ՈղջույնԽմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Yelena Hakhumyan ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

։


Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ջեօ   14:33, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

Փոքրիկ հուշումներԽմբագրել

Ողջո՜ւյն, Ելենա ջան։ Ուրախ եմ, որ սկսեցիր խմբագրել։ Միայն մի քանի փոքրիկ հուշում՝

  1. Հոդվածի անվանումներում կխնդրեի փոքր-ինչ ուշադիր լինես։ Եթե անձի մասին է հոդվածը, ապա պետք է գրել անուն, ազգանուն, օրինակ` Վասիլի Կալիննիկով:
  2. Հոդվածի վերջում պետք է ավելացնել {{ՀՍՀ}}, որպեսզի ընթերցողն իմանա, որ հոդվածը Սովետական հանրագիտարանից է տեղափոխվել։
  3. [[]] պետք է դնել նաև թվականներին, օրինակ՝ [[1966]]
  4. Եթե գրված է 1963-64-ին, ապա պետք է դարձնել 1963-1964թթ կամ 1963-1964 թվականներին կամ 1963-1964 թթ-ին, 1964-ին պետք է դարձնել 1964 թվականին կամ 1964թ կամ 1964 թ-ին։
  5. Սովետական հանրագիտարանում օրինակ Վասիլի Կալիննիկովի հոդվածում որպեսզի անընդհատ ազգանունը չկրկնվի, գրված է ուղղակի Կ․։ Սա էլ պետք է ամեն անգամ գրել Կալիննիկովը, այսինքն՝ աշխատում ենք հոդվածում հապավումներ, կրճատ գրված բառեր չունենանք։
  6. {{ՀՍՀ}}-ից հետո պետք է գրել նաև կատեգորիաներ։ Կատեգորիաները հեշտացնում են գտնել հոդվածները, օգնում են հոդվածների խմբավորմանը։ Օրինակ՝ Վասիլի Կալիննիկով հոդվածում ավելացրեցի [[Կատեգորիա:Ռուս կոմպոզիտորներ]], [[Կատեգորիա:1866 ծնունդներ]], [[Կատեգորիա:1901 մահեր]] կատեգորիաները։
  7. Եթե ստեղծում ենք որևէ հոդված հայերեն վիքիպեդիայում, ապա փնտրում ենք այլ լեզուներով վիքիպեդիաներում նույն հոդվածը և կապում ենք այդ հոդվածներն իրար, որպեսզի օրինակ ռուսերեն լեզվով ընթերցողը հոդվածը կարդալիս ցանկության դեպքում անցնի հայերեն հոդվածին։ Լեզուների հղումները երևում են հոդվածի ձախ մասում՝ «Լեզուներ» բաժնում։ Իսկ թե ինչպես հոդվածները կապես իրար, կարող ես կարդալ այստեղ։ Քո առաջին հոդվածի մեջ արդեն ուղղումներ արեցի, մեկ այլ խմբագիր էլ լուսանկար ավելացրեց :) Հարցերի դեպքում կարող ես գրել իմ քննարկման էջում։ Շնորհակալություն քո ներդրումների համար և հաճելի խմբագրումներ։--Lilitik22 (քննարկում) 17:36, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)

ՊարգևԽմբագրել

  Իմ Առաջնեկը
Ելենա ջան, այս շքանշանը քեզ, առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակիր զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Lilitik22 (քննարկում) 18:00, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)

Հրաշալի խմբագրումԽմբագրել

Ողջույն, Ելենա ջան։ Ցանկացա ուղղակի ասեմ, որ վերջին հուշումներից հետո պարզապես հրաշալի հոդվածներ ես գրել ՀՍՀ-ից։ Ապրե՜ս։ Հուսով եմ ուրբաթ օրը ձեր դպրոցում կայանալիք վորքշոփին ներկա կլինես, շատ եմ ուզում տեսնել քեզ։ --Lilitik22 (քննարկում) 19:27, 16 Հոկտեմբերի 2013 (UTC)

