Վոյիսլավ Կոշտունիցա

սերբ քաղաքական գործիչ

Վոյիսլավ Կոշտունիցա (սերբ.` Војислав Коштуница, մարտի 24, 1944(1944-03-24)[1], Բելգրադ, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում), 2000-2003 թվականներին Հարավսլավիայի նախագահ և վարչապետ (երկու ժամկետով՝ 2004-2007, 2007-2008): Սերբիայի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ (1992):

Վոյիսլավ Կոշտունիցա
 
Կուսակցություն՝ Սերբիայի նոր դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Բելգրադի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և մանկավարժ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 24, 1944(1944-03-24)[1] (79 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում
Քաղաքացիություն  Սերբիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով,
և Սուրբ Սերգի Ռադոնեժսկու 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Կոշտունիցան ծնվել է 1944 թվականի մարտի 24-ին Բելգրադում, դատավորի ընտանիքում (և՛ հայրական, և՛ մայրական կողմի պապերը դատավորներ են եղել[2]): Տունը, որտեղ նա ապրել է, այսպես կոչված, «Արյունոտ Զատիկի» արդյունքում, ավերվել է, երբ 1944 թվականի ապրիլի 16-17-ին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ավիացիոն ուժերը ռմբակոծության ենթարկեցին Բելգրադը։ Ընտանիքը ստիպված տեղափոխվում է Կոշտունիցա, ընտանիքի ծննդավայր՝ Շումադի գյուղ (Սերբիայի կենտրոնական մաս)[3][4]։ Երբ նա երիտասարդ էր, նրան կոչում էին Վոժա։

Կոշտունիցան ամուսնացած է Զորիցա Ռադովիչի հետ։ Երեխաներ չունի։ Նրանք շատ կատուներ ունեն, որի համար նրան մեղադրել են, պատճառաբանելով, որ կատուները, չդաստիարակվող, չկոլեկտիվացվող, հետևաբար «հակաազգային» կենդանիներ են[5][6][7]։

Կրթություն խմբագրել

Կոշտունիցան տարրական կրթությունը ստացել է Բելգրադում։ 1960 թվականին ավարտել է գիմնազիան, 1962 թվականին ավագ դպրոցը։ 1962-1966 թվականներին ուսանել և ավարտել է Բելգրադի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 1970 թվականին Պատմության ֆակուլտետում պաշտպանել է մագիստրոսի թեկնածուական ատենախոսությունը «Հարավսլավիայի Սահմանադրական դատարանի քաղաքական տեսությունը և պրակտիկան» թեմայով։ Բելգրադի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում ասիստենտի աշխատանք է կատարել և «Ընդդիմությունը կապիտալիզմի քաղաքական համակարգում» ատենախոսությամբ ստացել է դոկտորի աստիճան (1974)[8]:

Հրատարակումներ և խմբագրական աշխատանք խմբագրել

Մի շարք իրավական և փիլիսոփայական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ և գլխավոր խմբագիր է.

  • «Իրավաբանական և հասարակական գիտությունների արխիվ» («Архив за правне и друштвене науке»)
  • «Փիլիսոփայական հետազոտություններ» («Филозофске студије»)
  • «Փիլիսոփայություն և հասարակություն» («Филозофија и друштво»)
  • «Թեորիա» («Теорија»):

1983 թվականին Կոշտունիցան և նրա գործընկեր Կոստա Չավոշկին հրապարակել են «Արտասահմանյան բազմակարծությունը կամ մոնիզմը։ 1944-1949 տարիներին Հարավսլավիայի հասարակական շարժումները և քաղաքական համակարգը» աշխատությունը։

Սերբիայի «PEN» կենտրոնի անդամ է։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

1974 թվականին սկսել է դասավանդել Սոցիալակական գիտությունների ինստիտուտում։ 1981 թվականից աշխատել է Բելգրադի Փիլիսոփայության և հասարակական տեսությունների ինստիտուտում և որոշ ժամանակ եղել է այդ ինստիտուտի տնօրեն։ Այդ տարիներին Կոշտունիցան զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես խոսքի ազատության և արտահայտվելու իրավունքի պաշտպանությամբ. Սահմանադրական իրավունքի խնդիրների, քաղաքական տեսության և փիլիսոփայության ոլորտի իր մասնագիտությամբ։

