Բացել գլխավոր ցանկը

Ռուսաստանի նկարիչների միություն

Ռուսաստանի նկարիչների միություն (ռուս.՝ Союз художников России), ռուսական ստեղծագործական հասարակական կազմակերպություն, պրոֆեսիոնալ նկարիչների և արվեստագետների կամավոր միություն: Գործում է Ռուսաստանի տարածքում՝ ՌԴ սահմանադրության, «Պետական ասոցիացիաների մասին», «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ստեղծագործական միությունների օրենսդրության դաշնային օրենքի հիման վրա:

Ռուսաստանի նկարիչների միություն
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Կայքshr.su

«Ռուսաստանի նկարիչների միությունը» ԽՍՀՄ նկարիչների միության իրավահաջորդն է[1] և ընդգրկված է «Նկարիչների միջազգային կոնֆեդերացիայի» կազմում:

ԳործունեությունԽմբագրել

ՆախագծերԽմբագրել

Ռուսաստանի նկարիչների միությունը իրականացնում է մի շարք նախագծեր, ինչպիսիք են` «Ռուսաստանի քանդակագործություն», «Հայրենիքի կերպարը», «Ժամանակակից ժողովրդական արվեստ», «Ռուսաստանի գրաֆիկա: 20-21-րդ դարեր», «Ռուսաստանի մոնումենտալ արվեստ», «Վերածնունդ», «Հաղթանակ», «Ռուսաստանի երիտասարդ նկարիչներ», «Հայրենիք», «Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստ. ի ուրախություն ձեզ» և այլն:

Նկարիչների միությունն ունի երկու ցուցահանդեսային սրահներ Մոսկվայում, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքներում ու շրջաններում:

Սեփական հրապարակումներԽմբագրել

  • «Նկարիչ» ամսագիր, թողարկվում է տարեկան 2 անգամ
  • «Ռուսաստանի նկարիչ» թերթ,
  • «Ռուսաստանի նկարիչների միության տեղեկատվական տարեգիրք»

ՄրցանակներԽմբագրել

Մրցանակներ են շնորհվում կերպարվեստի առավել նշանավոր ներկայացուցիչներին:

  • Ալեքսանդր Իվանովի անվան ոսկե մեդալ
  • Վ. Ի. Սուրիկովի անվան ոսկե մեդալ
  • «Ավանդույթ, հոգևորականություն, վարպետություն» ոսկե և արծաթե մեդալներ

Հանդիսանում է «Պուշկինի ոսկե մեդալի» հիմնադիրներից

ՆախագահներԽմբագրել

  • Վալենտին Սիդորով, 1987-2009 թթ.
  • Անդրեյ Կովալչուկ, 2009 թվականից

Ստեղծագործական տունԽմբագրել

  • Ի. Ե. Ռեպինի անվան ակադեմիական ամառանոց
  • «Չելյուսկինսկայա» ստեղծագործական տուն[2]
  • Դ. Ն. Կարդովսկու անվան ստեղծագործական տուն
  • «Բայկալ» ստեղծագործական տուն
  • «Տաք բանալի» ստեղծագործական տուն
  • «Վորոնցովո» փորձարարական ստեղծագործական կոմբինատ (ЭТПК)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Общая информация с официального сайта Международной конфедерации союзов художников»: «Её („Международная конфедерация Союзов художников“) учредителями являются союзы художников, входившие в состав Союза художников СССР, и объявленные на последнем (VIII) съезде его правопреемниками: …Союз художников России, Московский союз художников, Санкт-Петербургский Союз художников».
  2. «Главная - Дом творчества Челюскинская» (ru-RU)։ dtch.su։ Վերցված է 2017-02-02 

Արտաքին հղումներԽմբագրել