Ձնածածկույթ, ձյան շերտը Երկրի մակերևույթի վրա։ Գոյաևում է ձյունատեղման հետևանքով։ Յուրաքանչյուր տարի ձյունով ծածկվում է 115—126 միլիոն կմ2 տարածություն (որի 2/3-ը բաժին է ընկնում ցամաքին)։ Մեծ ազդեցություն է թողնում կլիմայի, ռելիեֆի, ջրագրական ցանցի, հողառաջացման պրոցեսի և բուսական ու կենդանական աշխարհի վրա։ Ձյունածածկույթի մակերևույթից արեգակի ճառագայթների և ջերմության անդրադարձումը տատանվում է 30-40%-ից (ձնհալքի ժամանակ) մինչև 80—90%-ից (թարմ ձյան ալբեդոն), խտությունը՝ 0,05 գ/սմ3-ից (թարմ Զ-ի դեպքում) 0,6 գ/սմ3 (բազմամյա ձյունածածկույթի դեպքում) սահմաններում։

Ձնածածկույթ

Ձյունածածկույթին բնորոշ են շերտայնությունն ու հատիկայնությունը։ Շերտայնությունն առաջանում է ձյունատեղման ընդմիջումների և ձյունակեղևի կամ սառցակեղևի գոյացման, հատիկայնությունը՝ ժամանակի ընթացքում ձյան վերաբյուրեղացման հետևանքով։ Մեծ բարձրությունների վրա ձյունածածկույթը վերածվում է ֆիռնային կամգլետչերային սառույցի։

Հայաստանի ձնածածկույթը

խմբագրել

Հայաստանի տարածքում գոյանում է կայուն ձնածածկույթ։

Արագած լեռան ձնածածկույթն առաջանում է սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում, Գյումրիում՝ հոկտեմբերի 2-րդ կեսին, Սևանում՝ հոկտեմբերի սկգբին, Երևանում՝ դեկտեմբերի 2-րդ կեսին, Մեղրիում՝ դեկտեմբերի վերջին։

Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100 մետրի վրա ձնածածկույթ առաջանում է 3-4 օր շուտ։ Լեռների հարավային լանջերին կայուն ձնածածկույթ առաջանում է 10-20 օր ուշ, քան հյուսիսային լանջերին։ Ըստ բարձրության՝ աճում է ձնածածկույթով օրերի թիվը, մինչև 1000 մետր բարձրությունները՝ 40-50, 1000-1500 մետր՝ 40-60, 1500-2000 մետր՝ 90-130, 2000-2500 մետր՝ 130-150, 2500-3000 մետր՝ 150-230, 3000-4000 մետր՝ 230-250, 4000 մետրից բարձր երբեմն պահպանվում է շուրջ տարին։ Ձյան կլիմայական սահմանը 4200 մետր է։ Մասիսը, Արագածը, Սիփանը շուրջ տարին ձնածածկ են։

Ձնածածկույթին բնորոշ հատկանիշներ

խմբագրել

Ձնածածկույթին բնորոշ են․

  • շերտայնությունը
  • հաստությունը

Շերտայնությունը

խմբագրել

Շերտայնությունն առաջանում է ձնատեղման ընդմիջումների և ձյան կեղևի կամ սառցակեղևի գոյացման, հատիկայնությունը՝ ժամանակի ընթացքում ձյան վերաբյուրեղացման հետևանքով։

 
Սևանա լիճը ձմռանը

Հաստությունը

խմբագրել

Ձնածածկույթի ամենափոքր հաստությունը դիտվում է Մեղրիում, այն միջին հաշվով հասնում է 4-5, Արարատյան դաշտում՝ 10, Շիրակում, Եղեգնաձորում, Սիսիանում՝ 20-40, Սևանա լճի ավազանում՝ 20- 60, բարձրլեռնային գոտում՝ 100- 200 սմ։ Յուրաքանչյուր 100 մետր բարձրանալիս ձնածածկույթի հաստությունն աճում է 6-8 սմ–ով։ Ձնածածկույթի մակերևույթից արեգակի ճառագայթների և ջերմության անդրադարձումը՝ ալբեդոն, տատանվում է 30- 40 %-ից (ձնհալքի ժամանակ) 85-90% (թարմ ձյուն)։

Ձնածածկույթի խտությունը

խմբագրել

Խտությունը 0,05- 0,6 գ/սմ3 է (բազմամյա ձյուն)։ Ձնածածկույթի խտությունը ձմռան վերջին հասնում է առավելագույնին, Գյումրիում՝ 0,28, Սևանում՝ 0,33, Արագածում՝ 0,41 գ/սմ3 և այլն։ Ձնածածկույթը մեծ ազդեցություն է թողնում կլիմայի, ռելիեֆի, ջրագրական ցանցի, հողառաջացման, բուսական ու կենդանական աշխարհների վրա։ Հողում խոնավության պաշարներն ավելացնելու և ձմեռող բույսերը (աշնանացան ցորեն, բազմամյա խոտաբույսեր) ցրտահարումից պաշտպանելու համար դաշտերում հատուկ տեխնոլոգիայով կատարվում է ձնակուտակում։

Ձնահալ

խմբագրել

Մաքուր ձյունը 1 մթնոլորտային ճնշման պայմաններում սկսում է հալվել 0օ C–ում։ Ձնհալի ընթացքը կախված է ջերմությունից, վայրի բարձրությունից և լեռնալանջերի դիրքադրությունից։ Հանրապետությունում այն սկսվում է փետրվարի սկգբին (Մեղրի), իսկ բարձրլեռնային շրջաններում՝ հունիսի վերջին, ավարտվում է համապատասխանաբար՝ փետրվարի վերջին և օգոստոսի սկգբին։ Լեռների հարավային լանջերին ձնհալը սկսվում և ավարտվում է 8-10 օր շուտ, քան հարթավայրերում, և 20-21 օր շուտ, քան հյուսիսային լանջերում։ Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100 մետրի վրա ձնհալը ուշանում է 3-5 օր։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով ձնհալը սաստկանում է, և առաջանում են ողողումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710