Վահագն Ստեփանյան, (հուլիսի 10, 1985(1985-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող, երգահան, կոմպոզիտոր և ստեղնահար, Գրեմմիի քվեարկող անդամ։ Աշխատել է մի շարք նշանավոր երաժիշտների հետ, ներգրավվել է 30-ից ավելի ալբոլմերի ստեղծման մեջ որպես երաժշտական գործիքավորող, երգահան կամ ստեղնահար։ 2015 թ․ թողարկվել է իր առաջին ձանասկավառակը՝ Moonlight-ը[1]։ Հեղինակել է երաժշտություն 10-ից ավելի ֆիլմերի համար։

Վահագն Ստեփանյան
Ծնվել էհուլիսի 10, 1985(1985-07-10) (38 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերփոփ, սոուլ, ջազ և Ֆանկ
Մասնագիտություներգերի հեղինակ, կոմպոզիտոր, դաշնակահար և DJ producer
Գործիքներդաշնամուր և ստեղնաշարային գործիքներ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքvahagnstepanyan.com

Կրթություն խմբագրել

Վահագն Ստեփանյանը ծնվել է Երևանում։ Նրա երաժշտական ուղին սկսվել է ութ տարեկան հասակից, երբ ընդունվեց երաժշտական դպրոց` դաշնամուրի դասական բաժին։ Ավարտելով Երևանի Չայկովսկու անվան ավագ դպրոցը՝ ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ստանում է դասական երաժշտության բակալավրի աստիճան։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսում է ստեղծագործել և գործիքավորել թե՛ ֆիլմերի երաժշտություն, թե՛ այլ երաժշտություններ տարբերի երգիչների ու երգչուհիների համար։

Գործունեություն խմբագրել

Որպես երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող, երգահան, կոմպոզիտոր և/կամ ստեղնահար՝ մասնակցել է ավելի քան 200 նախագծերի և աշխատել երաժիշտների հետ ավելի քան 30 երկրներից, ներառյալ Daft Punk- ի "Get Lucky", բաս գիթարիստ Նաթան Իսթի, Էրիկ Մարիենթալի, Էրիկ Մուրի, Հենրիկ Լինդերի, Մելվին Լի Դեյվիսի, Մարկ Լեթիերիի, Իդա Նիլսենի, Փերսի Բեդիի, Ֆեոդոր Դոսումովի և շատ ուրիշների հետ։

Նա նաև համագործակցում է համաշխարհային կարգի ձայնային ռեժիսորների հետ, ինչպիսիք են Էվրեն Գյոքնարը (Capitol Studios), Լու Դիազը, Լյուք Պիմենտելը և Ռենդի Մերիլը (Sterling Sound):

2017 թ․ Waves Audio-ի պատվերով ստեղծեց պրեսեթներ սիրված ‘Renaissance’ փլագինի, ներառյալ RVerb-ի (REQ2; REQ4; REQ6), Clavinet-ի[2] և Electric 200 Piano-ի համար[3]։

2017 թ․ գործիքային դեմոներով և ներկայացումներով հանդես է եկել NAMM Show-ում[4] մի շարք նշանավոր պրոդյուսերների, երաժիշտների հետ, ինչպիսիք են Էնդրյու Շեպսը, Infected Mushrooms-ը, Էդդի Կրամմերը, Գրեգ Վելլսը, Լու Դիազը, Մենի Մարոքինը, Թոնի Մազերատին և Շոն Մարտինը և ուրիշներ։ NAMM շոուների ընթացքում Ստեփանյանը ներկայացումներով է հանդես եկել GruvGear-ի, Soundbrenner-ի, UVI-ի, Waves Audio-ի, 64Audio-ի համար և նվագել NAMM Nissan Grand Plaza բեմում։

Ալբոմներ խմբագրել

Ստեփանյանը ներգրավվել է տարբեր նշանավոր երաժիշտների 30-ից ավելի ալբոլմերի ստեղծման մեջ՝ որպես երաժշտական գործիքավորող, երգահան կամ ստեղնահար։

2013 թ․ գործիքավորել է առաջին բազմաէթնիկ/բազմամշակութային երաժշտության ձանյագրությունների առաջին հավաքածուի՝ The Ethnos Project Volume One-ի ստեղծմանը[5]։ Ալբոմի առաջին մասը թողարկվել է անգլերենով, տագալերենով, մանդարինով, սուահիլիով, պարսկերենով, ճապոներենով, իսպաներենով, կորեերենով և էստոներենով։ Ethnos Project-ը ձայնագրվել է 4 տարբեր երկրներում (Հայաստան, Վենեսուելա, Էստոնիա և Միացյալ Նահանգներ)։ 2014 թ․ ալբոմին անդրադարձ է կատարվել Worship Leader ամսագիրը։

2015 թ․ թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ Moonlight-ը[6][7]։

2020 թ․ համագործակցել է երգիչ, երգահան և պրոդյուսեր Փերսի Բեդիի հետ` կատարելով ստեղնաշարային գործիքների գործիքավորումը նրա “Whole World”[8] երգի համար։

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

Հեղինակել է երաժշտություն և հնչունային ձևավորում 10-ից ավելի ֆիլմերի համար․

  1. Արարատի հայացքը (ամբողջական ֆիլմի երաժշտություն և հնչունային ձևավորում)[9]
  2. Թումանյան - ֆիլմի թրեյլեր (ողջ երաժշտությունն և հնչունային ձևավորում)[10]
  3. Փ/Ֆ Թումանյան․ և կամք, և սիրտ, և միտք (երաժշտություն և հնչունային ձևավորում)[11]
  4. Փ/Ֆ «Չարենց» (երաժշտություն)
  5. «Իմ խիղճն իմ նկարներն են․ Մինաս Ավետիսյան» (երաժշտություն)
  6. «Տիեզերք տիեզերքում․ Վիկտոր Համբարձումյան» (երաժշտություն)
  7. «Օ, Զանգեզուր, օ, Կյորես... Ակսել Բակունց» (երաժշտություն)
  8. «Խարույկ սառույցի վրա. Պարույր Սևակ» (երաժշտություն)
  9. «Վահան Տերյան. վիհի եզերքին» (երաժշտություն)
  10. Փ/Ֆ Արշիլ Գորկի (երաժշտություն)[12]
  11. Փ/Ֆ Վիլիամ Սարոյան (երաժշտություն)[13]
  12. Փ/Ֆ Սայաթ-Նովա (երաժշտություն)[14]
  13. Փ/Ֆ Ալեքսանդր Թամանյան (երաժշտություն)[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hans-Bernd Hulsman. «Vahagn Stepanyan:Moonlight». www.smooth-jazz.de (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. «Clavinet». www.waves.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Electric 200 Piano». www.waves.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Waves at NAMM 2017». www.waves.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Ethnos Project Volume One». open.spotify.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Patrick Van de Wiele. «VAHAGN STEPANYAN: MOONLIGHT». www.keysandchords.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «AllMusic». www.allmusic.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «UNITED ALLIANCE MUSIC GROUP/NEW DAY/SONY/THE ORCHARD TO RELEASE 11-TRACK, THE HOPE ANTHOLOGY PROJECT FRIDAY, AUGUST 28». madmimi.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «"The Glance of Ararat" Movie Soundtrack. Composed, Arranged & Written by Vahagn Stepanyan». www.youtube.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «Tumanyan - Trailer [Documentary] Soundtracks & SFX by Vahagn Stepanyan». www.youtube.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. «Tumanyan - Heart, Will and Mind». www.armtv.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  12. «Arshile Gorky». www.armtv.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. «William Saroyan». www.armtv.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. «Sayat-Nova». www.armtv.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. «Alexander Tamanyan». www.armtv.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել