ՀՀ ԶՈՒ լեյտենանտ
ՀՀ ԶՈՒ լեյտենանտ, զինվորական կոչում, որը կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և վերջինիս ենթակայության տակ գտնվող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի այն զինծառայողները, ովքեր վերադաս հրամանատարության կողմից ստացել են այն։ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ զինվորական կոչումը ներկայացնող ուսադիրը բաղկացած է երկու փոքր աստղից հորիզոնական դիրքով իրար կողքի տեղադրված։ Լեյտենանտի կոչում ստացած զինծառայողները դասվում են կրտսեր սպայական կազմի շարքում[1]։