Բացել գլխավոր ցանկը

Ֆրիդրիխ-Վերներ Էրդման Մատտիաս Իոհան Բերնհարդ Էրիխ Գրաֆ ֆոն դեր Շուլենբուրգ (գերմ.՝ Friedrich-Werner Erdmann Matthias Johann Bernhard Erich Graf von der Schulenburg, նոյեմբերի 20, 1875(1875-11-20)[1], Kemberg, Wittenberg, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա - նոյեմբերի 10, 1944(1944-11-10)[1], Պլյոտցենզեե բանտ, Berlin-Plötzensee, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի դիվանագետ, ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան (1934-1941)։ Հուլիսի 20-ին Ադոլֆ Հիտլերի դեմ կազմակերպված դավադրության մասնակից։

Վերներ ֆոն Շուլենբուրգ
գերմ.՝ Friedrich-Werner von der Schulenburg
Friedrich-Werner Erdmann Matthias Johann Bernhard Erich Graf von der Schulenburg.jpg
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Հումբոլդտի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և Դիմադրության մարտիկ
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1875(1875-11-20)[1]
Ծննդավայր Kemberg, Wittenberg, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Վախճանի օր նոյեմբերի 10, 1944(1944-11-10)[1] (68 տարեկանում)
Վախճանի վայր Պլյոտցենզեե բանտ, Berlin-Plötzensee, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Flag of Germany (1935–1945).svg Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Friedrich-Werner Erdmann Matthias Johann Bernhard Erich Graf von der Schulenburg
 
Պարգևներ

Երկաթե խաչ 2-րդ դասի և Գերմանական արծվի շքանշան

Բովանդակություն

Ընտանիք և կրթությունԽմբագրել

Հին գերմանական պալատական ընտանիքի ներկայացուցիչ, խաչակիր-ասպետ Վերներ- ֆոն դեր Շուլենբուրգի ժառանգներից, որը սպանվել է 1119 թվականին։ Փոխգնդապետ Բերնխարդ գրաֆ ֆոն դեր Շուլենբուրգի (1839-1902) տղան: Ավարտել է Բրաունշվայգի Վիլհելմի գիմնազիան (1894)։ 1895 թվականին ծառաել է Պոտսդամի պոլկում։ Ուսումնասիրել է պետական իրավունք Լոզանի, Մյունխենի, Բեռլինի համալսարաններում, 1900 թվականին ստացել է պետա-իրավական գիտությունների դոկտորի աստճան։ 1908-1910 թթ. մաուսնացած է եղել Ելիզավետա Ֆոն Սոբբեեի հետ (1875-1955)։ Այս ամուսնության ընթացքում ծնվել է աղջիկը՝ Քրիստինա-Վերնֆրիդիս գերմ.՝ Christa-Wernfriedis[2]։ 1930-ական թվականներին ֆոն դեր Շուլենբուրգը ձեռք է բերել Ֆալկենբերգ ամրոցը[3]։

ԴիվանագետԽմբագրել

Իր՝ պետական գործչի կարիերան սկսել է Բրաունշվեյգի կառավարությունում, 1901 թվականից ծառայության է մտել Արտաքին գործերի նախարաության հյուպատոսությունում։ 1903 թվականից Բարսելոնի գլխավոր հյուպատոսարանում՝ փոխհյուպատոս։ Հետագայում եղել է նմանատիպ պաշտոնների Պրահայում և Նեապոլում, 1906 թվականից Վարշավայում, որն այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1911 թվականից աշխատում էր որպես հյուպատոս Թբիլիսիում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է Գերմանիա և ծառայության է մտել պահեստային հրետանային գնդում, որպես կապիտան։ Մարնի ճակատամարտրց հետո (1914) նշանակվել է հրետանային մարտկոցի հրամանատար։ 1915 թվականից թուրքական բանակում կապի ոլորտում սպա, մասնակցել է «Վրացական լեգեոնի» ձևավորմանը, որի մեջ մտնում էին վրացի կամավորները, որոնք կռվում էին Ռուսաստանի դեմ։ Վերադառնալով դիվանագիտական աշխատանքին նա եղել է հյուպատոս Էրզրումում, գլխավորում էր գերմանական հյուպատոսական ծառայությունը Բեյրութում և Դամասկոսում։

