Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2007-2015, մարտի 19

Հայ Սուպերսթարի մասին տեղեկություններ խմբագրել

Խնդրում եմ ինձ ասեք թե ինչ կարգի նյութ է պետք Հայ սուպեր սթարի մասնակիցների մասին գրել.

Կարճ պատասխան՝ կամայակա՜ն։ Միայն թե լինի վավերացվելի (verifiable), տեղեկատվական և հանրագիտարանային։ ― Teak 23:12, 4 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Յնտրյալ հոդվածներ խմբագրել

Խնդրում եմ ասացեք ինձ, որտեղ և ոնց են տեղի ունենում թեկնածու հոդվածների ընտրությունները, որտեղ են քննարկում։ Ինչպես տեսնել դրանք։ Ինչպես իմանալ, թե հոդվածը ինչ պարգև է ստացել. - Hovhannes Vardumyan 10։38, 26 Հուլիսի 2009 (UTC)

  • Ոնց ես հասկացա, հայկականում դա դեռ Չկա։(--Elegant's 15։33, 10 Սեպտեմբերի 2009 (UTC)

Երբ ենք բացելու սպորտային պորտալ ???? --Narek75 19։14, 23 Մայիսի 2010 (UTC)

Ցանկացած մասնակից, ով հետաքրքրված լինի բացել այդպիսի պորտալ, կարող է դա անել: Օգնության և օրինակների համար կարելի է նայել ուրիշ լեզուների սպորտի պորտալներին, իսկ տեխնիկական հարցերի դեպքում, կարողության չափ ուրախ կլինենք օգնել :) Chaojoker 19:42, 23 Մայիսի 2010 (UTC)[reply]

Չե ախպերս,ոնց տեսնում եմ պիտի օգնեք ինձ...Ես ինձ վրա եմ վերցնում բասկետբոլն իր բոլոր լիգաներով(հատկապես NBA),բասկետբոլիստներով և այլն։ Պրոֆ. ըմբշամարտը մյուս վիքիներում առանձին է վերցվում..մի խոսքով պետք է մի բան անել,որ գոնե տաջիկներից անցնենք...բա՛

ես ել վերցնում եմ ինձ վրաա « հունահրոմեական ըմբշամարտը » ․․․․․ ․․․ Գոր

ԻՆՉՊԵՍ ԽՄԲԱԳՐԵԼ խմբագրել

Ես սկսնակ եմ, խնդրում եմ ինձ ուղղություն տալ, եթե ինչ որ բան այն չլինի։ Խնդրում եմ, Ձեր կողմից կատարված ուղղումները ուղարկել իմ էլ.փոստին hovhannisyanvm@mail.ru։ ՍՍՀՄ-ի տարիներին շատ նյութեր չեն հրապարակվել, կամ հանրությանը մատուցվել են խեղաթյուրված: Ես տարբեր աղբյուրներից, տարբեր պաշտոնական փաստաթղթերից հավաքագրել եմ Մեծ եղեռնի, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գործում իրենց մասնակցությունը ցուցաբերած և այժմ սփյուռքում ճանաչված, հիշված հայերի մասին տեղեկություններ, և եթե հնարավոր է՝ ոչ հանրագիտարանային, վստահելի աղբյուրներից հրապարակված (պաշտոնական փաստաթղթեր, փաստագրական նյութեր, հոդվածներ, ատենախոսություններ, գեղարվեստական գրականություն և այլն)տեղեկությունները խմբագրել Վիքիպեդիայում:Կարող եմ տվյալները տրամադրել Ձեզ, կամ ինքս տեղադրել նյութը: Նախապես հայցում եմ իմ շնորհակալությունը։

նայեք Օգնություն:Դասընթացը։ --ERJANIK քննարկում: 13:51, 26 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Շախմատի դիրքերի մասին խմբագրել

Ժողովուրդ ջան, խնդրում եմ օգնեք հասկանամ, թե ինչպես շախմատային ֆիքսված դիրք տեղադրել հայերեն վիքիիում։ Այս խնդրին բախվեցի Վիլհելմ Ստեյնիցի մասին հոդվածը ստեղծելիս ու անկեղծ ասած ռուսական Шахматная диаграмма և անգլիական Chess position կաղապրների հայկական անալոգի բացակայությունը (համենայն դեպս՝ ես չգտա) զգալի չափով փախցրեց հոդվածն ավարտելու ցանկությունս։ Եթե իրոք նման հնարավորություն չկա, կբացատրե՞ք, թե ինչպես ստեղծել նման կաղապար։ Շնորհակալ եմ։- Արշակ 13։21, 13 Հուլիսի 2011

Ճիշտն ասած կաղապարն արդեն վաղուց գոյություն ունի ուղղակի անվան մեջ վրիպակ կար, ես նաև օգտագործման օրինակ էլ ստեղծեցի, հիմա ոնց ա:--Արամ 09:04, 13 Հուլիսի 2011 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ: Գնամ շարունակեմ: - Արշակ 14:48, 13 Հուլիսի 2011

Այլ խնդիրներ խմբագրել

Հարգելի' մասնակիցներ, խնդրում եմ օգնեք ինձ։ Իմ գուգլ քրոմ բրաուզերով հենց հայկական վիքիպեդիան այլ կերպ է բացում, որը անհարմար է գրելու համար։ Ինձ խորհուրդ է պետք։ --Narek75 06։26, 1 Օգոստոսի 2011 (UTC)

Ողջույն Նարեկ։ Կոնկրետ ի՞նչն է դժվարություն ստեղծում։ --vacio 06:28, 1 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Այն ունի այսպիսի անտանելի տեսք(ես չեմ ուզում փոխել բրաուզերս, հակառակդեպքում չէի խնդրի ձեր օգնությունը)՝ --Narek75 20։45, 1 Օգոստոսի 2011 (UTC)

Նարեկ, անձնական նախընտրությունների մեջ կան կայքի տեսքի մի քանի տարբերակներ։ Տես քեզ մոտ vector տարբերա՞կն է ընտրված (սա հանրագիտարանի սովորական միջերեսն է)։ Այլապես փորձիր նաև մյուս տարբերակները և ընտրիր այն, որը քեզ ամենից հարմար կլինի։ Հաջողությո՛ւն :) --vacio 11:19, 2 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Շատ շնորհակալություն։ Կարո? ղ ենք այս նկաչից ազատվել ? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek75 (քննարկում|ներդրումներ) 20:49, 2 Օգոստոսի 2011 մասնակիցը։

Միանշանակ. տեղադրեք բեռնված պատկերի էջում {{արագ ջնջել}} կաղապարը։ --vacio 18:26, 2 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, Վիքիպեդիայի հետադարձ կապի էջում ես չեմ գտնում հեռախոսահամար,եթե կա ապա խնդրում են օգնլ ինձ գտնել այն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpin03 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

փորձիր (010) 575397, ու մի մոռացիր ստորագրել քննարկումները հարգելի մասնակից:Arpin03: --ERJANIK քննարկում: 10:41, 5 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

ԿԱՂԱՊԱՐ խմբագրել

Ցանկանում եմ թարգմանել կաղապարներ կամ ստեղծել նորը, ինչպես կարող եմ դա անել, թե միայն ադմինիստրատորները կարող են դա անել ?--Narek75 18։07, 31 Օգոստոսի 2011 (UTC)

Азовский район խմբագրել

Ինչպե՞ս է հայերեն ճիշտ ձևը։ Ո՞վ է տեղյակ։ «Ազովսկի շրջա՞ն»։ vacio 17։03, 29 Դեկտեմբերի 2011 (UTC)

Հավանաբար Ազովի շրջան:--Bekoքննարկում 17:04, 29 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]
Շնորհակալություն։ vacio 17:15, 29 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Իսկ օր. Елизаветовского сельского поселения, ինչպե՞ս է ավելի ճիշտ թարգմանել «Ելիզավետովսկովո գյուղական համայնք», թե՞ «Ելիզավետովսկ գյուղական համայնք»։ vacio 17։18, 29 Դեկտեմբերի 2011 (UTC)

Իմ կարծիքով ավելի ճիշտ է գյուղական բնակավայր--Samo04 13:47, 31 Հունվարի 2012 (UTC)

Ему посвящены известные песни Д. Амаляна «Муж великий» и Г. Айказуни «Гордо идите». խմբագրել

Օգնեք ճիշտ թարգմանել– Այս անստորագիր գրառման հեղինակն է KING (քննարկում|ներդրումներ) 23:05, 6 Մարտի 2012‎ մասնակիցը։

Նրան են նվիրված Դ. Ամալյանի «Մեծ այր» և Գ. Հայկազունու «Հպարտ գնացեք» հայտնի երգերը: Երևի այսպես, Անունները չգիտեմ և ռուսերեն Գ-ն կարող է օրինակ՝ Հայկի սկզբնատառը լինել.--Bekoքննարկում 19:39, 6 Մարտի 2012 (UTC)[reply]

Կատեգորիա խմբագրել

Ցանկանում եմ ստեղծել կատեգորիա «Հերմետիզմ», որպեսզի այդ բլոկը տեղադրվի դրա հետ կապ ունեցող մյուս գրվելիք հոդվածներում։ Խնդրում եմ օգնեք ստեղծել նման կատեգորիա։ Նախապես Շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ini-initiaty (քննարկում|ներդրումներ) 01:59, 12 Մարտի 2012‎ մասնակիցը։

Կատեգորիա ստեղծելը խնդիր չէ, իսկ Ձեր ուզած կատեգորիան արդեն կա: Պարզապես Ձեր հոդվածների վերջում ավելացրեք [[Կատեգորիա:Հերմետիզմ]] և տվյալ հոդվածը կընդգրկվի այս կատեգորիայում: ERJANIK 05:14, 12 Մարտի 2012 (UTC)[reply]

Որոնել խմբագրել

Երեխեք վոնց կարող եմ Որոնել իմ ուզած թեման?ռւսեսենով տալիս է «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» էջը, և կարողանւմ ես որոնել...իսկ հայերենւմ չկա նման բան..օգնեք ինձ հասկանամ թե ինչպես կարող եմ որոնել?... – Այս անստորագիր գրառման հեղինակն է Elushik (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այստեղ մտիր և որոնիր, ինչ խնդիր կա, կա նաև որոնել կոճակը վերևի աջ անկյունում:--Samo04 (talk) 09:43, 15 Մարտի 2012 (UTC)[reply]

Բովանդակություն և նկար խմբագրել

Ողջույն հարգելի ընկերներ։ Ես չեմ կարողանում հոդված գրելուց «Բովանդակություն» և նկար ավելացնել։ Նախապես շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Лиана Ованнисян (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն Լիանա։ Բովանդակությունը ավելանում է ինքնիրեն՝ եթե հոդվածում կա 4 կամ ավել ենթավերնագիր։ Ենթավերնագիրը ստեղծում ես երկուական հավասարման նշանների միջև (ինչպես օրինակ այստեղ վերևում՝ ==Բովանդակություն և նկար== )։ Նկարները ստեղծում ես հոդվածում ավելացնելով հետևյալ բանաձևը. [[Պատկեր:Օրինակ.jpg|thumb|200px]], միայն թե պետք է Օրինակ.jpg-ի փոխարեն գրել որևէ ֆայլի անունը, որը առկա է Վքիպեդիայում կամ Վիքիպահեստում։ Օրինակ, եթե ես ուզում եմ օգտագործել Bamboo Island.jpg ֆայլը, ապա գրում եմ [[Պատկեր:Bamboo Island.jpg|thumb|200px]], արդյունքում ստացվում է ահա այս ներքինը։ Հաջողություն եմ մաղթում։ --vacio 13:32, 5 Մայիսի 2012 (UTC)[reply]
 

Թարգմանություն խմբագրել

Ինչպե՞ս ճիշտ թարգմանել՝ «приобрел сельцо Даровое Каширского уезда Тульской губернии»։ Նախապես խորհին շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Лиана Ованнисян (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

«Ձեռք բերեց (կամ գնեց) Դարավոյե գյուղը (կամ գյուղակը) Տուլայի նահանգի Կաշիրսկի գավառում։»--Bekoքննարկում 12:56, 13 Մայիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն օգնության համար։ Միգուցե գիտեք, թե հայերեն нигилист ինչպես կթարգմանվի, ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Лиана Ованнисян (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ես միայն կարողացա գտնել բառի անգլերեն թարգմանությունը՝ Nihilist, որն ըստ վիքիպեդիայի նշանակում է՝ a person who believes human existence has no objective meaning, purpose, or intrinsic value-անձ, որ իմաստ կամ նպատակ չի տեսնում մարդու գոյատևման մեջ։--Արամ-Վան 13։58, 15 Մայիսի 2012 (UTC)

Հենց նույնը՝ նիհիլիստ, գաղափարախոսությունն էլ՝ նիհիլիզմ։ --vacio 16:13, 15 Մայիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն պատասխանների համար, բառի և գաղափարախոսության իմաստից քաջ տեղյակ եմ, ինձ հարկավոր էր միայն բառի հայերեն անվանումը։ Շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Лиана Ованнисян (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այո նիհիլիստ է, բայց այստեղ՝ Հայոց Լեզվի Հոմանիշների Բառարան։ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն՝ Երեւան, 1967։ տեսեք որ թարգմանված է՝ ոչնչական, և նիհիլիզմը՝ ոչնչականություն։--Bekoքննարկում 16:40, 16 Մայիսի 2012 (UTC)[reply]

«Ոչնչապաշտ»։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mrrolandz2 (քննարկում|ներդրումներ) 03:27, 12 Ապրիլի 2013 մասնակիցը։

Ո՞վ կարող է ինձ օգնել: Ես ռուսերեն Վիքիպեդիայից հոդված եմ թարգմանել, բայց հայկական տարբերակը գոյություն չունի: Ինչպե՞ս ստեղծեմ նոր էջ ու տեղադրեմ այն:--Ագնետա (քննարկում) 14:58, 11 Մարտի 2015 (UTC)[reply]

Հարգելի Ագնետա, հոդված ստեղծելու համար ամենահարմար տարբերակը հետևյալն է` հոդվածի անունը գրեք էջի վերևում գտնվող որոնել վանդակի մեջ և սեղմեք Որոնել ստեղնավանդակի վրա. եթե համանուն հոդված չկա, ապա էկրանին կհայտնվի "Ստեղծե՛լ "--------" էջը այս վիքիում" ուղերձը, սեղմեք հոդվածի անվան վրա և շարունակեք ըստ հրահանգների նոր հոդվածի համար բացված պատուհանում։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ Օգնություն:Առաջին քայլերը էջը: Եթե կրկին հարցեր առաջանան, անպայման դիմեք:   Հարգանքներով` Vahe Gharakhanyan (քննարկում) 15:11, 11 Մարտի 2015 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ Վահե ջաաան: Հուսով եմ ամեն ինչ ճիշտ արեցի ;) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ագնետա (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ժողովուրդ ջան, ինչպե՞ս հայերեն թարգմանեմ «выбег ротора турбогенератора» տերմինը: --Ագնետա (քննարկում) 11:25, 17 Մարտի 2015 (UTC)[reply]

Ագնետա ջան, միգուցե Նունեն կարողանա օգնել։--Լիլիթ (քննարկում) 11:27, 17 Մարտի 2015 (UTC)[reply]
Մերսի շատ Լիլիթ ջան: Ոնց որ թե թարգմանեցի :) --Ագնետա (քննարկում) 11:52, 17 Մարտի 2015 (UTC)[reply]
Քեզ էլ մերսի, Ագնետա ջան  --Լիլիթ (քննարկում) 11:54, 17 Մարտի 2015 (UTC)[reply]

Նիշքերի բեռնում խմբագրել

Հիմա ես այդպես էլ չհասկացա... Ինչպիսի՞ նիշքեր են միայն թույլատրվում բեռնել։ Ազատ, ոչ ազատ, ես չեմ հասկանում դրանց նշանակությունը և իմաստը։ Կարո՞ղ եք բացատրել ինչ են նշանակում ազատը և ոչ ազատը։ Ինչու՞ չի կարելի առաջվա պես նորմալ նիշքեր բեռնել։ Խնդրում եմ բացատրել։ Hovhannes (talk) 15։31, 3 Հունիսի 2012 (UTC)

  • Հարցիդ պատասխանը այս օգնության էջում է։
  • Առաջ խախտումներ ենք թույլ տվել, իսկ այժմ կանոնները խստացել են և պարտավոր ենք ուղղել թերացումներըն ու նորերի առաջն առնել։
  • Ազատը՝ հեղինակային իրավունքով չպաշտպանված պատկերն է, իսկ ոչ ազատը՝ հեղինակային իրավունքով պաշտպանվածը։ Առաջինը համարձակ կարող ես բեռնել Վիքիպահեստ, իսկ երկրորդը, որոշ վերապահումներով և արդար օգտագործման խոստումներով մեր Վիքիում։ Բայց արդար օգտագործման տակ չի կարելի ամեն ինչ բեռնել։ Եվ բացի այդ Հայաստանի հին օրենքով ընդհանրապես չէր կարելի արդար օգտագործմամբ պատկերներ բեռնել, որոշ երկրներ մինչև հիմա չունեն ու դրա համար պատկերներ ընդհանրապես չեն բեռնում, այլ օգտագործում են Վիքիպահեստից։ Մետավիքիում չգիտեին, որ ՀՀ օրենքը փոխվել է և այժմ կարգավորում ենք այդ հարցը։ Դրա համար խնդրել ենք առայժմ ոչ ազատ պատկերներ չբեռնել։--Bekoքննարկում 16:33, 3 Հունիսի 2012 (UTC)[reply]
  • Ներեցեք, իսկ ինչպե՞ս տարբերել ազատը, ոչ ազատից։ Ո՞րն է ազատը, իսկ ո՞րը ոչ ազատը։ Վրաները գրվա՞ծ է։ Hovhannes (talk) 17։18, 3 Հունիսի 2012 (UTC)
Եթե նշված է, որ հեղինակային իրավունքներով պաշտպանված է, ուրեմն ազատ չէ։ Եթե նշված է, որ դրամադրվում է քրիեյթիվ քոմմոնս արտանագրերից որևէ մեկով, ուրեմն ազատ է։ Ազատ է նաև այն դեպքու, երբ հեղինակը մահացել է 70 կամ ավել տարի առաջ։ --vacio 08:42, 6 Հունիսի 2012 (UTC)[reply]
  • Շնորհակալ եմ, Վաչագան ջան, պատասխանելու համար։ Հիմա այդպես էլ չհասկացա։ Տվյալ պահին կարելի՞ է ամեն մի նիշք բեռնել։ Որովհետև տեսնում եմ, որ ամեն օրել էլ, ինչ որ մեկը սովորական պատկերներ է բեռնում և դրանք չեն ջնջվում։ Եթե այդպես է, ապա հաստատեք, որ ես էլ մի քանի բան բեռնեմ։ Hovhannes (talk) 05։12, 13 Հունիսի 2012 (UTC)

Պորտալ խմբագրել

Մի տեղ մանրամասնորեն գրվա՞ծ է թե ինչպես կարելի է ստեղծել Պորտալ։ Չէ, հենց այդպես շատ հեշտ ու հանգիստ կարող եմ նմանակելով ստեղծել, պարզապես ինձ հետաքրքիր է ստեղծման ու ձևավորման ձևերը տեսնել։ Hovhannes (talk) 17։07, 4 Հունիսի 2012 (UTC)

Ի՞նչ պորտալ ես ուզում ստեղծել, Հովհաննես ջան, ինքս էլ բոլոր տվյալներին դեռ ծանոթ չեմ, բայց կարող եմ օգնել պատրաստես։ Օրինակ ես մի քանի օր առաջ ստեղծեցի Պորտալ:Կինո։ ERJANIK 17։36, 4 Հունիսի 2012 (UTC)

Այո տեսա, Երջանիկ ջան։ Շատ լավ պորտալ է։ Չէ, հիմա անպայման չեմ ուզում ստեղծել ինչ որ պորտալ, ապագայի համար էի մտածում, օրինակ՝ ստեղծեմ Պորտա։ Կերպարվեստ, որը չկա այստեղ։ Ինձ պարզապես հետաքրքրում են ստեղծման, ձևավորման ձևերի ինստրուկցիան, այսպես ասած։ Մի՞թե ոչմի տեղ կանոնների կամ ծանոթացման մեջ, գրված չէ դա։ Եթե ոչ, ապա ես կարող եմ նմանակելով մի կերպ ստեղծել։ Hovhannes (talk) 07։58, 5 Հունիսի 2012 (UTC)

Ես հասկացա Քեզ, չգիտեմ ինչ-որ տեղ կա թե չկա պորտալ ստեղծելու մասին բաներ գրած։ Բայց դժվար լինի այդպիսի բան գրված։ ERJANIK

Այո, դրա համար կոչ եմ անում ադմիններին, որոնք ամեն ինչ իրենք են այստեղ կառավարում, գոնե դա ստեղծել։ Hovhannes (talk) 09։21, 5 Հունիսի 2012 (UTC)

