Սուրբծննդյան պսակ Սուրբծննդյան տոներին նախորդող օրերի տիպիկ զարդարանք տներում՝ եղևնու ճյուղերից, չորս մոմերով, պսակաձև, ամրացվում է ուղղահայաց կամ դրվում է սեղանի վրա։ Հարության չորս շաբաթներից առաջինի ժամանակ վառվում է առաջին մոմը, հաջորդ շաբաթ՝ երկրորդը և այլն[1][2][3]։

Սուրբծննդյան պսակ
Սուրբծննդյան պսակ

Սուրբծննդյան պսակը սուրբծննդյան ավանդույթների մեջ ներառնվել է համբուրգյյան լյութերական աստվածաբան Յոհան Հինրիխ Վիխերնի միջոցով, ով դաստիարակության էր վերցրել աղքատ ընտանիքների մի քանի երեխաների։ Երեխաները տոնին նախորդող օրերին մշտապես հարցնում էին դաստիարակին, թե երբ կսկսվի Սուրբ Ծնունդը։ Որպեսզի երեխաները կարողանային հաշվել օրերը մինչ Սուրբ Ծնունդ, 1839 թվականին Վիխերնը հին փայտյա անիվից պսակ պատրաստեց, որը զարդարեց քսանչորս կարմիր և չորս մեծ սպիտակ մոմերով։ Ամեն առավոտ այդ պսակի վրա վառվում էր մեկ փոքրիկ մոմ, որին կիրակի օրերին ավելանում էր մեծ մոմը։

Սուրբծննդյան պսակի խորհրդին վերագրվում է մի քանի նշանակություններ։ Ի սկզբանե պսակի վրա լույսի ավելացումը խորհրդանշում էր Քրիստոսի հարության աճող սպասմները, «աշխարհին` լույս»։ Սրան գումարվում են լրացուցիչ նշանակություններ՝ պսակի կլոր տեսքի, կանաչ եղևնու, մոմերի գույնի, դեկորատիվ ժապավենների հետ կապված։

Չորս մոմերով սուրբծննդյան պսակը ասոցացվում է երկրագնդի և աշխարհի չորս կողմերի հետ։ Շրջանը խորհրդանշում է կյանքի հարատևությունը, որը պարգևում է Հարությունը, կանաչը՝ կյանքի գույնը, իսկ մոմերը՝ լույսը, որը լուսավորում է աշխարհը Սուրբ Ծննդյան տոնին։

Կաթոլիկների սուրբծննդյան պսակ ը հաճախ զարդարվում է երեք մանուշակագույն և մեկ վարդագույն մոմերով՝ զուգակցված լիթուրգիական ծաղիկներով։ Վարդագույն մոմը վառում են հարության երրորդ շաբաթում, որը անվանվում է Gaudete (Ուախ եղեք)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Peter C. Bower. The Companion to the Book of Common Worship. Office of Theology and Worship, Presbyterian Church (U.S.A.). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. «It apparently emanated from the Lutheran tradition, but it has been appropriated by almost all other traditions.»
  2. John Trigilio, Kenneth Brighenti. The Catholicism Answer Book: The 300 Most Frequently Asked Questions. Sourcebooks. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. «Historically, the Advent wreath is a Lutheran custom dating back three hundred years ago.»
  3. Carl Seaburg. Celebrating Christmas: An Anthology. Unitarian Universalist Ministers Association. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. «The use of an Advent Wreath originated a few hundred years ago among Lutherans in Germany.»

Արտաքին հղումներ խմբագրել