1918 թվականին ուղարկվել Վրաստան՝ գերմանական պատվիրակության կազմում, մասնակցել է սոցիալ-դեմոկրատական (մենշևիկների) կառավարության հետ բանակցություններին, մեծ դերակատարություն է ունեցել գերմանա-վրացական պայմանագրի պատրաստման գործում, որը ապահովում էր Վրաստանի անկախությունը։ Տեղեկություն կա, որ Շուլենբուրգը օգնել է վրացական քաղաքական գործիչներին վրացիների անկախության հռչակման վերաբերյալ փաստաթղթերի կազման գործում։ 1918 թ.-ին պաշտոնապես ներկայացնում էր Գերմանիան Վրացական դեմոկրատական հանրապետությունում։ Պատերազմի ավարտից հետո Բյույուքադա կղզում ձերբակալվել է անգլիաական օկուպացիոն իշխանությունների կողմից, 1919 թ. վերադարձել է հայրենիք և զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։ Պատերազմում կատարած ծառայության համար արժանացել է Երկաթե խաչի պարգևին։ 1922-1931 թթ. եղել է Թեհրանում, որպես դեսպան։ Որպես դեսպան նա երեք անգամ այցելել է հին իրանական քաղաք Պերսեպոլիս, որի մասին պահպանվել է հուշաքար։ 1931-1934 թթ. եղել է դեսպան Բուխարեստում։

Դեսպան ՄոսկվայումԽմբագրել

1934 թվականին նշանակվել է Գերմանիայի դեսպան Մոսկվայում։ Նա սկզբում դրական վերաբերմունք ուներ Հիտլերի իշխանության նկատմամաբ, որը արտահայտվում էր Շուլենբուրգի ՆՍԳԲԿ մտնելով, սակայն շուտով Շուլենբուրգի վերաբերմունքը փոխվում է։ Եղել է խորհրդա-գերմանական մերձեցման կազմակերպիչներից մեկը 1939 թվականին։ Եղել է Օտտո ֆոն Բիսմարկի արտաքին քաղաքականության կողմնակիցը, որը կարծում էր, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության ամենամեծ սխալները կարող են լինել երկու ճակատով պատերազմելը և պատերազմը Ռուսաստանի հետ։ Հանդես էր գալիս Խորհրդային միության և Գերմանիայի միջև համագործակցության համար։ Մասնակցել է խորհրդա-գերմանական չհարձակման պակտի կնքմանը 1939 թվականի օգոստոսի 23, ինչպես նաև սահմանի և ընկերության մասին պայմանագրի ստորագրմանը 1939 թվականի սեպտեմբերի 28-ին։

Գուստավ Հիլգերի հիշագրությունների համաձայն, որը այդ ժամանակ ծառայում էր դեսպանատանը «Երերորդ ռեյխի դեսպանությունում շատ քիչ էր զգացվում նրա ներկայությունը։ Սկզբում կադրային փոփոխություններ չիրականացվեցին։ Բարեբախտաբար ոչ Նադոլնին, ոչ նրան հաջորդողը՝ Շուլենբուրգը չեն եղել իրական նացիստներ, հետևաբար նրանք դեսպանատան ներկայացուցիչներից չէին պահանջում ապացույցներ, որը ցույց կտար նացիստական կուսակցության նկատմամբ իրենց լոյալությունը։ Շուլենբուրգը նույնիսկ ինքը իրեն չէր ծանրաբեռնում այնպիսի ելույթներ գրելու համար, ինչպիսիք էին օրինակ Ֆյուրերի ծննդյան օրվան նվիրված ելույթները, նա այդ գործը հանձնարարում էր կուսակցական ղեկավար անձանց և հետո մեծ ձանձրույթով կարդում այն»[4]։

1941 թվականի գործունեությունըԽմբագրել

Դեմ էր Խորհրդային միության հետ պատերազմին, 1941 թվականին ջանքեր էր գործադրում պատերազմի կանխման համր։ Բեռլինում տեղեկություն էր տվել, որ Խորհրդային միությունը ունի հզոր բանակ և մեծ ինդուստրիալ ռեսուրսներ։ 1941 թվականի մայիսին Մոսկվայում երեք անգամ հանդիպել է Բեռլինում Խորհրդային լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Դեկանոզովին։ Կա տեսակետ, որի համաձայն առաջին հանդիպման ժամանակ՝ մայիսի 5-ին, Շուլենբուրգը իր զրուցակցին հայտնել է գալիք պատերազմի մասին և նույնիսկ նշել է դրա ամսաթիվը։ Այդպես, պատմաբան Կումանևի հրատարակության մեջ («Правда», 22 հունիս 1989) բերվում է Շուլենբուրգի հետևյալ արտահայտությունը «22-ին՝ լուսաբացին…», հղում անելով ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանին։

  Պարոն դեսպան, գուցե այդպես դեռևս չի եղել դիվանագիտության պատմության մեջ, քանի որ ես պատրաստվում եմ Ձեզ հայտնել առաջին կարգի պետական գաղտնիք։ Փոխանցեք պարոն Մոլոտովին, իսկ նա հուսով եմ կտեղեկացնի պարոն Ստալինին, որ Հիտլերը որոշում է ընդունել հունիսի 22-ին պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ։ Դուք կհարցնեք, Ինչո՞ւ եմ ես սա անում։ Ես դաստիարակվել եմ Բիսմարկյան ոգով, իսկ նա միշտ դեմ է եղել Ռուսաստանի դեմ պատերազմին...  


Միկոյանը այդ հանդիպմանը չէր մասնակցել և տեղեկությունը կարող էր ստանալ Ստալինից, ով ըստ Միկոյանի հայտարարել էր Քաղբյուրոյի նիստում՝ «կարող ենք համարել, որ ապատեղեկատվությունը տարածվել էր դեսպանների մակարդակով»։ Միկոյանի կողմից հրատարակված հուշագրությունների տեքստում այս իրադարձությունները այլ կերպ են ներկայացված՝«Շուլենբուրգը տեղեկացրեց Դեկանոզովին, որ մոտակա ժամանակներում Հիտլերը կարող է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա և խնդրում էր այդ մասին տեղեկացնել Ստալինին»։ Այդպիով, պատերզմի սկսման ամսաթիվը (որը դեռևս մայիսի սկզբին որոշված չէր) չէր նշվել։ Հանդիպման վերաբերյալ պահպանված հոդվածում (որին մասնակցում էին նաև գերմանական դեսպանության խորհրդական Հիլգերը և Կենտրոնական եվրոպական բաժնի ժողովրդական կոմիսար Պավլովը) չկա տեղեկություն Շուլենբուրգի կողմից պետական գաղտնիք հայտնելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, դեսպանը դուրս էր եկել իր լիազորությունների սահմաններից։ Գաբրիել Գորեցկին իր գրքում՝ «Миф „Ледокола“: Накануне войны» գրում է՝

  1941 թվականի մայիսի 5-ին Դկանոզովին հրավիրելով նախաճաշի, նա խոսակցության ընթացքում դրեց երկու երկրների միջև հարաբերությունների կրիտիկական ծանր վիճակի հարցը։ Առաջիկա պատերազմի մասին բամբասանքները Շուլենբուրգի կարծիքով հանդիսանում են «պայթուցիկ նյութեր» և դրանք պետք է չեզոքացնել։ Դեկանոզովի այն հարցին թե որտեղից են գալիս այդ բամբասանքները, նա պատասխանեց, որ սկզբնաղբյուրը այս պահին նշանակություն չունի։«Բամբասանքներին պետք է վերաբերվել ինչպես փաստերի»։ Ինչպես դա անել, նա դեռևս չէր մտածել։ Խոսակցության ընթացքում Շուլենբուրգը մի քանի անգամ նշեց, որ այս խոսակցությունը վարում է «մասնավոր կերպով»։ Նա առաջարկեց հանդիպել ևս մեկ անգամ, որպեսզի քննարկեն այդ հարցը ևս մեկ անգամ։  


Ըստ էության, Շուլենբուրգը հաղորդել էր իր խորհրդականին ռազմական գործողությունների սկսման վերաբերյալ, անելով դա շատ զգույշ ձևով (հղումներ տալով բամբասանքներին)։ Այդպիսով նա ուզում էր դրդել խորհրդային իշխանություններին, որպեսզի նրանք դրական քայլեր ձեռնարկեն երկկողմանի հարաբերություններում, որոնք կարող էին կանխել պատերազմը։ Հաջորդ հանդիպումների ժամանակ (մայիսի 9-ին և 12-ին) քննարկվեցին այնպիսի հարցեր որոնք կրում էին հետևյալ բնույթը՝ Դեկանոզովը առաջարկեց հրապարակել համատեղ կոմյունիկե, այն բանի մասին, որ երկու երկրների միջև զարգացող կոնֆլիկտը «չունի հիմքեր և տարածվում է ԽՍՀՄ-ի և Գերմանիայի տարրերի վրա»։ Շուլենբուրգը, իր հերթին, հայտարարեց, որ Ստալինը կարող էր նամակ ուղարկել Հիտլերին, որը կպարունակեր առաջարկ հրապարակել այդ կոմյունիկեն։ Սակայն այդ առաջարկը այդպես էլ չի ընդունվում[5]

Հայտնի խորհրդային հետախույզ Պավել Սուդոպլատովի կարծիքով, խորհրդային կառավարությունը յարծում էր, որ Շուլենբուրգը գործում է ազդեցիկ գերմանացի քաղաքական գործիչների շրջանակների հրահանգներով, որոնք կնախաձեռնեն երկկողմանի հարաբերությունների լավացման հետագա գործողությունները։ Ունենալով այն մտածելակերպը, որ խորհրդային բարձրաստիճան դիվանագետները ինքնուրույն որևէ նախաձեռնողականությամբ հանդես չէին գալիս, Ստալինը չէր էլ կարող պատկերացնել, որ Շուլենբուրգը կարող էր անձնական նախաձեռնությամբ հանդես գալ նման սկզբունքային հարցում։ Նման պայմաններում Ստալինը առաջինը նամակագրությամբ չդիմեց Հիտլերին, չնայած, որ մի շարք գործողություններ ձեռնարկեց, որոնք, իր կարծիքով, Բեռլինում կարող էին դրականորեն ընկալվել։ Այսպես, 1941 թվականի մայիսի 8-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես խզեց հարաբերություններըօկուպացված Բելգիայի, Նորվեգիայի, և Հարավսլավիայի հետ։ Նույն ժամանակ 1941 թվականի մայիսին Հիտլերը արդեն սկուզբունքայնորեն ընդունել էր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու որոշումը։ Այդպիսով, Շուլենբուրգի անձնական նախաձեռնողականությունը չէր կարող բերել սպասված արդյունքները։

1941 թվականի հունիսի 22-ի երեկոյան Շուլենբուրգը Բեռլինից ստացավ հեռագիր, որը պարունակում էր Խորհրդային միությանը պատերազմ հայտարարելու մասին տեքստը։ Առավոտյան հինգն անց կես, ռազմական գործողույթւոնները սկսելուց երկու ժամ անց, Շուլենբուրգը այցելեց Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատ և Մոլոտովին հանձնեց պատերազմի հայտարարման վերաբերյալ նոտան (Մոլոտովի խոսքերով Շուլենբուրգը եկել էր ավելի շուտ, մոտավորապես երկուսն անց կես, ոչ ուշ քան ժամը երեքը[6]):

  Գերմանական դեսպանության խորհրդական Հիլգերը հետագայում գորւմ է՝ «Մենք լուռ հրաժեշտ տվեցինք Մոլոտովին, բայց սովորական ձեռքսեխմումով»։ Խորհրդային կողմի թարգմանիչ Պավլովը գրել էր, որ Շուլենբուրգը ինքը իր կողմից ավելացրեց, որ Հիտլերի որոշումը համարում է խելագարություն։
- Պրոֆ․ Աբդուլխան Ախտամզյան[7]
 

Կյանքի վերջին տարիները, դավադրությունը և մահըԽմբագրել

 
Հուշատախտակ Կեմբերգ քաղաքում

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Շուլենբուրգը դեսպանատան աշխատակիցների հետ միասին Թուրքիայի սահմանին փոխանակվեցին Գերմանիայում խորհրդային դեսպանատան աշխատակիցների հետ։ Շուլենբուրգը մնաց դիվանագիտական ծառայությունում, սակայն նա չստացավ որևէ նշանակալի պաշտոն (գլխավորեց այսպես կոչված «Ռուսական կոմիտետը»):

Հիտլերի դեմ կազմակերպված դավադրության մասնակիցն էր։ Դիտարկվում էր, որպես հակահիտլերյան ընդդիմություն, որպես արտգործնախարարի հավանական թեկնածու (Ուրլիխ ֆոն Խասսելի հետ միասին)։ Ցանկություն էր հայտնել անցնել սահմանից այն կողմ, որպեսզի դավադիրների անունից պայմանավորվեր ԽՍՀՄ հետ պատերազմի դադարեցման համար։ 1944 թվականի հուլիսի 20-ի Շտաուֆֆենբերգի չստացված մահափորձից հետո Շուլենբուրգը ձերբակալվեց և բանտարկվեց Բեռլինի Պլյոտցենզեի բանտում, որտեղ 1944 թվականի նոյեմբերի 10-ին ենթարկվեց մահապատժի կախաղանի միջոցով։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Хавкин Б. Л. Граф Шуленбург: «Сообщите господину Молотову, что я умер… за советско-германское сотрудничество» // Родина. — 2011. — № 1. — С. 121—128
  • Ватлин А. Ю. Граф Фридрих Вернер фон дер Шуленбург и эпоха массовых репрессий в СССР // Вопросы истории. — 2012. — № 2. — С. 32—54.

Արտաքին հղումներԽմբագրել