Ես ադմին չեմ, բայց գոնե դա ստեղծեն, ամեն ինչ իրենք են կառավարում կարծես լավագույնս չի հնչում: Դեռ շաաաաաաաաաաաաաաատ բան կա ստեղծելու, եթե կարող ես Դու էլ օգնիր նախագծին Հովհաննես ջան: ERJANIK 10:55, 5 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ձևերն իմանայի կստեղծեյի, Երջանիկ ջան: Բայց քանի որ այստեղ, բացի ոչ պետքական դասընթացներից, ուրիշ բան չկա ոնց որ թե, ուրեմն դժվարանում եմ: Ինձ միայն հոդված ստեղծելն է մնում, ինչը ես կարծում եմ շատ լավ եմ կատարում: Hovhannes (talk) 11:21, 5 Հունիսի 2012 (UTC)[reply]
Նորից եմ ասում, եթե ուզում ես կարող եմ օգնել, ինձ օրինակ Կինոյի պորտալը պատրաստելուց մի հարց ունեի Beko-ն օգնեց, եթե չէս ուզում դա ուրիշ բան: Դասընթացն էլ իմացողի համար գուցե ոչ պետքական թվա, բայց այն չիմացողի համար է Հովհաննես ջան: Իսկ պորտալի հետ կապված հատուկ ձևեր չկա ու ասեմ դժվար բան էլ չի: Ամեն դեպքում պատրաստ եմ օգնել: ERJANIK 13:40, 5 Հունիսի 2012 (UTC)[reply]
Մենք ունենք այդպիսի էջ, չգիտեմ ինչքանով կօգնի Պորտալ:Ամփոփում/Ինչպե՞ս կարելի է նոր պորտալ ստեղծել:
Այո, Երջանիկ ջան, սա իմ ասածն էր, սակայն ինձ թվաց, որ այնտեղի պարունակությունը շատ վաղուց է տեղադրվել և մի տեսակ շատ պրիմիտիվ լեզվով է շարադրված: Չնայած մի քանի բան պետք կգա: Շնորհակալ եմ Երջանիկ, եթե հարցեր առաջանան անպայման քեզ կդիմեմ: Hovhannes (talk) 14:23, 5 Հունիսի 2012 (UTC)[reply]

Vacio, ջնջել, նկար, օգնություն, տվյալ, լրացում, բլա բլա բլա խմբագրել

կամ http://www.dreamstime.com/free-photos

ինչ անե՞մ, որ չջնջվի

եթե հեղինակային իրավունք չունի, դա պիտի ապացուցե՞մ (կանխավ շնորհակալություն)

Vacio, մի բան հարցնեմ, այն մեկն է՞լ պիտի ջնջվի, սա նրանցից ավելի շուտ եմ բեռնել Arantz (talk) 08։28, 9 Հունիսի 2012 (UTC)

Մասնակցին բլա-բլա-բլայի մասին պարզաբանել եմ այստեղ։ --vacio 15:02, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ցանկանում եմ տեղեկանալ խմբագրել

Ցանկանում եմ իմանալ թե ինչպես կարող եմ դառնալ Վիկիպեդիայի հայկական բաժնի մշտական անդամ և տեղեկանալ ամեն ինչի հետ ինչ կապված է Վիկիպեդիայի հետ և օգնել ուժերիս ներածի չափով։ Հարգանքներով՝Raz From Best country Armenia (talk) 17։47, 20 Հունիսի 2012 (UTC)

Ցանկացած գրանցված մասնակից «Վիկիպեդիայի հայկական բաժնի մշտական անդամ» է։ Օգնելու ցանկությունը խրախուսելի է, և այն մասնակցի ուժերի, ժամանակի և ցանկության հետ է կապված։ Տեղեկատվությունը որոշ մասնակիցների արտոնությունը չէ, այն բաց է, բոլոր առաջարկություններն ու նորությունները հիմնականում քննարկվում են խորհրդարանի էջում կամ կոնկրետ հոդվածներին, կատեգորիաներին կամ կաղապարներին վերաբերվող առաջարկներն ու դիտողությունները՝ տվյալ հոդվածի (կատեգորիայի կամ կաղապարի) քննարկման էջում։ Ցանկացած խմբագրում, կամ քննարկման մասնակցություն արդեն օգնություն է, մի քայլ հայերեն Վիքիպեդիան էլ ավելի զարգացնելու գործում։ Պարզապես ուշադիր եղեք, հետևեք Վերջին փոփոխություններ էջին, այնտեղ երևում են բոլոր խմբագրումները և վերջ։--Bekoքննարկում 18:03, 20 Հունիսի 2012 (UTC)[reply]
Դե, եթե գրանցված ես, արդեն անդամ ես: Եթե ուզում ես տեղեկանալ նորություններից, ապա դրա համար հատուկ պայմաններ են ստեղծված: Բացատրեմ. Էջի ձախ կողմում դու կգտնես դրանք: Օրինակ՝ դիտիր Խորհրդարանը, որտեղ մասնակիցները տարբեր հարցեր են քննարկում: Եթե ուզենաս, կարող ես դու էլ մասնակցություն ունենաս դրանց մեջ: Եթե ուզում ես տեղեկանալ նոր ստեղծված հոդվածներից, ապա մտիր Նոր էջեր: Եթե ուզում ես տեսնել ամենավերջին գրառումները, ապա այցելիր Վերջին փոփոխություններ էջը: Մի խոսքով՝ ձախ կողմում դու կգտնես ամեն ինչ, ինչ կարող է ծանոթացնել քեզ Վիքիպեդիայի հետ կապված փոփոխությունների հետ: Իսկ ինչ վերաբերվում է քո ներդրմանը, ապա դու կարող ես օգնել նախագծին նոր հոդվածներ, եջեր ստեղծելով: Օրինակ՝ տես, թե ինչ թեմայով հոդված չկա այստեղ և ստեղծիր, օգտվելով ուրիշ վիքիներից, որտեղ այդ թեման առկա է: Թարգմանիր և խմբագրիր: Տես Խմբագրումների ուղեցույցը: Այնտեղ ամեն ինչ ասվում է: Hovhannes (talk) 18:09, 20 Հունիսի 2012 (UTC)[reply]

Պարզ է շնորհակալ եմ շատ։ Եթե ուշադիր լինեք Արագածոտնի մարզի գյուղերի ցանկում արդեն մոտավորապես 10 հոդված եմ ավելացրել,ձեր ցուցումների հիման վրա։ Այ կտեսնեք Հայերեն Վիկիպեդիան ավելի շատ հոդվածներ կունենա և ավելի որակով,քան մի շարք երկրներ։ Կրկին շնորհակալ եմ։Raz From Best country Armenia (talk) 19։08, 20 Հունիսի 2012 (UTC)

  • Այո, եթե բոլորս սիրով և բարով աշխատենք, ապա կունենանք զարգացած նախագիծ։ Իմ կողմից քեզ ևս մեկ խորհուրդ կտայի, որ նաև մասնակցես բոլոր բաժիններին։ Օրինակ՝ Օրվա հոդվածին, որտեղ դու կարող ես քո ստեղծած այդ հոդվածները, թեկնածության առաջադրել և դրանով իսկ օգնել այդ բաժնին։ Օրվա հոդվածի միակ գլխավոր պահանջն է, որ թեկնածության առաջադրված հոդվածը 8000 բայթից պակաս ծավալ չունենա։ Շատ գլխավոր բան է հիմա դարձել Ցուցափեղկը, որին յուրաքանչյուր մասնակից անպայման պետք է մասնակցություն ունենա և տա իր քվեն։ Հետևիր Ցուցուափեղկի փոփոխություններին և օգնիր այդ բաժնին, քվեարկելով ու հեյտնելով կարծիքդ։ Շաբաթվա կենսագրությունը օրվա հոդվածի պես բան է, պարզապես միայն անձերի մասին հոդվածներ է իր մեջ ներառում։ Գիեի՞ք որից և Այսօր պատմության մեջ բաժիններից, կարծում եմ անհասկանալի բան չունես։ Նաև, եթե ուզում ես շատ օգտակար լինես նախագծին, ինչքան կարող ես շատ, քո կյանքի շրջապատից նոր մասնակիցներ բեր հայերեն Վիքիպեդիա։ Պատիվ ունեմ։ Hovhannes (talk) 08։27, 21 Հունիսի 2012 (UTC)

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմ հոդվածը ցանկանում եմ ջնջել կօգնեք ինձ։ Ես դրա փոխարեն գրել եմ նոր էջ Արագածոտնի թեմ։ Կանխավ շնորհակալություն--Raz From Best country Armenia (talk) 20։04, 20 Հունիսի 2012 (UTC)

Նկարի տեղադրում խմբագրել

Ասացեք խնդրում եմ, ինչպե՞ս էջը խմբագրելիս նոր նկար ավելացնեմ, որը չկա վիկիյում։ Շնորհակալություն ․․․ --Nariko (talk) 18։32, 21 Հունիսի 2012 (UTC)

Ողջույն։ Եթե նկարը ինքդ ես ստեղծել կամ այն հրատարակվել է Creative Commons արտոնագրի ներքո, կարող ես այն բեռնել այստեղ, այնուհետև օգտագործել հոդվածներում։ --vacio 18:51, 21 Հունիսի 2012 (UTC)[reply]

Այցեքարտ - Կատեգորիա խմբագրել

Խնդիրներ եմ ունենում այցեքարտերի պատրաստման հետ։ Ասել է թե, շատ հաճախ դրանք ամբողջական չեն, իսկ ներքին՝ այցեքարտում նշվում կետերն ամբողջական չեն, կամ էլ չեն ցուցադրվում հեղինակված հոդվածում։ Մեր մեջ ասած, ես ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչպես են դրանք կանոնակարգվում, խնդրում եմ հուշեք։ Մեկ էլ. ինչպես են աջ մասում տեղադրում «Կատեգորիա»-ի մասին տեղեկություն իր բաղկացուցիչ ենթահոդվածներով։ Օրինակ ինչպես արված է Ուրարտու -ի մեջ Հայաստան ։ Շնորհակալ եմ հեթանոս 16։53, 8 Հուլիսի 2012 (UTC)

Հատկապես ո՞ր տեղեկաքարտի հետ խնդիր ունեք։ Այո, ճիշտ եք, դրանց մի մասը դեռ որոշակի թերություններ ունեն։
Իսկ հոդվածացանկերի աղյուսակը պատրաստվում է առանձին կաղապար էջերում, ապա տեղադրվում ցանկացած հոդվածում։ Օրինակ Ուրարտու հոդվածի դեպքում այս կաղապարը սա է՝ Կաղապար:Հայոց պատմություն։ --vacio 13:04, 8 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Մասնակցի վերանվանում խմբագրել

Փոխարվել է Խորհրդարանից։ --vacio 21:58, 27 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Հնարավո՞ր է արդյոք վերանվանել մասնակցին։ Իմ օգտանունը «Համլետ» է։ Հիմա ես ցանկանում եմ գրել այլալեզու վիքիներում, բայց իմ օգտանունը խանգարում է. այն լատինատառ չէ։

Հնարավո՞ր է ինձ այլ օգտանուն տալ։ Գլոբալ նկատի ունեմ, ամբողջ վիքիպեդիայում։ Թե՞ վիքիպեդիան այդպիսի հնարավորություն չի տալիս։ --Համլետ Մուրադյան 18։32, 27 Հուլիսի 2012 (UTC)

Երկու տարբերակ կա. (ա) փոխել ստորագրությունդ նախընտրանքների մեջ (միայն տվյալ լեզվով Վիքիպեդիայի համար) և (բ) փոխել մասնակցի անունը բոլոր նախագծերում. դրա համար պետք է հատուկ դիմում ներկայացնես այստեղ։ --vacio 21:58, 27 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Լավ, confirmation դաշտի արժեքը ի՞նչ պետք է տամ: Այսինքն, իմ քննարկման էջում պետք է գրեմ իմ խնդրանքը, այնուհետև հղումը տեղադրեմ այնտե՞ղ: --Համլետ Մուրադյան 05:39, 28 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Հա, հաղում քո մասնակցի քննարկման էջի պատմության տարբերության, այսինքն խնդրանքը գրելուց առաջ և հետո, էջի վիճակների վրա։ Բայց անգլերեն Վիքիում հաճախ եմ տեսել հունարեն կամ ճապոներեն անուններով մասնակիցներին։ Եթե ստորագրության մեջ բացի նիքից նաև տարադարձված տարբերակը գրես, լռիվ նորմալ է հիմա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 05:51, 28 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ոչ ազատ պատկեր խմբագրել

Խնդրում եմ բացատրեք, հիմա արդեն կարելի՞ է ոչ ազատ պատկերներ բեռնել, թե դեռ ոչ։ Ուղղակի Վաչիօն խոստացել էր անպայման տեղեկացնել, երբ թույլատրելի լինի։ Եվ խնդրում եմ, ամենակարևորը բացատրեք, հիմա ի՞նչ կաղապար է պետք տեղադրել ոչ ազատ պատկերների մեջ։ Ի նկատի ունեմ լիցենզավորումը։ Կոնկրետ ոնց և ինչը պետք է նշենք։ Ո՞րն է այդ կաղապարը։ Hovhannes 15։19, 31 Հուլիսի 2012 (UTC)

Ինչպես ստեղծել նոր Տեղեկաքարտ խմբագրել

Խնդրում եմ բացատրել՝ ինչպե՞ս կարելի է ստեղծել նոր տեղեկաքարտ կամ որտեղի՞ց կարելի է փնտրել՝ կա այն արդեն, թէ ոչ։ --Nik311 (քննարկում) 21։09, 17 Օգոստոսի 2012 (UTC)

Ահա այս կատեգորիայում ընդգրկված են հայերեն Վիքիպեդիայի համարյա բոլոր կաղապար տեղեկաքարտերը։ Ստեղծելու ամենահարմար ձևը այլ լեզվով վիքիներից վերցնել և ձևափոխելն է։ Անգլերենում հնարավոր բոլոր տարբերակները կան։ Կամ էլ եթե հայերենում նմանատիպ տեղեկաքարտ կա, ապա կարելի է այն ձևափոխել։--Bekoքննարկում 05:30, 18 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Սա գրելուց հետո տեսա, որ առկա կաղապար տեղեկաքարտի տակ Կատեգորիա:Վիքիպեդիա:Տեղեկաքարտերը ավելացրին։ Եթե այդ կատեգորիան չլինի դժվար կլինի գտնել կաղապարը։ Խնդրանք բոլորին՝ ըստ հնարավորության ավելացրեք կատեգորիաները այն կաղապարների տակ, որոնք դուք գիտեք բայց ներառված չեն կատեգորիայում։--Bekoքննարկում 05:57, 18 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ինչպե՞ս դնել ադմինիստրատորի թեկնածություն խմբագրել

Ցանկանում եմ իմանալ, թե ինչպես կարող եմ դնել ադմինիստրատորի թեկնածություն, որպեսզի անցնելու դեպքում դառնալ վիքիպեդիայի ադմինիստրատոր։--Հայկ Ափրիկյան (քննարկում) 10։01, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Ահա այստեղ՝ Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ:--Արամ 11:09, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն--Հայկ Ափրիկյան (քննարկում) 12։27, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Հայկ, ադմինիստրատոր դառնալը դա սովորական գործողություն չէ: Դա շատ բարդ ու դժվար բան է: Նախ դու պետք է ստաժ ունենաս, որը կարող ես ձեռք բերել գոնե երկու տարուց: Ավանդ պետք է ունենաս: Պետք է հարգանք վայելես համայնքի կողմից: Պետք է լավ տիրապետես «Վիքիփեդիա» հասկացության օրենքներին, կանոններին և այլն... Ադմին ամեն մեկը չի կարող դառնալ, և երբ ուզի: Hovhannes 09:48, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ինչպե՞ս փոխել ստորագրությունը խմբագրել

Ես ցանկանում եմ փոխել իմ ստորագրությունը։ Ինչպե՞ս վարվեմ։--Հայկ Ափրիկյան (քննարկում) 12։59, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Վերևում հղում կա՝ «Նախընտրություններ»։ Սեղմիր, այնտեղից փոխիր։ --

Hamlet Muradyan քնն. 13։06, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Էջի վերևում՝ աջ կողմում կարող ես տեսնել բազմաթիվ հղումներ, խփիր Իմ նախընտրությունները կոճակի վրա՝ կամ էլ ահա այս հղումով՝ [1]: Հենց առաջին էջում պետք է գնտես Ստորագրություն բառը: Ստորագրությունդ փոխելու համար Ստորագրություն բառի տակ եղած վանդակում գրիր այն ինչ որ ուզում ես, որ ստորագրությունդ լինի: Գրելուց հետո սեղմիր էջի ներևում եղած Հիշել կոճակի վրա: Եվ վերջ: Հարցերի դեպքում անպայման դիմիր: --Արամ 13:10, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Իսկ ինչպե՞ս դարձնեմ գունավոր։--haykaprikyan.vs.am (քննարկում) 13։20, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Հատկապես ինչ գույնի կուզենայիք որ ստորագրությունը լիներ:--Արամ 13:23, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Դե որ haykaprikyan.vs.am-ը լիներ կեսը կարմիր, կեսը՝ կապույտ, քննարկում-ն էլ ծիրանագույն։--haykaprikyan.vs.am (քննարկում) 13։28, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Օրինակ այսպես՝ haykaprikyan.vs.am – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հայկ Ափրիկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ստորագրությունը փոխելու դաշտում գրիր այդ ստորագրությանդ կոդը, ոնց որ այստեղ դրեցիր, հետո դիր դաշտի հենց տակը տակ գտնվող դրոշակը (որտեղ գրված է «Ստորագրությունը վիքիտեքստի տեսքով (առանց ավտոմատ հղման)») ու սեղմիր հիշել։ --

Hamlet Muradyan քնն. 14։17, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Շատ շատ շնորհակալություն։--haykaprikyan.vs.am 14։50, 28 Օգոստոսի 2012 (UTC) Շնորհակալություն այժմ այսպես է ստորագրությունս՝ --  15։25, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Մասնակիցներ, խնդրում եմ բոլորին խուսափել վառ, մեծ, ուշադրությունը այլ ձև շեղող կամ երկար html կոդ ունեցող ստորագրթություններից։ Դա դժվարացնում է քննարկման էջերի ընթերցումը և խմբագրումը և անհարգալից է այլ մասնակիցների նկատմամբ։ Շնորհակալություն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 15:32, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Այո, Ալեքսեյն իրավացի է: Մեզ մոտ դեռ չկա այդ կանոնը, ըստ որի արգելվում է ունենալ չափից շատ ի հայտ եկող ստորագրություն, որը կոպիտ ձևով աչքի է ընկնում քննարկման մեջ: Ուրիշ Վիքիներում այդպիսի օրենք կա, եթե չեմ սխալվում: Կարելի է մտածել այդ հարցի շուրջ: Ինձ թվում է Հայկի ստորագրությունն, չափից շատ խոշոր ու վառ է: Hovhannes 09:42, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ինչպե՞ս որևէ նկար դնեմ մեջտեղում խմբագրել

Խնդրում եմ ասեք, թե ինչ կոդ տեղադրեմ նկարից առաջ, որ այն խմբագրվի տողի մեջտեղում։--  07։24, 29 Օգոստոսի 2012 (UTC)

Լավ այլևս պետք չի "գլխավոր էջ"-ին նկար էի ուզում դնեի դրեցի։--  07։38, 29 Օգոստոսի 2012 (UTC)

Ողջույն հարգելի մասնակից: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Գլխավոր էջում փոփոխություններ կատարելուց առաջ նախ տեղեկացրեք Գլխավոր էջի քննարկման էջում:--Արամ 08:16, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Տեղեկաքարտի խմբագրում խմբագրել

Բարև Ձեզ, ես մի հոդվածում (Հայկական ռոք խմբի մասին), որը հիմնականում ես եմ խմբագրում, տեղադրել են տեղեկաքարտ անգլերեն տարբերակով, բայց հայերեն տվյալներով։ Խնդրում եմ օգնեք ճիշտ կառուցել հոդվածը։ Եթե կա հայկական տեղեկաքարտ երաժիշտների համար, խնդրում եմ ասեք, թե ինչպես կարող եմ օգտագործել այն, քանի որ ներկայիս դրվածում, չգիտես ինչու, ժանր դաշտը (տվյալի հետ միասին) չի երևում տեղեկաքարտում, իսկ մնացածը նորմալ երևում են։ Շնորհակալություն։ Karlen91 (քննարկում) 21։01, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)

Մենք ունենք {{Տեղեկաքարտ_Երաժիշտ}}։ Այն մի 3 տարի առաջ ստեղծել էի անգլերեն տարբերակից, դրանից հետո պարամետրերի անունները փոխվել են հայերենի։ Կաղապարի էջում կա օրինակներ և պարամետրերի ցանկ։ Առհասրակ խմբագրման էջի ներքևում, թված են էջում օգտագործված բոլոր կաղապարնրի ցանկ, որոնց կարելի է ծանոթանալ ավելի մանրամասն։ Օրինակ Դորիանսում ձեր օգտագործած «Infobox musical artist» վերահղվում է հենց Տեղեկաքարտ_Երաժիշտ–ին։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:19, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ օգնության համար: Փորձեցի, բայց մեկ է ժանրը չի երևում: Տեղեկաքարտի էջի օրինակներում նույնպես չի երևում ժանրը, բայց կոդն առկա է: Կառլեն (քննարկում) 19:03, 18 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Գեղեցիկ ստորագարություն խմբագրել

Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարող եմ ստորագրությունը գեղեցկացնել (Տարբեր գույներով, չափերով և այլն)։ Շնորհակալություն։
Կառլեն (քննարկում) 21։12, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)

Նախընտրություններում, բայց պետք չէ այն «զարդարել», այն էլ չափերով և գույներով քանի որ մեր մոտ մասնկաինցրեը այդքան են «զարդարել» ստորգագրությունը, որ արդեն դժվարանում էս կարդալ քննարկման էջերը։ Եվ հիմա խդնրելու եմ, փոխել ստորգրությւոնը, որ իրանց հիմնական նպատակին չհակասեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:19, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Շնորհակալ եմ ուղղորդելու համար:Կառլեն (քննարկում) 17:55, 18 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Կողպեքի նշան հղման կողքին խմբագրել

Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է նշանակում Ֆեյսբուքի (և ոչ միայն) հղման կողքին գտնվող կողպեքի նշանը։
Կառլեն (քննարկում) 17։58, 18 Սեպտեմբերի 2012 (UTC)

Ոնց հասկացա, դեղին կողմեքի մասին եք խոսում։ Դա պաշտպանված http-ի (այսպես ասած, https-ի) նշանն է։ --Hamlet Muradyan քնն. 17:17, 20 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Այո, շնորհակալ եմ պատասխանի համար: Կառլեն (քննարկում) 16:56, 20 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Աղբյուրների ճիշտ տեղադրում խմբագրել

