Արամ Աբրահամյան

հայ ուրոլոգ, պրոֆեսոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հակոբի Աբրահամյան (դեկտեմբերի 31, 1898(1898-12-31)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - 1990, Մոսկվա, ԽՍՀՄ[3]), հայ ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1950), գիտությունների վաստակավոր գործիչ (1959), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։

Արամ Աբրահամյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1898(1898-12-31)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1990
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1924)[1]
Մասնագիտությունուրոլոգ, արվեստի կոլեկցիոներ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1949)
ԱշակերտներՄարգաիտա Տրապեզնիկովա
ԱշխատավայրՄ.Ֆ. Վլադիմիրսկու անվան Մոսկվայի տարածաշրջանային գիտահետազոտական ​​կլինիկական ինստիտուտ և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ԱնդամակցությունՈւրոլոգների համամիութենական ընկերություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դեկտեմբերի 31-ին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի վարժարանը և մեկնել ռազմաճակատ, մարտնչել Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի մարտերում, ապա մասնակցել Սարդարապատի հերոսական ճակատամարտին։ Ռազմաճակատում ապրած արհավիրքների խորն ազդեցության ներքո ընտրում է բժշկի մարդասիրական մասնագիտությունը։ 1918 թվականին ընդունվել է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի անց մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակել Մոսկվայի բժշկական ինստիտուտում՝ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1930 թվականն աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում[4], այնուհետև՝ մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում։ 1950-1975 թվականներին ԳՀԻ ուրոլոգիական կլինիկայի տնօրեն, 1949 թվականից միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության 4-րդ վարչության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ[5]։

Արամ Աբրահամյանի և տիկնոջ Մարիա Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը[6][7]։

Գիտական գործունեություն խմբագրել

Աբրահամյանը հետազոտել է երիկամների ջրակալման, նորագոյացությունների, միզաքարային հիվանդության և միզուկի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը[5]։ Աշխատանքները վերաբերում են երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիվանդության, միզուկի վնասվածքային նեղացումների հարցերին[8]։

 
Հուշատախտակ՝ Արամ Աբրահամյանի հավաքածու թանգարան

Անդամակցություն խմբագրել

  • Ուրոլոգների միջազգային ընկերության իսկական անդամ
  • Համամիութենական գիտական ընկերության նախագահ
  • Հայաստանի ուրոլոգների գիտական ընկերության անդամ
  • Արտասահմանյան մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների պատվավոր անդամ

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Урология, 1938, 1.
  • Хирургия, 1953, 3.
  • Урология, 1955, 1.
  • Гидронефрозы (Этиология, клиника, лечение), Дисс. докт. М., 1950.
  • Гидронефрозы (этиология, клиника, личение), М., 1956.
  • Труды 4-й Всесоюзной конференции урологов. М., 1963.
  • Гематурия и опухоли мочевой системы. М.։ Медгиз, 1949.
  • Руководство по клинической урологии. М. Медицина, 1970, (в соавт.).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Արամ Աբրահամյան». Վերցված է 2014 Հունվարի 29-ին.
  4. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 67. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. 5,0 5,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 42 — 720 էջ։
  6. «Մեծ բժիշկն ու մեծ հայրենասերը, «Ռուսական արվեստի թանգարան» (Արամ Աբրահամյանի հավաքածու), Երևանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Աբրահամյան Արամ Հակոբի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Աբրահամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42