Վիկտոր Բրաուներ

ֆրանսիացի նկարիչ

Վիկտոր Բրաուներ (հունիսի 15, 1903(1903-06-15)[1][2][3][…], Քարե Նյամց, Նյամց, Ռումինիա - մարտի 12, 1966(1966-03-12)[1][2][3][…], Փարիզ), ռումինացի և ֆրանսիացի գեղանկարիչ և գրաֆիկ, միստիկ և էզոթերիկ, սյուրռեալիստական խմբի ականավոր անդամ։ Բրաուների արվեստը եվրոպական ավանգարդի միաձուլումն է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների էկզոտիկ արխետիպերի հետ։

Վիկտոր Բրաուներ
ֆր.՝ Victor Brauner
Ծնվել էհունիսի 15, 1903(1903-06-15)[1][2][3][…]
ԾննդավայրՔարե Նյամց, Նյամց, Ռումինիա
Վախճանվել էմարտի 12, 1966(1966-03-12)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռումինիա[4] և  Ֆրանսիա
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, դիզայներ և գծանկարիչ
Ոճսյուրռեալիզմ[5], էքսպրեսիոնիզմ[5], ֆուտուրիզմ[5], կուբիզմ[5] և սիմվոլիզմ[5]
Թեմաներգեղանկարչություն
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն
 Victor Brauner Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործական կյանք մինչև 1938 թվական խմբագրել

Վիկտոր Բրաուները ծնվել է 1903 թվականին Բուխարեստում փոքր առևտրականների և բանկի աշխատակիցների հրեական ընտանիքում։ Վաղ տարիներին նա տեղափոխվեց ռումինական դեկադամենտ մտավորականության միջավայր, մասնակցեց սպիրիտիզմի սեանսներին և շատ էզոթերիկ գրականություն կարդաց։

1921 թվականին տասնութ տարեկան հասակում Վիկտոր Բրաուները ընդունվում է Բուխարեստի գեղարվեստի դպրոց, որտեղ հիմնականում բնանկարներ է նկարում Սեզանի ոճով[6]։ Բրաուները քսան տարեկանից ռումինական ավանգարդի ակտիվ մասնակիցներից է։ 1920 թվականից նա մշտապես խմբագրվել դադաիստական հրատարակություններում, ինչպես նաև լրիվ դրույքով աշխատել դադաիստական և սյուրռեալիստական «UNI» ամսագրում։

1924 թվականին Բրաուները (դադաիստ բանաստեղծներ Տրիստան Ցարայի և Իլարիե Վորոնկայի հետ միասին) հիմնեց իր սեփական ամսագիրը՝ «75 HP» անվամբ, որտեղ անմիջապես հրատարակեց սինթետիկ «Պիկտոպոեզիայի մանիֆեստը» (այսինքն՝ պոեզիայի և գրաֆիկայի համադրություն), որը հստակորեն իր գաղափարները ի մի է բերում Գիյոմ Ապոլիների գեղագրերի հետ՝ միայն «հակառակ կողմից»։ Եթե Ապոլիների գեղագրերը մոտենում էին սինթեզին բանաստեղծի դիրքից (պատկերները կազմված էին բառերից), ապա Բրաուների «պիկտոպոեզիան» ավելի շուտ ներառում էր բառեր և ոտանավորներ՝ որպես մաքուր նկարչության տարր, ինչպես ռուս ֆուտուրիստները (հատկապես Ռոդչենկոն) և ֆրանսիացի կուբիստներն ու դադաիստները։ Այնուամենայնիվ, Բրաուները սկսեց իրականացնել պիկտոպոեզիայի իր գաղափարը միայն 25 տարի անց, արդեն Փարիզում, Գերմանիայի հետ պատերազմի ավարտից հետո։

Բրաուները առաջին անգամ Փարիզ եկավ 1925 թվականին, բայց մեկ տարի անց վերադարձավ Բուխարեստ[6]։ Այնուհետև 1930 թվականին Բրաուները կրկին վերադարձավ Փարիզ և այս անգամ ընդմիշտ մնաց այնտեղ։ Նախ նա հանդիպեց իր հայրենակից քանդակագործ Կոնստանտին Բրանկուզիին, ով միշտ ջերմորեն էր վերաբերվում իր հայրենակիցներին։ Մտնելով նրա շրջապատ՝ Բրաուները նաև հնարավորություն ունեցավ շփվելու նախկին դադա խմբին նկարիչների և երիտասարդ սյուրռեալիստների հետ։ Ընկնելով Ջորջիո դե Կիրիկոյի տեսական ստեղծագործությունների և նկարչության ազդեցության տակ՝ Բրաուները Իվ Տանգիի միջոցով մտերմացավ շատ սյուրռեալիստների հետ, բայց բավական երկար ժամանակ չմիացավ բրետոնական խմբին։ Միայն յոթ տարի անց՝ 1932 թվականին, նա դարձավ Փարիզյան սյուրռեալիստական խմբի պաշտոնական անդամ[7]։ Երկու տարի անց՝ 1934 թվականին, Բրաուները Պիեռի պատկերասրահում կազմակերպեց իր առաջին անհատական ցուցահանդեսը, որը հանդիսավոր բացվեց սյուրռեալիստների առաջնորդ և մշտական ղեկավար Անդրե Բրետոնի կողմից։ Այս ցուցահանդեսից հետո Բրաուները մեկ տարի ակտիվորեն մասնակցում է սյուրռեալիստների բոլոր կոլեկտիվ ակցիաներին և խմբակային ցուցահանդեսներին։

1935 թվականին, ընտանեկան պատճառներով, Բրաուները վերադարձավ Բուխարեստ, որտեղ գաղտնի դարձավ Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ, որը ֆաշիստական ռեժիմի (կամ թագավորական դիկտատուրայի, ինչպես այն ժամանակ կոչվում էր) ընդհատակում էր՝ ապօրինի պաշտոնում։ Սակայն մեկուկես տարի անց, վրդովված լինելով 1937 թվականին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած մի շարք ստալինյան քաղաքական դատավարություններից, նա հայտարարություն է գրում կուսակցական քարտից հրաժարվելու մասին և հեռանում կուսակցությունից։

1938 թվականին Բրաուները նորից վերադառնում է Փարիզ և մնում Ֆրանսիայում մինչև կյանքի վերջ։

Ծանոթագրություններ խմբագրել