Բացել գլխավոր ցանկը

Քրիսթալ Ռիդ (անգլ.՝ Crystal Reed փետրվարի 6, 1985(1985-02-06), Roseville, Մաքոմ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Հայտնի է դարձել «Պատանի գայլը» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է Էլլիսոն Արջենթին։

Քրիսթալ Ռիդ
Camp Ronald McDonald for Good Times '20th Annual Halloween Carnival.jpg
Հասակը173 սմ
Ծնվել էփետրվարի 6, 1985(1985-02-06) (34 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2000-այժմ
Ամուսին(ներ)Darren McMullen?
IMDbID 3706952

ԿենսագրությունԽմբագրել

Ռիդը մեծացել է Միչիգան նահանգի՝ Ռոուզվիլլ քաղաքում։ Նա դեռ փոքրուց զբաղվել է պարերով, և եղել է պարային խմբի կապիտան ավագ դպրոցում։ Եղել է իր տեղական թատրոններից մեկի ակտիվ անդամներից մեկը և նկարահանվել է «Էննի» և «Ջութակահարը տանիքին» մյուզիքլներում։ Սովորել է «Ուեյն Սթեյթ Համալսարանում»։ Նա տեղափոխվել է Չիկագո և նկարահանվել է մի քանի տեղական սերիալներում։ 2008 թվականի դեկտեմբերին տեղավոխվել է Հոլլիվուդ, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան։ 2010 թվականին նկարահանվել է սերիալներում, ինչպիսիք են՝ ՀՏՀ։ Հանցագործական Տեսարանների Հետաքննություն, ՀՏՀ։ Նյու-Յորք, Րիզզոլին և Այլսլեսը։ 2011 թվականին խաղացել է Էլլիսոն Արջենթի կերպարը՝ Պատանի գայլը հեռուստասերիալում։

 
Քրիսթալ Ռիդը 2012 թ.-ի Քոմիք Քոն-ում

Անձնական կյանքԽմբագրել

Հանդիպել է Պատանի գայլը սերիալի դերասան Դենիել Շերմենի հետ, սակայն զուգը 2013 թվականի հունիսին բաժանվել է։ Այժմ հանդիպում է Դարրեն ՄքՄուլլենի հետ։

ՖիլմագրությունԽմբագրել

ՀեռուստասերիալներԽմբագրել

Տարի Անվանում Դեր Գրառումներ
2010 ՀՏՀ։ Հանցագործական Տեսարանների Հետաքննություն Ջուլի Սերիա։ "Կորած և գտնված"
2010 ՌՋ Բերգերի դժվար ժամանակները Ռեննե Սերիա։ "Բերգերի Վերադարձը"
2010 Րիզզոլին և Այլսլեսը Նատալի Սերիա։ "Նա փողի համար շատ է աշխատում"
2010 ՀՏՀ։ Նյու-Յորք Ջուլս Ռոդեյ Սերիա։ "Անիծված լինես եթե դու դա անես"
2011 Մահու չափ գեղեցիկ Ալի Սերիա։ "Նա ասում է"
2011–2016 Պատանի գայլը Էլլիսոն Արջենթ/Մերի-Ջեն Վյալեթ Գլխավոր դեր

ՖիլմերԽմբագրել

Տարի Անվանում Դեր Գրառումներ
2010 Հորիզոնի գիծ Դենիս Ցուցադրված ֆիլմ
2011 Խելագար, հիմար սեր Էմի Ջոնսոն Ցուցադրված ֆիլմ
2012 Ուտոպիա Ռեբեկա Օկին Ցուցադրված ֆիլմ
2013 Կուռք Բեսս Ցուցադրված ֆիլմ
2014 Շատ ուշ է Դորոթի Նախնական-արտադրանք

Արտաքին հղումներԽմբագրել