Միջնորմ (կենսաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջնորմ (այլ կիրառումներ)

Միջնորմ (լատին․՝  mediastinum), կրծքի խոռոչի մի մասը, որը սահմանափակված է կողքերից՝ միջնորմային թոքամզով (պլևրա), առջևից՝ կրծոսկրով, հետևից՝ ողների մարմիններով ու կողերի գլխիկներով, ներքևից՝ ստոծանիով, վերևից՝ կրծքավանդակի վերին բացվածքով տարված պայմանական հարթությամբ։ Միջնորմի օրգանների միջև առկա է քիչ քանակությամբ փուխր թելավոր ճարպաշարակցական հյուսվածք։

Անատոմիա խմբագրել

Միջնորմը հեղինակների մեծամասնության կողմից, շնչափողի հետին երեսով անցնող պայմանական հորիզոնական հարթությամբ, բաժանվում է առաջային և հետին միջնորմների։ Առաջարկված է նաև միջնորմը բաժանել նաև ուղղահայաց հարթությամբ, որն անցնում է կրծոսկրի անկյունով (կրծոսկրի կոթի և մարմնի միջև և չորրորդ հինգերորդ ողերի միջողնային սկավառակով)։ Այսպիսով առաջանում են առաջային և հետին միջնորմների վերին և ստորին բաժինները։ Կան նաև այլ առաջարկներ միջնորմը մասերի բաժանելու վերաբերյալ։

Առաջային միջնորմ խմբագրել

Առաջային միջնորմում տեղակայված են

  • սիրտը՝ սրտապարկով,
  • վերել աորտան և աորտայի աղեղը՝ նրանից դուրս եկող անանուն, ձախ ընդհանուր քնային և ձախ ենթաանրակային զարկերակներով, զույգ բազկագլխային երակային ցողունները, վերին սիներակը, հտորին սիներակը, թոքային զարկերակը և թոքային երակները
  • շնչափողը, գլխավոր բրոնխների սկզբնական հատվածները
  • ուրցագեղձը
  • զույգ ստոծանիական նյարդերը
  • ավշահանգույցներ

Հետին միջնորմ խմբագրել

Հետին միջնորմում տեղակայված են

  • կերակրափողը (որկոր)
  • վայրէջ աորտան՝ միջկողային զարկերակներով, կենտ և կիսակենտ երակները՝ նրանց մեջ թափվող միջկողային երակներով
  • կրծքային ավշային ծորանը, աջ ավշային ծորանը
  • սահմանային սիմպաթիկ ցողունը, ստամոսի նյարդերը
  • ավշահանգույցներ

Չնայած միջնորմը մեկ ամբողջական տարածություն է այս պայմանակն բաժանումը արվում է մի շարք նակատառումներով՝ պաթոլոգիական պրոցեսի տեղակայման կոնկրետ նկարագրության, ճառագայթային թերապիայի թիրախային պլանավորման և այլն։ Միջնորմի հաճախ հանդիպող հիվանդություններից են մեդիաստինիտը (միջնորմաբորբ) և միջնորմի նորագոյացությունները։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Atlas of Human Anatomy. Frank H. Netter, MD

Հղումներ խմբագրել

  1. http://www.ysmu.am/images/stories/Library/books/Netter.pdf(չաշխատող հղում)