Լեզվի կաղապարԽմբագրել

Ողջույն, Ելենա ջան։ Եթե հոդվածում ցանկանում ես տարբեր լեզուներով բառեր գրես, ապա պետք է օգտագործես այս կաղապարը՝ {{lang-լեզու|բառն այդ լեզվով}}, օրինակ՝ {{lang-lat|potassa}}, {{lang-de|pottasche}}, {{lang-fr|potasse}}), ստացվում է՝ լատ.՝ potassa, գերմ.՝ pottasche, ֆր.՝ potasse։ Լեզուների կոդերը կարող ես գտնել [[Կատեգորիա:Լեզուների կաղապարներ|այս ցանկում]]։ Հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 06:32, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

Սիրում եմ օպերատիվությունդ, Լիլիթ ջան։ Ես էի ուզում գրեի ։)
Ելենա ջան, հոլովված գոյականին հղում կատարելիս օգտագործում ենք [[|]] այս գործիքը. [[քարացած տարբերակ|հոլովված տարբերակ]]։ Օրինակ՝ [[Րաֆֆի|Րաֆֆու]], և արդյունքն էլ սա է՝ Րաֆֆու։ Էլի հարցեր առաջանալու դեպքում անպայման ինձ կամ Լիլիթին կդիմես։ --ջեօ   06:43, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

ԿամչատկաԽմբագրել

Ողճույն, հարգելի Yelena Hakhumyan։ Շնորհակալ են, որ մասնակցում եք Վիքիի նախագծին։ Կամչատկայի մասին հոգված բարելավելու համար խնդրում եմ աձցելեք այս և հատկապես այս, այս կամ այս, և այս էջեր։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 08:33, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

ՇքանշաններԽմբագրել

  5 Հոդված
Հարգելի Ելենա, այս շքանշանը Ձեզ Հայ Վիքիպեդիայում 5-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ Ի դեպ, անկեղծ ասած շա՜տ տպավորված եմ Ձեր խմբագրումներով։ --ջեօ   14:32, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
  ՀՍՀ-ի շքանշան
Հարգելի Ելենա, այս շքանշանը ձեզ` ՀՍՀ-ի հոդվածները վիքիֆիկացնելու և Վիքիպեդիա տեղափոխելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:49, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
  10 Հոդված
Հարգելի Ելենա, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար:--Արման Մուսիկյան (քննարկում) 06:34, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)

Եվս մի քանի հուշումԽմբագրել

  1. Ելենա ջան, եթե ցանկանում ես նոր տողից գրել, ապա պետք է պարզապես մեկ տող բաց թողնել (2 անգամ enter սեղմել)
  2. Եթե հանրագիտարանում հնացած ինֆորմացիա է, ապա աշխատում ենք անցյալ ժամանակով գրել կամ ուղղել, օրինակ Կաբարդինական ձի հոդվածում գրված էր «Բուծվում է Ստավրոպոլի երկրամասում և Կաբարդինա-Բալկարիական ԻՍՍՀ-ում: Քանի որ արդեն Կաբարդինա-Բալկարիական ԻՍՍՀ չկա, ապա դարձրեցի Կաբարդինա-Բալկարիայում, բուծվում է դարձրեցի բուծվել է, քանի որ հիմա չգիտենք այնտեղ դեռ բուծվում է, թե չէ։
  3. Վիքիպեդիայում առաջին նախադասությունը գրելիս պետք է այսպես գրել, օրինակ՝ '''Կաբարդիական ձի''', հեծկան և բեռնակիր [[ձի]]երի հնագույն ցեղ, այսինքն՝ հոդվածանունից հետո դնում ենք ստորակետ, իսկ վերջում օժանդակ բայ չենք գրում (ձիերի հնագույն ցեղ է դարձավ ձիերի հնագույն ցեղ

Դեռևս այսքանը։ Ի դեպ, նորից ասեմ՝ տպավորված եմ քո ներդրումներով՝ հատկապես քիմիայի բնագավառին առնչվող հոդվածներում կատարած աշխատանքովդ։ Ապրես :) --Lilitik22 (քննարկում) 10:57, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)

ԻնթերվիքիԽմբագրել

Հարգելի Yelena Hakhumyan, շնոհակալ եմ, որ շարոնակում եք մասնակցել Վիքիի նախագծին։ Հոդվածը միայն կշահի, եթե տեղադրվեն միջլեզվային հղումներ։ Հայկական Վիքիյում թվականների հղումներ ընդունված չէ գրել [[1934—41]], այ [[1934]]-[[1941|41]]։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 05:57, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)

խնդիրներ ՀՍՀ-ի հետ կապվածԽմբագրել

Հարգելի՛ Yelena Hakhumyan, շնորհակալություն Ձեր կատարած խմբագրումների համար, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այսպիսի մի խնդրի վրա: ՀՍՀ-ից սկան արված նյութերում շատ հաճախ Ս տառy գրված է լինում Մ, դե պարզ է, այդ տառերը իրար նման են, բայց պետք է ուշադիր լինել ու նայել տվյալ նյութի բնօրինակ պատկերը, մասնավորապես Կայծ (եռօրյա թերթ) հոդվածում ես կատարեցի որոշ ուղղումներ, կարող ես ուշադիր լինել վիքիդարանում այս էջին: Ուղղակի այս դեպքում խոսքը հայտնի մարդկանց մասին էր (Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան և Սարգիս Կասյան), դրա համար ես նույնիսկ առանց նայելու փոխեցի անվան տառերը ու հղումներ տվեցի, մեկ այլ դեպքում հնարավոր է սխալը չնկատվեր ու այդպես էլ մնար: Եվ երկրորդ որ թերևս ավելի կարևոր է, պետք ուշադիր լինես որ տվյալ հոդվածի նյութը արդյո՞ք չի հնացել: Օրինակ Կայծ (երկօրյա թերթ)-ում նյութերը գրված են եղել այն ժամանակվա համար, իսկ հիմա այն չի տպագրվում ու պետք է փոխվեր որոշ բաներ: Վստահ եմ, որ հասկացար թե ինչի մասին է խոսքը, ու ինչպես պետք է անես հետագայում, ևս մեկ անգամ ապրես, շարունակիր զարգացնել մեր վիքիպեդիային: ERJANIK քննարկում: 13:40, 25 Նոյեմբերի 2013 (UTC)

Վիքի նախագծի հաղթողԽմբագրել

  Վիքի նախագծի հաղթողի շքանշան
Ելենա ջան, այս շքանշանը շնորհվում է քեզ ՀՍՀ-ի հոդվածները վիքիպեդիա տեղափոխելու նախագծին մասնակցելու և հաղթող ճանաչվելու առթիվ։ Շնորհակալություն քո մասնակցության և այդքաաաա՜ն շատ ներդրումների համար :) --Lilitik22 (քննարկում) 17:31, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարիԽմբագրել

 

Քվեարկություն. տարվա հոդվածԽմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Yelena Hakhumyan,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Շքանշաններ, 2014 հունվարԽմբագրել

  Վիքիհամագործակցողի շքանշան
Հարգելի՛ Yelena Hakhumyan, այս շքանշանը ձեզ Ջոն Ֆիցջերալդ Քենեդի հոդվածը համագործակցության շրջանակում թարգմանելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:10, 6 Հունվարի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ ԾնունդԽմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Yelena Hakhumyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Անաղբյուր հոդված. «Վերածնունդ_Մշակութային_և_Ինտելեկտուալ_Հիմնադրամ»Խմբագրել

Հարգելի Yelena Hakhumyan, Ձեր ստեղծած «Վերածնունդ_Մշակութային_և_Ինտելեկտուալ_Հիմնադրամ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Սիգմա (քննարկում) 13:30, 3 Նոյեմբերի 2018 (UTC)