Վիլյամ Պրեսկոտ

ամերիկացի պատմաբան, գրող, իրավաբան

Վիլյամ Հիքլինգ Պրեսկոտ (անգլ.՝ William Hickling Prescott, մայիսի 4, 1796(1796-05-04)[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 28, 1859(1859-01-28)[1][5][6], Բոստոն, ԱՄՆ[4]), ամերիկացի պատմաբան, Իսպանիայի պատմության XV-XVI դդ. աշխատությունների հեղինակ։

Վիլյամ Պրեսկոտ
William Hickling Prescott by Southworth & Hawes, c1850-9-crop.jpg
Ծնվել էմայիսի 4, 1796(1796-05-04)[1][2][3][…]
Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 28, 1859(1859-01-28)[1][5][6] (62 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ[4]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, գրող և իրավաբան
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Phi Beta Kappa և Ամերիկայի հնավաճառության միություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներԱմերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ՀայրWilliam Prescott, Jr.?[7]
ՄայրCatherine Greene Prescott?[7]
Ստորագրություն
WH Prescott Signature.svg
William Hickling Prescott Վիքիպահեստում

Կյանք և գործունեությունԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Վիլյամ Պրեսկոտը ծնվել է Սեյլեմում, ծնողների՝ Վիլյամ Պրեսկոտ Կրտսերի (սենատոր) և Քեթրին Գրին Հիքլինգի առաջնեկն է։ Վիլյամից բացի՝ ծնողներն ունեցել են ևս վեց երեխա, որոնցից չորսը մահացել են մանուկ հասակում։ Վիլյամի պապը՝ Վիլյամ Պրեսկոտը (1726-1795), ԱՄՆ անկախության համար մղված պատերազմի հերոսներից է։ Ղեկավարել է Բանկեր-Հիլլի ապստամբությունը և այստեղ էլ կրթություն է ստացել եպիսկոպոսական Սուրբ Երրորդություն եկեղեցու վանահայր դոկտոր Ջոն Գարդների մոտ։

ԿրթությունԽմբագրել

1811 թվականի օգոստոսին Վիլյամն ընդունվել է Հարվարդի քոլեջի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրս։ Դժբախտ պատահարի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, ինչն ամբողջ կյանքում հետապնդել է նրան։ Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է տեսողության իսպառ կորստի։ Պրեսկոտն ստիպված է եղել օգտվել ընթերցողների ծառայությունից, իսկ իր գրքերը գրել է հատուկ շրջանակով տողացույցի միջոցով. միաժամանակ նա զարգացրել է գերմարդկային ընդունակություններ՝ կարողանալով տեքստից անգիր հիշել և վերարտադրել ավելի քան 60 էջ։ 1814 թվականին ավարտել է համալսարանը, ինչից հետո 1816-1817 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, եղել է Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

1820 թվականին Պրեսկոտն ամուսնացել է Սյուզեն Էյմորիի հետ, նրանք ունեցել են չորս երեխա։ Ամուսնությունից հետո որոշել է նվիրվել գրականությանը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Առաջին հոդվածներԽմբագրել

1821 թվականին Պրեսկոտը North American Review պարբերականում հրապարակել է լորդ Բայրոնի նամակների համառոտ ակնարկը, որը հասցեագրված էր Հռոմի պապին։ Սկզբում Վիլյամը ցանկացել է նվիրվել իտալական գրականությանը, սակայն, Ջորջ Թիքնորի (անգլ.՝ George Ticknor) հետ ընկերության շնորհիվ սկսել է ուսումնասիրել Իսպանիայի և Լատինական Ամերիկայի պատմությունը։ Ավելի ուշ Թիքնորը դարձել է Պրեսկոտի կենսագիրը և գրել է Վիլյամ «Պրեսկոտի կյանքը» (անգլ.՝ The life of William Hikcling Prescott ) գիրքը, որը հրատարակվել է Բոստոնում, 1864 թվական և վերահրատարակվել է 1875 թվականին։

 
Պրեսկոտի պապի՝ Վիլյամ Պրեսկոտի բրոնզաձույլ արձանը Չարլսթաունում, Մասաչուսեթս

Պատմական աշխատություններ։ ՎախճանԽմբագրել

1837 թվականին լույս է տեսել «Ֆերդինանդի և Իզաբելլայի պատմությունը» (անգլ.՝ History of Ferdinand and Isabella)՝ Պրեսկոտի տասնամյա աշխատանքի արդյունքը։ Դրանից հետո նա հայտնի է դարձել որպես պատմաբան և ճանաչման է արժանացել ընթերցողների կողմից։ 1843 թվականին լույս է տեսել «Մեքսիկայի նվաճման պատմությունը» (գրվել է իսպանացի պատմաբան Պասկալ դե Գայանգոսա Արսեի աջակցությամբ) և 1847 թվականին՝ «Պերուի նվաճման պատմությունը»։ Նրա վերջին աշխատությունը՝ «Ֆիլիպ II-ի պատմությունը», մնացել է անավարտ (հատոր I և II 1855 թվական, հատոր III 1858 թվական)։ 1858 թվականին Պրեսկոտը կաթվածահար է եղել, իսկ մեկ տարի անց պատահած երկրորդ կաթվածը դարձել է նրա մահվան պատճառը։

