Պոլիկլետոս Արգոսցի (մոտ մ. թ. ա. 490, Արգոս - մոտ մ. թ. ա. 420), հույն քանդակագործ և տեսաբան, բարձր դասական արվեստի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է մ․ թ․ ա․ 5-րդ դարի 2-րդ կեսին։ Պոլիկլետոսի քանդակները (հիմնականում բրոնզե) չեն պահպանվել, հայտնի են մարմարյա հռոմեական պատճեններից և անտիկ հեղինակների վկայություններից։ Պոլիկլետոսի տեսական բնույթի «Կանոն» տրակտատից պահպանվել է 2 հատված։ Պյութագորասականության ազդեցությամբ Պոլիկլետոսը ձգտել է հիմնավորել և իր քանդակներում գործնականորեն մարմնավորել իդեալական համաչափությունների օրենքը։

Doryphoros
Պոլիկլետոս
հին հունարեն՝ Πολύκλειτος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 490
ԾննդավայրԱրգոս
Մահացել էմոտ մ. թ. ա. 420
ԵրկերDoryphoros?, Diadumenos?, Discophoros?, Antipatros statue at Olympia?[1], Cyniscus statue at Olympia?[2], Thersilochos statue at Olympia?[3] և Hera with Graces and Horai statue at Argos?[4]
Մասնագիտությունքանդակագործ
 Polykleitos Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Παυσανίας 6.2.6 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  2. Παυσανίας 6.4.11 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  3. Παυσανίας 6.13.6 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  4. Παυσανίας 6.6.2 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիկլետոս» հոդվածին։