Սպիտակ (գույն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
Սպիտակ գույն, ախրոմատիկ գույն, ինչպես սևը և մոխրագույնի երանգները։ Սպիտակ է համարվում սպեկտրով և էլեկտրամագնիսական ճառագայթմամբ գույնը՝ տեսանելի մասում ալիքների ողջ երկարությամբ հավասար հզորություն ունեցող։ Պետք է հասկանալ, որ սպիտակ գույնի զգացողություն կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ տարբեր սպեկտրների ճառագայթումից։
- Մետամերիզմի համաձայն՝ սպիտակի զգացողությունը կարող է պայմանավորված լինել տարբեր սպեկտրների ճառագայթումով, որ նույն արձագանքն է թողնում աչքի ծիածանաթաղանթի վրա։
- Ելնելով գույների ընկալման հարմարվողականության սկզբունքից՝ տարբեր սպեկտրներ ունեցող գույնը նույնպես կարող է սպիտակ թվալ տեսողության՝ պայմաններին հարմարվելուց հետո։
Սպիտակ | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #FFFFFF |
sRGBB (r, g, b) | (255, 255, 255) |
CMYKH (c, m, y, k) | (0, 0, 0, 0) |
HSV (h, s, v) | (0°, 0%, 100%) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր) |
Սպիտակ գույնի չափանիշները
խմբագրելՍպիտակ պիգմենտներ
խմբագրելՍպիտակ ենք անվանում այն պիգմենտները, որոնք լույսի աղբյուրի էլեկտրամագնիսական սպեկտրում տեսանելի տարբեր երկարության բոլոր ալիքների լույսը առավելագույնս են արտացոլում։ Կարևոր է, որ արտացոլումը լինի դիֆուզային, ոչ թե հայելային.
- ցինկի օքսիդ
- սպիտակ կապար
- բարիումի սուլֆատ
- տիտանի երկօքսիդ
- ցինկի սուլֆիդ
- կավիճ
- կալցիումի օքսիդ
- կաոլին
Սպիտակ լույս
խմբագրելՄարդկային աչքն ունի լուսավորության տարբեր պայմաններին հարմարվելու բնական ունակություն։ Սրա նկարագրման համար օգտագործվում է գույնի գունային ջերմաստիճանի հասկացությունը։ Գունային տարբեր ստանդարտներում որպես սպիտակ ընդունվում են տարբեր չափանիշներ։ Առավել տարածված են D65 (գունային ջերմաստիճանը՝ 6500Կ) և D55 (5500Կ) ստանդարտային իլյումինատները, որոնք մոտ են արևային սպեկտրի ճառագայթմանը։
Սպիտակ գույնի ստացում տարբեր աղբյուրների օգնությամբ
խմբագրելԳույնի ադիտիվ սինթեզը, կապված մարդկային տեսողության առանձնահատկության հետ, թույլ է տալիս սպիտակ գույն ստանալ կարմիրի, կանաչի և երկնագույնի միախառնումով, որն օգտագործվում է, օրինակ, կինեսկոպներում։ Գույնի սուբտրակտիվ սինթեզի դեպքում սպիտակը սկզբնական, ֆոնային գույն է, օրինակ՝ թղթի գույնը տպագրության ժամանակ։ Չի պահանջվում լրացուցիչ կապույտ, կարմիր և դեղին գույների ավելացումը։ Մարդը մակերևույթն ընկալում է սպիտակ, եթե այն ամբողջովին արտացոլում է իր վրա ընկնող լույսի հոսքը՝ կազմված տեսանելի սպեկտրի՝ տարբեր երկարության ալիքների հավասարաչափ արտացոլմամբ։ Եթե մարմինը մասամբ կլանում է տարբեր երկարության ալիքների տեսանելի լույսը, ապա այդ մարմնի մակերևույթը կարող է թողնել մոխրագույնի տպավորություն։ Սպիտակ գույնն ունի ամենամեծ պայծառություն, նրբերանգ - 0։ Սպիտակ գույնը, որ արևագույնի սպեկտրի նախատիպն է, չի կարելի ստանալ՝ խառնելով մնացած հիմնական գույներն ու երանգները։
Սպիտակի նրբերանգները
խմբագրել- Ամիանտային - «կեղտոտ» սպիտակ։ Անվանումն առաջացել է ասբեստի տարատեսակից՝ ամիանտից։
- «Աբդել-Կաբերի մորուք» - ունի սևի նրբերանգ։ Աբդ էլ Կադիրը ալժիրյան զորավար էր, հռետոր և բանաստեղծ, որը 1832 - 1847 թվականներին գլխավորել է արաբների ապստամբությունը ֆրանսիական գաղութարարների դեմ։
- Խամրած սպիտակ
- Մարենգո - մոխրագույն, տեղ-տեղ սևի երանգով։ Անվանումն առաջացել է 1800 թվականին Մարենգոյի մոտ Ավստրիայի և Ֆրանսիայի միջև տեղի ունեցած ճակատամարտից հետո։ Որոշ տեղեկություններով հենց այդ գույնն ուներ Նապոլեոնի տաբատը, ուրիշ տեղեկությունների համաձայն՝ այդ գույնն ունեին ձեռքի արտադրության տեղական կտորները։
- Մարենգո-կլեր՝ բաց մոխրագույն։
- Նավարինսկի բոցագույն - մոխրագույնի մուգ նրբերանգը, նորաձև գույն, որն առաջացել է 1827 թվականին թուրքերի նկատմամբ ռուսների տարած հաղթանակով Նավարինսկի մոտ։ Հիշատակվում է Գոգոլի «Մեռած հոգիներ» ստեղծագործության մեջ։ Կա տեսակետ, որ այս գույնը կարմիրի երանգներից է, քանի որ հենց անվանումը՝ բոցագույն, դա է վկայում։
- Ամպագույն - ամպի գույնը
- Մոխրագույն - սևի խառնուրդը սպիտակին։ Նրբերանգները տարբեր են։
Սպիտակի ընկալման հոգեբանություն
խմբագրելՍպիտակ գույնն ունի տարածության ընդլայնման տեսողական առանձնահատկություն։ Որպես կանոն, այն դրական ազդեցություն ունի. սպիտակ աղավնին խորհրդանշում է խաղաղություն, սպիտակ դրոշը՝ հաշտություն, հաճախ փրկարար է հանդիսանում սպիտակ ձիով ասպետը ևս։ Հին հույները կարծում էին, որ եթե սպիտակ շորով քնես, երազները հաճելի կլինեն։
Պատմական ու ժողովրդական տվյալներ՝ կապված սպիտակ գույնի հետ
խմբագրել- Սպիտակը կայսրական Ռուսաստանի պետական հիմնական գույներից էր, պետական դրոշի գույնը, ինչպես և այժմ։
- Միջերկրածովյան որոշ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում սպիտակը սգո գույն է, Արևմուտքի երկրների մշակույթում՝ մաքրության խորհրդանիշ։
- Սպիտակ ամիս — մոնղոլախոս ժողովուրդների ամանորյա տոն է։
- Սպիտակ ծերուկ — երկարակեցության և պտղաբերության աստվածություն մոնղոլական բուդդայականության մեջ։
- Սպիտակ — եվրոպական երկրներում, Ճապոնիայոմ հարսանեկան շորի ավանդական գույնը։ Սպիտակ շորը անմեղության և մաքրության խորհրդանիշ է։
- Սպիտակ դրոշ — հաշտության կամ կապիտուլյացիայի միջազգային խորհրդանիշ։
- Սպիտակ պար — պար, որի ժամանակ աղջիկները, կանայք են հրավիրում տղամարդկանց։
- Սպիտակ մարդ — հաճախ այդպես են անվանում եվրոպոիդ ռասայի մարդկանց այլ ռասաների ներկայացուցիչները։
- Սպիտակ ագռավ — բնության հազվագյուտ դրսևորում։ Այդպես բնորոշում են հազվագյուտ, անսովոր հատկություններով մարդկանց՝ շրջապատի մարդկանցից կտրուկ տարբերվող։
- Սպիտակ տոմս — ժարգոնային անվանումը տեղեկանքի, որով ազատվում են բանակից[1]։
- Սպիտակ տենդ — ալկոհոլը թողնելու կամ չափաբաժինը նվազեցնելու հետևանքով առաջացող վիճակ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ և հալյուցինացիաներով։
- Սպիտակ վառարան — ռուսական վառարան խողովակով, որից տանը ծուխ չի լինում. այդտեղից էլ անունը։
- Սպիտակ Ռուսաստան — բառակապակցություն, որից առաջացել է Բելառուս երկրի անվանումը։
- Կարտ-բլանշ (բառացի ֆր.՝ սպիտակ խաղաթուղթ) — մաքուր թուղթ, որ ստորագրում է երաշխավորը՝ լիազորելով անսահմանափակ իրավունքներ, գործելու լիիրավ ազատություն։
- Սպիտակ փիղ — այս արտահայտությունը եկել է հին Սիամից։ Որպեսզի ազատվի անպիտան պալատականից, Սիամի թագավորը նրան նվիրում էր սպիտակ փիղ։ Փղին կերակրելը և պահելը շուտով սնանկացնում էին պալատականին, իսկ արքայական նվերից ազատվելն անհնար էր։ Դրանից հետո մեծ, զգալի, բայց անօգուտ ձեռքբերումը բնորոշում են «սպիտակ փիղ» արտահայտությամբ։
- Սպիտակ — եկեղեցական միջավայրում այսպես է կոչվել աշխարհիկ մարդը։
- «Սպիտակ փետուր ցույց տալ» — վախկոտություն դրսևորել։ Արտահայտությունը ծագում է աքլորակռիվներից։ Նկատվել է, որ կարմիր ու սև աքաղաղները պոկում են ավելի վախկոտ սպիտակ աքաղաղների պոչերի փետուրները։
- Ավանդաբար ԽՍՀՄ հարավային հանրապետությունների տարածքներում սպիտակ են ներկայացուցչական-պաշտոնական գործառույթով մեքենաները[2][3][4].[5]:
- Բուդդայական մանդալաներում սպիտակը համապատասխանում է կենտրոնին։
- Հասցնել սպիտակ կոփման — խիստ զայրացնել, զրկել ինքնատիրապետումից։ Արտահայտությունն առաջացել է դարբինների խոսքից. ուժեղ տաքացման ժամանակ մետաղը նախ կարմրում էր, ապա դեղնում, իսկ ամենաուժեղ տաքացման դեպքում՝ սպիտակում։
- Սպիտակ գայլ — գայլերի առաջնորդ, գայլի կերպարանքով ոգի, անտառի արքա, «գազանների տիրակալ»։
-
Հարսի սպիտակ զգեստ
-
Սպիտակ դրոշ
Խորհրդանշանների համակարգում
խմբագրելՍպիտակ գույնը Մոզամբիկի պետական դրոշի վրա խորհրդանշում է խաղաղություն։
Սպիտակ գույնը արվեստում և գրականության մեջ
խմբագրելՈւղղափառության մեջ
խմբագրելՍպիտակը սրբության և աշխարհիկից հրաժարվելու, հոգու պարզության ձգտելու գույնն է։ Սա մաքրության, աստվածայինին ձգտելու խորհրդանիշն է։ Շատ սրբապատկերներում Քրիստոսի շորերը պատկերվում են սպիտակ գույնով։ «Ահեղ դատաստանում» սրբերը սպիտակ են հագած։ Սպիտակ են հագած և երեխաները սրբապատկերներում։ Ուղղափառ մշակույթում սպիտակը մարգարեների, սրբերի, հրեշտակների գույնն է։ Դարեր շարունակ թաղումները իրականացրել են սպիտակ հագած հոգևորականները։ Այդ դեպքում սպիտակը հիշեցնում է, որ մարդկությունը հարություն է առնելու հետագայում։ Ուղղափառ շատ տոներ հոգևորականները նշում են սպիտակ հանդերձով։
Գրականության մեջ
խմբագրել- Սպիտակ բանաստեղծություն — հանգավորում չունեցող բանաստեղծություն է, բայց, ի տարբերություն ազատ բանաստեղծության, ունի որոշակի չափ՝ սպիտակ յամբ, սպիտակ անապեստ։
- «Սպիտակ հիվանդություն» — Կարել Չապեկի պիեսն է։
- «Սպիտակ գվարդիա» — Բուլգակովի ստեղծագործությունն է։
Կինոարվեստում
խմբագրել- «Անապատի սպիտակ արևը» — խորհրդային ֆիլմ
- «Երեք գույն. սպիտակը» — Կշիշտոֆ Կեսլյովսկու ֆիլմը
- «Ճերմակ անուրջներ» — Ս. Իսրայելյանի ֆիլմը
Երաժշտության մեջ
խմբագրել- «Սպիտակ ալբոմ» — The Beatles խմբի ալբոմը
Կերպարվեստում
խմբագրել- «Սպիտակ լռություն» — Սալվադոր Դալիի կտավը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Русский цвет. М.: Издательский Дом «Экономическая газета», 2011. С. 104
- ↑ Советского чиновника на дороге можно было узнать сразу — по чёрной «Волге» (или белой — в южных республиках)
- ↑ Чёрная-чёрная машина
- ↑ ««…партийные чиновники предпочитают ездить на черных „волгах"…»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Антонио де ла Каланча. Моральная хроника Ордена Святого Августина в Перу. Том 1., стр. 176». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.