Եթե հոդվածի մի մասի կամ մի նախադասության համար ունեմ այն հաստատող մեկից ավելի աղբյուրներ, ապա ինչպես պետք է ճիշտ տեղադրել դրանք. երկու առանձին աղբյուրներ ("ref"), թե մի "ref"-ի մեջ տեղադրել երկուսն էլ։
Կառլեն (քննարկում) 18։02, 18 Սեպտեմբերի 2012 (UTC)

Մի քանի "ref"-երի միջև։ Բոլորը կերևան առանձին։--Bekoքննարկում 18:05, 18 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Եղավ, շնորհակալ եմ: Կառլեն (քննարկում) 18:50, 18 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Ինչպե՞ս լուսանկար տեղադրել խմբագրել

Փոխադրվել է Խորհրդարանից

Նոր էջ եմ ստեղծել հորս՝ արցախցի ճանաչված գրող Վազգեն Օվյանի մասին՝ 1. Կենսագրություն, 2. Վազգեն Օվյանի ստեղծագործությունների մատենագրությունը, 3. Արտաքին հղումներ բաժիններով։ Միակ խնդիրն այս պահին լուսանկարի տեղադրումն է։ Չգիտեմ, թե ինչպես են ներբեռնում և զետեղում էջում։ Խոսքը Վազգեն Օվյանի դիմանկարի մասին է, որի հեղինակային իրավունքը պատկանում է ինձ... Խնդրում եմ օգնեք։ Վարդգես Օվյան (Vardges Ovyan)

Նիշքեր կարող եք բեռնել այստեղից։ Խնդրում եմ, ուշադիր կարդացեք կանոնները․ կանոններին չբավարարելու դեպքում նկարը կհեռացվի։ Իսկ հոդվածում տեղադրելու համար սեղմեք գործիքների վահանակի համապատասխան կոճակին («Ներկառուցված նիշք» կոճակին, այն «Հղում» և «Ծանոթագրություն» կոճակների մեջտեղում է)։ Այնտեղ լրացրեք նիշքի անունը, նկարագրությունը, չափսերը և սեքմեք Insert։ --Hamlet Muradyan քնն. 07:39, 29 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Հարգելի ՀԱՄԼԵՏ, մտա այստեղից։ Այնտեղ գրված է. «Ձեզ չի թույլատրվում Բեռնել այս ֆայլը հետևյալ պատճառով. Տվյալ գործողությունը կարող են կատարել միայն Ավտովավերացված մասնակիցներ, Ադմիններ, Confirmed users խմբերի մասնակիցները»։

Ինձ մոտ գործիքների վահանակում «Ներկառուցված նիշք» կոճակը (ինչպես նաև «Հղում» և «Ծանոթագրություն» կոճակները) բացակայում է... Ի՞նչ պետք է անեմ։ Նախապես շնորհակալություն։ Վարդգես Օվյան

Փորձեք բեռնել վիքիպահեստ, այնտեղ կա ուղեցույց: --Սամվել (քննարկում) 11:42, 29 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն։ Հիմա կփորձեմ... Արդեն ամեն ինչ ստացվել է։ Շատ շնորհակալ եմ... Վարդգես Օվյան

անդրոիդ խմբագրել

Փոխադրվել է Խորհրդարանից

անդրոիդ 2,3-ի վրա ինչպես հայերեն ստեղնաշար ավելացնեմ? պլանշետս՝ լոնովո այդիափադ ա1 Michael Born (քննարկում)

Կարծում եմ լավ կաշխատի Multiling(հայերենի plug-in՝ https://play.google.com/store/apps/details?id=klye.plugin.hy), կամ էլ Multiling O--ՀայկԱփրիկյան 09:18, 10 Հունիսի 2013 (UTC)[reply]

հոդված խմբագրել

Ինչպե՞ս տրամադրվեմ հոդված գրելու համար, որտեղի՞ց սկսեմ, ի՞նչ անեմ։ Arantz (քննարկում) 17։43, 30 Սեպտեմբերի 2012 (UTC)

Մասնակից-ախպեր ջան, արի վաղը մի տեղ նստենք, մի-երկու պիվա բաց թողնենք, մեկել տեսար, ամեն ինչ դզվեց: Եթե դու ինձ ուղղություն չտաիր, ես էդքան այստեղ չեի գրի: Վոբշիմ, սպասում եմ մեյլտ... Եթե հավես կա, կարելի է զբաղվել հայկական թեմայով օտարալեզու Վիկպեդիաներում, և հակառակը. կան հոդվածներ հայկական թեմայով ուրիշ լեզունեով, իսկ հայերենով չկա: Kareyac (քննարկում) 18:25, 30 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Երևի ինձ շփոթում ես, բայց ամեն դեպքում, medicus@doctor.com Arantz (քննարկում) 19:14, 30 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ հիշեք, որ Վիքիպեդիան ծանոթությունների կայք կամ սոցցանց չէ։ Անշուշտ, մասնակիցների միջև հանդիպումները խրախուսելի են։ Սակայն խնդրում ենք պահպանել այս միջավայրին հարիր ոճ, դիմելաձևեր ու բառապաշար։ Շնորհակալություն։--vacio 09:22, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]


Եվ եկեք աշխատենք, անիմաստ բաներ այստեղ չգրել։ Այն հարցին, թե ինչ հոդված գրել, ինչ մտածել, որտեղից ոգևորվել, այդ հարցին կոնկրետ պատասխան չկա։ Այստեղ մարդը գիրք կամ բանաստեղծություն չի գրում, որ ոգևուրություն ման գա, թե ինչ թեմայով կարելի է գրել։ Համարյա բոլոր դեպքերում, մասնակիցը գրում է հոդվածներ այն թեմաներով, որոնք նրան դուր են գալիս, որոնցով նա հետաքրքրվում է և այլն... Մեր նախագծում դա շատ էլ հնարավոր է, քանի որ դեռ շատ-շատ բան չկա այստեղ։ Մեկը գրում է կինոների մասին, որոնք շատ է հավանում, մյուսը աստերոիդների, մյուսը պատմության և այլն... Կարելի է դիտել նաև Վիքիպեդիա:Կարևորագույն հոդվածներ էջը։ Գրեք հոդվածներ ըստ ձեր նախասիրությունների։ Եթե այդպիսիք չկան, ապա տեսեք թե որ անուններն են կարմիր հղումով և անցեք գործի։ Այստեղ այդքան և այդքան գրելու բան կա, որ էլ չասած։ Դա խնդիր չէ։ Միշտ կարելի է գտնել։ Հարգանքներով։ Hovhannes 09։52, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)

Կաղապարի ստեղծում խմբագրել

Ընկերներ, ինչպե՞ս կաղապար ստեղծել (եթե իհարկե հասարակ խմբագրողներն այդ իրավունքը ունեն)։ — Դաթո Ա.   08։06, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)

Բոլորը կարող են կաղապար ստեղծել: Միքիչ մանրամասն եք, ինչպի՞սի կաղապարի մասին է խոսքը: --Cheetah (քննարկում) 08:33, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Այստեղ: Kareyac (քննարկում) 08:40, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
 
Մասնակից Մոսկվայից


Այս կաղապարի Թբիլիսի տարբերակն եմ ցանկանում ստեղծել։ Եթե հրանավոր է կարո՞ղ եք օգնել։ — Դաթո Ա.   09:19, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Դա Կաղապար:Մասնակից/Մոսկվայից էջն է։ Պետք է ստեղծել Կաղապար:Մասնակից/Թբիլիսիից էջը, վերցնել Կաղապար:Մասնակից/Մոսկվայից էջի ելատեքստը («խմբագրել» էջից) և տեղադրել Կաղապար:Մասնակից/Թբիլիսիից էջում։ Մի փոքր փոփոխելուց հետո այն արդեն պատրաստ կլինի։ --Hamlet Muradyan քնն. 09:25, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Հիմա փորձեմ։ Եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, կարո՞ղ եմ Ձեզ դիմել։ — Դաթո Ա.   09:26, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Իհարկե կարող եք: Hovhannes 09:49, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ստացվեց։ Անչափ շնորհակալ եմ։ — Դաթո Ա.   09:54, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Հայերեն ինչպե՞ս ճիշտ կլինի Øresund (կամրջի անուն է)։ ---Joker-Syoma (քննարկում) 08։24, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)

Էրեսունդ--Cheetah (քննարկում) 08:31, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Եղավ, շատ շնորհակալություն :) --Joker-Syoma (քննարկում) 08:34, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

ջութակ և այլ գործիքներ խմբագրել

Կատեգորիա:Ջութակահարներ կատեգորիայում երկու կատեգորիա կա՝ ըստ երկրների, ըստ ազգության, երկուսն էլ թերություններ ունեն, ինքներդ կտեսնեք։ Ո՞վ ինչ տարբերակ կառաջարկի դրանք պահելու, ձուլելու կամ ջնջելու։--Arantz (քննարկում) 18։28, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ժան Տեր–Մերկերյանին ո՞ր կատեգորիայում կդասես, ըստ ազգության, թ՞ե ըստ երկրի։--Bekoքննարկում 19:31, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Չեմ գրի նրա մասին, բայց դա ոչ մեկին հիմք չի տալիս կատեգորիաները անտեր թողնելու։--Arantz (քննարկում) 21:46, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ըստ երևույթին «ըստ ազգության» կատեգորիան ավելորդ է։--Arantz (քննարկում) 21:48, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Իսկ ո՞վ ասաց, որ անտեր են: Եվ արվեստագետի դեպքում կարծում եմ ավելորդ չէ, քանի որ շատ արվեստագետներ մի ազգի ներկայացուցիչն են ու պարծանքը, բայց ստեղծագործում են այլ երկրում և համարվում են նաև այդ երկրի արվեստագետ:--Bekoքննարկում 07:58, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ազգի պարծանքը հանրագիտարանային դասակարգում չէ։--Arantz (քննարկում) 09:43, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Նաև հնարավոր չի ճշգրիտ որոշել պարծանքներին, իսկ մյուսներին թողնել, նաև սխալ է ազգային պատկանելիություն ունեցող մեկին չտեղավորել պարծանք չլինելու հիմնավորմամբ։--Arantz (քննարկում) 09:45, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Դու գործից խոսիր, այստեղ որոշողը պարծանքը չէ: Արամ Խաչատրյանի դեպքում, դու գտնում ես, որ պետք չէ՞ նշել հայ կոմպոզիտոր, այլ գրել միայն խորհրդային:--Bekoքննարկում 13:50, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Բեքո, արի շիտակ խոսենք, եթե ես պնդեի քո ասածը, իսկ դու իմը, կպարզվեր, որ դու ես ճիշտ։ Ինչո՞ւ։ Ինքդ ես պարծանքից խոսում, թեքվում ինձ ասում ես՝ դա չափանիշ չի։ Ոչ, Արամ Խաչատրյանի համար ունենք «ԽՍՀՄ կոմպոզիտորներ» կատեգորիա։--Arantz (քննարկում) 14։38, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)

Շիտակ էլ խոսում ենք։ Պարծանքից առաջ գրել էի «շատ արվեստագետներ մի ազգի ներկայացուցիչն են», բայդ դու ներկայացուցիչ լինելու մասը անտեսեցիր ու կպար ոչ հանրագիտարանային պարծանքից։ Պիկասոյին ինչո՞ւ ենք գրել իսպանացի նկարիչ, եթե ըստ երկրի հիմնականում Ֆրանսիայում է ստեղծագործել։ Պատասխանը կա՝ այս մարդը իր ուղն ու ծուծով իսպանիացի է, և դա կատեգորիայում նշելը կարևոր է։ Ասածս արվեստագետների մասին է, այլ ոչ այլ մասնագիտությունների։--Bekoքննարկում 15:55, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ինչքան հասկանում եմ, ես բան չեմ հասկանում, կհետևեք իմ ստեղծած կատեգորիաներին ու հոդվածներին, բարի պարեկություն։--Arantz (քննարկում) 17:49, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ջնջված պատկերիկ խմբագրել

Հնարավո՞ր է Պատկեր:Festivaldorio.jpgը վերականգնել, բաց տվյալները կլրացնեմ։--Arantz (քննարկում) 14։18, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ոչ, հնարավոր չէ: Պետք է նորը բեռնեք: Hovhannes 15:30, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

կատեգորիաներ խմբագրել

Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ և Կատեգորիա:Հայաստանի համալսարաններ կատեգորիաներից մեկն ավելորդ է։ Ո՞վ ինչ կասի։--Arantz (քննարկում) 14։35, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)

Իմ կարծիքով ավելորդ է Կատեգորիա:Հայաստանի համալսարաններ կատեգորիան, որովհետև Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի ընդգրկուն է։--Lilitik22 (քննարկում) 14:42, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Այո, ակադեմիան համալսարան չէ, բայց ԲՈՒՀ է։--Bekoքննարկում 15:04, 21 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ես համամիտ եմ Lilitik22-ի հետ--  12:18, 22 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Վերահղում խմբագրել

Խնդրում եմ բացատրեք, թե ինչպես վերահղել մի նյութից մյուսը։ Օրինակ ես ուզում եմ "Դոմեն" նյութը վերահղել դեպի "Վեբ-դոմեն"։ Ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Նախասպես շնորհակալություն եմ հայտնում--  12։26, 22 Հոկտեմբերի 2012 (UTC)

պետք է Դոմեն հոդվածում գրես #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Վեբ-դոմեն]] ու Դոմեն հոդվածը կվերահղվի Վեբ-դոմեն հոդվածին: Փորձիր, եթե հարցեր ունենաս գրիր անպայման: -ERJANIK քննարկում: 12:42, 22 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Մերսի Երջանիկ ջան, բայց էլ պետք չի ձևը հասկացա --  13:56, 22 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Երևի ուզում ես անվանափոխես։ Դրա համար նայի՛ր այստեղ իմ գրածը։ --Hamlet Muradyan քնն. 15:28, 22 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

ԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ խմբագրել

Ինչպես նկար տեղադրել?
  ԱՆԻ՜՜՜՜

հարգելի Անի Ղարիբյան, այստեղ քիչ վերևում կա այդ մասին, ահա այստեղ, կարդա ու փորձիր, եթե չկարողանաս, գրիր ինչը չի ստացվում, կամ ասա որտեղ ես ուզում տեղադրել և ինչ նկար այդ հոդվածում ես կանեմ, կտեսնես կոնկրետ օրինակը, կսովորես։ -ERJANIK քննարկում: 10։29, 24 Հոկտեմբերի 2012 (UTC)

 Շնորհակալություն.

Որոշ տեղերում կա բաժանում "ըստ երկրի", իսկ ուրիշ տեղ "ըստ երկրների"։ Սակայն իմաստը նույն է. ru։по странам, en։by country կամ en։by region։ Ինչ կարծիքի եք, ո՞ր մեկը թողնեմ։ Kareyac (քննարկում) 17։13, 1 Նոյեմբերի 2012 (UTC)

Ճիշտ է ըստ երկրի։ Մյուսները ջնջվելու ենթակա են։--Bekoքննարկում 17:48, 1 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Միագին/առանջին խմբագրել

Մենք ունենք "Կատեգորիա:Հարավամերիկյան երկրներ" և "Կատեգորիա:Հարավային Ամերիկայի երկրներ", "Կատեգորիա:Աֆրիկայի երկրներ" և "Կատեգորիա:Աֆրիկյան երկրներ", "Կատեգորիա:Եվրոպական երկրներ" և "Կատեգորիա:Եվրոպայի երկրներ"։ Ո՞ր մեկը ջնջեմ։ Kareyac (քննարկում) 14։28, 3 Նոյեմբերի 2012 (UTC)

Ինձ ավելի համակրելի է Աֆրիկայի, Եվրոպայի տարբերակը։ Եվրոպականը մի տեսակ որակի բնորոշում ունի իր մեջ, թեև երկուսն էլ օգտագործվող տարբերակ են։--Bekoքննարկում 14:45, 4 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Ու այսպես հարյուրավոր կատեգորիաներ ունենք, որոնք կրկնակի են։ Համաձայն եմ Բեկոյի հետ, սեռական հոլովը երևի ավելի ճիշտ է։ --vacio 19:07, 4 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Конформист խմբագրել

Ըստ ձեզ, հարգելի մասնակիցներ, ինչպե՞ս է հայերեն թարգմանվում «Конформист» բառը։ «Դավանակի՞ց»... Այդպես է ասում Գուգլի թարգմանիչը։ Կարծում եմ սխալ է։ Ի՞նչ տարբերակներ կան։ Ուզում եմ ֆիլմի մասին հոդված ստեղծել այդ անունով։ Hovhannes 10։04, 7 Նոյեմբերի 2012 (UTC)

իմ լսելով (այսինքն կարդացածով ու հեռուստատեսությամբ լսածով) չի թարգմանվում: Ցավոք ավելին չգիտեմ: -ERJANIK քննարկում: 10:33, 7 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Կոմֆորմիստը դավանակիցը չէ, դա՝ Представляет собой пассивное соблюдение личностью норм права, приспособление, подчинение своего поведения мнению и действиям окружающих (непосредственного социального окружения, группы и т. п.). Иными словами, в сфере социально-правовых отношений человек поступает правомерно, поскольку так поступают другие. Как социально-психологическую категорию конформизм следует отличать от понятия конформности - соответствия поступков личности признанным или требуемым стандартам ценностей, разделяемых группой, в которую входит данная личность.. Կարծում եմ Երջանիկը ճիշտ է, կարելի է չթարգմանել։ ինչքան հիշում եմ ցուցադրվում էր այդ անունով։--Bekoքննարկում 13։09, 7 Նոյեմբերի 2012 (UTC)

Եղավ։ Բայց դուք գրեցիք Կոմֆորմիստ՝ մ-ով, իսկ պետք է լինի կոնֆորմիստ՝ ն-ով։ Այդպե՞ս է թե ոչ։ Hovhannes 13։25, 7 Նոյեմբերի 2012 (UTC)

Ամենա մոտիկ գդա "հարմարվողական", իսկ "կոնֆորմիզմը"՝ միօրինակացում, համահաշտեցում։ Kareyac (քննարկում) 14:20, 7 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Ես կգրեմ կոնֆորմիստ: Դա միջազգային բառ է և ավելի մարդավարի կնայվի: Հարկ չկա ամեն ինչ յուրովի թարգմանել: Եթե այդպիսի գրական, օգտագործվող բառ չկա, ապա կոնֆորմիստ կգրեմ: Hovhannes 14:25, 7 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Կոնֆորմիստ պետք է լինի, մ–ն սխալմամբ է տպվել։--Bekoքննարկում 11:40, 11 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Եղավ: Շնորհակալություն: Hovhannes 05:15, 17 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Ճստիկ-պստիկ խմբագրել

Մենք ունենք «Կատեգորիա:Գաճաճ պետություններ» և «Կատեգորիա:Թզուկ-պետություններ»։ Ո՞ր մեկը ջնջեմ։ Kareyac (քննարկում) 16։27, 8 Նոյեմբերի 2012 (UTC)

Իմ կարծիքով, «Թզուկ-պետություններ»-ը պետք է հեռացնել, քանի որ «Գաճաճ պետություններ» տարբերակն ավելի տրամաբանական է և ավելի շատ է գործածվում։ Մեշբերում encyclopedia.am-ից՝ «Շատ փոքր երկրներն ունեն մինչև 10 հզ. կմ2 տարածք: Այս խմբի մեջ կան երկրներ, որոնց տարածքը չափվում է հարյուրավոր կիլոմետր քառակուսիներով: Դրանք այսպես կոչված գաճաճ կամ փոքրիկ պետություններն են (Լյուքսեմբուրգ, Լիխթենշթայն, Անդորա, Վատիկան, Մոնակո, Սինգապուր, Սան Մարինո և այլն):» --Hamlet Muradyan քնն. 17:24, 8 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Գաճաճ երկրներ: -ERJANIK քննարկում: 19:15, 8 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Այսինքն, գաճաճ երկրները թողնի՞, թե՞ ջնջի։ --Hamlet Muradyan քնն. 07:35, 9 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Կներեք կիսատ էի գրել, գաճաճ պետությունները մնա: -ERJANIK քննարկում: 08:41, 9 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն ժողովուրդ, սենց էլ կանեմ։ Kareyac (քննարկում) 13:08, 9 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

«Օֆ, Օվկիանիա» կամ «Օ, Օկեանիա» խմբագրել

Մենք ունենք Օվկիանիա և Օկեանիա։ Ո՞ր մեկը ջնջեմ։ Kareyac (քննարկում) 11։04, 11 Նոյեմբերի 2012 (UTC)

Հայերեն Օվկիանիա է ճիշտ։ Օկեանիան ռուսերեն է՝ Օվկիանոս → Օվկիանիա, Океан → Океания:--Bekoքննարկում 11:47, 11 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
OK → ՇԼ Kareyac (քննարկում) 12:19, 11 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Սուրբ սուրբ խմբագրել

Աշխարհագրության էջերում մենք ունենք «Սենթ ...» և «Սենտ ...»։ Ո՞ր մեկը թողնեմ հիմնական։ Kareyac (քննարկում) 17։03, 12 Նոյեմբերի 2012 (UTC)

Կարծում եմ արժի հարցնել լեզվաբաններու, ու փորձել պարզել, թե գրականության մեջ ո՞րն է ավելի հաճախ օգտագործվում։ Ինձ թվում է, որ վերջին տարիներին միտում կա Սենտ-ից Սենթ-ի անցնելու։ Բայց լավ է, որ մենք մեկ լեզվի համար մեկ տարբերակ որոշենք ու դա միայն օգտագործցենք։ --vacio 15:11, 16 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Սխալ թարգմանության մեջ խմբագրել