Կոշտունիցան շարունակում էր զբաղվել հասարակական գործընթացների ուսումնասիրությամբ, մինչդեռ հենց Հարավսլավիայի ներսում կատարվում էին քաղաքական համակարգի նշանակալից փոփոխություններ։ Նա ոչ մի անգամ չի եղել Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության անդամ (ինչպես հատուկ էր այդ ժամանակաշրջանին)։ 1980-ականներին «Մտքի և խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի անդամ էր և զբաղվում էր իրավապաշտպանական գործունեությամբ։ Կոշտունիցան ազգայնական ուղղվածության այլախոհ էր։ Ընդ որում նրա ազգայնականությունը զգալիորեն տարբերվում էր պաթետիկ հռետորաբանությունից և շովինիստական ծայրահեղականությունից։ Նա օրենսգետ և սահմանադրագետ էր, ազգային պետության կողմնակից, այնպիսի քաղաքական համակարգի կողմնակից, որը եվրոպական պետություններում ձևավորվեց 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո[9]։

Քաղաքական առաջին քայլեր խմբագրել

1974 թվականին մի խումբ պրոֆեսորների և ասիստենտների հետ միասին քաղաքական հետապնդման է ենթարկվում և հեռացվում Իրավաբանական ֆակուլտետից, որովհետև մասնակցել էր իրավունքի պրոֆեսոր Միխայիլ Ջուրիչին (բանտարկել էին փետրվարի 21-ի ուժի մեջ մտնող Սահմանադրությունը քննադատելու համար) բանտից ազատելու կապակցությամբ ստորագրահավաքին։ Համաձայն նոր Սահմանադրության՝ ինքնավար մարզերը (Սերբիա Կոսովո (նախկին Կոսովոյի և Մետոխիայի) և Վոյեվոդինա) ստանում են հանրապետության կարգավիճակ[10]։

1998 թվականին նրան առաջարկվեց վերադառնալ Բելգրադի համալսարան և պրոֆեսորի կոչմամբ աշխատել իրավաբանական ֆակուլտետում, որից Կոշտունիցան հրաժարվեց։

Դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ խմբագրել

1989 թվականին Կոշտունիցան մի խումբ համախոհների հետ միասին ստեղծեց «Դեմոկրատական կուսակցությունը» (DS)։ Նախաձեռնող խմբի կազմում էին փիլիսոփա Զորան Ջինջիչը, տնտեսագետ Վլադիմիր Գլիգորովը (Մակեդոնիայի առաջնորդ Կիրո Գլիգորովի որդին) և բռնադատված բանաստեղծ Գոյկո Ջոգոյը։ Սկզբում կուսակցությունը ավելի շուտ ինտելեկտուլաներից կազմված քաղաքական խումբ էր, որին հումորով անվանում էին «Երկուսի շրջան» (տրամվայի №2 երթուղին շրջան է կատարում Բելգրադի կենտրոնի շուրջը), հետո այն ընդլայնվեց։ Դեմոկրատական կուսակցության անդամները արմատական շուկայական բարեփոխումների, ազատ ընտրությունների և բազմակարծ (պլյուրալիստական) բազմակուսակցական ժողովրդավարության կողմնակիցներ էին։ Կոշտունիցան սկզբում աջակցեց կուսակցության մեկ այլ առաջնորդ Դրագոլյուբ Մինչունովիչին։ Բայց առանցքային դարձավ ազգային հարցը. կուսակցությունից առաջինը հեռացան հակա-ազգայնականները, հետո՝ խիստ ազգայնականները։ Մնալով Դեմոկրատական կուսակցության շարքերում՝ 1990 թվականին սերբ ժողովի առաջին ընտրություններում ընտրվեց Սերբիայի խորհրդարանի պատգամավոր։ 1990-1997 թվականներին մի քանի անգամ պատգամավոր ընտրվեց։

Հարավսլավիայի փլուզման ընթացքում դիրքորոշումներ խմբագրել

1991-1992 թվականներին Սլովենիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան հռչակեցին իրենց անկախությունը և անջատվեցին Հարավսլավիայից։ Բելգրադը զորքեր մտցրեց հանրապետությունների տարածք, բայց այդպես էլ չկարողացավ կանգնեցնել ֆեդերացիայի փլուզումը։

Դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում հանդես եկավ Բոսնիայում պատերազմի դեմ՝ առաջարկելով սառեցնել բոլոր քաղաքական որոշումները վեց ամիս ժամկետով և անցկացնել խորհրդարանական ընտրություններ, այնուհետև մշակել Սահմանադրության նախագիծ՝ ֆեդերացիայից անջատվելու քայլերի հստակ հաջորդականությամբ։ Բայց Դեմոկրատական կուսակցության նախագիծը անուշադրության մատնվեց։

1992 թվականի ապրիլին հռչակվեց Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը, այսպես կոչված, «երրորդ» (ազգայնական) Հարավսլավիան, որի կազմի մեջ մտան Սերբիան և Չեռնոգորիան։ Սա միակ հանրապետություն էր, ուր իշխանությունը գլխավորում էին նախկին կոմունիստները։ 1992 թվականին Դեմոկրատական կուսակցությունը որոշեց նախագահական ընտրություններում հանդես գալ Ժողովրդավարական կոալիցիայից անկախ և հրաժարվեց աջակցել Սերբիայի նախագահական ընտրություններում Սլոբոդան Միլոշևիչի մրցակից Հարավսլավիայի վարչապետ Միլան Պանիչի նախագահական թեկնածությունը։

Այդպիսով, 1992 թվականին Կոշտունիցան ներկուսակցական ընտրությունների ժամանակ պարտություն կրեց և կուսակցության ծրագրին համաձայն չլինելով (համարում էր, որ կուսակցության ծրագրում ազգային ուղղվածությունը բավարար չէ)՝ հեռացավ կուսակցությունից և ձևավորեց նոր կուսակցություն` «Սերբիայի Դեմոկրատական Կուսակցություն»ը[4] և դարձավ նրա անփոփոխ նախագահը։ Հրաժարվել է աջակցել (1995 նոյեմբերի 21-ին ԱՄՆ Դեյտոնի զինվորական բազայում համաձայնեցված) Դեյտոնյան համաձայնագրին և հետագայում՝ (1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզ) ստորագրել՝ ասելով, որ դա անարդար է բոսնիական սերբերի նկատմամբ։ Լինելով ընդդիմություն՝ հազվադեպ, բայց քննադատել է թե՛ նախկին կոմունիստ Սլոբոդան Միլոշևիչի, թե՛ «միջազգային հասարակության», ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Կոսովոյում՝ համարելով, որ երկուսն էլ հակադրվում էին Սերբիայի ազգային շահերին։

2000 թվականին ընտրվել է Հարավսլավիայի Դաշնային հանրապետության նախագահ, որը 2002 թվականին վերանվանվեց Հարավսլավիայի Սլավոնական Հանրապետություն, հետագայում՝ Սերբիայի և Չեռնոգորիայի Հանրապետություն։

2004 թվականին դարձավ Սերբիայի վարչապետը, որը 2006 թվականին անկախացավ։

2008 թվականին՝ պառլամենտի լուծարումից անմիջապես հետո հրաժարական տվեց։

Ողջունել է Բելգրադում Հաագայի միջազգային դատարանի գրասենյակի բացումը[11]։

Երկում տիրող իրավիճակ։ Ինչո՞ւ արտահերթ նախագահական ընտրություններ խմբագրել

Կոսովոյի սերբերի և ալբանացիների միջև զինված հակամարտությունը և հետագա (1999 թվականի մարտի 24) ՆԱՏՕ-ի 78-օրյա ռազմական օպերացիան, որի ընթացքում ռմբակոծվեց Հարավսլավիայի ողջ տարածքը, ավերակների վերածեցին երկիրը։ Ավերվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, հիվանդանոցներ և կամուրջներ։ 1999 թվականին հունիս 3-ին Միլոշևիչը ստորագրեց խաղաղության համաձայնագրի պլան, որը առաջարկվել էր ՌԴ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի և Ֆինլանդիայի նախագահ Մարտի Ահտիսաարիի կողմից։ Հունիս 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևից հետո Հարավսլավիան Կոսովոյից դուրս բերեց իր զորքերն ու ոստիկանության ստորաբաժանումները։ Նահանգում տեղակայվեցին Կոսովոյի խաղաղապահ բազմազգ ուժերը՝ KFOR (Kosovo peacekeeping force) և Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումները[12]։

Ակնկալելով բնակչության աջակցությունը ՆԱՏՕ-ի ավերիչ ռմբակոծություններից հետո՝ 2000 թվականին հուլիսին, Միլոշևիչն առաջարկեց 2000 թվականին սեպտեմբերի 24-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ Միլոշևիչը որոշ փոփոխություններ էր մտցրել ՀԴՄ Սահմանադրության մեջ.

