Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Միրաքյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Վահանի Միրաքյան (1962, նոյեմբերի 17, Երևան - 2013, հունիսի 12, Երևան), հայ օպերային երգիչ։

Արմեն Վահանի Միրաքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1962 նոյեմբերի 17
Երևան
Մահացել էհունիսի 12, 2013(2013-06-12) (տարիքը 50)
Երևան
Մասնագիտությունօպերային երգիչ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինՄարինե Մխիթարյան

Օպերային երգիչ Վահան Միրաքյանի որդին, դերասանուհի Մարինե Մխիթարյանի ամուսինը։

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Միրաքյանը ծնվել է Երևանում օպերային տենոր Վահան Միրաքյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1994 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Մ. Հարությունյանի դասարանը։ 1998 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ Նույն թվականին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի հետ կատարել է «Ազգերի հիմն» ստեղծագործությունը։ 1999 թվականին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կատարել է իտալական կոմպոզիտորների ստեղծագործությունները, 2000 թվականին օպերային թատրոնում հանդես է եկել Առլեկինի դերերգով (Լեոնկավալոյի «Պայացներ»)։ 2001 թվականին օպերային թատրոնում կայացել է Արմեն Միրաքյանի մենահամերգը՝ ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։ Կատարել է ռուսական, իտալական, նեապոլիտանական, հայկական երգեր, օպերային և կամերային ստեղծագործություններ[1]։

Մրցանակներ

խմբագրել
  • Կոմիտասի անվան և իտալական ռոմանսի «Բելկանտո» մրցույթների դափնեկիր, 1996
  • Սայաթ-Նովա համահայկական մրցույթի գլխավոր մրցանակ, 2000

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արմեն Միրաքյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».