Ողջույն խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն,Ini-initiaty , և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 07:18, 18 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Հարգելի Ini-initiaty, ուրախ եմ Ձեզ ողջունել հայակական վիքիպեդիայում։ Վստահ եմ, որ շատ արագ կինտեգրվեք վիքիհանրություն և մեծ ներդրում կունենք մայրենիով վիքիպեդիայի զարգացման գործում։ ԻՆՉՊԵՍ ԽՄԲԱԳՐԵԼ ԷՋԸ կարդալուց հետո, կարդացեք նաև անգլերեն և ռուսերեն համանման էջերը, եթե տիրապետում եք այդ լեզուներին։ Սկզբնական շրջանում միգուցե որոշակի խնդիրներ ունենաք, սակայն մի՛ք հուսահատվի։ Հետևեք ադմինիստրատորների հուշումներին և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան շուտ սովորեցիք։ Ողջույններս և մինչև նոր վիքիհանդիպում։--Alex 23:26, 19 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

։ Ini-initiaty Alex ջան , ես մի քիչ սենց երկմտանքների մեջ եմ քանի որ որքան էլ, որ ցանկանում եմ լայն մասնակցություն ունենամ , մի քիչ չեմ կարողանում ինտեգրվել այն խնդիրների բնույթի մեջ , որը առկա է ։ Չնայած ընդհանուր առմամբ ես արդեն նկատել եմ թե ինչերի վրա են ուշադրություն դարձվում , սակայն չեմ ինտեգրվել /ինչ ճիշտ է ճիշտ է/։ Այսինքն ես ուզում եմ իմանալ , կա՞ն արդյոք պրիարիտետներ , թե ինչերը պետք է խմբագրվեն ու նման բաներ։

Ֆոնտի մասին խմբագրել

Ողջույն, Ini-initiaty, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր կատարած ներդրումների համար: Զրադաշտ հոդվածում ձեր այսօր կատարած փոփոխությունները յունիկոդ ֆոնտով չեն, և այդ պատճառով էլ ցուցադրվում են այսպես՝ «Å³Ù³Ý³Ï³ÏÇó ¼ñ³¹³ßï³Ï³ÝáõÛÃ³Ý Ù»ç ï³ñ³Íí³Í ¼³ñ³ÃáõßÃñ³ÛÇ å³ïÏ»ñÁ» աղավաղված տեսքով: Այդ խնդրից խոսափելու համար, ներդրում անելիս պետք է ընտրել յունիկոդ ֆոնտը: Եթե կան հարցեր/խնդիրներ, խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ Վիքի այլ մասնակիցներին: Հաջողություն, Chaojoker 17:02, 20 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Գրառումը փոխադրվել է խմբագրել

Հարգելի՛ Ini-initiaty, ձեր գրառումը Խորհրդարանից փոխադրվել է այստեղ. Վիքիպեդիա:Հարցեր‎։ Շնորհակալություն։ --vacio 13:01, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Խորքից գրված տող Շնորհակալ եմ initiaty Odi profanum , vulgus et arceo (talk) 13:04, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Ցուցափեղկ խմբագրել

Ողջույն հարգելի Ini-initiaty: Նկատեցի, որ առաջադրել եք Ֆրիդրիխ Նիցշե հոդվածը Ցուցափեղկում: Դա իհարկե ողջունելի է, սակայն վերջերս մեր վիքիում որոշում ընդունվեց ըստ որի նախ հոդվածը առաջադրվում է Վիքիպեդիա:Գնահատում էջը, որտեղ մեր համայնքի անդամները նախ առաջադրված հոդվածը գնահատում են, և միայն որից հետո հոդվածը արդեն կարելի է առաջադրել Ցուցափեղկում: Հարգանքներով` --Արամ 14:58, 24 Օգոստոսի 2012 (UTC):Պատասխանել
Շատ լավ, ընդունում եմ --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 15:05, 24 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Պատկեր։Օրինակ խմբագրել