  • պետության ղեկավարը ընտրվում է ժողովրդի կողմից (և ոչ թե խորհրդարանի, ինչպես նախկինում)
  • քաղաքական սահմանադրական վերահսկողության ոլորտում օժտված է բարձրագույն իշխանությամբ
  • չի կարող պաշտոնանկ արվել Միութենական Վեհաժողովի կողմից, նույնիսկ հիմնական օրենքը խախտելու դեպքում։

Սերբիայի Դեմոկրատական Ընդդիմություն խմբագրել

Հարավսլավիայում այդ տարիներին Կոշտունիցան անբիծ հեղինակություն վայելող միակ քաղաքական ընդդիմադիր դեմքն էր մնացել, որը Միլոշևիչի հետ չէր համագործակցում, քաղաքական սկանդալներից հեռու էր մնում և չէր մասնակցում սեփականաշնորհումներին։ Նրան անվանում էին «անբիծ կարիերայով ինտելեկտուալ»։

Նախընտրական քարոզարշավը սկսելուց հետո Կոշտունիցան որպես միասնական թեկնածու առաջադրվեց «Սերբիայի Դեմոկրատական ընդդիմություն» կոալիցիայի կողմից, որը ձևավորվել էր 2000 թվականի հունվարին ազգայնականների և լիբերալների հովանավորությամբ՝ որպես 18 կուսակցությունների և 1 արհմիության կոալիցա[7]։

Բելգրադցի պրոֆեսոր, Սերբիայի խորհրդարանի շարքային պատգամավոր Կոշտունիցան, չնայած երկրի քաղաքական կյանքում շարունակական մասնակցությանը, հայտնի չէր ընտրազանգվածի լայն շրջանակներին մինչև 2000 թվականը, երբ նա դարձավ Միլոշևիչի հիմնական մրցակիցը Հարավսլավիայի Դաշնային միության նախագահական ընտրություններում[13]։

Մեղադրանքներ խմբագրել

Իշխանամետ ԶԼՄ-ները սկսեցին անհիմն մեղադրանքներով հանդես գալ։ Կոշտունիցայի գլխավորած կուսակցությունը անվանեցին «ավտոբուսային կուսակցություն», քանի որ բոլոր անդամները կտեղավորվեին մի ավտոբուսում։ Նրան անվանեցին «արևմտյան գործակալ», «Մադամ Օլբրայթի ապօրինի զավակ», «սանձարձակ և հոմոսեքսուալ»։ Մեղադրեցին անգամ, կատուների նկատմամբ ուշադրության համար[6][7][14][15]։

Նախագահական ընտրություններ խմբագրել

Որպես Սերբիայի Դեմոկրատական ընդդիմություն կոալիցիայի միասնական թեկնածու՝ Կուշտունիցան մասնակցեց 2000 թվականի սեպտեմբերի նախագահական ընտրություններին՝ ընդդեմ գործող նախագահ Սլոբոդան Միլոշևիչի։ Կոշտունիցան ստացավ ձայների 48,96%, մի քանի հազար ձայն պակասեց քվեարկության առաջին փուլում հաղթելու համար։ Կոալիցիայի անդամները վիճարկեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արդյունքները՝ պնդելով, որ Կոշտունիցան ստացել է ընտրազանգվածի 50,26% ձայն։ Միլոշևիչը առաջարկեց 2000 թվականին հոկտեմբերի 8-ին անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ Սերբիայի Դեմոկրատական ըդդիմություն կոալիցիան հրաժարվեց մասնակցել երկրորդ փուլին և սկսեց լայնածավալ միտինգի պատրաստվել[4][16][17][18]։ 2000 թվականի հոկտեմբերի 5-ին Բելգրադում տեղի ունեցավ ինքնաբուխ ապստամբություն, որը պատմության մեջ մտավ «Բուլդոզերային հեղափոխություն»[19] անվամբ, Միլոշևիչին ստիպեց ընդունել արդյունքները։ Նա ինքնակամ հրաժարական տվեց։ Կոշտունիցան ստանձնեց նախագահությունը[18]։ Շուտով՝ դեկտեմբերին, պառլամենտական ընտրությունների արդյունքում Ջինջիչը դառավ հանրապետական միության վարչապետ[20]։

Նախագահի պաշտոնում խմբագրել

2002 թվականի մարտին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը վերանվանվեց Հարավսլավիայի Սլավոնական Հանրապետության, իսկ 2002 թվականի մայիսին՝ Սերբիա և Չեռնոգորիա պետական միության՝ երկու պետություն, մեկ նախագահ՝ Վոյիսլավ Կոշտունիցան։ Այդ պետություններում, նույնիսկ դրամական միավորներն էր տարբեր. Սերբիայում՝ դինար, Չեռնոգորիայում՝ եվրո։ Տարբեր էին մաքսային սակագները, տնտեսական քաղաքականությունը, բայց ՄԱԿ-ում մեկ ձայնով էին ներկայանում։ Չեռնոգորիան նույնիսկ չուներ սեփական արտադրություն, հետևաբար անկախության տնտեսական հիմքերը բացակայում էին։ Երկու պետությունները, միացյալ պետությամբ հանդես գալով, պահպանվում էր ստատուս-քվոն, բայց խնդիրը մնում էր չլուծված։ Եվրոպան հասկացնում էր, որ չի աջակցում Չեռնոգորիայի անկախության գաղափարին, բայց 600 հազար բնակչության գրեթե կեսը անկախության կողմնակից էր[21]։ 2003 թվականի փետրվարին ձևավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Կոնֆեդերատիվ միություն։ Նախկին Հարավսլավիան վերջնականապես դադարեցրեց իր գոյությունը, և Կոշտունիցան դադարեցրեց իր նախագահությունը՝ դառնալով հանրապետության վերջին նախագահը։

Որպես նախագահ՝ եվրոպական ինտեգրման կողմնակից էր։ Բացասաբար էր վերաբերվում Հարավսլավիայի կազմից Չեռնոգորիայի դուրս գալուն և Կոսովոյի անկախության հռչակմանը[22]։ Նրա իշխանության օրոք Սլոբոդան Միլոշևիչը հանձնվեց Հաագայի զինվորական դատարանին։ Ինքը՝ Կոշտունիցան, չէր խրախուսում այդ որոշումը[15][20][23], բայց գործադիր իշխանության բոլոր լծակները գտնվում էին Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչի ձեռքում։

2003 թվականի դեկտեմբերի 28 խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում ստացավ 250-ից 53 մանդատ։ Երկարատև բանակցությունների արդյունքում («Սերբիայի Դեմոկրատական կուսակցությունը» «Դեմոկրատական կուսակցության», «17 + խումբը», «Սերբիայի Դիմադրության շարժում» և «Նոր Սերբիա») ձևավորվեց կոալիցիա և որպես ամենամեծ ռեֆորմիստական կուսակցությունների ներկայացուցիչ՝ Կոշտունիցան դարձավ առաջին վարչապետը (2004 թվականի մարտի 3), որը գլխավորեց նոր փոքրամասնության կառավարությունը, թեև Սերբիայի Սոցիալիստական կուսակցության աջակցությամբ[8]։

Սերբիայի վարչապետ խմբագրել

2007 թվականի մայիսի 15-ին կոալիցիայի կարճ ճգնաժամից հետո նա ստանձնեց վարչապետի պաշտոնը երկրորդ ժամկետով։ Նա ակտիվորեն դեմ էր ԵՄ միանալուն, եթե ԵՄ Կոսովոյի անկախությունը կխրախուսի, իսկ կառավարության անդամների մեծ մասը եվրոպամետ գաղափարներ ունեին։ 2008 թվականի մարտի 7-ին Կոշտունիցան հայտարարեց, որ սերբերի կառավարությունը ճգնաժամի մեջ է։ «Իշխող կոալիցիայի ոչ բոլոր անդամներն են համաձայն, որ Սերբիան կարող է դառնալ Եվրամիության անդամ միայն իր անբաժան մաս կազմող՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար մարզերի հետ»[24]։ 2008 թվականին փետրվարի 17-ին պառլամենտը հռչակեց անկախությունը Սերբիայից[25]։

2008 թվականի մարտ 8-ին Կոշտունիցան հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ, լուծարել խորհրդարանը և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 2008 թվականին մարտի 10-ին Սերբիայի կառավարությունը խնդրել է նախագահ Տադիչին ընդունել խորհրդարանի հրաժարականը և նշանակել արտահերթ ընտրություններ։ 2008 թվականի մայիսի 11-ին Տադիչը խորհրդարանը լուծարելու մասին որոշում ընդունեց և արտահերթ ընտրությունների անցկացումը նշանակեց 2008 թվականի մարտի 13-ին։ Իսկ պառլամենտի լուծարումը նշանակում էր նրա կողմից ընտրված Սերբիայի կառավարության լուծարում։ Սերբիայի նոր վարչապետ դարձավ ֆինանսների նախկին նախարար Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Միրկո Ցվետկովիչը, որը այդ կուսակցություն անցել էր Կոշտունիցայի կուսակցությունից։ Վարչապետի պաշտոնակատար Կոշտունիցան թողեց իր պաշտոնը[26]։

2012 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Կոշտունիցան կառաջադրի իր թեկնածությունը նույն տարվա մայիսին կայանալիք Սերբիայի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից։ Կոշտունիցան ակտիվորեն դեմ էր Սերբիայի ԵՄ միանալու, իսկ նրա հիմնական մրցակից, Տադիչը, աջակցում է այս գաղափարը[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. "Владлен Сироткин." Бархатный невроз. - Персона, 01.12.2000. - № 6 (18)
  3. Анна Филимонова. Белград - 1944, 1999 - «Кровавая Пасха». - Русский дом (russdom.ru), 19.01.2005
  4. 4,0 4,1 4,2 Милан Милошевич. Портрет потомка воевод. - Новое время, 22.10.2000. - № 42
  5. 18-24 марта. - Профиль, 18.03.2002. - № 11 (281)
  6. 6,0 6,1 Владлен Сироткин. Бархатный невроз. - Персона, 01.12.2000. - № 6 (18)
  7. 7,0 7,1 7,2 Андрей Гамалов. Воиславу - оружие! - Профиль, 09.10.2000. - № 38 (210)
  8. 8,0 8,1 Биографии политиков Сербии: Воислав Коштуница. - Regnum, 15.04.2004
  9. Портрет потомка воевод. - Новое время, 22.10.2000. - № 42
  10. Косово и Метохия. - Всемирный исторический проект (whp057.narod.ru), 09.09.2006
  11. «Биография Воислав Коштуница». www.peoples.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. З. Клименко. Деятельность Миссии ООН в Косово и Югославский федерализм. - Обозреватель-Observer, 01.12.2000. - № 12
  13. Синиша Шикман. Идеальная революция - без насилия к переменам. - Неприкосновенный запас. - № 1 (33), 2004:
  14. Виктор Бородич. Два Воислава против Слободана. - Труд, 11.08.2000. - № 148
  15. 15,0 15,1 Александр Куранов. «Я - обыкновенный серб». - НГ-Фигуры и лица, 05.10.2000. - № 16 (58)
  16. Александр Слабынько. Воислав Коштуница: «Независимость Косово абсолютно нереальна». - Независимая газета, 13.01.2003. - № 1 (2834)
  17. Кирилл Акимкин. ОТПОР режиму: как это было в Сербии. - АПН Северо-Запад, 22.02.2007
  18. 18,0 18,1 Синиша Шикман. Идеальная революция - без насилия к переменам. - Неприкосновенный запас. - № 1 (33), 2004
  19. Андрей Шарый. «Бульдозерная революция». - Радио Свобода, 16.10.2000
  20. 20,0 20,1 Джинджич: оппозиционер, изменивший Сербию. - BBC News, Русская служба, 12.03.2003
  21. «Название «Югославия» ликвидировано». Название «Югославия» ликвидировано. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. Прощай, Югославия? - Эхо планеты, 05.10.2001. - № 41 (704)
  23. Геннадий Сысоев. Тайна сербского Кеннеди. - Коммерсантъ, 12.03.2004. - № 44 (2883)
  24. Парламентарне странке морају да се договоре о начину изласка Владе из кризе. - Влада Републике Србије (srbija.sr.gov.yu), 07.03.2008
  25. Kosovo MPs proclaim independence. - BBC News, 17.02.2008
  26. Елена Пацар. Президент подменяет премьера. - Взгляд, 07.07.2008
  27. Коштуница будет конкурентом Тадича на выборах. - Росбалт, 05.04.2012

Արտաքին հղումներ խմբագրել