Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմոբիլային ճանապարհից աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Այնտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26Հայաստանի կառավարության կարգադրությամբ։ Բլրի բարձրությունը 951 մ է[1]։

Պանթեոն
Եռաբլուր
Yerablur and Saint Vartan chapel (2).jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
Հիմնադրման թվականՄայիսի 26 1992 թ.
Վիճակկիսաբաց
Map
Map
Եռաբլուրը Վիքիպահեստում

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի, հազարավոր ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։

2023 թվականի սկզբին զինվորական պանթեոնին հարող տարածքում սկսվել է 10 հեկտար տարածքով այգու շինարարությունը[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հռիփսիմե Սիմոնյան (2008 թ)։ Սա մեր երկիրն է, Հայաստան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 224–231։ ISBN 978-99930-4-959-3 
  2. «Рядом с военным пантеоном "Ераблур" будет разбит парк» (ռուսերեն)։ Sputnik Армения։ Վերցված է 2023-03-20 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։