Ողջույն Ini-initiaty, խնդրում եմ նկար բեռնելուց առաջ կարդա բեռնելու պայմանները, կապված անվան ընտրության հետ։ Պատկերի «Օրինակ» անունը վատ ընտրություն էր, հաշվի առնելով որ այդ պատկերի մասին տեղեկություն չէր տալիս ու ապակողմնորոշում էր։ Անվանափոխեցի Պատկեր:Լաքաթաղ կամուրջ.jpg-ի։

Հիշեցնեմ նաև՝ «Խորքից գրված տողի» փոխարեն դրվում են լատինատառի երկու կետերը՝ :, ::, :::, նայած թե ինչքան ներսից ես գրում։ Բարի խմբագրումներ։--Bekoքննարկում 14:19, 25 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ Բեքարյան ջան։ --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 18:14, 25 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Երկու կետը տողի սկզբից է աշխատում։ Խնդրեմ։--Bekoքննարկում 18:40, 25 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
վերջապես ես հասկացա ;) կրկին անգամ շնորհակալություն --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 19:38, 25 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Պատկերներ խմբագրել

Ողջույն: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր բեռնած վերջին երկու պատկերները չեն պարունակում որևէ տեղեկություն այդ պատկերների արտոնագրերի մասին, որի պատճառով դրանք շուտով կարող են ջնջվել: Հարգանքներով` --Արամ 06:36, 27 Օգոստոսի 2012 (UTC):Պատասխանել

Արամ ջան հստակ ասես, որ նկարների մասին է խոսքը ես էլ ասեմ, թե ինչ արտոնագրեր անում --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 08:26, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Ահա` thumb thumb:--Արամ 09:03, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

։։Դրանցից առաջինն իմ ձեռքով արված նկար է անձնական օգտագործման ֆոտոխցիկով Եթեր թերթի 2005 թվականի համարից, որն իմ կողմից խնամքով պահվել է։ Արտակ Միվսիսյանն էլ, փառք աստվածների ինձ մոտ մարդ է, էլ չեմ ասում, որ արձանագրության այս գծանկարը կարելի է գտնել, այդուհանդերձ, համացանցում։ Ըստ էության այլ նկարները հանրային դոմեն են։ Երկրորդի մասին. նկարը Զրադաշտականների կոնֆերանսից է, որի նկարները ազատորեն տարածվել են, թե իրենց բլոգում, թե twitter-ում և թե facebook_ի իրենց պաշտոնական էջում։ --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 09:07, 27 Օգոստոսի 2012 (UTC) Ի դեպ, հավելեմ, որ նկատել եմ նույն իմ ֆոտոխցիկով արված այլ լուսանկարների անհետացման մասին. խոսքը վերաբերվում է Քսենոֆոնի հոդվածին, որտեղ ոնց հասկանում եմ առ այսօր մնացել են դուրս բերված լուսանկարների տեղերը։ --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 09:09, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Ոչ մի կերպ չեմ կարող համոզվել, որ գրքի կազմի լուսանկարն ու նրանում ներդիր քարտեզի լուսանկարումը որևէ մեկի կողմից անձնական ֆոտոխցիկով (նույն իմ ֆոտոխցիկի մասին է խոսքը) ու դրա օգտագործումը որևէ կերպ խաթարում է, որևէ մեկի հեղինակային իրավունքը, մանավանդ, որ քարտեզի դեպքում նշվել է նաև քարտեզի հեղինակը։ Ի դեպ, դրանց անհետացման ժամանակ ինձ ոչ մեկ անգամ զգուշացում չի գրել, որն ահավոր վիրավորական եմ համարում։--initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 09:12, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Երևի այդ պատկերները նույնպես չեն ունեցել արտոնագրեր: Իսկ եթե համոզված եք, որ ձեր բեռնած այդ երկու պատկերները ազատ են և հանրային սեփականություն են համարվում, ապա խորհուրդ կտամ դրանք բեռնել Վիքիպահեստում` այս հղմամբ:--Արամ 09:16, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Շատ լավ մերսի խորհրդի համար, մյուս անգամ արդեն այդպես կանեմ, պարզապես նշեմ, որ մի քիչ վիրավորական է մարդու համար, որ սեփական նախաձեռնությամբ ինչ-որ մի աշխատանք է անում, բացարձակապես անկախ ու առանց հաշվի նստելու դրա հետ, այս կամ այն նյութի վերաբերյալ որոշում է կայացվում, անգամ չզգուշացնելով։ --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 09:19, 27 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Դարձյալ Ցուցափեղկ խմբագրել

Ողջույն: Ես նկատեցի, որ դուք դարձյալ թեկնածու եք ավելացրել Ցուցափեղկ էջում: Երևի ես այնքան էլ լավ չբացատրեցի, ահա այցելեք այս էջը` Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Կանոնակարգ, գուցե ավելի պարզ կդառնա: Բացի դրանից Բյուզանդական կայսրություն հոդվածը ես թարգմանել եմ անգլերենից, և իմ կարծիքով ես դեռ այնտեղ ուղղելու և աշխատելու բան ունեմ: Հարգանքներով` --Արամ 17:27, 28 Օգոստոսի 2012 (UTC):Պատասխանել

Հա, օկեյ կներես մոռացել էի.. --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 17:36, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Մեկ էլ այստեղ նայիր` Քննարկում:Զրադաշտականությունը Հայաստանում:--Արամ 17:39, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Ini-initiaty, սկզբից ներկայացրու գնահատման, հետո նոր թեկնածության: Գնահատումն էլ պետք է երկար տևի: Գոնե մեկ ամիս: Եվ խորհուրդ կտամ, որ Ցուցափեղկ ուզենաս ընդգրկել միայն սեփական հոդվածներդ, որոնք դու ես ստեղծել, որոնց դու ես խմբագրել ու ընդլայնել: Հիմիկվա օրով դա է միակ ճիշտ տարբերակը: Hovhannes 17:45, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Ուրեմն կհետևեմ այդ սկզբունքին--initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 17:56, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Կրկնությունը գիտության մայրն է… Վիքիպեդիայում գոյություն չունի «սեփական» հոդված։ Ոչ ես, ոչ դու այստեղ ոչ մի հոդված չունենք։ Եթե առաջարկում էս մի հոդված, որպես ընտրյալ, ապա այո, դառնում էս պատասխանատու առաջարկիդ համար և եթե այն չի հասնում այդ մակարդակի, պաստրաստականույթուն դա ուղղելու։ Բայց «քո հոդված, իրա հոդված», չկա և այլ բան ասողը Վիքիպեդիայի հիմնարար սկբունքներն է մերժում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:36, 28 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի բարեկամներ, գնահատումը չպետք է պարտադիր լինի, և գնահատման մեկ ամիս ժամկետն էլ դա մաքսիմալ ժամկետն է և ոչ թե պարտադիր:--David1992 (քննարկում) 14:20, 29 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Գնահատում. Նախքան հոդվածը թեկնածու առաջարկելը, պարտադիր է այն ներկայացնել գնահատման։...
Գնահատումը պետք է տևի առնվազն 1 ամիս։--Արամ 15:44, 29 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Զրադաշտական կոնֆերանս.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Ini-initiaty։ Ձեր բեռնած Զրադաշտական կոնֆերանս.jpg պատկերը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում պատկերների բեռնման կանոնակարգերի չափանիշներին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 10:40, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Քսերքսես Ա-ի եռալեզու արձանագրությունը.jpeg խմբագրել

 

Հարգելի՛ Ini-initiaty։ Ձեր բեռնած Քսերքսես Ա-ի եռալեզու արձանագրությունը.jpeg պատկերը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում պատկերների բեռնման կանոնակարգերի չափանիշներին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 10:40, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Շահկերտ համայնապատկեր.jpeg խմբագրել

 

Հարգելի՛ Ini-initiaty։ Ձեր բեռնած Շահկերտ համայնապատկեր.jpeg պատկերը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում պատկերների բեռնման կանոնակարգերի չափանիշներին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 10:48, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Լաքաթաղ կամուրջ.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Ini-initiaty։ Ձեր բեռնած Լաքաթաղ կամուրջ.jpg պատկերը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում պատկերների բեռնման կանոնակարգերի չափանիշներին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 10:48, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր տարի խմբագրել

 

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Ini-initiaty,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։