Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։

Պատմություն խմբագրել

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ, կազմավորվել է 1998-ին՝ 1994-ին ստեղծված ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի հիմքի վրա։ ՀՀ ԶՈւ-ի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ 2000-ից՝ Վազգեն Սարգսյանի անվան։ 2003 թվականից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։ 2004-ից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։ Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-2007), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-2008), 2008-ից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել