Մասրենի Դամասկոսի

բույսերի տեսակ
Մասրենի Դամասկոսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի Դամասկոսի
Լատիներեն անվանում
Rosa damascena Mill


Մասրենի Դամասկոսի (լատ.՝ Rosa damascena Mill), վարդազգիներ ընտանիքի, մասրենիների ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ թուփ է 0,5 — 1,5 մ (երբեմն ավելի) բարձրությամբ։ Տերևիկները երկու կողմից մազմզուկապատ են, ձվաձև նշտարաձև, հասարակ կամ աղեղնաեզր։ Փշերը միանման են, ամուր, կեռիկանման ծռված, տափակ, հաճախ' կարմրավուն։ Տերևիկները գեղձաթարթիչաեզր են։ Ծաղիկները սովորաբար հավաքված են վահանիկներում, վարդագույն են, խոշոր, բուրումնավետ։ Հիպանթիումը երկարավուն է, կարմիր, հազվադեպ է հասունանում։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Արևմտյան Անդրկովկասում, Թալիշում, Արևմտյան Եվրոպայում (մշակվում է հատկապես Բուլղարիայում), Միջին Ասիայում, Իրանում, Իրաքում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք։ Պսակաթերթիկներից վարդի յուղ են ստանում, որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 401։