Վեներայի թագավորությունը (նկար, Բոտիչելլի)
«Վեներայի թագավորությունը» (իտալ.՝ Primavera, Իտալերեն արտասանություն՝ [primaˈveːra]), հայտնի է նաև Գարուն անվանումով, Իտալական Վերածննդի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի (1478—1482) տեմպերայով հաստոցային գեղանկարը։ Գտնվում է Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա), (Իտալիա)։
Վեներայի թագավորությունը իտալ.՝ Primavera | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի[1] |
տարի | մոտ 1480[1] |
բարձրություն | 203 սանտիմետր |
լայնություն | 314 սանտիմետր |
ուղղություն | Վաղ Վերածնունդ[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և այլաբանություն |
նյութ | տեմպերա և փայտե տախտակ |
գտնվում է | Ուֆֆիցիի պատկերասրահ[1] և Palazzo Medici Riccardi? |
հավաքածու | Ուֆֆիցի[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագրություն խմբագրել
Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը[3], որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը։ Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից[4]։
Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն։ Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ[5][6]։ Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով։ Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային։ Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի։ Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում։
Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում[7]։ Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել։ Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային։ Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում։ Նրանք ձեռք ձեռքի տված պարում են։ Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին։ Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին։
Ստեղծագործության կոմպոզիցիայի վերջին խմբում Մերկուրին է իր ատրիբուտներով` սաղավարտ, թևավոր կոշիկներ և սուր։ Բոտիչելլին նրան ներկայացնում է որպես այգու պահապան, ով հսկում է իր սրով։
Ֆիգուրներից և ոչ մեկը հատակին կանգնած չէ։ Նրանք ասես սահում են տերևների վրայով։ Բոլոր կերպարներն հավասար հարթության վրա են, նկարի կոմպոզիցիան փակ է, հարթային, ֆիգուրները դիտվում են մեկ ընդհանուր տարածության մեջ։ Ֆիգուրները դասավորված են խմբերով, կոմպոզիցիան բազմակի է։ Նկատելի է Բոտիչելլու նկարի ֆիգուրների, ֆորմաների բացարձակ պարզությունը. հագուստները, ծալքերը, նույնիսկ մազերը նկարված են մանրակրկտորեն։
Պատմություն խմբագրել
1975 թվականին հայտնաբերված մի ձեռագրից հայտնի է, որ նկարը նախկինում գտնվել է Լորենցո դի Պիերֆրանչեսկո Մեդիչիի սենյակներից մեկում։ Վերջինիս մահից հետո նկարը հայտնվել է նրա քեռու` Լորենցո Հրաշալու մոտ, որն ունեցել է նաև Բոտիչելլու «Պալլադան ու կենտովրոսը» (1482-1483) ստեղծագործությունը, ինչպես նաև «Տիրամայրը մանկան հետ» նկարը, որի հեղինակն անհայտ է։ Հաշվի առնելով այն փաստը, որ 1482 թվականի հուլիսի 19-ին քեռին քրոջ որդուն ամուսնացրել է Սեմիրամիդա Ապպիանիի հետ, հետազոտողները ենթադրում են, որ «Վեներայի թագավորությունը» նկարը Բոտիչելլիին պատվիրել է նկարել Լորենցո Հրաշալին` որպես քրոջորդուն հարսանեկան նվեր[8]։ Նման նվերները այդ ժամանակներում սովորական երևույթներ էին[9]։ Ուստի, Բոտիչելլին իմանալով, թե որտեղ է կախվելու նկարը, որոշում է ֆիգուրներին հարթության վրա տեղադրել այնպես, ասես նրանք ճախրում են։ Եվ այդպես էլ ստացվում է։ Պատվերը տեսնելուն պես Մեդիչիները այն կախում են հատակից 2 մետր բարձրության վրա, և Բոտիչելլիի ցանկությունը ի կատար է ածվում։
1537 թվականին նկարը տեղափոխվել է Կաստելլո։ 1550 թվականին այն Կաստելլոյում է տեսել Վազարին։ Նրա կողքին է եղել նաև «Վեներայի ծնունդը»։ 1815 թվականին նկարը տարվում է Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահ։ Սկզբից այն բարձր գնահատականի չի արժանանում և 1853 թվականին ուղարկվում է Ակադեմիա, որտեղ պետք է ուսումնասիրվեր երիտասարդ նկարիչների կողմից։ Ուֆիցցի «Վեներայի թագավորությունը» վերադառնում է միայն 1919 թվականին և այցելուների առջև բացվում XX դարի սկզբներից[10]։ 1982 թվականին նկարը վերականգնվել է[11]։ Այժմ այն Ուֆիցցիի պատկերասրահի կարևորագույն նմուշներից մեկն է[12]։
Պատկերասրահ խմբագրել
-
Ֆլորա
-
Զեփիրոսը և Քլորիդան
Գրականություն խմբագրել
- Bredekamp H. (1988)։ Boticelli Primavera: Florenz als Garten der Venus։ Frankfurt: Fischer
- Brown Alison (2010)։ The Return of Lucretius to Renaissance Florence։ Harvard University Press։ ISBN 978-0-674-05032-7։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Capretti Elena (հունվարի 1, 2002)։ Botticelli։ Giunti Editore Firenze Italy։ ISBN 978-88-09-21433-0։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Cheney Liana (1985)։ Quattrocento Neoplatonism and Medici humanism in Botticelli's mythological paintings։ University Press of America
- Connolly Sean (October 2004)։ Botticelli։ Gareth Stevens։ ISBN 978-0-8368-5648-4։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Cunningham Lawrence S., John J. Reich (հունվարի 16, 2009)։ Culture & Values, Volume II: A Survey of the Humanities with Readings։ Cengage Learning։ ISBN 978-0-495-56926-8։ Վերցված է հուլիսի 16, 2010
- D'Ancona M.L. (1983)։ Boticelli's Primavera: a botanical interpretation, including astrology, alchemy and the Medici։ Florence: Olschki
- Deimling Barbara (մայիսի 1, 2000)։ Sandro Botticelli, 1444/45-1510։ Taschen։ ISBN 978-3-8228-5992-6։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Fisher Celia (2011)։ Flowers of the Renaissance։ London: Lincoln
- Fossi Gloria (1998)։ Botticelli. Primavera. (Inglese ed.)։ Giunti Editore Firenze Italy։ ISBN 978-88-09-21459-0։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Foster Richard, Tudor-Craig Pamela (1986)։ The Secret Life of Paintings։ Woodbridge, UK: Boydell Press։ ISBN 0-85115-439-5
- Harris Beth, Steven Zucker։ «Botticelli's Primavera»։ SmARThistory։ Khan Academy։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է փետրվարի 29, 2012
- Healey Tim (հունվարի 5, 2011)։ «Denis Healey: the artist within»։ The Guardian
- Lane-Spollen Eugene (2014)։ Under the Guise of Spring: The Message Hidden in Botticelli's Primavera։ Shepheard-Walwyn։ Վերցված է մարտի 2, 2015
- Heyl Charles Christian (1912)։ The art of the Uffizi Palace and the Florence Academy։ L.C. Page։ Վերցված է հուլիսի 16, 2010
Lucretius. On the Nature of Things, William Ellery Leonard, trnsl. Գուտենբերգ նախագծի կայքում
- Mattern Joanne (January 2005)։ Sandro Botticelli։ ABDO Group։ ISBN 978-1-59197-839-8։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Michalski S. (2003)։ «Venus as Semiramis: A New Interpretation of the Central Figure of Botticelli's Primavera»։ Artibus et Historiae 24: 213–222
- Patterson Annabel M. (1987)։ Pastoral and ideology: Virgil to Valéry։ University of California Press։ ISBN 978-0-520-05862-0։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Phythian John Ernest (1907)։ Trees in nature, myth and art։ Methuen & co.։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Servadio Gaia (2005)։ Renaissance Woman։ I.B.Tauris։ ISBN 978-1-85043-421-4։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Snow-Smith Joanne (1993)։ The Primavera of Sandro Botticelli: A Neoplatonic Interpretation։ Peter Lang International Academic Publishers։ ISBN 082041736X
- Steinmann Ernst (1901)։ Botticelli։ Velhagen & Klasing։ Վերցված է հուլիսի 16, 2010
- Stokstad Marilyn (2008)։ Art History։ Prentice Hall։ ISBN 0-13-225067-5
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.uffizi.it/opere/botticelli-primavera
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ Тит Лукреций Кар. О природе вещей. — М.: Художественная литература, 1983.
- ↑ Овидий. Элегии и малые поэмы. — М.: Художественная литература, 1973.
- ↑ Capretti, 2002, էջ 49
- ↑ Fossi, 1998, էջ 5
- ↑ Stokstad, 2008, էջ 521
- ↑ Capretti, 2002, էջ 48
- ↑ Деймлинг Барбара Сандро Боттичелли. — Taschen, 2007.
- ↑ «Сайт Уффици»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2017-02-15
- ↑ Connolly, 2004, էջ 44
- ↑ Connolly, 2004, էջ 26, 28
- ↑ Fisher, 2011, էջ 12
- ↑ Heyl, 1912, էջ 89-90
Արտաքին հղումներ խմբագրել
- Astrologische Interpretation, italienisch Archived 2013-05-17 at the Wayback Machine.
- Fotografische Reproduktion von Botticellis Primavera (zoombar, 28 Gigapixel)
Վեներայի թագավորությունը (նկար, Բոտիչելլի) Վիքիպահեստում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Smarthistory - Botticelli's Primavera |