«...սա թույլ կտա մյուս մասնակիցներին կապնվել ձեզ հետ ...» Հարգելի վերահսկողներ, այս տողում ուղղախոսական սխալ կա։ Ոչ թե կապՆվել, այլ կապվել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Շահանէ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ո՞ր էջում է: Եթե սովորական էջ է, ապա դուք էլ կարող եք ուղղել:--Bekoքննարկում 12:10, 16 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
ՄեդիաՎիքիի թարգմանության մեջ էր։ Բայց այդ մասը շա՜տ վաղուց է չի թարմացվել, այժմ նաև հաղորդագրության իմաստն է փոխվել, և կոնկրետ այդ արտահայտությունը բնոօրինակում չկա։ Բայց այդ սխալը, կար այլ տեղերում, այնպես որ շնորհակալությո՛ւն սրա մասին տեղյակ պահելու համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:14, 16 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

google chrom-ի թերությունը խմբագրել

Ինձ հետաքրքրում է, ինչու՞ են որոշ հոդվածներ Գուգլ Քրոմով դիտելիս տարբերվում նորմայից. օրինակ՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, տուբերկուլյոզ, բակտերիալ դիզենտերիա և այլն։ Այս հոդվածներում համապատասխան տեղեկաքարտերը պետք է երևան աջ մասում, սակայն ինձ մոտ ձախից են ու ամենավերևում։ Ասեմ, որ այլ բրաուզերներով նորմալ է, ինչպես նաև նորմալ են նաև ուրիշ հոդվածները նույն քրոմում... շնորհակալություն--Avagyan (քննարկում) 20։04, 16 Նոյեմբերի 2012 (UTC)

Ուղղվեց, շնորհակալություն։--Avagyan (քննարկում) 07։09, 17 Նոյեմբերի 2012 (UTC)

Հայա թե հայ չի խմբագրել

Մենք ունենք Հայիթի և Հաիթի։ Ո՞ր մեկը ջնջեմ։ Kareyac (քննարկում) 12։19, 19 Նոյեմբերի 2012 (UTC)

Երկու տարբերակն էլ օգտագործվում են, բայց այ որ մեկն է սխալ, դժվար է ասել։ Քարտեզի վրա նայեցի, «Հայիթի» է գրված։ Բայց աշխարհագրության դասագրքերում, ինչքանով հիշում եմ, «Հաիթի» տարբերակն էր օգտագործվում։ --Hamlet Muradyan քնն. 14:33, 19 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Ըստ ՀՍՀ–ի Հայիթի։--Bekoքննարկում 16:41, 19 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Եթե հայերենի ուղղագրությանը հետևենք, ապա ա-ից և ո-ից հետո յ-ն գրվում է: SusikMkr (քննարկում) 16:57, 19 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն բոլորին։ Kareyac (քննարկում) 15:31, 20 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Սպասարկողի էջերի թարմացում խմբագրել

Ի՞նչ ձևով են թարմացվում քեշից Սպասարկող էջերը։ Օրինակ, Անհրաժեշտ էջերը։ Դրանք վերջին անգամ թարմացվել են 2009-ին։ Սովորական օգտագործողները դա կարո՞ղ են անել։ --Hamlet Muradyan քնն. 12։25, 22 Նոյեմբերի 2012 (UTC)

Զատիկ թռի՛ խմբագրել

Մենք ունենք Զատկի կղզի և Զատիկի կղզի։ Ո՞ր մեկը ջնջեմ։ Kareyac (քննարկում) 17։22, 24 Նոյեմբերի 2012 (UTC)

Թերևս Զատկի կղզին ջնջվի, մնա Զատիկի կղզին: -ERJANIK քննարկում: 18:17, 24 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Ըստ ՀՍՀ–ի Զատկի կղզի է։--Bekoքննարկում 18:20, 24 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Աշխարհագրական բառարանում նույնպես։ Ի դեպ, կարծում եմ նախընտրելի է, որ այսպիսի քննարկումները ծավալվեն Վիքիպեդիա:Տերմինների քննարկում էջում։ Այդպես հետագայում ավելի հեշտ կլինի գտնել համապատասխան քննարկումը, որպեսզի նույն խնդիրը նորից քննարկման չդրվի։ Գուցե նույնիսկ ավելի լավ է, որ կլինի առանձին ենթաէջ (ասենք Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Աշխարհագրական) բացել այդ նպատակով։ --vacio 18:23, 24 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Vacio.Կղզու անվանումը անձնանունն է և տերմին չի։ Շնորհակալություն բոլորին։ Հարգելի մասնակից Beko, ինչու՞ Դուք չեք ստեղջում կաղապար {Մասնակից:Beko/Ստորագրություն} ։ Ինչպես օրինակ մասնակից Vacio։ ) Kareyac (քննարկում) 05:22, 25 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, Դուք արեցիք առաջարկություն, որից հրաժարվել հնարավոր չէր--Bekoքննարկում 06։00, 25 Նոյեմբերի 2012 (UTC)։

Կարեյաց, ինչպես կարող է կղզու անունը անձնանուն լինել։ Հավանաբար նկատի ունեք տեղանո՞ւն։ Եթե այդպես է, ապա Տերմինների քննարկում էջը ոչ միայն մասնագիտական տերմինների համար է, այլ նաև հատուկ անունների։ --vacio 08:04, 25 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Իհարկե տեղանուն, շնորհակալություն ուղղման համար։ Kareyac (քննարկում) 11:39, 25 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելի Կարեյաց, կներեք, եթե պահվածքիս մեջ «շեֆական» ինչ-բան կա։ Ուղղակի ուզում եմ, որ ապագայում նույն թեմատիկ քննարկումները հեշտ լինի գտնել (երբ երկար տարիներ մասնակցում ես նախագծին, ապա դա շատ-շատ հարմար է)։ Մնացած առումներով, բոլորս անենք այնպես, ինչպես մեզ հարմար է․ ես բնավ շեֆ չեմ այստեղ :-) --vacio 11:55, 25 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելի Vacio, ես օգտագործեցի «շեֆ» տերմինը ըստ տվյալների և չունեի ինչ-որ-բան ուրիշ։ Ճ Իհարկե, ցանկալի է ունենալ թեմատիկ քննարկումներ-հարցեր միասին, երևի իմ հարցերից որոշ մասը արդեն ունի պատասխաններ, բայց ինձ տժվար է նրանց փնտրել և գտնել։ Kareyac (քննարկում) 12:39, 25 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Կաղապար խմբագրել

Այսպիսի կաղապար ինչպե՞ս կարելի է ստեղծել։ – ջեօ | 10։38, 24 Դեկտեմբերի 2012 (UTC)

Մոտավորապես այսպիսի՞ն։ --vacio 14:51, 24 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ավտոմատ purge խմբագրել

Ամանոր էջում կաղապար եմ տեղադրել, որը ցույց է տալիս, թե որքան ժամանակ մնաց ամանորին։ Բայց այն չի թարմանում, մինչև էջը purge չարվի։ Իսկ էջը ձեռքով purge անելը այնքան էլ հարմար չէ։ Ես կարող եմ սկրիպտ գրել, որը 30 վայրկյանը մեկ purge անի էջը, բայց ինձ թվում է, որ ավելի հեշտ ձև կա դա անելու համար... Եթե կա, խնդրում եմ հուշեք ինձ, ինչպե՞ս դա անել։ --Hamlet Muradyan քնն. 15։44, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

9428
Օր մնաց 2050 թվականին
Վիքիկոնֆերանսի ժամանակ մենք ունեինք «թարմացնել» հղումը (այսինքն ձեռքով էր պետք թարմացնել), օրինակը կարելի է տեսնել վերևում։ Ավտոմատ թարմացման տարբերակ ինձ ծանոթ չէ։ --vacio 17:57, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Աշխարհագրական անուններ խմբագրել

Աշխարհագրական տեղանունները տառադարձելիս կարո՞ղ ենք հիմք ընդունել այս կայքի աշխարհագրական բառարանը։ Որքան հիշում եմ ռուսերեն տեղանունները տառադարձելիս «Большой, Маленький, Левый, Правый» բառերը չէինք թարգմանում, օրինակ այս հոդվածում, սակայն cadastre.am կայքում թարգմանված է Մեծ, Փոքր, Աջ, Ձախ և այլն, օրինակ Большой Абакан թարգմանված է Մեծ Աբական գետ։ Ինչպե՞ս վարվել։ --Lilitik22 (քննարկում) 17։14, 7 Հունվարի 2013 (UTC)

Ինձ թվում է, որ հրաշալի շտեմարան է, այն մեզ շատ պետք կգա։ Կարծում եմ, այո, կարող ենք հիմք ընդունել, իսկ առանձին դեպքում, եթե դրանց տառադարձությունը տարբերվում է այլ աղբյուրների տառադարձությունից, թերևս արժի քննարկել։
Ինչ վերաբերում է մասնակի թարգմանությանը, ապա որքան հասկանում եմ, ընդունված սկզբունք է աշխարհագրական օբյեկտների (լեռներ, գետեր, դաշտավայրեր․․․) անունների առաջին որոշիչը (մեծ, ձախ․․) թարգմանել, իսկ փոքր բնակավայրերի դեպքում՝ տառադարձել։ Ամեն դեպքում, «Մեծ Աբական գետ» ավելի ճիշտ է հնչում, քան «Բալշոյ Աբական գետ»։ --vacio 09:31, 8 Հունվարի 2013 (UTC)
Պարզ է, շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 16:55, 8 Հունվարի 2013 (UTC)

Վիքի հայերեն հոդվածի ջնջում՝ ԱրմՍթայլ խմբագրել

Բարև։ Խնդրում եմ ներկայացրեք ԱրմՍթայլ էջի ջնջման հիմունքները, քանզի քննարկման էջում նշված էր, որ ջնջման պատճառը հոդվածի գովազդային պարունակությունն էր ,ընկերության ծառայությունների մասին տեղեկությունը հոդվածում և այն որ ընկերությունն ունի ընդամենը մեկ տարվա պատմություն։ Սակայն այդ հոդվածում ոչ մի գովազդային նյութ չկար, իսկ այն որ ընկերությունն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի դա չի նշանակում, որ այն նշանակալի դեր չունի։ Եթե հեռախոսահամարներ ավելացնել չի կարելի, ապա այլևս մեր կողմից չի ավլացվի որևիցե հոդվածում։--Armen Ghalechyan 18։36, 15 Հունվարի 2013 (UTC)

Մասնակցին պատասխանել եմ իր քննարկման էջում։ --vacio 18:49, 15 Հունվարի 2013 (UTC)

Անգլերեն ինֆորմացիա խմբագրել

Սիրելի փորձառուներ,խնդրում եմ օգնել,անգլերեն ինֆորմացիա եմ ավելացնում,սակայն այն ջնջնում են,չնայած որ այդ ինֆորմացիան չկա.ինչպես վարվել ? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpinemusic (քննարկում|ներդրումներ) 15:39, 22 Հունվարի 2013‎ մասնակիցը։

Կարո՞ղ եք տալ հղում։ --vacio 11:56, 22 Հունվարի 2013 (UTC)

Ինչի հղումը ?--Arpinemusic (քննարկում) 11։59, 22 Հունվարի 2013 (UTC)Arpine

Ջնջված նյութի։ Կամ գոնե հոդվածի վերնագիրը։ Անգլերեն վիքիպեդիայում եք ավելացրել. չէ՞։ --vacio 12:07, 22 Հունվարի 2013 (UTC)

Ջնջված նյութի անունը Tigran Hekekyan ,այո,անգելենում էի ավելացրել --Arpinemusic (քննարկում) 12։10, 22 Հունվարի 2013 (UTC)Arpine

Ջնջման տեղեկամատյոնում նշված է.
11:19, 22 January 2013 Yunshui (talk | contribs) deleted page Tigran Hekekyan (G12: Unambiguous copyright infringement of http://www.modfestivals.org/downloads/2011/Programmbuch_2011.pdf)
Այսինքն ջնջման պատճառը նյութի պատճենված լինելն է։ --vacio 12:16, 22 Հունվարի 2013 (UTC)

Ինչ անեմ, որ նկարը չջնջվի խմբագրել

Խնդրում եմ տեղեկություն տալ ինձ այն մասին, թե ինչ պետք է անեմ, որպեսզի http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Azaryan_nikolay_1.jpg և http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Azaryan_nikolay.jpg նկարները չջնջվեն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahagn301 (քննարկում|ներդրումներ) UTC 2013-01-31T18:25:20‎ մասնակիցը։

Ուր մնաց ձեր պատասխանները???????? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahagn301 (քննարկում|ներդրումներ) UTC 2013-01-30T17:25:18‎ մասնակիցը։

Ինչպես նշված է էջում «Սույն պատկերը անորոշ թույլատրագրային կարգավիճակ ունի: Եթե հեղինակային իրավունքների, աղբյուրի կամ թույլատրագրի մասին տեղեկություններ չներկայացվեն՝ պատկերը ջնջման կենթարկվի նշյալ ժամանակից յոթ օր հետո.

(30 Հունվար 2013):»

Այսինքն, դուք պետք է նշեք պատկերի աղբյուրը, հեղինակին և արտոնագրային տեղեկությունը։ Եթե դուք անձամբ չեք նկարել այս լուսանկարները, ապա հեղինակը, պետք է գրավոր հաստատի, որ այն ազատ է։ Այլապես այն ենթակա է ջնջման, քանի որ Վիքիպահեստը նախատեսված է միմիայն ազատ պատկերների և տեսաձայնային նյութերի համար։ Կարող եք բեռնել այս նկարները այստեղ, քանի որ մահացած մարդկանց նկարները, որոնց ազատ տարբերակը հնարավոր չէ ստանալ, համապտասխանում են «արդար օգտագործում» չափանիշներին, բայց միևնւոյն է պարտադիր պետք է նշել, հեղինակին, այղբյւորը և այլն։ Հ․Գ․ Խնդրում եմ, նոր հարցերը ավելացրեք ներքևից և ստորագրեք քննարկման էջերում, ինչպես նաև հաշվի առեք, որ մեկ ժամում շատ հազվադեպ են պատասխանում հարցերին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14։52, 31 Հունվարի 2013 (UTC)

Տես նաև․ Օգնություն:Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը։ Սա ավելի շատ վերաբերում է Հայերեն Վիքիպեդիայում բեռնված նկատներին, ոչ թե Վիքիդարանի (Վիքիմեդիա Քոմմոնսի) նկարներին։ --vacio 18:21, 31 Հունվարի 2013 (UTC)

Վերնագրի փոփոխություն խմբագրել

 

Սիրելի փորձառուներ ինչպես կարելի է վերնագիրը փոխել? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpinemusic (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Շնորհակալություն հետաքրքրության համար, նախ քննարկման էջերում գրառումեր անելուց ստորագրեք, գրիչի պատկերի վրա սեղմելով: Անվանափոխությունը կատարվում է էջի վերևի մասում դիտել պատմությունից հետո գալիս է աստղիկ, իսկ հետո սև եռանկյունի նշանն է երեևում, դա եք սեղմում և գրում նոր անվանումը:--6AND5 (քննարկում) 12:22, 15 Ապրիլի 2013 (UTC)[reply]
նկարում ցույց է տրված, եթե հարցեր ունենաք, գրեք, հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 12:44, 15 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն շատ --Arpine26 09։38, 16 Ապրիլի 2013 (UTC)

Սև եռանկյունին այլևս չկա, ինչպե՞ս կարող եմ փոխել վերնագիրը։ --Shush91 (քննարկում) 13։19, 25 Հուլիսի 2014 (UTC)

հարգելի Shush91, կոնկրետ որ հոդվածի մասին է խոսքը?, հնարավոր է այդ ժամանակ Դուք մուտք չեք եղել համակարգ, մեկ անգամ ևս նայեք, եթե նույնն է, գրեք այստեղ հոդվածի անունը (վերնագիրը)։ -ERJANIK քննարկում: 16։05, 25 Հուլիսի 2014 (UTC)

Ահա հղումը https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Shush91&oldid=2422654 Հոդվածը տեղադրելիս, ըստ երևույթին, ինչ-որ բան սխալ եմ արել, այդ տեսքով է եղել,հիմա ուզում եմ «Բրենդային իմիջ»-ը դարձնել վերնագիր։ --Shush91 (քննարկում) 20։32, 25 Հուլիսի 2014 (UTC)

արեցի, բայց հոդվածը ինքը հանրագիտարանային չի այնքան: -ERJANIK քննարկում: 23:01, 25 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Ինչպե՞ս թարգմանել խմբագրել

Ինչպե՞ս թարգմանել Чёрная Речка գետի անվանումը․ Սև գետա՞կ․․․ --Lilitik22 (քննարկում) 17։56, 16 Ապրիլի 2013 (UTC)

Հավանաբար «Չյորնայա րեչկա»։--Bekoքննարկում 18:16, 16 Ապրիլի 2013 (UTC)[reply]
գուցե Չ որնայա ռեչկա?։ -ERJANIK քննարկում: 06:13, 17 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Ըստ հայերենի կանոնների՝ ն-ից ու լ-ից առաջ օտար բառերում գրվում է ռ, հետևաբար, ըստ իս, ճիշտ կլինի գրել Չոռնայա ռեչկա: --23artashes (քննարկում) 06:36, 17 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն բոլորին --Lilitik22 (քննարկում) 14:15, 18 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Ինչպե՞ս կազմակերպել էջի ըստ լեզուների ընտրության հղումների ցանկը խմբագրել

Խոսքը գնում է նոր ստեղծված էջի, մասնավորապես, մասնակցի էջի ըստ այլ լեզուների ընտրության հղումների ցանկի մասին։ Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն էջերում «Այլ լեզուներ → Ստեղծել հղում» գործողությունը չի կատարվում և ներկայացվում է որպես սխալ՝ «An unexpected error occurred» («Տեղի ունեցավ անմեկնելի սխալ»)։ Նաև նշեմ, որ հայկական Վիքի տարածքում սույն հաղորդագրության Участник։Vahram_Mekhitarian հղումը չի գործում որպես Վիքի հղում։ Երևի թե ճիշտ կամ դեռևս չի նույնականացվել ռուսերեն Участник հասկացությունը User և Մասնակից հասկացությունների հետ։ Ռուսերեն տարբերակի էջը, արդեն որպես արտաքին հղում, սա է՝ Ռուսերեն, որը, ինչպես կարող եք ինքներդ համոզվել, իրականում Վիքի հղում է։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 07։59, 3 Մայիսի 2013 (UTC)

նման հղումի համար պետք է ստեղծել մայր հոդվածը http://www.wikidata.org/wiki/Wikidata:Main_Page կայքում, որտեղ ավելացնել է պետք բոլոր լեզուներով հղումները, պարզապես մասնակիցների անվան դեպքում գուցե դա այդքան էլ ակտուալ չի, ինչևէ եթե ուզում եք, ինքս կարող եմ ստեղծել։ -ERJANIK քննարկում: 08:19, 3 Մայիսի 2013 (UTC)[reply]
  • Շնորհակալություն, արդեն արեցի և լեզուների ընտրության հղումները հայտնվեցին։ Դուրեկան էր նաև նույն հասկացության տարբեր գրություն ունեցող և նրա այլ լեզուներով գրառված բառերի նույնականացման հնարավորությունը։ Շատ լավ են մտածել։ Վահրամ Մ. Մխիթարյան (քննարկում) 19։21, 3 Մայիսի 2013 (UTC)
  • Ինչպես պարզվեց, Wikidata-յում կազմակերպվող այդ հրաշալի լեզվական Item-ը նախատեսված է միայն ու միայն հիմնական հոդվածների համար։ Մասնակիցների էջերը չեն համարվում հիմնական հոդվածներ և, հետևաբար, այդ տեսակ հղումներ պարունակելու դեպքում Wikidata-յի ադմինիստրատրներն ուղղակի վերացնում են այդպիսի տվյալներով Item-ը ։ Որոշ նամակագրությունից հետո և երրորդ անգան նույն տվյալները Wikidata-յում ստեղծելուց հետո ոնց որ էլ չեն ջնջում, սակայն կարող է ի վերջո էլի ջնջեն։ Լեզվական հղումներ Wikipedia-յի սահմաններում կարելի է ստեղծել տեղադրելով էջում այս տեսակ լեզվական հղումներ, որոնք և էջի ձախ կողմում առաջացնում են համապատասխան լեզվական հղումների ընտրանին ։ Իհարկե, այս եղանակը ուղղակի հղում է և նույն իմաստով բառի տարընթերցումների և ըստ լեզուների գրառումների նույնականացման հարցերը չեն լուծվում։ Իսկ Wikidata-յում կազմակերպելու դեպքում բացի հղումների ընտրանուց հայտնվում է «Այլ լեզուներ → Ստեղծել հղում» հնարավորությունը, որով արդեն անմիջականորեն խմբագրվում են Wikidata-յում եղած տվյալները։ Վահրամ Մ. Մխիթարյան (քննարկում) 06:58, 6 Մայիսի 2013 (UTC)[reply]
  • Ինչպես ցույց տվեց փորձը, [[Участник:Vahram_Mekhitarian|Ռուսերեն]]-ի փոխարեն եթե գրվի [[wikipedia:ru:Участник:Vahram_Mekhitarian|Ռուսերեն]], ապա հղումը կակտիվանա և ճիշտ կաշխատի՝ Ռուսերեն։ Ինչքան ես հասկանում եմ, ձևը սա է, իսկ այն, որ ինչ որ կերպ աշխատում են նաև [[User:Vahram_Mekhitarian]], [[Մասնակից:Vahram_Mekhitarian]], հղումները, երևի թե պատահականություն է։

Դասակարգումներ, մասնավորապես գիտնականների, ըստ ազգության և/կամ երկրի խմբագրել

Հայերենով ըստ ազգության և/կամ երկրի դասակարգումներում որոշակի շփոթ կա։ Մասնավորապես, գիտնականների մի մասի դասակարգումն ըստ երկրի է, մյուս մասինը՝ ըստ ազգության։ Ըստ իս, գիտնականներին, ինչպես և գիտությունը, դասակարգել ըստ ազգության որևէ հատուկ անհրաժեշտություն չկա, սակայն, գուցե և ձևական իմաստով, գիտնականի, որպես անհատի հատկանիշ է, որով և կարելի է դասակարգել։ Օրինակ, մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերին երբևէ չեն կոչում ռուս մաթեմատիկոս, այլ՝ швейцарский, немецкий и российский математик, այն է՝ շվեյցարացի, գերմանացի և ռուսաստանցի մաթեմատիկոս և/կամ հայերենում զուգահեռ օգտագործվող շվեյցարիայի, գերմանիայի և ռուսաստանի մաթեմատիկոս։ Հայկական Վիքի-յում Գիտնականների դասակարգումն ունի հետևյալ տեսքը՝
[-] Գիտնականներ ըստ ազգության

