Քարիտներ (հին հունարեն՝ Χάριτες), պտղաբերության, հետագայում՝ գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածուհիներ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են Զևսի դուստրերը։

Անտոնիո Կանովա. Քարիտներ

Հեսիոդոսը քարիտներից հիշատակում է Եփրոսինային (Ուրախություն), Թալիային (Ծաղկուն) և Ագլայային (Փայլուն)։ Նրանք ուղեկցել են Հերմեսին, Աֆրոդիտեին, Դիոնիսոսին և ուրիշ աստվածների։ Պատկերվել են գեղեցկուհիների տեսքով (երբեմն՝ մերկ), հաճախ՝ ծաղիկներ կամ երաժշտական գործիքներ բռնած։

Հին Հռոմում քարիտներին անվանել են Գրացիաներ (Նազելիներ)։

Այլաբանորեն «քարիտներ» նշանակում է կատարյալ գեղուհիներ։

Քարիտների պատվին է անվանվել (627) Խարիս, իսկ Գրացիաների պատվին՝ (424) Գրացիա աստերոիդները։

Քարիտներն արվեստում

խմբագրել

Պրիմավերա, Բոտիչելլի, գեղանկար, 15-րդ դար

Երեք Գրացիաները, Ռաֆայել, գեղանկար, 16-րդ դար

Երեք Գրացիաները, Լուկաս Կրանախ Ավագ, գեղանկար, 16-րդ դար

Երեք Գրացիաները, Ռուբենս, գեղանկար, 17-րդ դար

Երեք Գրացիաները, Էթյեն դը Անտուան, 18-րդ դարի շատրվան Կոմեդիայի հրապարակում, Մոնպելյե, Ֆրանսիա

Երեք Գրացիաները, Անտոնիո Կանովա, քանդակ (Նեոկլասիցիզմ), 19-րդ դար

Երեք Գրացիաները, 19-րդ կամ 20-րդ դարերի անհայտ հեղինակի նեոկլասիցիստական քանդակ, գտնվում է Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանում

Նիմֆա («Երեք Գրացիաների» կենտրոնական կերպարը), Արիստիդ Մայլոլ, բրոնզե քանդակ, 1953 թ․

Երեք Գրացիաներ, Հայնց Մաք, աբստրակտ քանդակ, 1965 թ․, գտնվում է Լինդենի քանդակների այգում

Երեք Գրացիաները, Նիկի դե Սեն Ֆալլ, քանդակ, 1999 թ․

Երեք Գրացիաները, Մայքլ Պարկես, գեղանկար, որը հիշատակվում է Դեն Բրաունի 2009 թվականի «Կորուսյալ խորհրդանիշը» վեպում։

Երեք Գրացիաներ, Աննա Սողոմոնյան (Անուկ), գեղանկար, 2020 թ․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։