Բացել գլխավոր ցանկը
Սովորական ֆլամինգո
Սովորական ֆլամինգո
Սովորական ֆլամինգո
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Կարմրաթևիկներ (Phoenicopteriformes)
Ընտանիք Ֆլամինգոնմաններ (Phoenicopteridae)
Ցեղ Ֆլամինգո (Phoenicopterus)
Տեսակ Սովորական ֆլամինգո (P. roseus)
Միջազգային անվանում
Phoenicopterus roseus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Սովորական կամ վարդագույն ֆլամինգո (լատ.՝ Phoenicopterus roseus), ֆլամինգոնմանների դասի թռչուն, որը տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում։

Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, դեպի ներքև կտրուկ կեռված կտուցը շատ մեծ չէ։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով։ Թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը՝ վառ կարմիր։ Կտուցի հիմքը վարդագույն է, իսկ ծայրը՝ սև, վարդագույն են նաև ոտքերը։ Երիտասարդ անհատները մոխրասպիտակավուն են, քաշը՝ 1,94-2,4 կգ։

Սնվում է ծանծաղուտ ջրերում, կեր է փնտրում գլուխը ուղղահայաց սուզելով ջրի խորքը՝ տիղմի մեջ։ Սնվում է ջրիմուռներով, խխունջներով և այլ ջրային անողնաշարավոր կենդանիներով։ Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով։ Թռչում է արագ, ուղիղ գծով, թևերի հաճախակի թափահարումով։ Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը՝ դեպի պոչը։ Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի։

ՀՀ տարածքում հանդիպում է աշնանային չուի ընթացքում Սևանա լճի ու Արարատյան հարթավայրի ճահճուտներում։

ՏարածվածությունԽմբագրել

Բնադրավայրերը հայտնաբերվել են Կասպից ծովի ավազանից դեպի արևելք` մինչև Իրան, Աֆղանստան, Յակուտիա, Հեռավոր Արևելք և Հարավարևմտյան Հնդկաստան, դեպի հարավ` մինչև Դաղստան, Ադրբեջան, Թուրքիա, Թունիս, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, դեպի արևմուտք` մինչև Իսպանիա և Ֆրանսիա: Որպես չվահյուր Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Ապրում է Սևանա լճի ծանծաղուտներում և Նորադուզ գյուղի շրջակայքում։

Սովորաբար բնադրում են գաղութներով, ձվադրում՝ հունիսի կեսերին, դնում են 1-2 ձու, որոնցից ձագերը դուրս են գալիս 30-32 օրից, իսկ 4 օր հետո՝ լքում բունը։ Չի բնադրում Հայաստանում։ Անազատ պայմաններում հաջողությամբ բազմացվել է Անգլիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի կենդանաբանական այգիներում:

Արարատյան հարթավայրում աշնանը հաշվառվում են 5-10 առանձնյակ[1]։

ՊահպանությունԽմբագրել

Անհետացող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Քիչ մտահոգ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

Սպառնացող վտանգներից է համարվում անօրինական որսը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6