[+] Ակադեմիկոսներ ըստ ազգության
[+] Ամերիկացի գիտնականներ
[+] Անգլիացի գիտնականներ
[+] Գերմանացի գիտնականներ
[+] Դանիացի գիտնականներ
[×] Թուրք գիտնականներ
[+] Իտալացի գիտնականներ
[+] Լեհ գիտնականներ
[+] Հայ գիտնականներ
[+] Հոլանդացի գիտնականներ
[×] Հույն գիտնականներ
[+] Շվեդ գիտնականներ
[×] Շվեդացի աստղագետներ
[×] Շվեդ ճարտարագետներ
[×] Շվեդացի գիտնականներ
[+] Շվեյցարացի գիտնականներ
[×] Ուկրաինացի գիտնականներ
[+] Ռուս գիտնականներ
[+] Ֆրանսիացի գիտնականներ

Լրիվ բնականոն է հնչում ռուսաստանցի կամ լեհացի հայ գիտնական, սակայն եղած դասակարգումով այդպիսի հայ գիտնականներ բնության մեջ գոյություն չունեն։ Ստացվում է նաև այսպես, որ Շվեդ ճարտարագետները ոչ մի կերպ Շվեդացի գիտնական չեն կարող լինել, իսկ բոլոր Շվեդացի աստղագետները ազգությամբ շվեդ են։ Նույնը ռուսի, հայի, հույնի, լեհի և, նույնիսկ, թուրքի դեպքում։ Մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, որ ամերիկացի գիտնականները ազգություն չունեն կամ, առավել ևս, ամերիկացի կամ շվեյցարացի ազգեր գոյություն ունեն։ Պետք է լինեն առանձին դասակարգումներ՝ Գիտնականներ ըստ ազգության և Գիտնականներ ըստ երկրի։ Բնական է, առաջինում թվարկվում են միայն ազգությունները, իսկ մյուսում՝ միայն երկրները։ Վահրամ Մ. Մխիթարյան (քննարկում) 15։29, 10 Մայիսի 2013 (UTC)

Կարծես թե այո, երկու դասակարգումներն էլ պետք են։ --vacio 17:20, 10 Մայիսի 2013 (UTC)[reply]

Միջլեզվային հղումներ խմբագրել

Հարգելի մասնակիցներ, հնարավո՞ր է արդյոք ավտոմատ կերպով ավելացնել միջլեզվային հղումները վիքիդատայում։ --Lilitik22 (քննարկում) 17։52, 28 Մայիսի 2013 (UTC)

Կարծես միակ տարբերակը, որ հիմա կարող եմ մտածել՝ հոդվածում ինտերվիքի հղում ավելացնել առնվազն մեկ լեզվի (ասենք անգլերենի), որը որոշ ժամանակ անց գլոբալ բոտերը կհեռացնեն՝ հղում ավելացնելով Վիքիդատայում։ Պետք է որ ուղիղ ավելացնելու տարբերակ էլ լինի, բայց առայժմ չեմ գտել։ --vacio 15:18, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]
Vacio ջան, եթե այդ ձևն իմանաս, խնդրում եմ ինձ էլ ասես, գետերիս հոդվածներում շատ են պետք։ Իսկ մինչ այդ երևի թե ռուսերեն հղումը դնեմ, քանի որ տառադարձումը ռուսերենից եմ անում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 21:29, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]
Եթե այլ լեզուներով համպատասխան հոդվածը կա, ապա http://www.wikidata.org/wiki/Wikidata:Main_Page-ում ըստ գոյություն ունեցող հոդվածի վերնագրի որոնեք-գտեք համապատասխան Item-ը և լրացրեք Hy դաշտով և հայերեն հոդվածի անունով։ Եթե այդպիսի Item չկա, ապա ինքներդ ստեղծեք նորը (որոնման բացասական արդյունքի դեպքում դա առաջարկվում է) և ինքներդ գրանցեք համապատասխան լեզուներով արդեն գոյություն ունեցող հոդվածները։ Երևի թե այդ նոր Item-ի անունը պիտի անգլերեն լինի, իսկ դաշտերը՝ ըստ լեզուների, հոմանիշների-տարընթերցումների դաշտում՝ կամայական քանակով և լեզվուներով։ Ինչքան ես գիտեմ իմ քիչ փորձով, այդ Item-ները ինքնաբերաբար չեն ստեղծվում և հոդվածների համպատասխան լեզվական հղումները չեն առաջանում։ Գուցե և ինչ որ ավտոմատացում կա, կամ հետագայում դա կանեն, տեղյակ չեմ։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 21:16, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]
Միանգամից բազմաթիվ հոդվածներ ստեղծելու պարագայում այդքան էլ հարմար չէ ձեռքով հատ-հատ միջլեզվային հղումներն ավելացնելը վիքիդատայում։ Այդ իսկ պատճառով մտածեցի, որ միգուցե մեր մասնակիցներն այդ հղումներն ավտոմատ մուտքագրելու որևէ ձև գիտեն։ Շնորհակալություն արձագանքելու համար։ --Lilitik22 (քննարկում) 21:29, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]
Երևի թե իրական պատասխան և օգնություն կարելի է ստանալ հենց Վիքիդատայի ադմինիստրատորներից։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 21:46, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]
Գուցե և ի վերջո ինչ որ ավտոմատացում գտնվի բուն լեզվական հղումն ավելացնելու համար, սակայն Վիքիդատայում ստեղծվող Item-ը միայն այդ դաշտը չէ, որ պարունակում է։ Ճիշտ կլիներ հանգամանորեն ուսումնասիրել այդ հնարավորությունը հասկանալու համար, թե ինչու են սովորական միջլեզվական Վիքի հղումների առկայության դեպքում մշակել այդ նոր և էապես լայն հնարավորություններով Item-տարբերակը ։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 22:01, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]

Խնդիր տեղեկաքարտի հետ խմբագրել

Հարգելի մասնակիցներ, Խավարածիլ հոդվածում Տեղեկաքարտը (Տաքսոտուփը) տեղադրելուց հետո, հոդվածի վերևի մասում հայտնվում է [[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]] կատեգորիան։ Խնդրում եմ օգնել հեռացնել այն։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 07։33, 8 Հունիսի 2013 (UTC)

  Արված է--Lilitik22 (քննարկում) 08:42, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Հիանալի է, իսկ ես փնտրեցի ու ոչ մի կերպ չգտա։ Ի դեպ, ինչպես նախկինում եմ բարձրաձայնել՝ կաղապարների մեջ կատեգորիա ավելացնելը հիմնականում անցանկալի է։ --vacio 09:07, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Իսկ ինչպե՞ս լուծվեց։ --vacio 09:32, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Vadgt մասնակիցը ինչ-որ բան հեռացրեց ու դրանից հետո ուղղվեց։ --Lilitik22 (քննարկում) 09:46, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ահա՜, պարզ է։ Բրավո Vadgt։ --vacio 10:38, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]

Հարց կաղապարի վերաբերյալ խմբագրել

Հայերեն ՎՊ-ում կա՞ այնպիսի կաղապար, ինչպես ասենք թուրքերենում՝ eğimli-ն (օր.՝ {{eğimli|#993366|#f5fffa}})--ՀայկԱփրիկյան 12։55, 13 Հունիսի 2013 (UTC)

հարգելի Հայկ Ափրիկյան, ավելի մանրամասն կասե՞ք, ինչ eğimli-ի մասին է խոսքը: -ERJANIK քննարկում: 06:52, 14 Հունիսի 2013 (UTC)[reply]

ԱՎԲ-ի օգտագործում խմբագրել

հարգելի Ավտո Վիքի Բրաուզերից օգտվողներ։ Կարող եք ասել թե ինչպես կարելի է ակտիվացնել ԱՎԲ-ն։ --Վադգթ (Joker) (քննարկում) 09։20, 21 Հունիսի 2013 (UTC)

այսպեսով գրելով կդժվարանամ բացատրել հարգելի Վադգթ (Joker), բայց կարծեմ այսպիսի սահմանափակում կա, որ տվյալ մասնակցի խմբագրումների քանակը եթե ինչ-որ թվից քիչ է, ինքը չի կարող մուտք գործել տվյալ լեզվով վիքիպեդիա, փորձիր ներկա լինել Վիքիհանդիպումներին, կսովորես: -ERJANIK քննարկում: 10:52, 21 Հունիսի 2013 (UTC)[reply]
Կարծեմ որևէ սահմանափակում չկա, ցանկացած գրանցված մասնակից կարող է օգտագործել։ Որոշ ցուցումներ կարելի է գտնել այստող ՎՊ:ԱՎԲ։ Եթե կոնկրետ հարցեր լինեն՝ գրեք այստեղ, փորձենք օգնել (իսկ վիքիհանդիպումներին անշուշտ շատ ավելի հարմար կլինի)։ --vacio 12:22, 21 Հունիսի 2013 (UTC)[reply]

Նկարի տեղադրում խմբագրել

Բարև Ձեզ։ Հնարավոր է Վիքիի ուրիշ լեզվի հոդվածից նկար վերցնեմ տեղադրեմ մեր հայերեն Վիքիիում ? Ավելի կոնկրետ Peugeot հոդվածի համար, ֆրանսիական Peugeotի նկարը տեղադրեմ մերինու մեջ...Sako Mirzakhanyan

 
Պեժո 206

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 05։35, 2 Հուլիսի 2013 (UTC)

հնարավոր է, խնդիրն ուղղակի այն է, թե այդ պատկերը Վիքիպահեստից է թե ոչ, եթե Վիքիպահեստից է, ապա թույլատրելի է բոլոր նախագծերում, իսկ եթե որպես ոչ ազատ պատկեր է բեռնված տվյալ լեզվով Վիքիպեդիայում, այն նույն անվանումով հնարավոր չի լինի օգտագործել, պետք է այդ պատկերը բեռնել հայերեն Վիքիպեդիա ու լրացնել ոչ ազատ պատկերի կաղապարը, ապա միայն հնարավոր կլինի օգտագործել: Իսկ ավելի կոնկրետ այդ պատկերը արդեն Վիքիպահեստից է և ինչպես տեղադրել եք այստեղ, այնպես էլ կարող եք տեղադրել մեկ ուրիշ տեղ: Եթե պակաս բաներ կան, ասեք հարգելի Վահրամ Մխիթարեան: -ERJANIK քննարկում: 06:03, 2 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Հարցը իմը չէ,այլ հարցը տված և չստորագրած Sako Mirzakhanyan նոր մասնակցինը ։ Իսկ ես ուղղակի պատասխանել եմ նրան՝ բերելով իր նշած էջից նկարի տեղադրման օրինակը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 06:27, 2 Հուլիսի 2013 (UTC)[reply]
հա կներեք, ուշադիր չէի եղել, ինչևէ եթե կիսատ բաներ մնաց ասեք հարգելի Sako Mirzakhanyan: -ERJANIK քննարկում: 07:07, 2 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Օգնություն կաղապարում խմբագրել

Հարգելի մասնակիցներ, կարո՞ղ եք օգնել ինձ այս հարցում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 06։33, 3 Հուլիսի 2013 (UTC)

Կարող եմ իմանալ ինչիցա որ գրում եմ Կաղապար:Ե Ե Մ, Հայաստանը հայտնվումա դրոշի ներքևում, ոչ թե դրոշի կողքը? Նայեք այստեղ --Eurofan88 (քննարկում) 12։36, 9 Հուլիսի 2013 (UTC)

Արդեն պիտի որ աշխատի:--Արամ-վան 13:10, 9 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Այո աշխատեց, շնորհակալություն։) --Eurofan88 (քննարկում) 13։51, 9 Հուլիսի 2013 (UTC)

Հոդվածի անուն խմբագրել

 

Վիքիփեդիացիներ ջան, ոնց է կարելի ամբողջ հոդվածի անվանումը փոխել? Նախապես շնորհակալություն Dav98 (քննարկում)

en:Wikipedia:Moving a page։ Dav98 ջան, խնդրում եմ օգտվեք հայկական կետադրություն, հարցի նշանը սա է - ՞, հարգանքներով Kareyac (քննարկում) 05:47, 24 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Dav98 ջան, նկարում գրված է օրինակը սլաքով թե որտեղից է դա արվում, եթե չկարողանաս, գրի: Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 07:47, 24 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն, Dav98 (քննարկում) 15։02, 24 Հուլիսի 2013 (UTC)

նիշք ջնջել խմբագրել

Հարգելի ադմններ,խնդրում եմ օգնեք։ Ինչպես կարող եմ ջնջել http://upload.wikimedia.org/wikipedia/hy/9/99/Rtv.JPG նիշքը??։--Arpine26 09։16, 26 Հուլիսի 2013 (UTC)

հարգելի Arpine26, Դուք չեք կարող, որովհետև ջնջել կարող են միայն ադմինները, նման դեպքերում Դուք ներկայացրեք արագ ջնջման, ընթացքում կջնջվի կամ պարզապես գրեք ջնջմամ մասին որևէ ադմինի քննարկման էջում: Իսկ այս պատկերը հիմա կջնջեմ: -ERJANIK քննարկում: 09:35, 26 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն --Arpine26 12։24, 5 Օգոստոսի 2013 (UTC)

Խմբագրման խնդիր խմբագրել

Հարգելի վիքի համայնք, կարող է իմանաք՞ թե ինչպես հետ բերեմ խմբագրման պատուհանի վերևի մասը։ Հարգանքներով Վադգթ (Joker) (Del Piero) 08։52, 26 Օգոստոսի 2013 (UTC)

Հիմա երևում է՞:--Beko (քննարկում) 10:19, 26 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
ոչ: Ենթադրում եմ ինչ-որ ՋավաՍկրիպտի հետ է կապված: Ես նաև չեմ կարողանում ստորագրել, ստիպված փոխում եմ անգլերենի ստենաշարի որ գրեմ սա ~ 4 անգամ: Vadgt (քննարկում) 11:17, 26 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Փորցեք խմբագրելուց արաջ սխմել CTRL + M։ Kareyac (քննարկում) 06:26, 27 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
ոչ մի բան չստացվեց: Vadgt (քննարկում) 07:05, 27 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
հարգելի Vadgt, եթե TeamViewer ծրագրին ծանոթ եք, տեղադրեք Ձեր համակարգչում, զանգեք ինձ 094-30-97-93 համարով, ես փորձեմ մտնել Ձեր համակարգչի մեջ, տեսնեմ գուցե կարողանամ: -ERJANIK քննարկում: 07:41, 27 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
ասեմ ձեզ մանրամասն, իմ մոտ խմբագրման պատուհանում չկա  ՛ այս նկարի վերևի մասերը: Vadgt (քննարկում) 08:53, 27 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

դե այդ եմ ասում, եթե կարող եք TeamViewer ծրագիրը տեղադրեք Ձեր համակարգչում, զանգեք, ինքս գուցե կարողանամ օգնել։ -ERJANIK քննարկում: 10։58, 27 Օգոստոսի 2013 (UTC)

հենց նոր իմացա դիտարկիչից է։ Vadgt (քննարկում) 19։41, 27 Օգոստոսի 2013 (UTC)

արդեն եղավ։--Vadgt (քննարկում) 19։49, 27 Օգոստոսի 2013 (UTC)

Ինչպես ստեղծել կաղապար և ներբեռնել նկար: խմբագրել

Բարև Ձեզ, չեք ասի ինչպես ստեղծել կաղապար, որ ամփոփ պարունակի լրացվող նյութի մասին տվյալներ և լուսանկար և որտեղ լրացնեմ նկարի համար պահանջվող կետերը՝ օրինակ՝

{{Ազատ պատկեր
| Նկարագրություն =
| Աղբյուր =
| Հեղինակ =
| Ամսաթիվ =
| Արտոնագիր =
| Պատճառ =
}}

,եթե տեղ չկա դրանց լրացման համար։ Նախապես շնորհակալություն։

Նախ կխնդրեի գրառումից առաջ բացատ չդնել, իսկ վերջում ստորագրել, կաղապարը սա է, եթե ցանկանում եք ինչ որ բան փոխել կաղապարում, առաջարկեք ինչ, ինչի համար, անհրաժեշտության դեպքում կօգնենք փոխել:--Սամվել (քննարկում) 12:58, 10 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Ինչպես բեռնել նկար, եթե գործիքներ սպասարկման պատուհանի Բեռնել ֆայլ հրահանգը ինձ մոտ չի երևում խմբագրել

Ինձ մոտ մեծ ցանկություն է առաջացել պատրաստել բազմաթիվ հետաքրքիր հոդվածներ, բայց որոշակի տեխնիկական խնդիրներ խոչընդոտում են այդ ցանկությունն իրականություն դարձնել։ Դրանցից մեկն էլ այն է, որ չեմ կարողանում նկար ներբեռնեմ Վիկիպեդիա։ Խնդրում եմ օգնեք։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

գուցե Դուք նայել էիք մինչր գրանցվելը, մուտք գործեք Վիքիպեդիա Ձեր լոգին-ով ու մի անգամ ևս փորձեք: Նար մի մոռացեք ստորագրել, գրելով չոր թիլդա՝ ~~~~: -ERJANIK քննարկում: 17:29, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Մուտք եմ գործել համակարգ, բայց այդ գործիքը չկա։ Հնարավո՞ր է, որ այսպիսի խնդիր առաջանա, երբ մասնակիցը գրանցվել է ընդամենը 1 օր։Gardmanahay (քննարկում) 18։06, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)Gardmanahay

հաստատ չեմ կարող ասել, բայց գուցե այդպես է, իսկ ի՞նչ նկար եք ուզում բեռնել, գուցե այդ նկարներից լինեն արդեն Վիքիպահեստում: -ERJANIK քննարկում: 19:08, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Օրինակ ռուսերեն վիքիպեդիայում առնվազն 14 օրվա գրանցում պիտի ունենաս[2], մեր վիքիում չգիտեմ, բայց խնդիրը կարծում եմ հենց դրանում է:--6AND5 (քննարկում) 19:18, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Մի քիչ փորփրեցի Վիկիպեդիայի էջերում ու իմացա, որ գրանցվելուց հետո անհրաժեշտ է 4 օր անցնի, որ մասնակիցը կարողանա նկար ներբեռնել: Չէ ERJANIK ջան, իմ ուզած նկարները չկան: Շնորհակալություն զրույցի համար:Gardmanahay (քննարկում) 08:36, 22 Սեպտեմբերի 2013 (UTC):[reply]

Թարգմանություն խմբագրել

Եթե ցանկանում եմ տեղեկատվություն բառը թարգմանել և թարգմանությունը ()-ում տեղադրել,ինչպես պետք է անեմ ????

Շնորհակալություն

--Tatev-Tamta (քննարկում) 18։46, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)

հարգելի Tatev-Tamta, խնդրեմ ավելի պարզաբանեք Ձեր հարցը, լավ չի հասկացվում թե կոնկրետ որտեղ եք ուզում տեղադրել և ինչ: -ERJANIK քննարկում: 18:54, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կարելի է արդյո՞ք ավելացնել ուրիշ տեղեկություններ։ խմբագրել

Այս պահին զբաղվում եմ Հայկական Սովետական Հանրագիտարանի սրբագրությամբ։ Որոշ հոդվածներ խմբագրելիս՝ ցանկանում եմ դրանք հարստացնել՝ թարգմանելով նույն հոդվածը ռուսական Վիքիպեդիայից։ Հարցս հետևյալն է․ ի՞նչ պետք է փոխել, ին՞չ կատեգորիաներ, աղբյուրներ, հղումներ ավելացնել և այլն, և այլն։ Կանխավ շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Yelena Hakhumyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ելենա ջան, շատ լավ է, որ բացի հանրագիտարանից գրելուց ցանկանում ես նաև հոդվածի տեղեկություններն ավելացնել այլ վիքիպեդիաներից։ Պետք է ուղղակի թարգմանել, եթե կան հղումներ՝ արտաքին հղումներ (հոդվածի վերջում են երևում), ապա դրանք էլ ցանկալի է թարգմանել։ Եթե չեմ սխալվում ԱՅԲ-ից ես չէ՞։ Ձեր հետ կապված նախագծի վրա եմ այժմ աշխատում՝ կրկին Սովետական հանրագիտարանի նյութերի խմբագրման հետ կապված։ Շուտով նաև վորքշոփեր կանենք Ձեզ մոտ։ Եթե հարցեր առաջանան խմբագրման ընթացքում, ազատ հարցրու։ --Lilitik22 (քննարկում) 15:36, 5 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շատ լավ, անցնեմ գործի։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Yelena Hakhumyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Այո, Այբից եմ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Yelena Hakhumyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Շնորհակալություն։ Անհամբեր կսպասեմ վորքշոփերին։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Yelena Hakhumyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
հարգելի Yelena Hakhumyan, մի մոռացեք ստորագրել քննարկման էջերը: -ERJANIK քննարկում: 08:02, 6 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կաղապար:Բազմապատիկ պատկերներ խմբագրել

Ոչ մի կերպ չեմ կարողանում ավելացնել «Բազմապատիկ պատկերներ» կաղապարում նկարների քանակը 5-ից ավել։ Այդ առումով ինչ որ համակարգային սահմանափակումներ կա՞ն հայկական Վիքիյում, թե՞ ես եմ սխալ փոփոխում կաղապարը։ Ես ցանկանում էի «Բազմապատիկ պատկերներ» կաղապարը դարձնել մինչև 16 նկարի համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15։58, 8 Հոկտեմբերի 2013 (UTC)

հարցեր սկսնակից խմբագրել

Փոխադրվել է Խորհրդարանից Բարև ձեզ։ Մի քանի հարց ունեմ։

1.

 
Հովհաննես Պուճիգանյան

այս տեգը ինչպես փոխեմ, որ ներքևում գրվի «Հովհաննես Պուճիգանյան»

2. Ինչպե՞ս հղվել էջի վրա, եթե բառը խոնարհված է։ Օր. տունի նորմալ հղվում է տուն հոդվածի վրա, բայց տան ՝ ոչ։ 3. Հոդվածը ստեղծելուց հետո ինչ-որ բան պետք է անել, որ նա հայտնվի վիքի-ի ինդեքսում, այսինքն, ցուցադրվի, երբ որոնման դաշտում գրվում է հոդվածի վերնագիրը, թե՞ ուղղակի պետք ե սպասել։ Եթե ես հարցերը սխալ տեղում եմ գրել, խնդրում եմ հուշեք, թե ինչպես պետք է վարվեմ։

Շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpiton (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի Arpiton
  1. Պետք է ուղղակի ավելացնել thumb՝ [[Պատկեր:Hovhannes Pudjiganian.jpg|250px|right|thumb|Հովհաննես Պուճիգանյան]]
  2. Այս դեպքում պետք է գրել [[տուն|տան]]
  3. Հոդվածն ստեղծելուց հետո որոշ ժամանակ անց այն ավտոմատ հասանելի է դառնում որոնման դաշտում։
Եթե հարցեր լինեն, խնդրեմ։ Հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 20:43, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Փորցեք գտնել պատասխան այստեղ և այստեղ, օգտակար հորհրդներ կան այստեղ և այստեղ, հարգաներով - Kareyac (քննարկում) 20:56, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Արեւմտահայերեն խմբագրել

Ինչպե՞ս է ճիշտ ավելացնել արեւմտահայերեն հոդվածներ։ Դա առանձին լեզու համարվու՞մ է։ Կարելի է նույն հոդվածը տեղադնել թ հայերեններով, որպես առանձին հոդվածներ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpiton (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Չէ մեր վիքին դեռևս չի բաժանվել անգելերենի կամ բելառուսերենի նման, տես այստեղ կարծես թե բոլոր արևմտահայերեն հոդվածներեն են.[3], ճիշտ կլինի ուղղակի վերնագրի կողքին փակագծերում գրել արևմտահայերեն, օրինակ այսպես Ծերենց (արեւմտահայերէն), իսկ արդեն հոդվածում դնել այս կաղապարը [4], եթե իհարկե արևելահայերեն տարբերակը կա:Նաև մի մոռացեք ստորագրելու մասին հաղորդագրություն գրելիս (4 թիլդա)--6AND5 (քննարկում) 13:11, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

«Պիթոն» ծրագիրը բեռնել եմ համակարգչիս մեջ, սակայն ՔՄԴ-ով աշխատացնելուց հենց գործը հասնում է լոգինին, էլ տեքստ չի գրում։ Ին՞չ խոհուրդ կտաք։ --Vadgt (քննարկում) 19։05, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)

Փորձում եմ սրբագրել հանրագիտարանի էջերից մեկը։ Սրբագրման պատուհանի վերևում կա տեքստը ֆորմատավորելու կոճակներ, որոնք օգտագործելիս հայտնվում են վիքի-տեգեր։ Արդյո՞ք ճիշտ եմ վարվում, կարելի՞ է այդ տեգերը օգտագործել այդ տեղում։ Arpiton

Ոչ բոլորը կարելի է օգտագործել վիքիդարանում խմբագրելիս, իսկ վիքիպեդիայում բոլորն էլ կարող եք օգտագործել։ Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։ --Lilitik22 (քննարկում) 20:05, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կարծեմ հասկացա։ Բայց հիմա մեկ այլ պրոբլեմ է։ Սրբագրելուց հետո «հիշեցի», բայց կատեգորիան նախօրոք չփոխեցի։ Չեմ տեսնում, թե ինչպես կաչող եմ վերադառնալ խմբագրելու վիճակին։ (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/277 – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpiton (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վերևի մասում սեղմում եք խմբագրել, կարող եք փոփոխություններ կատարել, հետո նորից հիշել։ Մի բան էլ, խնդրում եմ քննարկման էջերում, ինչպիսին որ սա է որևէ բան գրելուց հետո ստորագրեք, այսինքն, սեղմեք խմբագրման պատուհանի գործիքաշարում տեղակայված մատիտի վրա։ --Lilitik22 (քննարկում) 20:52, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Եթե ուզում եմ որպես հոդվածի աղբյուրներից մեկը նշել ՀՍ հանրագիտարանը, ինչ-որ հատուկ հղու՞մ պիտի օգտագործեմ։ Հավանաբար պետք հղեմ ոիքիդարանի համապատասխան էջի՞ն։--Arpine Toneyan 07։31, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)

Վիքիպեդիայում ՀՍՀ-ից հոդված գրելիս վերջում ավելացնում ենք {{ՀՍՀ}} կաղապարը։ --Lilitik22 (քննարկում) 07:48, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Եթե ուզում եմ որպես հոդվածի աղբյուրներից մեկը նշել ՀՍ հանրագիտարանը, ինչ-որ հատուկ հղու՞մ պիտի օգտագործեմ: Հավանաբար պետք հղեմ ոիքիդարանի համապատասխան էջի՞ն :--Arpine Toneyan 07:31, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)
չէ պետք չի նշել վիքիդարանի հղումը, գրեք այսպես, օրինակ <ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, 10-րդ հատոր, էջ 218</ref>: -ERJANIK քննարկում: 07:51, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդրում եմ օգնեք. կարո՞ղ եմ տեղադրել այնպիսի info, ինչպես ներկայումս վերևի էստոնական շաբաթի մասինն է, և եթե կարող եմ, ապա՝ ինչպե՞ս։--ՀայկԱփրիկյան 12։20, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)

ավելի կոնկրետ կասես, ինչ info: -ERJANIK քննարկում: 12:46, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի ERJANIK, ինչքան ես հասկանում եմ, իմ կողմից բեռնված ոչ ազատ Vazgen Manoukyan ArmenPress.jpg պատկերը ջնջվել է Vazgen Manukyan.jpg փոխարինող պատկերի առկայության պատճառաբանությամբ։ Հավատացնում եմ Ձեզ, որ սիրողական խմբակային լուսանկարից կռճոնած և լուսանկարների մշակման փորձ չունեցող մասնակցի կողմից լրամշակված այդ արևի լույսից կնճռոտված և փայլփլուն դեմքով պատկերը դժվար է դիմանկար անվանել, այն էլ՝ պատշաճ։ Նոր, ոչ ազատ նկարի բեռնման հիմնավորումը եղել է «պատշաճ դիմանկար», և բեռնված լուսանկարը Արմենպրեսի մասնագիտական և գեղագիտական առումով բարձրակարգ դիմանկար է։ Իմ նկատառումը եղել է այն, որ պետական կարևորության և պատմական դեմքերը հայերեն Վիքիպեդիայում ներկայացված լինեն պատշաճ մակարդակով՝ ներառյալ գեղագիտականը։ Եթե այս ամենը կհամարվի հիմնավոր, խնդրում եմ վերականգնել իմ կողմից բեռնված ոչ ազատ Vazgen Manoukyan ArmenPress.jpg պատկերը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18։44, 14 Հունվարի 2014 (UTC)

խնդրեմ մեկ անգամ ևս կարդաք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում բաժինը հարգելի Վահրամ Մխիթարեան, խնդիրը ոչ թե լավ կամ վատ նկարի մեջ է, այլ կանոնների, իսկ տվյալ պատկերի փոխարինումը ուղղակի ստացվել է այնպես, որ ջնջվելուց հետո ես ուզեցել եմ գտնել ու նորը տեղադրել: -ERJANIK քննարկում: 21:36, 14 Հունվարի 2014 (UTC)

ES QANI VOR NOR EM MTEL VIQIPEDIA EJ CHGITEM INCHPES EN OGTVUM KAROX EQ INC OGNEL? խմբագրել

Շեղատառ տեքստ''Շեղատառ տեքստ''Շեղատառ տեքստ'''Շեղատառ տեքստ--Tamara aleqsanyan (քննարկում) 11։27, 26 Հունվարի 2014 (UTC) շեղատառ տեքստ'''''

Արտաքին և ներքին հղումներ խմբագրել

Բարև Ձեզ կասեք ինչ անեմ, երբ իմ հղումների վրա սեղմելիս ուրիշ բան է բացվում և այդ հղումների պատճառով հոդվածի հետ կապված խնդիրներ են լինում։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arsen Bekechyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ուրեմն հղումները ճիշտ չեք դրել։ Խորհուրդ կտամ կարդալ խմբագրման ուղեցույցը։ --Lilitik22 (քննարկում) 18:47, 5 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ - Arsen Bekechyan

Որոնման համակարգ խմբագրել

Որ խնդրեմ կասեք ինչպես անեմ, որ հոդվածը կարողանանք գտնել որոնման համակարգի միջոցով։ - Arsen Bekechyan

Պատասխաններ կան այստեղ և այստեղ։ Որոնել հնարավոր է այստեղ - Kareyac (քննարկում) 19:16, 5 Փետրվարի 2014 (UTC)
Որոնման համակարգը ավտոմատ 1-2 օրվա ընթացքում գտնում է նորաստեղծ հոդվածը։ --Lilitik22 (քննարկում) 19:17, 5 Փետրվարի 2014 (UTC)

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ - Arsen Bekechyan

Ինչո՞ւ են իմ հոդվածները ջնջվում:՝ խմբագրել

Բարև Ձեզ։ Հարցս ուղղված է Ադմինիստրացիան, ինչո՞ւ երբ ես հոդված եմ գրում իմ մասին (Ես գրող եմ, թարգմանիչ և ծրագրավորող) դուք ջնջում եք։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Mark.avet (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն։ Իսկ Դուք ի՞նչ հոդված եք ստեղծել՝ անունը, ազգանունը կասե՞ք--Լիլիթ (քննարկում) 18:28, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D6%80%D5%AF_%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mark.avet (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձեր հոդվածը ջնջվել է, որովհետև

Հարգելի՝ Լիլիթ, ինչպես կարող եմ կապվել Ձեզ, հետ եթե կարող եք գրեք իմ էլ. փոստին։ mkomko34@mail.ru կամ admin@odnosemya.ru

Հարգելի Mark.avet, վիքիպեդիայի հետ կապված ցանկացած հարց, կարող եք քննարկել այստեղ։ Շնորհակալություն։ --Լիլիթ (քննարկում) 09:30, 5 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Բարև Ձեզ, Mark.avet: Վիքիպեդիան քննարկումների հարթակ է: Սրանից դուրս ոչ ոք չպետք է որևէ քննարկում անի: Ձեր բոլոր քննարկումենրը պետք է լինեն այստեղ, բոլորի աչքի առաջ: Սեփական անձի մասին որևէ խմբագիր չի գրում, սա հանրագիտարան է, ոչ թե դիմագիրք: Ձեր մասին կարող եք գրել Ձեր սեփական էջում: Հետաքրքրվողը կընթերցի: Դրանով խախտում եք վիքիպեդիայի՝ վերոնշյալ կանոնները: --Hayk.arabaget (քննարկում) 09:35, 5 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Խնդրում եմ ասեք թե՞ ինչ է նշանակում՝ Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Ադմիններ եթե կարող եք վիկիֆիկացրեք այս հոդվածը – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mark.avet (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Որոշ հորհրդներ կան այստեղ և այստեղ, շատ կան այստեղ։ Կարող եք նայել այլ հոդվածներ, օրինակ՝ այստեղ։ Ձեր մեկնաբանություններից հետո եթե դժվար չի ստորագրեք։ - Kareyac (քննարկում) 13:32, 6 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Սա ի՞նչ է խմբագրել

Սա ի՞նչ է http://postimg.org/image/49z239vdf/ chrome-ով էլ, հին ու նոր օպերաներով էլ այսպես է. հիմա էլ որ գրում եմ, այսպես է՝ http://postimg.org/image/69zs1mt8n/ Ol' my self (քննարկում) 11։28, 8 Ապրիլի 2014 (UTC)

պետք է որ այդպես չլինի, կարող եք Ձեր համակարգիչը վերաբեռնել, այսինեք restart անել ու նորից փորձել: -ERJANIK քննարկում: 11:34, 8 Ապրիլի 2014 (UTC)[reply]
նաև օգնում է cash մաքտելը - Kareyac (քննարկում) 11:44, 8 Ապրիլի 2014 (UTC)[reply]

http://postimg.org/image/7fjz7yh7p/ Ol' my self (քննարկում) 11։56, 8 Ապրիլի 2014 (UTC)

Սրանից էր՝ http://postimg.org/image/4bpnwp8dp/ Ol' my self (քննարկում) 12։08, 8 Ապրիլի 2014 (UTC)

Խնդրում եմ օգնել մասնակցության հաջորդ քայլերը կատարելու խմբագրել

Հարգելի խմբագրություն, Շնորհակալություն մասնակցության հնարավորության համար։ Ես հենց նոր տեղադրեցի մի հոդված Նախիջևանի 2 խաչքարերի փրկության և նաև իմ ընտանիքի մասին։ Ունեմ նաև 2 ֆոտոնկար կցելու այս հոդվածին։ Պատրաստել եմ նաև այս հոդվածի անգլերեն տարբերակը։ Խնդրում եմ օգնել ինձ հաջորդ քայլերը կատարելու։ Գեղանուշ Խանոյան։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Geghanush (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի Geghanush, նախ Ձեր ներդրումը հետ է շրջվել, քանի որ պետք չի կատեգորիայում նման նյութեր դնել, նյութը պետք է լինի հիմնական հոդվածում, եթե կա նյութ, այդ նյութը պետք է ունենա ինքնուրույն վերնագիր, գուցե Ձեր նշած դեպքում դա լինի Նախիջևանի խաչքարեր կամ նման մի բան, բայց կործում եմ այդ նյութը օգտակար կլինի տեղադրել Ջուղայի խաչքարերի ոչնչացում հոդվածում, բայց կոնկրետ այս դեպքում Ձեր գրած նյութը չէր համապատասխանում Վիքիպեդիայի չափանիշներին, քանի որ այն հանրագիտարանային ոճով չէր գրված, այնտեղ կար մասնավորապես գրված առաջին դեմքից, դա չի թույլատրվում, որպեսզի երկար չծավալվեմ, խնդրեմ կարդացեք Ձեր մասնակցային էջի քննարկումը՝ ողջույնի մեջ կան հղումներ, որոնք կարդալով կհասկանաք, թե ինչպես պետք է շարադրեք, պատկերներ հետ կապված եթե դրանք Ձեր անձնական լուսանկարն են, կարող եք բեռնել միանգամից մեկ այլ նախագիծ՝ Վիքիապահեստ, կամ կարող եք բեռնել հայերեն վիքիպեդիա, ազատ արտոնագրի տակ, իսկ անգլերեն տարբերակի համար, կարող եք նյութը տեղադրել միայն անգլերեն վիքիպեդիայում, հայերենում միայն հայերեն նյութեր պետք է լինեն: Հուսով եմ կարողացա Ձեզ օգնել, առաջարկում եմ ավելի մանրամասների համար այցելեք մեր վորքշոփերին: -ERJANIK քննարկում: 07:52, 18 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հղում դեպի հայերեն վիքիպեդիայում արդեն իսկ առկա հոդվածը խմբագրել

Բարի այս ժամ։ Իմ մոտ չի ստացվում հղում դնել դեպի արդեն իսկ առկա հոդվածը։ Համապատասխան դաշտում տեղադրում եմ առկա նյութի URL կոդը, բայց ասում է որ սխալ է, տենց բան չկա, ի՞նչ անել... Եվ նկար բեռնելու մասին մի հարց էլ, հնարավոր է արդյոք, որ նկար տեղադրելը այդքան խրթին չլինի, ասել է թե այն նախ չտեղադրվի այստեղ՝ https://commons.wikimedia.org/wiki/Special:UploadWizard հետո նոր միայն այն տեղադրել էջի մեջ։ Ես ունեմ արդեն իսկ պատրաստի բազմաթիվ նյութեր ֆիզիկաից և աստղագիտությունից, որոնք հարուստ են նկարներով և բանաձևւերով։ Երկար բանաձևերը նորից հավաքելու ցանկութուն չկա, այդ իսկ պանճառով ցանկանում եմ դրանք որպես նկար տեղադրել։ Առաջարկ... անել այնպես, որ նկարը հնարավոր լկինի բեռնել տեքստի մեջ անմիջապես համակարգչից... – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ֆլորա (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձեր նշածը վիքիպահեստ նախագծի մասին է, որևէ նկար օգտագործելուց այն պետք է առկա լինի վիքիպեդիա նախագծում կամ վիքիպահեստում, սեղմեք այստեղ պատկեր վիքիպեդիա բեռնելու համար, իսկ առկ հոդվածին հղում դնելու համար օրինակ Երևան հոդվածին հղում դնելու համար, գրում եք այսպես՝ [[Երևան]], ու ստացվում է այսպես՝ Երևան, ի դեպ նայեք Ձեր քննարկման էջի ողջույն, որտեղ կան հղումներ դեպի այն էջերը, որտեղ գրված է, թե ինչպես կարելի է խմբագրել վիքիպեդիայում, էլի հարցերի դեպքում գրեք: Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 11:23, 18 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Դարձյալ նկար բեռնելու մասին խմբագրել

Ձեր տված հղման արդյունքում ունենում եմ այսպիսի հաղորդագրություն
Ձեզ չի թույլատրվում Բեռնել այս ֆայլը հետևյալ պատճառով.

Տվյալ գործողությունը կարող են կատարել միայն Ավտովավերացված մասնակիցներ, Ադմիններ, Confirmed users խմբերի մասնակիցները։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ֆլորա (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

երև թե այդ ժամանակ Դուք մուտք գործած չեք եղել համակարգ: -ERJANIK քննարկում: 17:50, 19 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Նոր գրանցված մասնակիցները միանգամից չեն կարող նկարներ բեռնել։ Պետք է որոշակի քանակությամբ խմբագրումներ անեք և որոշ ժամանակ էլ անցնի այնուհետև նկարներ բեռնեք։ --Լիլիթ (քննարկում) 18:00, 19 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ինձ մոտ պատկեր բեռնելու գործիքը հայտնվեց գրանցվելուց 4 օր հետո:--Գարդմանահայ (քննարկում) 18:04, 19 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ինչպես տեղադրել սեփական ստեղծագործություն խմբագրել

Խնդրում եմ ինձ օգնել,ես ուզում եմ իմանալ թե իմ գրած ստեղծագործությունը ինչպես գրել,որ հիշելուց հետո բանաստեղծությունը պահպանվի բանաստեղծության տեսքով։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ենոք Հայրապետի Հայրապետյան (քննարկում|ներդրումներ) 18:10, 21 Ապրիլի 2014‎ մասնակիցը։

Ողջույն, Վիքիպեդիան հանրագիտարան է, հետևաբար այստեղ կարող եք տեղադրել միայն հանրագիտարանային բնույթի նյութեր։ Ձեր գրած բանասետղծությունները (եթե ցանկանում եք դրանք հրապարակել ազատ արտոնագրով, այսինքն՝ այդ դեպքում ձեզ վերապահում եք հեղինակային իրավունքների մի փոքր մասը միայն), կարող եք տեղադրել Վիքիդարանում։ --vacio 15:44, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Բազում հարցեր նորեկից խմբագրել

Ողջույն հայալեզու Վիքիպեդիայի հարգելի մասնակիցներ։ Ես նորեկ եմ և մի քանի հարց ունեմ, որոնց պատասխանները չգտա քննարկումներում։ Հնաբնակներից որևէ մեկին խնդրում եմ գրել անձնական էլ;փոստիս dparuyryan@gmail.com Կանխավ շնորհակալ եմ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Davit Paruyryan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, հարգելի Դավիթ։ Ձեր հարցերը կարող եք շարադրել այստեղ, քանի որ վիքիպեդիային առընչվող հարցերն այստեղ ենք քննարկում, հնաբնակներից մեկը հաստատ կպատասխանի :) --Լիլիթ (քննարկում) 04:18, 23 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Հ․Գ․ Խնդրում եմ նաև ստորագրել Ձեր գրառումները քննարկման էջերում, ինչպիսին որ սա է՝ սեղմելով խմբագրական պատուհանի վերևի մասում առկա մատիտի վրա։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 04:20, 23 Ապրիլի 2014 (UTC)[reply]

վեկտոր խմբագրել

Խնդռում եմ ինձ ասեք ինճպես դնեմ վեկտորի նշան։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran u noric Manukyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, կարող եք օգտվել բանաձևերի ուղեցույցից։ --Լիլիթ (քննարկում) 14:58, 15 Մայիսի 2014 (UTC)[reply]
Նաև խմբագրման դաշտում կա բաժին՝ Հատուկ նշաններ, դրա ձախ կողմը կան Սիմվոլներ։ - Kareyac (քննարկում) 15:10, 15 Մայիսի 2014 (UTC)[reply]

Բացել եմ այս էջը և մնացել եմ շվարած, ինչին կպչում եմ, բացվում է Подтвердите переход.

Իսկ ես ընդամենը մի նպատակ էի հետապնդում, գտնել ԿԱՅՔԻ հետադարձ ԿԱՊը, հասցեն, էլ. փոստը հեռախոսահամարները։

Ցավոք շատերը առաջին անգամ են առնչվում նման միջոցառման հետ և եթե ինձ նմանները, որոնք շատ թե քիչ իրենց գիտակների տեղ են դնում և գլուխ չեն հանում, ապա նորելուկները ինչպես վարվեն ...

Կներեք շաղակրատանքիս համար... անցնեմ բուն նյութին...

Երկու օր առաջ ոգևորված փորձնական մուտքագրեցի ՀՍՍՀ 952 բնակավայրերը, վերնագիրը գրելուց հետո ընկա կրակը, ինչպես ուղարկեմ իմ պատրաստի ինֆորմացիան, որ ունեմ .xlsx - ով և .pdf -ով, էքսցելից կօփեփաստ արեցի դարձավ շիլափլաֆ, աղուսյակից ոչինչ չմնաց։

Ես Excei -ով մի քանի էջեր ունեմ, որոնց վրա ես ժամանակ եմ ծախսել և ուզում եմ որ դրանք դառնան բոլորի համար մատչելի։ Պատասխանեք իմ էլ. փոստին hovsep50@mail.ru, ես կուղարկեմ ձեր փոստին, կամ կասեք ինչպես վարվեմ...

Հարկանքներով ՉԱՉԱՆԱԿ

Ողջո՜ւյն, հարգելի մասնակից։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։ Այստեղ չկա հետադարձ կապ, հեռախոսահամար, նյութի ուղարկում և այլն։ Յուրաքանչյուր խմբագիր/մասնակից ինքն է իր նյութը տեղադրում հանրագիտարանում։ Եթե խմբագրման ընթացքում ինչ-ինչ դժվարությունների եք հանդիպում, ապա կարող եք օգտվել վիքիխմբագրման ուղեցույցից կամ այցելել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում ամեն շաբաթ իրականացվող բաց դասընթացներին (հասցե՝ Այգեստան 1/30, Ռադիոտան մոտ, ժամը 13։00-19։00)։ Կարող եք գնալ ցանկացած ժամի։ Հարցերի դեպքում կարող եք գրել նաև այստեղ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 21:43, 21 Մայիսի 2014 (UTC)[reply]

Նոր էջ ստեղծել խմբագրել

Բարև ձեզ, ես կարողանում եմ խմբագրել,, սակայն չեմ կարողանում նոր էջ ստեղծել, կօգնեք ինձ այդ հարցում – Այս անստորագիր գրառման հեղինակն է Marie Karapetian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ձեզ, Marie Karapetian, որոշ օգնություն կարող եք ստանալ այստեղ և այստեղ։ - Kareyac (քննարկում) 13:11, 6 Հունիսի 2014 (UTC)[reply]
Նոր էջ ստեղծելու համար որոնեք ստեղծվելիք հոդվածի վերանգիրը (տես որոնման դաշտը էջի վերին֊աջ մասում)։ Եթե նման վերնագրող հոդված Վիքիպեդիայում չկա, ապա ձեզ կառաջարվի ստեղծել հոդվածը։ --vacio 13:15, 7 Հունիսի 2014 (UTC)[reply]

ԱԱՀ՝ Բնագիր ԱԱՀ՝ Ծննդյան օր՝ Ծննդավայր՝ Քաղաքացիություն՝ Հպատակություն՝ Ազգություն Կրոն Ինձ հետաքրքրում է այս բաժինը, այս տվյալները դուք եք տալիս, թե ես պիտի գրեմ։

Դա անձի տեղեկաքարտն է։ Այստեղից ընտրեք այն տեղեկաքարտը, որը Ձեզ անհրաժեշտ է, տեղադրեք հոդվածում և լրացրեք այն դաշտերը, որի վերաբերյալ ինֆորմացիա ունեք։ --Լիլիթ (քննարկում) 17:06, 9 Հունիսի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն շատ։

Ուղերձների ջնջում խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ Ինձ հասցեագրված ուղերձները կարդալուց հետո ջնջել, դրանք միշտ չտեսնելու համար։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է VahrFBI (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, ցանկացած քննարկում՝ կլինի դա հոդվածի քննարկման էջ, թե սեփական քննարկման էջ, չի թույլատրվում հեռացնել։ Միայն, երբ շատ հավաքվեն, այդ ժամանակ կարող եք արխիվացնել։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 07:54, 10 Հունիսի 2014 (UTC)[reply]

Համապատասխան նկար խմբագրել

Հարգելիներս, ինչպե՞ս կարող եմ նյութի մեջ համակարգչից նկար ներբեռնել։ Ցանկանում եմ համապատասխան նկարը ներբեռնել, բայց դեռ չեմ հասկանում ինչպես։ Շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է VahrFBI (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, որոշ օգնություն կարող եք ստանալ այստեղ։ - Kareyac (քննարկում) 15:32, 10 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ինչպես կարող եմ նկար ավելացնել Վիքիպեդիայում։

Բեռնելը սկսեք այստեղից։--Beko (քննարկում) 06:47, 11 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ինչպես խմբագրել հոդված,կամ դա հնարավոր է սկսնակի համար? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Մարիետա Մ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, Ձեզ կօգնի այս ուղեցույցը։ --Լիլիթ (քննարկում) 07:50, 14 Հունիսի 2014 (UTC)[reply]

Կարղ եք ասել,թե ինչպե՞ս կարող եմ լրացնել անձնական էջիս տվյալները։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ani Avetisyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, կարող եք օգտվել այս և այս կատեգորիաներից։ --Լիլիթ (քննարկում) 19:24, 22 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Ուզում եմ նյութ տեղադրել, բայց Arial Armenian տառատեսակով է, copy past եմ անում, տառատեսակը չի բացում, ինչ անեմ։--Նէ (քննարկում) 14։03, 1 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, հարգելի Նէ, կարող եք օգտվել այս կայքի փոխակերպիչից, Ձեր նյութը դարձնել յունիկոդ, այնուհետև տեղադրել վիքիպեդիայում։--Լիլիթ (քննարկում) 14:32, 1 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

ես ուզում էի նյութ ավելացնել «Մարս» ընկերության մասին, բայց գրված էր, որ նմանատիպ մի հոված հեռացվել է, այսինքն տվյալ թեմայով նյութ չի կարելի տեղադրել?

kareli e, uxxaki da zgushacnum e

Տեսեք, նաև նշված է ջնջման պատճառը՝ «կարճ էջ»: Այսինքն, եթե հոդվածը նվազագույն 3 նախադասություն ունենա, չի ջնջվի։ --vacio 15:35, 8 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Թարգմանում խմբագրել

Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ օգնել թարգմանություններ կատարելու հարցում։ Ինչպես սկսեմ թարգմանել հոդվածներն այլ լեզեւներից? օրինակ ես տեսնում եմ հետաքրքիր հոդված ռուսերեն լեզվով և ցանկանում եմ այն թարգմանել հայերեն - ինչից սկսեմ? Ավելի հաստակ ձևակերպեմ հարցս - ինչ-որ տեղ կա <թարգմանել հոդվածը> կոճակը, որին սեղմոլով կարողանամ սկսել թարգմանել? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ghalta (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Ghalta, Վիքիպեդիայում հատուկ թարգմանիչ ծառայություն չունի։ Որոշ հղումներ դեպի բառարաններ և օնլայն թարգմանիչներ կան իմ էջում։ Թարգմանությունը ստեղծագործական գործընթաց է և լիովին մի վստահեք համակարգչային թարգմանիչներին։ Խնդրում եմ նաև հարգեք հայոց լեզվի կանոնները. մի գրեք այս հարցական նշանը «?», այլ այս մեկը «՞» և ստորագրեք գրածը։ Հարգանքներով՝ Kareyac (քննարկում) 16:27, 10 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

նկարի դիրքի փոփոխություն խմբագրել

Բարև Ձեզ։ Նոր ստեղծած էջում նկար եմ ավելացրել, բայց նկարի դիրքի փոփոխության հնարավորություն չկա։ Խնդրում եմ օգնեք։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ղավալյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նկար տեղադրելուց դիրք կոճակով սահող տողերի միջոցով առաջարկում է նկարի տարբեր դիրքեր՝ աջ, ձախ, կենտրոն։ Beko (քննարկում) 12:12, 23 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Ես հոդվածում նկարի դիրքը փոխեցի, կարող եք նայել, թե դա ինչպես է արվում։ Օգտագործեք տեքստային խմբագրիչի վերևի ձախից 5-րդ կոճակը։ Մանրամասն կա օգնության էջում։ Beko (քննարկում) 12:23, 23 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Բարև ձեզ։ Ես ստեղծել եմ նոր հոդված Իրանի Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի։ Բայց երբ դիտում եմ իմ հոդվածը ձախ կողմում գտնվող լեզունեիր ցանկ չկա իսկ երբ ուրիշ լեզունեով եմ նայում հայերեն չկա, ինչ անեմ որպեսզի լինի այդ ցանկում նաև հայերեն լոզվով։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tgran HYD (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, Ձեզ կօգնի այս հղումը, պետք է հոդվածում ավելացնեք միջլեզվային հղումներ։ --Լիլիթ (քննարկում) 12:48, 23 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Պատկեր խմբագրել

Բարև ձեզ։ Ես մի քանի հոդվածներում տեղադրում եմ նոր պատկերներ ( Հոլլանդ Ռոդեն, Քրիսթալ Ռիդ ), բայց հետո չգիտեմ ինչի պատկերը ջնջված է լինում ու հինն է տեղադրած լինում։ Խնդրում եմ ինձ օգնեք։ Ես չգիտեմ ես եմ ինչ-որ սխալ արել, թե ուրիշն է կրկին հինը տեղադրել։

Հոդվածում արդեն ազատ պատկերներ կան, դուք բեռնում եք ոչ ազատ պատկերներ, որոնք կարող են միայն փոքր չափով բեռնվել հոդվածի նյութը մեկնաբանելու համար։ Հոդվածում կարող է տեղադրվել միայն մեկ ազատ նկար, եթե այլ նկարներ չկան։ Beko (քննարկում) 17:41, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

ՀՈԴՎԱԾՆԵՐ խմբագրել

ԻՆՉՊԵՍ ՆՈՐ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼ ՎԻԿԻՈՒՄ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Hay777 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

նոր մասնակիցների ինչպես նաև Ձեր քննարկման էջում դրված ողջույնի կաղապարի մեջ կա փոքր բայց օգտակար ուղեցույց՝ Օգնություն:Դասընթաց, կոնկրետ հարցերի դեպքում գրեք, ու մի մոռացեք ստորագրել քննարկման էջերը: --ERJANIK քննարկում: 08:31, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Կաղապար խմբագրել

Բարև ձեզ։ Արամ Մանուկյան (ՀՅԴ)-ում կաղապարը ինչպես է հնարավոր ուղղել։ Ուրիշ շատ հոդվածներ էլ կան, որ կաղապարներին նայում ես, արդեն տհաճ են։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.128.221 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն։ Կաղապարն ուղղեցի, խնդիրը նրանում է, որ կաղապարի ինֆորմացիան երկար է լրացվում, երկար տողերի մի մասը ներքևի տող իջեցրի, կարծում եմ՝ այսպես լավ է։ --Լիլիթ (քննարկում) 17:53, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
դա՞ էր խնդիրը 46.241.128.221-IP-ից գրանցված մասնակից: --ERJANIK քննարկում: 17:57, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Հա, շնորհակալություն։ Իսկ հնարավոր չի՞ կաղապարը այնպես գրել, որ երկար տողերը ինքնստինքյան կոտրվեն։ Մի հարց էլ կա. քաղաքների կաղապարներում տառերը շատ փոքր չե՞ն։ Իսկ ասենք Երևանի փողոցների կաղապարն էլ չի կարդացվում Հյուսիսային պողոտայում։

Ռուսերեն վիքիպեդիա խմբագրել

Սա ի՞նչ խայտառակություն ա։ Հոդվածն էլ «ադրբեջանական պրոեկտ» խոսուն անվան տակ, քննարկման մեջ նայեք։ Հայկական թեմաներով այլ լեզուներով զբաղվում ե՞ք։ https://ru.wikipedia.org/wiki/Терроризм_армянских_националистов – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.128.221 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելիս, դժգոհությունը հայտնեք կոնկրետ լեզվի, կոնկրետ էջում, իսկ սա հայերեն Վիքիպեդիայի հարցերի բաժինն է, որտեղ պատասխանում ենք խմբագրողների խմբագրման ընթացքում ծագած հարցերին։ Այստեղ զբաղվում ենք միայն հայերեն Վիքիպեդիայի հարցերով ու ասեմ, որ եթե նայել եք ռուսերեն Վիքիպեդիայի Ձեր ասած հոդվածի քննարկման էջը, ապա տեսած կլինեք, որ այնտեղ հոդվածով բավականին հետաքրքրված և պաշտպանող օգտատերեր կան։ Կարող եք դիմել նրանց։ Եվ այսուհետ խնդրում եմ ստորագրել Ձեր գրառումների տակ։ Beko (քննարկում) 18:34, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հետաքրքիր երևույթ: Պարզվում է՝ վերնագիրը փոխել է «Դիվոտ» մասնակիցը, ում էջից կարելի է ենթադրել, որ հայ է: Մեկ այլ հայ հետ է վերադարձրել իր իսկական անվանը, բայց դիվոտը հետ է շրջել: Ինձ հետաքրքիր կլինի լսել ռուսերեն վիքիպեդիայի մեր պատրուլների կարծիքը:--Hayk.arabaget (քննարկում) 19:26, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայ չէ։ Ով չգիտի Divot-ի արածների մասին, կարող եք կարդալ այստեղ։ Beko (քննարկում) 19:38, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Ուրեմն այդ դեպքում ավելի անհասկանալի է, որ գրել է այդպիսի հոդվածներ, բայց անում է այսպիսի խմբագրում:Պատրուլներ?--Hayk.arabaget (քննարկում) 19:51, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Դիվոտ ինչքանով գիտեմ հրեա է, և նախկինում Երևանաբնակ է, եղել, հիմա էլ պարբերաբար Երևան գալիս գնում է, կարող եք ցանկության դեպքում նրան գրել և հրավիրել և պատասխան պահանջել : Պանդուխտը միայն ավտոպատրուլ է, որքանով տեղյակ եմ : Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, դեռևս 2010 թ-ին (կամ ավելի վաղ) որոշում է ընդունվել, որ հոդվածները գրելիս որպես աղբյուր հիմք են ընդունվում արևմտյան պետություններում (Ամերիկա և Եվրոպա, այդ թվում Արևելյան Եվրոպա) և Ճապոնիայում հրատարակված գիտական աշխատանքները, ինչպես նաև ռուսական: Հիմա հոդվածը այդ աղբյուրն է կրում քանի որ արևմուտքում դա որակվում է ահաբեկչություն, այնպես ինչպես ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս: Որպեսզի վերնագիրը փոխվի հարկավոր է գտնել արևմտյան գիտական աղբյուրներ, որտեղ նրանց այդպիսի որակում չեն տվել և նաև ստուգել հոդվածում գրված բոլոր աղբյուրները: Օրինակ Ադր. խանությունների մասին հոդվածում Երևանը մեկի փոխարեն սյունակում երկու անգամ էր նշված, որ եղել է իբրև թե ադրբ. ժառանգական տարածք, ես պահանջեցի իրենց պրոադրբեջանական հեղինակի գրքից մեջբերում, պարզվեց որ Երևանը ընդհանրապես չկա այդ ցուցակում, իսկ այդ ցուցակի կեսը քրդական եղել, եղել նաև հայկական իշխանություններ՝ Արցախի և գումարած ևս մի հատ: Հիմա Վիքիարբիտրաժում մի հատ գործ կա ռու վիքիի Վիկտորիա ադմինի կամայականությունների հետ կապված (ես եմ ներկայացրել), թե այդ հայտը կընդունվի թե չի ընդունվի և մեր համար ինչ ավարտ կունանա չգիտեմ, քանի որ վերջինս փորձում է շինծու գործ սարքի ներկայացնելով, իբրև որ հայկական նախագծի մասնակիցները կազմակերպված ատկատներ անում, այսքանը:

Հ.Գ. հայկական նախագծի մասնակիցները որքանով կարողանում են պայքարում են ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ, բայց դա բավական նյարդային և դժվար է, և հաճախակի մեր մասնակիցների համար ավարտվում է արգելափակումներում, իսկ իրար հետևից մի քանի արգելափակումը կարող է բերել անժամկետի։ Իսկ միջնորդ ադմինները հաճախ չեն էլ մանրանում ով է ճիշտ, ով է սխալ, ուղղակի կամ կոնֆլիկտը սառեցնելու համար դնում հոդվածն են սառեցնում կամ մասնակիցներին արգելափակում, որոշ դեպքերում դա նաև վրեժխնդրության դրսևորում է լինում, էնպես որ մի քիչ տաքարյունություն ցուցաբերես երկար չես ձգի այդ ինտրիգներով լի միջավայրում...--6AND5 (քննարկում) 07։09, 16 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ես ռուսերեն չգիտեմ, Beko։ Բայց էդ դեպքում մյուս լեզուների հղումները հանեք, տարբեր հոդվածներ են։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.136.85 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Lilitik, ինչու՞ եք ջնջում "Սոս Նուրիջանյան" էջը։ Ոչ մի հայատառ հանրագիտարանային տվյալ չկա նրա մասին, որը Ֆրանսիայի Ազգային Հերոս էր և (որոշ մանրամասներ միայն բերանացի են անցել ինձ որպես նրա եղբոր թոռան և չկան որևէ այլ տեղ)։ Կարող եք բարելավել կամ խմբագրել կամ առաջարկեք ձեր տարբերակը կամ ինքներդ տեղադրեք այդ entry-ն։ Իմ էլ. փոստի հասցեն՝ ambeco2@yahoo.com

Ջնջել պետք չէ Սոս Նուրիջանյանի մասին հոդվածը խմբագրել

Խնդրում եմ կամ ինքներդ ստեղծեք այդ էջը, կամ էլ մի ջնջեք, այլ խնդրեմ օգնեք խմբագրել։ Այն ոչ իմ մասին է, և ոչ էլ մտացածին է, այլ Ֆրանսիայի Ազգային հերոս Սոս Նուրիջանյանի մասին է։ Ոչ մի հայատառ հոդված չկա նրա մասին. միայն այս փոքրիկ տեղեկությունը ռուսերեն լեզվով ահա այս կայքում՝ http://www.ru.hayazg.info/%D0%9D%D1%83%D1%80%D0%B8%D0%BD%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%8F%D0%BD_%D0%A1%D0%BE%D1%81_%D0%92%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B0%D0%BC%D0%B8%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87:

հետաքրքիր անձ է, ես այս քանի օրը կստեղծեմ: --ERJANIK քննարկում: 05:32, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Ինչպես կարող եմ հոդված տեղադրել Վիքիպեդիայում։Եթե դժվար չէ կօգնեք ինձ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անի11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձեզ կօգնի այս ուղեցույցը։ Հարցերի դեպքում դիմեք։ --Լիլիթ (քննարկում) 17:21, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

խնդրում եմ օգնություն խմբագրել

Ես ցանկանւմ եմ տեղադրել հոդված Վիքիպեդիայում սակայն չեմ կարողանում ,խնդրում եմ օգնեք ինձ դա անել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անի11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Անի ջան, վերևում նույն խնդրանքիդ պատասխանել եմ․․․ --Լիլիթ (քննարկում) 21:51, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ստորագրություն խմբագրել

Հարգելի փորձառու ադմիններ, որտեղ փոփոխեմ անվանական տվյալներս, ստորագրությունս։ Մեռա ման գալով։( --Djtolst (քննարկում) 14։34, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, ես ադմին չեմ, բայց կարող եմ ասել, որ միգուցե քեզ օգտակար լինի քո էջի ամենավերևի աջ կողմում գրված Նախընտրություններ գործիքը։--Գարդմանահայ (քննարկում) 14:38, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Djtolst, ստորագրությունը կարող եք փոխել այս էջում, այն պետք է համընկնի ձեր մասնակցի անվան հետ, պարունակի հղում ձեր մասնակցի և մասնակցի քննարկման էջերին։ Իսկ ի՞նչ այլ «անվանական տվյալների» մասին է խոսքը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:48, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Խոսքը օրինակ գաղտնաբառի մասին է։ —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Djtolst (քննարկումներդրում).

Նույն հղվածս էջում կտեսնեք «Փոխել գաղտնաբառը»։ Հ․Գ․ Խնդրում եմ մի մոռացեք ստորագրել --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:24, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն օգնության համար։ --djtolst (քննարկում) 12։10, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հեղինակի կողմից խմբագրել

Հեղինակի կողմից տեղադրվել է նյութ,որը ջնջվել է հավանական հեղինակային իրավունքների խախտման պատճառաբանությամբ։ Ինչպես վարվել – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpin03 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Arpin03, իսկ ինչ՞ դուք ուզում եք ստանալ։ Գուցե պատասխանը կա այստեղ։ Խնդրում եմ տեղադրել հարցը միայն եջի վերջում, գրել հարցի անվանումը և սրոտագրել։ - Kareyac (քննարկում) 07:25, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ես իմ հարցի պատասխանը հարցերի ցանկում չեմ գտնում։Եթե կարող եք օգնեք ինձ հասկանալ,թե ինչումն է խնդիրը,երբ ես նշել եմ նաև,թե ինչ ազբյուրներից եմ օգտվել--"" (քննարկում) 11։54, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի մասնակից՝ "", կասե՞ք Ձեր կողմից ստեղծված հոդվածի վերնագիրը, ես կնայեմ ինչու է այն ջնջվել և այստեղ կպաատսխանեմ--6AND5 (քննարկում) 12:08, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի Arpin03, եթե խոսքը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ հոդվածի մասին է, ապա այն չի բավարարում Վիքիպեդիայի մի քանի կանոնների և յուրաքանչյուրի հիման վրա էլ կարող է ջնջվել: Առաջինը՝ հոդվածը պարունակում է գովազդային տարրեր, ինչը Վիքիում խստիվ արգելվում է, երկրորդ՝ ոճը հանրագիտարանային չէ, երրորդ՝ խախտում է հեղինակային իրավունքները, քանի որ առանց մշակելու պատճենված է այստեղից, չորրորդ՝ վիքիֆիկացված չէ... Շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է հոդվածը ջնջելու համար, ինչը և արվել է արդեն 3-րդ անգամ: --23artashes (քննարկում) 13:01, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալ եմ օգնության համար,կփորձեմ ուղղել սխալս,բայց այս անգամ իմ հարցը վերաբերում է «Ձեռնարկության կայունության որոոշման ուղղություններն ու սկզբունքները» հոդվածին,որով հեղինակային իրավունք չի կարող խախտվել,քանի որ տեղադրողը հենց հեղինակն է։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpin03 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Arpin03 ջանմ թեկուզ ինքն է հեղինակը, վիքիպեդիայում չի թույլատրվում ուղղակի պատճենել, նաև մի մոռացեք ստորագրել քննարկումները, վերևում մատիտի նշան կա դրա վրա սեղմելով կամ պարզապես չորս թիլդա դնելով՝ ~~~~: --ERJANIK քննարկում: 08:03, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ի՞նչ արագությամբ են հոդվածներ գրվում, օրինակ շաբաթական քանի՞ էջ է ավելանում կայքում, հայերեն։

դրանք կան Սպասարկող:Վիճակագրություն ցանկում, հենց առաջին տողը՝ հոդվածներ նայեք ինչքան ժամանակը մեկ որ ուզում եք, այդ թիվը ստանդարտ չի, հաճախ այդպիսի թվերը գրվում են մեր ֆեյսբուքյան էջում, Հայերեն Վիքիպեդիա խմբում: --ERJANIK քննարկում: 21:15, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Անվանափոխման ենթակա, չի լրացվում խմբագրել

Ադրբեջան բառի պատճառով է՞ harmful, թե այլ բան կա։ Խնդրում եմ, որ անվանը ուշադրություն դարձնեք։ http://oi57.tinypic.com/2q8wplf.jpg 46.241.130.16 16։25, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)

Անվանափոխման էջում պարոն 6ԱՆԴ5-ը այսպիսի քառակուսի է թողել. «Այս ձեռագիրը շատ ծանոթ է, և բնականաբար հերթական խամաճիկությունը, առանց իսկ ստուգվելու այփի հասցեն արգելափակված է, իսկ քննարկումը փակված, իմ որոշումը միայն ադմինական կոնսենսուսի հիման վրա հնարավոր կլինի փոխել, Կորեաներին վերաբերող հարցը ցանկության դեպքում թող քննարկվի համապատախան հոդվածների քննարկման էջերում, իսկ Հայաստանին վերաբերող հարցերը Հայաստանի քննարկման էջում»։ Այն ժամանակ ուշադրություն չդարձրի, բայց հիմա մտքովս անցավ՝ «արգելափակելը» գուցե մի ձև կապ ունի, որ էջում բան ավելացնել չի լինում։ ԱՆԴ-ի էջը նայեցի, մի երկու շաբաթվա ադմին է, 241 այփիով ինչ-որ մեկի հետ էլ կոնֆլիկտ է ունեցել (---» http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:Hayk.arabaget#.D5.80.D5.A1.D6.80.D6.81), ու հիմա արդեն պարզ է՝ 6ԱՆԴ5-ը նախատրամադրված ու տաքարյունոտ է։ Ես վիկիի հետ կապ չունեմ, չգիտեմ էլ՝ միանգամից բոլոր 241-ով այփիները հնարավոր է արգելափակել, թե ոչ. բայց էդ տղային ով է՞ ադմին դրե՞լ?? 46.241.130.16 16։41, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի անանուն մասնակից, խորհուրդ կտամ գրանցվել և քննարկումները շարունակել որպես գրանցված մասնակից։ Գրանցված մասնակիցները խմբագրական ավելի շատ հնարավորություններ են ունենում։ Իսկ ինչ վերաբերվում է պարոն 6ԱՆԴ5-ի ադմինությանը, ապա բնավ կապ չունի, թե ով որքան ժամանակ է ադմին։ Տարբեր տեսակի տարաձայնություններ բոլոր ադմիններն էլ ունենում են որոշ մասնակիցների հետ։ Իսկ Ձեր վերջին հարցն էլ թեև ակնկալում եմ, որ հռետորական է, սակայն պատասխանեմ՝ վիքիհամայնքը՝ վստահության հիման վրա։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 16:51, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Խնդրանք խմբագրել

Ես սկսնակ եմ և կխնդրեմ, որ ինձ սովորեցնեք նոր տեքստեր գրելու ձևը։Նախապես շնորհակալությունս եմ հայտնում։

Ողջո՜ւյն, Ձեզ կօգնի այս ուղեցույցը։ --Լիլիթ (քննարկում) 15:54, 1 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Հանրագիտարանից մեջբերված հոդվածի ջնջման մասին խմբագրել

Հարգելի խմբագիրներ, ես սկսնակ եմ։ Հոդված եմ տեղադրել Հայկական հարց հանրագիտարանից։ Այն ուղղակի վերցրել և տեղադրել եմ Վիքիպեդիայում։ Հոդվածս ջնջվել է, այն պատճառաբանությամբ, որ հանրագիտարանային չէ։ Խնդրեմ բացատրել, որ հանրագիտարանից վերցված հոդվածը ինչպե՞ս հանրագիտարանային չէ։ Շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սարգիս Մկրտչեան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն հարգելի մասնակից, հաղորդագրություններ գրելիս անպայման ստորագրեք սեղմելով գրիչ նշանի վրա, խոսքը վերաբերում է քննարկումներին ոչ թե հոդվածներին։ Հիմա ըստ էության, Արևմտյան Հայաստան հոդված արդեն կա Վիքիպեդիայում, բացի այդ ցանկալի չի ուղղակի քոփի փաստ անել թեկուզ և հանրագիտարանից, այլ պետք է որոշակիորեն վերամշակել, նոր տեղադրել, Դուք կարող եք փորձել զարգացնել Արևմտյան Հայաստան հոդվածը։--6AND5 (քննարկում) 16։17, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)

Մի հավելում էլ ես անեմ, հոդվածը ջնջվել է որպես կրկնօրինակ հոդված և ոչ թե որպես ոչ հանրագիտարանային։ Ջնջման ամփոփման մեջ այդպես է նշված։ Ինչևէ, կարող եք բարելավել Արևմտյան Հայաստան հոդվածը, որն արդեն ունենք։ --Լիլիթ (քննարկում) 16:19, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն պատասխանների համար։ Կրկնօրինակ լինելու պարագան հասկանալի է։ Այժմ պարզապես որպես լուսաբանական հարցում ուզում եմ հասկանալ հանրագիտարանից հոդված տեղադրելու անպատեհությունն ի՞նչ է։ Օրինակ, եթե մեկը մի հանրագիտարանի հոդվածները, թեկուզեւ կոպի պեյստ տարբերակով մեկ առ մեկ տեղադրի Վիքիպեդիայում։ Ինձ հետաքրքրում են կանոնները, քանզի տեղյակ չեմ։ Նախապես հայտնում եմ շնորհակալություններս։--Սարգիս Մկրտչեան (քննարկում) 16։47, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հայկական հանրագիտարանի խմբագրության հետ պայմանագիր կա, ըստ որի կարող եք օգտվել հայկական գրեթե բոլոր հանրագիտարաններից։ --ERJANIK քննարկում: 17:00, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Իսկ մնացած կայքերից/գրքերից ուղղակի քոփի փեյսթ չենք կարող անել, որովհետև այդ կերպ խախտում ենք հեղինակային իրավունքը և նմանատիպ հոդվածները շատ արագ ջնջվում են։ Եթե այլ հարցեր կան, ասեք, սիրով կպատասխանենք :) --Լիլիթ (քննարկում) 17:25, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Փոփոխություն վերնագրում խմբագրել

Ողջույն Ձեզ։ Ես խմբագրել եմ Չարմահալ և Բախտիյարի յոդվածը։ Վերնագրում Չարմահալի մ տառը սխալմամբ մեքենագրվել է հ, այսինքն դարձել է Չարհահալ։ Ինչպե՞ս պետք է այն ուղղեմ։ Շնորհակալություն։

Ողջույն, հարգելի Սարգիս։ Հոդվածի աջ մասում՝ Դիտել պատմության կողքը, կա «Տեղափոխել էջը», սեղմեք այդտեղ և գրե ճիշտ անվանումը, այնուհետև՝ վերանվանել էջը։ --Լիլիթ (քննարկում) 12:07, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

վերնագրային խնդիր խմբագրել

Ես երեկ ավելացրեցի Կուրիյան հիմնախնդիր էջը, սակայն ինձ առաջարկեցին այն միավրոել "Հարավային Կուրիլյան կղզիներիի պատկանելիության հիմնախնդիր" էջի հետ։ Միացրեցի, բայց 2 էջի վերնագրում կա սխալ "կղզիներիի" (մեկի փոխարեն 2 ի է)։ Ինչպես կարող եմ դա ուղղել, եթե ես չեմ այդ նյութի ադմինը չեմ։

Ողջույն։ Հոդվածի աջ մասում՝ Դիտել պատմության կողքը, կա «Տեղափոխել էջը», սեղմեք այդտեղ և գրեք ճիշտ անվանումը, այնուհետև՝ վերանվանել էջը։ Տվյալ հոդվածի անվան վրիպակն արդեն ուղղեցի, իսկ Կուրիլյան հիմնախնդիրը վերահղեցի մյուս հոդվածին, որպեսզի 2 անվանումով հոդվածները փնտրելիս, ընթերցողը գտնի նյութը։ --Լիլիթ (քննարկում) 16:02, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հարց կապված «Հայերը Կիլիկիայում մինչև 1080 թվականը» ավելացված տեքստի վերաբերյալ խմբագրել

Վերնագրի մեծատառերով լինելու հետ կապված դիտողությունը ընդունեցի՝ շտկեցի, բայց գուգլ որոնման համակարգով չի բերում նյութը։ Կցանկանայի իմանալ ինչ խնդիր կա։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպես․․․ խմբագրել

ինչպես ավելացնել նույն անվանումն ունեցող, բայց ուրիշ կատեգորիայի հոդված։ Օրինակ ՄԻՋՆՈՐՄ, անվանումով հոդված կա Շինարարական տարրեր և կառուցվածքներ կատեգորիայում, ցանկություն ունեմ ՄԻՋՆՈՐՄ անվանումով հոդված ստեղծել կենսաբանություն կատեգորիայում։--Amirdovlat (քննարկում) 21։33, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Պետք է ստեղծեք Միջնորմ (կենսաբանություն) անվանումով հոդված։ --Լիլիթ (քննարկում) 19:26, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն Լիլիթ--Amirdovlat (քննարկում) 21:36, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Խնդրեմ, բավականին լավ հոդված է ստացվել :) --Լիլիթ (քննարկում) 21:39, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

ինչպես նշել հոդվածի աղբյուրը? խմբագրել

որտեղ և ոնց նշեմ հոդվածի աղբյորը որ այն չջնջեն?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Grigor ix (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նշում եք հոդվածի վերջում՝ ստեղծելով == Աղբյուրներ == բաժին։ --Լիլիթ (քննարկում) 20:32, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ինչպե՞ս ․․․․․․2 խմբագրել

Ողջույն։ Վիքիպեդիայում կա Դիֆուզ տոքսիկ խպիպ էջը։ Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն– սրանք նույնպես նույն հիվանդության անվանումներն են ( տարբեր երկրներում առավել հայտնի են կոնկրետ անվանումով անգլիալեզու գրականություններում՝ Գրեյվսի հիվանդություն, Գերմանիայում ՝Բազեդովյան հիվանդություն ևն )։ Ինչպես կարող ենք օրինակ՝ Որոնում մասում Բազեդովյան հիվանդություն գրելիս բերի Դիֆուզ տոքսիկ խպիպ էջը (քանի որ վերջինս է հիվանդության միջազգային անվանումը)։--Amirdovlat (քննարկում) 12։34, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն Amirdovlat, նախ կարելի է քննարկել՝ հոդվածի քննարկման էջում, գուցե անվանափոխենք, բայց ամեն դեպքում նմանատիպ իրավիճակներում ստղեծում ենք վերահղումներ.

Այսինքն ստեղծում ենք նոր հոդված, օրինակ. Բազեդովյան հիվանդություն, որտեղ ոչինչ չենք տեղադրում, այլ միայն սա. #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[հոդվածի անունը, այսինքն՝Դիֆուզ տոքսիկ խպիպ]]--6AND5 (քննարկում) 14։32, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ--Amirdovlat (քննարկում) 18:01, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Լեզուներ խմբագրել

Ինչպես կարող եմ իմ ստեղծած հոդվածը ավելացնել տվյալ հոդվածի այլ լեզուներով թարգմանությունների շարքում։

Ձեզ կօգնի այս ուղեցույցը։--Լիլիթ (քննարկում) 11:09, 3 Հունվարի 2015 (UTC)
Միգուցե խոսքը ֆիլմի/հեռուստասերիալի պաստառի մասի՞ն է։ Օրինակ՝ ինչպես այստեղ է։ --Ջէօ (서울) 14:49, 4 Հունվարի 2015 (UTC)

Նկարների մասին խմբագրել

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե որտեղից կարելի է ներբեռնլ նկար, որպեսզի այն լինի ազատ, նշված լինի նկարի աղբյուրը, հեղինակը ևամսաթիվը։ Նախապես շնորհակալություն։

Վիքիպահեստից --Լիլիթ (քննարկում) 14:29, 4 Հունվարի 2015 (UTC)
Իսկ, եթե տվյալ նկարը չկա Վիքիպահեստում։
Հարգելի Էլիվթեն, եթե պատկերում առկա օբյեկտին/անձնավորությանը գործնականում կարող եք նկարել, ուրեմն չեք կարող ներբեռնել այստեղ լուսանկարը։ Միակ ելքը անձամբ լուսանկարելն է։ Եթե պատկերում առկա անձնավորությունը մահացել է, ուրեմն օգտվում եք ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգից։
Խնդրում եմ նաև չմոռանալ ստորագրել՝ հաղորդագրության վերջում ավելացնելով 4 թիլդա՝ ~~~~ կամ սեղմելով խմբագրական պատուհանի կապույտ մատիտին։ --Ջէօ (서울) 14:34, 4 Հունվարի 2015 (UTC)

Իսկ Flickr-ից չի՞ թույլատրվում։ --Էլիվթեն (քննարկում) 14։39, 4 Հունվարի 2015 (UTC) էլիվթեն

Մեծամասամբ ոչ։ Հեղինակային իրավունքներով ազատ Flickr֊ի լուսանկարները ավտոմատաբար ներբեռնվում են Վիքիպահեստ, եթե այնտեղ չկա, ուրեմն հեղինակային իրավունք ունեն։ --Ջէօ (서울) 14:42, 4 Հունվարի 2015 (UTC)

Ես ուզում եմ հոդված գրել մի ամերիկյան հեռուստասերիալի մասին, որի վերաբերյալ նկարները չկան Վիքիպահեստում։ Նկարները անհրաժեշտ են հոդվածի համար։ Ես նաև տեսել եմ, որ այլ հեռուստասրիալների մասին հոդվածներում ևս կան նկարներ։--Էլիվթեն (քննարկում) 14։46, 4 Հունվարի 2015 (UTC) էլիվթեն

Միգուցե խոսքը ֆիլմի/հեռուստասերիալի պաստառի մասի՞ն է։ Ինչպես, օրինակ, այս հոդվածում է։ --Ջէօ (서울) 14:53, 4 Հունվարի 2015 (UTC)

Այո, հեռուստասերիալի։--Էլիվթեն (քննարկում) 14։54, 4 Հունվարի 2015 (UTC)

Այդ դեպքում կարելի է պաստառը ներբեռնել որպես ոչ ազատ պատկեր, միայն թե հոդվածը գրելուց հետո։ --Ջէօ (서울) 15:04, 4 Հունվարի 2015 (UTC)

Այսինքն՝ հոդվածը գրեմ-վերջացնեմ ու նկարը տեղադրեմ այնտեղ, որտեղ պետք է։ Այդ դեպքում ես ինչպե՞ս նշեմ նկարի աղբյուրը, հեղինակին կամ ամսաթիվը։--Էլիվթեն (քննարկում) 09։42, 5 Հունվարի 2015 (UTC)

{{Ոչ ազատ պատկեր}} կաղապարը բեռնելուց ցուցադրվում է դատարկ, այն պատճենում եք, տեղադրում պատկերի նկարագրության մեջ ու լրացնում տողերը, եթե կդժվարանաք, ստեղծեք սերալի մասին հոդվածը, նշեք այստեղ, ինքս Ձեզ կօգնեմ, եթե խոսքը «Սահման (հեռուստասերիալ)»-ի մասին է, այդ հոդվածը ջնջել եմ, քանի որ դատարկ էր պարունակությունը, հարցերի դեպքում գրեք։ --ERJANIK քննարկում: 09:51, 5 Հունվարի 2015 (UTC)

Լավ, շնորհակալություն, ես Ձեզ կդիմեմ,եթե հարց ունենամ։--Էլիվթեն (քննարկում) 09։56, 5 Հունվարի 2015 (UTC)

Վերնագրի և տեղեկաքարտի փոփոխում խմբագրել

Հարգելի վիկի-խմբագրողներ, խնդրում եմ ձեր օգնությունը։ Ինչպե՞ս կարող եմ փոփոխել այս էջի վերնագիրը «Ավագ»-ից «Ավագ Ծաղկողի» https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3 (պահպանված աղբյուրներում լիարժեք անունն է Ավագ Ծաղկող)։ Շնորհակալություն Ofapalyanwikipage (քննարկում) 17։40, 8 Հունվարի 2015 (UTC)

Ամեն հոդվածի վերևի աջ անկյունում Դիտել պատմությունը կոճակի կողքը կա Տեղափոխել այս էջը, սեղմեք և գրեք ճիշտ անվանումը։ Եթե Ձեզ մոտ չլինի այդ կոճակը, նշանակում է պետք է ևս մի քանի օր խմբագրեք, որպեսզի հնարավորություն ունենաք հոդվածներ վերանվանել։ --Լիլիթ (քննարկում) 19:00, 8 Հունվարի 2015 (UTC)

Հոդվածի հրապարակում խմբագրել

Բարև ձեզ, Իմ ավազարկղում ստեղծել եմ նոր հոդված, ուզում էի իմանալ, արդյո՞ք այն վերահսկվում է ադմինների կողմից և ինչպե՞ս կարող եմ տեղափոխել այն Վիքիպեդիայի հիմնական տարածք։ Շնորհակալություն։Diffad (քննարկում) 08։42, 14 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն: Ստեղծում կամ բացում եք AM իրավաբանական ընկերություն (կամ որ ավելի ճիշտ կլինի՝ ԱյէՄ իրավաբանական ընկերություն) վերնագրով դատարկ հոդված ու Ձեր գրածը տեղափոխում այնտեղ: Այլ հարց է, թե արդյո՞ք այն համապատասխանում է Հայերեն Վիքիպեդիայի չափանիշներին:--Գարդմանահայ (քննարկում) 09:45, 14 Հունվարի 2015 (UTC)

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Diffad (քննարկում) 10։06, 14 Հունվարի 2015 (UTC)

Ինչպե՞ս նկար ավելացնել խմբագրել

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%8B%D5%A1%D5%B6%D6%83%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6 Խոսքը այս հոդվածի մասին է

Եթե լուսանկարը ազատ է, ներբեռնեք վիքիպահեստ, եթե ոչ՝ կարդացեք ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը։ --Ջեօ () 10:42, 16 Հունվարի 2015 (UTC)

Добавить фото к статье խմբագրել

Как могу могу редактировать статью, дополнив ее фотографией человека, о котором говорится в этой статье? https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%8B%D5%A1%D5%B6%D6%83%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6 Могу ли я через викисклад добавить ссылку на статью? Если да, то будет ли в дальнейшем это фото отображаться в самой статье? Спасибо.

Уважаемая Anastasiajanpoladyan, я наверху уже ответил на Ваш вопрос. --Ջեօ () 12:00, 16 Հունվարի 2015 (UTC)
Покапалась. Получилось)) Спасибо!

Ինչպէ՞ս յղեմ յօդուածներ անգլերէն Վիքիպեդիայից խմբագրել

Փորձէցի { { lang-en | Google } }, բայց չստացուեց (բացատները հանած)– Այս անստորագիր գրառման հեղինակն է Sargisandreyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ո՞ր հոդվածում։ --Լիլիթ (քննարկում) 16:47, 24 Փետրվարի 2015 (UTC)

Հոդվածների ցանկ խմբագրել

Ողջույն: Ոնց կարող եմ տեսնել վիքիում իմ գրած ու խմբագրած բոլոր հոդվածները ու վիքիպահեստ բեռնած բոլոր նկարները? --Henrik.01 (քննարկում) 12:34, 4 Մարտի 2015 (UTC)Henrik.01[reply]

Ողջույն, Henrik.01: Ստեղծած հոդվածների ցանկը սա է, բեռնած նկարները կարող եք տեսնել այստեղ, իսկ խմբագրումները դիտելու համար մտեք «Ներդրում» բաժինը: --23artashes (քննարկում) 12:40, 4 Մարտի 2015 (UTC)[reply]

23artashes իսկ ոնց իմ բեռնած նկարներից մեկը ջնջեմ ընդհանրապես? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Henrik.01 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Դուք չեք կարող ջնջել: Ջնջել կարող են միայն ադմինները: Ո՞ր նկարն է, հղումը կտա՞ք: --23artashes (քննարկում) 13:34, 4 Մարտի 2015 (UTC)[reply]
Այս նկարն է: Շնորհակալ եմ հարցերիս պատասխանելու համար:--212.42.204.148 14:08, 5 Մարտի 2015 (UTC)Henrik.01[reply]
Նկարը Վիքիպահեստում ջնջելու համար, հարկավոր է նկարի էջում հետևյալ կաղապարը դնել՝{{Delete|reason=|subpage=|day=|month=|year=}} Հարկավոր է լրացնել հեռացման պատճառը, և մնացած կետերը։ Էջում հայտնված կաղապարում երկու կարմիր հղում կհայտնվեն, դրանցով էջեր է պետք բացել և տեղադրել առաջինում այս կաղապարը {{subst:delete2|image=File:Օրինակ.JPG|reason=պատճառ}}, երկրորդում սա {{subst:delete3|image=File:Օրինակ.JPG}}։ Եթե ուրիշի բեռնած նկարն եք առաջադրում ջնջելու, ապա իր էջում պետք է տեղեկացնեք նրա քննարկման էջում տեղադրելով այս կաղապարը՝ {{subst:idw|File:Օրինակ.JPG|}}Հետո սպասում եք ջնջելուն։ --BekoՔննարկում 15:30, 5 Մարտի 2015 (UTC)[reply]
Beko շնորհակալություն --Henrik.01 (քննարկում) 16:35, 19 Մարտի 2015 (UTC)Henrik.01[reply]