1859 թվականին լույս են տեսել նրա՝ դեռևս անտիպ կենսագրական նյութերը և նամակագրությունը։

1870-1874 թվականներին Ջ. Կիրկի (J. F. Kirk) խմբագրությամբ 16 հատորով լույս է տեսել Վիլյամ Պրեսկոտի երկերի լիակատար ժողովածուն։ Հետագայում ժողովածուն լրամշակել է Ու. Մունրոն (W. H. Munro) և 1904 թվականին լույս է տեսել 22 հատորով, վերահրատարակվել՝ 1968 թվականին։ Պրեսկոտի Նամակաները ժողովել է Ռոջեր Ուոլքոթը (Roger Wolcott) (1925 թվական), իսկ Գեղարվեստական գրառումները՝ Հարվի Գարդիները (C. Harvey Gardiner) (1961 թվական)։

Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և XIX դարում մեծ ճանաչում են վայելել։

Գիտական ժառանգությունԽմբագրել

Պրեսկոտը XIX դարի պոզիտիվ պատմագրության դասական ներկայացուցիչ է։ Նա ձգտել է ստեղծել պատմաէպիկական աշխատություններ։ Պրեսկոտը գիտական շրջանառության մեջ է դրել իսպանական արխիվի մինչ այդ անհայտ փաստաթղթեր։ Նրա ճանաչման գործում մեծ դերակատարում է ունեցել կուրության փաստը։ Պրեսկոտի աշխատությունները ոգևորել են ամերիկացի երկաթուղային մագնատ Էդվարդ Այերին (1841-1927)։ Նա սկսել է հավաքել հնդկական մշակույթի և գրականության մեծ հավաքածու, որոնցում կային գաղութային շրջանին վերաբերող բացառիկ ձեռագրեր, որոնք համալրել են Չիկագոյի Նյուբերրիի գրադարանի և Չիկագոյի բնական պատմության թանգարանի հիմնական հավաքածուները։

Հարգանքի տուրքԽմբագրել

Ուշագրավ փաստԽմբագրել

  • Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին Պրեսկոտը վարձակալել էր այն բնակարանը, որը ժամանակին վարձակալել էր ավագ Պրեսկոտը։ Տարիներ անց Պրեսկոտի որդին վարձակալել է նույն սենյակը[10]։

ԱշխատություններԽմբագրել

  • Prescott W. H. History of the reign of Ferdinand and Isabella the Catholic, of Spain. — 3rd ed.. — London, 1841. — 580 p.
  • Spain’s Conquest of the Moors, 1840
  • Завоевание Мексики (History of the Conquest of Mexico, 1843). // журнал «Отечественные Записки», № 1-9, 1848.
  • Biographical and Critical Miscellanies (1845).
  • History of the Conquest of Peru (1847).
  • History of the Reign of Philip II (1855-58) — не завершен.
  • The Correspondence of William Hickling Prescott (1833—1847). Ed. by Roger Wolcott. Massachusetts Historical Society, 1925.
  • The Literary Memoranda of William Hickling Prescott. 2 vols. Ed. by C. Harvey Gardiner. Oklahoma, 1961.
  • The Papers of William Hickling Prescott. Ed. by C. Harvey Gardiner. Illinois, 1964.

ՍկզբնաղբյուրներԽմբագրել

  • Gardiner, Clinton Harvey (1969), William Hickling Prescott, a Biography. Introd. por Allan Nevis, Austin:Texas University Press. ISBN 0-292-70005-9
  • The life of Edward E. Ayer. — Chicago, IL, 1929.
  • Necrology of Alumni of Harvard College, 1851-52 to 1862-63. — Boston, MA: J. Wilson and Son, 1864.
  • Papers discussing the comparative merits of Prescott’s and Wilson’s histories, pro. and con.: As laid before the Massachusetts Historical Society. — Boston: s.n., 1861.
  • A New History of the Conquest of Mexico: In which Las Casas' denunciations of the popular historians of that war are fully vindicated. — Philadelphia, PA: James Challen & Son, 1859.
  • Cortés and his Companions: Critical essay on the documentary sources of Mexican history // Narrative and Critical History of America, Vol. 2 / Justin Winsor, (ed.). — unabridged facsimile of edn. published 1866 [Boston:Houghton, Mifflin & Co.]. — Boston, MA: Adamant Media Corporation, 2006. — С. 397—430. — (Elibron Classics series). — ISBN 0-543-98914-3

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прескотт Уильям Хиклинг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica Inc. — 1768.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  8. William Hickling Prescott House Archived 2009-02-01 at the Wayback Machine.
  9. «Prescott Daily News — Home»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-10-ին։ Վերցված է 2009-09-05 
  10. Sullivan, Wilson. New England Men of Letters. New York: The Macmillan Company, 1972. P. 156. ISBN 0-02-788680-8

Արտաքին հղումներԽմբագրել