Բացել գլխավոր ցանկը
Կաղապարի նկարագրություն

Երբ օգտագործել

Տեղադրեք կաղապարը միայն այն դեպքում, երբ լուրջ փաստեր ունեք, որ հոդվածում խախտվել է Չեզոք տեսակետի կանոնը և ցանկանում եք, որ հոդվածում տեղադրված լինեն տարբեր տեսակետներ: Խնդրում ենք նաև հոդվածի քննարկման էջում բացատրել, ինչու եք ավելացրել կաղապարը` բերելով համապատասխան փաստարկները, համաձայն որոնց Ձեր կարծիքով չի պահպանվել չեզոքությունը:

Երբ հեռացնել

Կաղապարի առկայությունը դեռ չի նշանակում, որ հոդվածում պահպանված չէ չեզոք տեսակետը, այն կարող է հեռացնել ցանկացած ոք հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

  1. Քննարկման էջում կա համաձայնեցում, կամ ոչ չեզոք հատվածները հեռացվել են,
  2. Հստակ չէ, որ չեզոքությունը չի պահպանվել և համապատասխան բացատրությունը քննարկման էջում տրված չէ,
  3. Քննարկման բացակայություն կամ քննարկումը դարձել է ոչ ակտիվ:

Ինչպես օգտագործել

Տեղադրեք {{Չեզոքություն|date=Դեկտեմբեր 2019}} հոդվածի վերևում, ֆրանից հետո տեղադրեք Ձեր բացատրությունը հոդվածի քննարկման էջում: Եթե ցնականում եք տեղադրել ենթավերնագրում, օգտագործեք {{Չեզոքություն|talk=ենթավերնագրի անվանում|date=Դեկտեմբեր 2019}}:

Կաղապարը պետք է տեղադրել միայն հոդվածների հիմնական տիրույթում: Մի տեղադրեք այս կաղապարը քննարկման էջերում, մասնակցային էջերում, կանոններում և այլ էջերում: