Վահան Միրաքյան (երգիչ)

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Միրաքյան (այլ կիրառումներ)

Վահան Օնիկի Միրաքյան (1936, ապրիլի 27, Երևան - 2014, մայիսի 7, Լոս Անջելես), հայ օպերային երգիչ (քնարադրամատիկական տենորՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976

Վահան Միրաքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 27, 1936(1936-04-27)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էմայիսի 7, 2014(2014-05-07) (78 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Երևանում։ Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր), որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում։

1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան։ 1956 թ. հրավիրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն։

1963 թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին հինգ երգիչների հետ կատարելագործվելու է մեկնել Իտալիա։ 1963-1967 թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությանբ։ Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով։

1967-1980 թթ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։

1981-2005 թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում։ 1983 թ. Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնտսերատ Կաբալիեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը։

Ելույթներ է ունեցել նաև Վիեննայի, Համբուրգի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» և այլ օպերային թատրոններում, հանդես եկել նաև որպես կամերային երգիչ։

2002 թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու՝ օպերային երգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ։

2005 թվականից ապրում և ստեղծագործում էր ԱՄՆ-ում։

Մահացել է Լոս Անջելեսում, 2014 թ. մայիսի 7-ին[2]։

Խաղացանկ

խմբագրել

Դերերգերից են՝

Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում.

Դասական խաղացանկից կատարել է՝

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։