Վալերի Վատենին
Վալերի Վատենին (ռուս.՝ Ватенин Валерий Владимирович, հունվարի 27, 1933, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 1977, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Վալերի Վատենին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1933 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 16, 1977 (44 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Վալերի Վատենինը ծնվել է 1933 թվականի հունվարի 27-ին, Լենինգրադում՝ Պյոտր Լավրովի փողոցում (այժմ՝ Ֆուրշտատսկու փողոց) և, ինչպես գրում է նկարչի այրի և կենսագիր Ն․ Վատենինը, ամբողջ կյանքը անցկացրել է այստեղ, բացառությամբ մի քանի պատերազմական տարիների[2]։ Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո № 203 դպրոցի հետ տարահանվել է Կիրովի մարզի Շաբալինսկի շրջան, որտեղից էլ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադ։
1947 թվականին Վատենինը ընդունվել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարան (այժմ՝ Նիկոլայ Ռերիխի անվան), որը ավարտել է 1952 թվականին։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ալեքսանդր Մոժայսկին աշխարհում առաջին ինքնաթիռ ստեղծողն է»[3] նկարը։
1953 թվականին Վատենինը ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Վալերի Պիմենովի, Լեոնիդ Խուդյակովի և Ալեքսանդր Զայցևի մոտ։ Ամառային պրակտիկային մեկնել է Լեռնային Ալթայ (1956 թվական, ղեկավար՝ Պյոտր Ֆոմին) և Միջին Ասիա (1957 թվական, ղեկավար՝ Նիկոլայ Անդրեցով)։ 1959 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Պատշգամբի վրա»[4] նկարը։
1959 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և բարդ համադասական կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ և քաղաքային բնանկարներ։ Աշխատել է յուղաներկերի, տեմպերաների, ջրաներկերի, մատիտի նկարների և կոլաժի տեխնիկայով։ Զբաղվել է հաստոցային որմնանկարչությամբ։ 1965 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Վատենինի նկարներում ռեալիզմը համադրվում էր հորինվածքի հետ։ Դիմանկարը, բնանկարը, նատյուրմորտը կորցնում էին ժանրային կանոնային սահմանները և ներկայանում էին որպես նկարներ-խոհեր կյանքի մասին իր բարդ տարածական-ժամանակային ձևափոխություններում։ Ուղևորություններ է կատարել Հին և Նոր Լադոգայով, Պսկովով, Մեծ Նովգորոդով, Կաշիրայով, Վլադիմիրով, Սուզդալով, Ալուպկայով, Լեռնային Ալթայով, աշխատել է Դմիտրի Կարդովսկու ամառանոցում Պերեսլավլում։ Այցելել է Լեհաստան, Չեխոսլովակիա և Իտալիա[5]։
Վատենինի ստեղծագործություններից են «Դերձակուհիները»[6] (1960 թվական), «Ձմեռը Մոսկվայի մոտ», «Մայիսը»[7] (երկուսն էլ՝ 1961 թվական), «Ինքնապատկերը», «Սպիտակ գիշերը․ Ֆոնտանկա»[8] (երկուսն էլ՝ 1962 թվական), «Գիշերային հերթափոխը»[9], «Լենինգրադյան բնապատկերը»[10], «Սվետլանայի դիմանկարը» (բոլորը՝ 1964 թվական), «Արհեստանոցում»[11] (1965 թվական), «Աղջիկը, լամպը և թռչունը»[12], «Սուզդալը»[11], «Պահածոների բանկայով նատյուրմորտը»[13], «Սվետլանայի դիմանկարը»[14] (բոլորը՝ 1966 թվական), «Շաբաթ օրվա երեկոն Օնեգայում»[15], «Գարնանային զարդանկարը»[16], «Նկարիչը և մոդելը»[11], «Չորացրած մարմինը»[17] (բոլորը՝ 1967 թվական), «Ձկները և թռչունները»[11], «Նարվայի ծառուղին»[16], «Մթնշաղին»[18] (բոլորը՝ 1968 թվական), «Այգում»[19] (1969 թվական), «Շարժասանդուղքը»[20] (1970 թվական), «Ծովը և երեխաները»[15], «Ինքնապատկերը»[11][21] (երկուսն էլ՝ 1971 թվական), «Զինվորի մայրը»[22], «Հարսնացուն»[11] (1972 թվական), «Գեղանկարիչ Վատենինի կյանքը»[23] (1973 թվական), «Ուստ-Մալոմա»[24], «Սպասումը»[25] (երկուսն էլ՝ 1974 թվական), «Հնդկական ամառը»[26], «Տարահանումը»[27] (երկուսն էլ՝ 1975 թվական), «Զանգերով նատյուրմորտը»[24] (1976 թվական) և այլ նկարներ։
1965-1973 թվականներին Վատենինը դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[28]։ Նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսները ցուցադրվել են 1985 թվականին Լենինգրադում, Լենինգրադի նկարիչների միության ցուցահանդեսային կենտրոնում և 1990 թվականին Մոսկվայում։
1972 թվականին մյուս նկարիչների հետ միացել է «Տասնմեկ» խմբին, որտեղ նրանց հետ միասին կազմի մեջ են մտել՝ Զավեն Արշակունին, Յարոսլավ Կրեստովսկին, Գերման Եգոշինը, Վիտալի Տյուլենևը, Բորիս Շամանովը, Վիկտոր Տետերինը, Վալենտինա Ռախինան, Եվգենյա Անտիպովան, Լեոնիդ Տկաչենկոն և Կոնստանտին Սիմունը․ 1972 և 1976 թվականներին բոլորով մասնակցել են ընդհանուր խմբի երկրորդ ցուցահանդեսներին, ցուցադրվել են Օխտայի Ռուսաստանի նկարիչների միության ցուցահանդեսային դահլիճում[29]։
Մահացել է 1977 թվականի հուլիսի 16-ին Լենինգրադում՝ 45 տարեկան հասակում, ճանապարհային վթարի հետևանքով[30]։
Վալերի Վատենինի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[31]։ Հայտնի են Վալերի Վատենինի գեղանկարչական, գծանկարչական և քանդակային դիմանկարները, որոնք տարբեր տարիներին կատարվել են լենինգրադցի նկարիչների, այդ թվում՝ Վ․ Յանտարյովի[32], Իրինա Բրոյդոյի և Իյա Վենկովայի կողմից (բոլորը՝ 1971 թվական)[30]։
Ցուցահանդեսներ խմբագրել
- 1960 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1961 թվական՝ (Լենինգրադ) «Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես»-ը բացվել է Ռուսական պետական թանգարանի դահլիճներում։
- 1962 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1964 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադ․ զոնալ ցուցահանդես։
- 1969 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1971 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակորդը․ 1971 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսների կատալոգ։
- 1972 թվական՝ (Լենինգրադ) Հայրենի երկրում․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1973 թվական՝ (Լենինգրադ) Նատյուրմորտը. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1975 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակորդը․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1976 թվական՝ (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
- 1977 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին։
- 1985 թվական՝ (Լենինգրադ) Վալերի Վատենինի ստեղծագործությունների ցուցահանդեսները Լենինգրադի նկարիչների միության դահլիճներում։
- 1990 թվական՝ (Մոսկվա) Վալերի Վատենինի ստեղծագործությունների ցուցահանդեսները Լենինգրադի նկարիչների միության դահլիճներում (Կուզնեցկի կամուրջ, 20)։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 185.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.11.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с. 218.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.82.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.218—219.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.12.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.10.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.15.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.86.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1976. — с.31.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.9.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.128.
- ↑ Антонова А. Ватенин Валерий Владимирович. Портрет Светланы. // Портрет в России. ХХ век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. с.308, 394.
- ↑ 15,0 15,1 Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
- ↑ 16,0 16,1 Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.8.
- ↑ Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.7.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.102.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.8.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.97.
- ↑ Антонова А. Ватенин Валерий Владимирович. Автопортрет. // Портрет в России. ХХ век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. с.308—309, 394.
- ↑ По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.11.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.113.
- ↑ 24,0 24,1 Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.12.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.147.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.13.
- ↑ Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.171.
- ↑ Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. с. 15, 270.
- ↑ Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9).
- ↑ 30,0 30,1 Ватенина Н. Валерий Ватенин. — Санкт-Петербург: Русская коллекция, 2006. — с.219.
- ↑ Валерий Владимирович Ватенин. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1985. — с.12-23.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.24.
Աղբյուրներ խմբագրել
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.12.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.10.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.15.
- Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура, 1964, 26 декабря.
- Никифоровская И. Отчитываться мастерством. // Ленинградская правда, 1965, 26 ноября.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.8.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.8.
- Каталог Осенней выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.6.
- Богданов А. Ярче показывать жизнь. // Вечерний Ленинград, 1971, 21 декабря.
- Вьюнова И. Мерой времени. // Ленинградская правда, 1971, 31 декабря.
- По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50-Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.11.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.9.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972. с.208.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.7.
- Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1976. — с.30-34.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.13.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.12.
- Дмитренко А. Человек на своей земле. // Ленинградская правда, 1977, 20 ноября.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.185.
- Валерий Владимирович Ватенин. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1985.
- Ватенина Н. Валерий Ватенин. — Л: Аврора, 1988. — 80 с.
- Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.18-19, 47-48.
- Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. с.3.
- Антонова А. Ватенин Валерий Владимирович. Портрет Светланы. // Портрет в России. ХХ век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. с.308, 394.
- Антонова А. Ватенин Валерий Владимирович. Автопортрет. // Портрет в России. ХХ век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. с.308—309, 394.
- Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9).
- Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2006. — с.217.
- Ватенина Н. Валерий Ватенин. СПб., Русская коллекция, 2006.
- Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9)
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. с.21, 24, 30, 296, 358, 393, 394, 396, 397, 399, 492, 407, 416, 418, 419, 421, 424, 439, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.82.
- Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. с. 15, 270.
- А. В. Данилова. Группа одиннадцати как художественное явление в изобразительном искусстве Ленинграда 1960-1980 годов.//Общество. Среда. Развитие. Научно-теоретический журнал. №3, 2010. с.160-164.
- Стерлигов В. Выступление на выставке одиннадцати на Охте( 1972). / Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. Ч.1. С.246-248.