնիկների ցուցահանդեսներում ներկայացվել են Ամմոսովի 17 բնանկարներ ու մի քանի էտյուդներ[2]։

Սերգեյ Ամմոսովը մահացել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 27) Մոսկվայում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кондаков С. Н. АМ(М)ОСОВЪ, Сергѣй Сергѣевичъ (Николаевичъ) // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 6. — 454 с.
  2. Амосовъ, Сергѣй Николаевичъ // Русский биографический словарь: В 25 т. = Русскiй бiографический словарь / под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцова. — СПб: Императорское Русское Историческое Общество, 1900. — Т. II «Алексинскiй – Бестужевъ-Рюминъ». — С. 95. — 796 с.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել