Աննա Սաքսե
Աննա Սաքսե (լատիշ․՝ Anna Sakse, հունվարի 16, 1905[1], Լեյասցիմես, Valka County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 2, 1981[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։
Աննա Սաքսե լատիշ․՝ Anna Sakse | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1905[1] |
Ծննդավայր | Լեյասցիմես, Valka County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 2, 1981[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և վիպասան |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Ժանրեր | վեպ, պատմվածք և հեքիաթ |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | Լատվիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Աննա Սաքսե Վիքիքաղվածքում | |
Աննա Սաքսե Վիքիդարանում |
Գործունեություն
խմբագրելՏպագրվել է 1925 թվականից։ 1934 թվականից եղել է հեղափոխական գրողների, նկարիչների և լրագրողների անլեգալ միավորման մեջ։ Նրա «Աշխատավոր սերունդ» (1941) վեպը պատկերել է լատվական գյուղի կյանքը XIX դարի 1970-ական թվականներից մինչև 1905-1907 թվականների հեղափոխությունը։ «Սարն ի վեր» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) վեպը նվիրված է գյուղի սոցիալիստական վերակառուցմանը։ Բուրժուական Լատվիայի մտավորականության կյանքն է պատկերված «Կայծեր գիշերվա մեջ» (հ․ 1-2, 1951-1957, Լատվիայի ԽՍՀ պետական մրցանակ, 1959) վեպում։ Սաքսեն հեղինակ է նաև պատմվածքների, մանկական գրքերի, «Ագռավի թագավորը» (1962) հեքիաթների և «Հեքիաթներ ծաղիկների մասին» (1966) ժողովածուների։ Սաքսեի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ ԽՍՀՄ III-IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 3 այլ շքանշանով։
Աննա Սաքսեն հայերեն
խմբագրել- Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020, 120 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Սաքսե» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Սաքսե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 252)։ |