Ֆուքսիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Ապուզանազգիներ (Onagraceae)
Ցեղ Ֆուքսիա (Fuchsia)
L., 1753

Ֆուքսիա (լատին․՝ Fúchsia), պատկանում է ապուզանազգիների (Onargraceae) ընտանիքին։

Անվանում խմբագրել

 

Ֆուքսիա անունը տրվել է ի պատիվ գերմանացի բուսաբան Ֆուքսի։ Մշտադալար բույս է, ձմռանը ջերմատներում կամ բնակարաններում ցածր ջերմաստիճանի տակ կամ խոնավության պակասի դեպքում տերևաթափ է լինում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ծաղիկները կախված են, հասարակ են և լիաթերթ։ Պսակաթերթերի և բաժակաթերթերի գույները տարբեր են լինում։ Որոշ պսակաթերթերի ծաղիներ իրենց դասավորության շնորհիվ նմանվում են ձագարի։ Տեսակներ էլ կան, որոնց ծաղիկները բաժակների երկարության հետևանքով խողովակի ձև են ունենում։

Տեսակներ խմբագրել

Ջերմոցներում, բնակարաններում մշակվում են ֆուքսիայի բազմաթիվ տեսակներ։

Հիմնական տեսակներն են՝

Բազմացում խմբագրել

Ֆուքսիաները բազմանում են կտորներով, որոնք ստացվում է ջերմոցներում։ Կտորները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ։ 10-12 °C ջերմության պայմաններում դրանք արմատակալում են 10-20 օրվա ընթացքում։ Գարնանը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ֆուքսիան սկսում է ավելի վատ աճել, այդ իսկ պատճառով պետք է տեղափոխել ծառերի ստվերի տակ։ Տնկած երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև պատուհանի գոգերին, որտեղ արևն ընկնում է միայն առավոտյան և երեկոյան ժամերին։ Ձմռան ամիսներին ֆուքսիաները պահում են սառը ջերմոցներում և ավելի սակավ են ջրում։

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն, Հ. Նարինջյան
  • Gerda Manthey։ Fuchsien. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1987, ISBN 3-8001-6348-9
  • Miep Nijhuis։ Fuchsien-Atlas. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1994, ISBN 3-8001-6546-5
  • Andreas Fellner։ Fuchsien. Aufzucht und Pflege. Av Buch, ISBN 978-3-7040-2253-0
  • Heinz-Dieter Krausch։ Kaiserkron und Päonien rot... - Entdeckung und Einführung unserer Gartenblumen. Dölling und Galitz Verlag, Hamburg 2003, ISBN 3-935549-23-7
  • Walter Erhardt u. a.։ Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուքսիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուքսիա» հոդվածին։